СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրիգոր Նարեկացի

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գրիգոր Նարեկացի»

  Գրիգոր Նարեկացի

  ՍԲ․ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (հաւանաբար՝ 947–1003-ից յետոյ), բանաստեղծ, մեկնիչ, երաժիշտ, Հայ Առաքելական Եկեղեցու տօնելի սուրբ, Խոսրով Անձեւացի եպիսկոպոսի կրտսեր որդին: Ենթադրուում է, որ ծնունդով եղել է Վասպուրական աշխարհի Ռշտունեաց գաւառի Նարեկ գիւղից կամ Անձեւացեաց գաւառից: Յիշատակարաններում իրեն կոչել է «Նարեկայ վանից վանական» (այստեղից էլ «Նարեկացի» անուանումը):
  Կրթութիւնը ստացել եւ իբրեւ կուսակրօն հոգեւորական դաստիարակուել է Նարեկավանքի բարձր տիպի դպրոցում վանահայր եւ ուսուցչապետ Անանիա Նարեկացու (հաւանաբար մօր հօրեղբօր որդու) խնամակալութեամբ: Ուսումնառութեան ընթացքում ի յայտ է բերել բացառիկ ընդունակութիւններ, իւրացրել ոչ միայն հայ մատենագրութեան արժէքները, Սուրբ Գիրքն ու թարգմանական մեծահարուստ գրականութիւնը, այլեւ, քաջ տիրապետելով յունարէնին, հաղորդակցուել բիւզանդական մշակոյթին: Բանաստեղծի յիշատակարաններից կարելի է եզրակացնել, որ նրա կեանքն անցել է վանական միջավայրում, բայց չի մեկուսացել եկեղեցաքաղաքական իրադարձութիւններից: 977 թ.-ին Անձեւացեաց Գուրգէն թագաւորազն իշխանի (990–1003-ին՝ Արծրունեաց թագաւոր) պատուէրով գրել է «Երգ երգոցի մեկնութիւնը», իսկ 983 թ.-ին Մոկաց աշխարհի Ապարանից Ս. Խաչ վանքի նաւակատիքի առիթով տեղի Ստեփանոս եպիսկոպոսի պատուէրով՝ վանքի հիմնադրման ու կառուցման պատմութիւնը: Հաւանաբար 990-ական թթ. կէսին գրել է Մոկաց աշխարհի Կճաւայ վանքի վանահօրն ուղղած դաւանական թուղթը (ընդգրկուելէ «Գիրք թղթոց» ժողովածուում), որում մերժել ու հերքել է թոնդրակեցիների աղանդը, բացառել հանդուրժող վերաբերմունքն այդ հերձուածի հետեւորդների նկատմամբ:

  Գրիգոր Նարեկացին եղել է իր դարաշրջանի համահայկական եկեղեցական խնդիրներով շահագրգիռ գործիչ: Միաբանութեան պարտականութիւններից ազատ ժամանակ առանձնացել է Վանայ լճից հարաւ՝ Նարեկայ վանքից հիւսիս գտնուող լեռան ճգնարան-քարայրում եւ բանաստեղծի իր ներանձնացումն ապրել: Դժուարամատչելի այդ ճգնարանը դարեր շարունակ եղել է ուխտատեղի: Ըստ յիշատակարանի՝ մահացել է «Մատեան ողբերգութեան» պոեմն աւարտելուց յետոյ: Գերեզմանը գտնուել է Նարեկայ Ս. Աստուածածին եւ Ս. Սանդուխտ եկեղեցիների հարեւանութեամբ նրա յիշատակին կառուցուած մատուռ-եկեղեցում, որը 1915 թ.-ից յետոյ վանքի ողջ համալիրի հետ իսպառ աւերուել է:
  Գրիգոր Նարեկացին XII դ. կէսից ոչ ուշ դասուել է սրբերի շարքը։ Հայ Եկեղեցին սուրբ Գրիգոր Նարեկացու յիշատակը տօնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը սուրբ թարգմանիչ վարդապետների հետ:
 2015 թուականի ապրիլի 12-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած սուրբ պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ: