СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրիգոր Նարեկացի

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված են :Երկրորդ Քրիստոսի; ծննդավայրը,կյանքը, տաղերը, մեծերի խոհերը ,գնահատանքի խոսքերը

Просмотр содержимого документа
«Գրիգոր Նարեկացի»

► Ազգի մաքրությունը սկսվում է մարդ-անհատից։ Ազգը անհատների հավաքականություն է։ Եթե մաքուր են անհատները, ազգը հզոր է և նրա ճանապարհը՝ բարձրագնա։  Եթե ազգի ներսում հավաքական մտածողություն չկա և ազգը գերի է մութ և անառողջ բնազդներին, ապա նա ազգ կոչվելու առավելություն չի կարող ունենալ, քանզի վերածվում է խառնամբոխի, որը չարիք է դառնում ժողովուրդների և մարդկության համար։ Ազգի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները պարտավոր են խառնամբոխից ձուլելու ազգն իսկական, ինչպես կրակով և տքնանքով ձուլում են ոսկին։ Ես կցանկանայի տեսնել ազգիս ձերբազատված անցավոր և անանց մեղքերից, տեսնել բութ ու մութ, օտար իշխողներից ազատված, ավարի ու ավերի մոլուցքից հեռու։ Փոքր է ազգս հայոց, բայց և մեծ է, քանզի նրա անհատներն են մեծ, երազանքը՝ շքեղ և բարությունն ՝ անսահման։ Նա միայն սրով չի բացում կենաց ճանապարհը, այլ մի ձեռքին գրիչն է, որ բռնել է սիրով, մյուսին՝ սուրը, որ կրում է ճարահատյալ։  Մկրտիչ Սարգսյան
  • ► Ազգի մաքրությունը սկսվում է մարդ-անհատից։ Ազգը անհատների հավաքականություն է։ Եթե մաքուր են անհատները, ազգը հզոր է և նրա ճանապարհը՝ բարձրագնա։ Եթե ազգի ներսում հավաքական մտածողություն չկա և ազգը գերի է մութ և անառողջ բնազդներին, ապա նա ազգ կոչվելու առավելություն չի կարող ունենալ, քանզի վերածվում է խառնամբոխի, որը չարիք է դառնում ժողովուրդների և մարդկության համար։ Ազգի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները պարտավոր են խառնամբոխից ձուլելու ազգն իսկական, ինչպես կրակով և տքնանքով ձուլում են ոսկին։ Ես կցանկանայի տեսնել ազգիս ձերբազատված անցավոր և անանց մեղքերից, տեսնել բութ ու մութ, օտար իշխողներից ազատված, ավարի ու ավերի մոլուցքից հեռու։ Փոքր է ազգս հայոց, բայց և մեծ է, քանզի նրա անհատներն են մեծ, երազանքը՝ շքեղ և բարությունն ՝ անսահման։ Նա միայն սրով չի բացում կենաց ճանապարհը, այլ մի ձեռքին գրիչն է, որ բռնել է սիրով, մյուսին՝ սուրը, որ կրում է ճարահատյալ։

Մկրտիչ Սարգսյան

Գրիգոր Նարեկացի X դար

Գրիգոր Նարեկացի X դար

 . Հիրավի մեծ են նրանք, ում սիրտը խփում է բոլորի համար:  Մեծերի մեջ մեծագույնը  Վերածանության դարաշրջանի հիմնադիր  Մեծ աղոթասաց  Ոգու երգիչ  Ոգու հաց  Խորիմաստ գիտնական  Հմուտ հոգեբան  Բացարձակ մեծություն  Փայլուն փիլիսոփա

. Հիրավի մեծ են նրանք, ում սիրտը խփում է բոլորի համար:

  • Մեծերի մեջ մեծագույնը
  • Վերածանության դարաշրջանի հիմնադիր
  • Մեծ աղոթասաց
  • Ոգու երգիչ
  • Ոգու հաց
  • Խորիմաստ գիտնական
  • Հմուտ հոգեբան
  • Բացարձակ մեծություն
  • Փայլուն փիլիսոփա

 Հողը սուրբ, ջուրը սուրբ , քարը սուրբ, խոտը  սուրբ , ծառը սուրբ , օդը սուրբ, արևը  սուրբ, ամենայն ինչ սուրբ է տեղվույս. ամենուն  դպեր սուրբ Նարեկացվույն ձեռքը, ոտքը , շունչը,  ձայնը, հառաչանքն, օրհնանաքը…  Սուրբ կղզի , սուրբ ծով, սուրբ երգ, ամենասուրբ տեղիք՝  համով – հոտով լիքը:

Հողը սուրբ, ջուրը սուրբ , քարը սուրբ, խոտը

սուրբ , ծառը սուրբ , օդը սուրբ, արևը

սուրբ, ամենայն ինչ սուրբ է տեղվույս. ամենուն

դպեր սուրբ Նարեկացվույն ձեռքը, ոտքը , շունչը,

ձայնը, հառաչանքն, օրհնանաքը…

Սուրբ կղզի , սուրբ ծով, սուրբ երգ, ամենասուրբ տեղիք՝

համով – հոտով լիքը:

Տոն պիտի լիներ այս վանքի բակում, Լիներ Վարդավառ…

Տոն պիտի լիներ այս վանքի բակում,

Լիներ Վարդավառ…

Դատավոր արդար , Մեր հավերժության վճիռն ես գրել, Կնքել կնիքով քո սուրբ հնաճարի:

Դատավոր արդար ,

Մեր հավերժության վճիռն ես գրել,

Կնքել կնիքով քո սուրբ հնաճարի:

Նարեկավանքը՝ 19-րդ դարի տեսքով։

Նարեկավանքը՝ 19-րդ դարի տեսքով։

. «Մի՛ մատուցաներ բաժակ դառնութեան ի ժամ ծարաւոյ»: Գրիգոր Նարեկացի . գործ՝ Հրաչյա Ռուխիկյան

. «Մի՛ մատուցաներ բաժակ դառնութեան ի ժամ ծարաւոյ»:

Գրիգոր Նարեկացի . գործ՝ Հրաչյա Ռուխիկյան

 Մեծերը մեծերի մասին    Մենք՝ իբրև ժողովուրդ, մեզ կարող ենք բախտավոր համարել, որովհետև ունենք այնպիսի մեկը.  անունը ՝ Գրիգոր Նարեկացի:  Պ. Սևակ  Նարեկացին համաշխարհային գրականության մեջ դրականի և կատարյալի մեծ երգիչներից է:  Մ. Մկրյան

Մեծերը մեծերի մասին

Մենք՝ իբրև ժողովուրդ, մեզ կարող ենք բախտավոր համարել, որովհետև ունենք այնպիսի մեկը.

անունը ՝ Գրիգոր Նարեկացի:

Պ. Սևակ

Նարեկացին համաշխարհային գրականության մեջ դրականի և կատարյալի մեծ երգիչներից է:

Մ. Մկրյան

Մեջս եմ ամփոփել երկնայինը ողջ. Աղոթանվեր պատգամավոր եմ համայն աշխարհի …

Մեջս եմ ամփոփել երկնայինը ողջ.

Աղոթանվեր պատգամավոր եմ համայն աշխարհի …

ԳԻՐՔ ՀԱՎԱՏՈ ԵՎ ԼՈՒՍՈ «Գիրք սրբոյս Գրիգորի՝ է՛ նիւթ եւ պատճառ դարձման մեղաւորաց, եւ ուրախութեան Ամենասրբոյ Երրորդութեան»

ԳԻՐՔ ՀԱՎԱՏՈ ԵՎ ԼՈՒՍՈ

«Գիրք սրբոյս Գրիգորի՝ է՛ նիւթ եւ պատճառ դարձման մեղաւորաց, եւ ուրախութեան Ամենասրբոյ Երրորդութեան»

«Արա՛ այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ,  Բժշկի՛ր նրանց հոգիները դու եւ հանցանքները սրբի՛ր,  Թո՛ղ պարտքերը նրանց եւ արձակի՛ր կապանքները մեղքի:  Արտասուքները թող բխեն սրանով հրահանգվողների,  Եվ թո՛ղ սրանով պարգևի նրանց իղձ ապաշավի:  Շնորհվի թող, ո՜վ Տէր, նրանց հետ եւ ի՛նձ զղջումի կամք,  Ինչպէս եւ նրանց` ի՛մ իսկ բառերով` շունչ բարեհամբույր.  Թող այս մատյանով եւ ի՛նձ նվիրվի պաղատանքը նրանց,  Եւ իմ խոսքերով իմ փոխարեն էլ խնկվեն նրանց հեծեծանքները»:

«Արա՛ այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ, Բժշկի՛ր նրանց հոգիները դու եւ հանցանքները սրբի՛ր, Թո՛ղ պարտքերը նրանց եւ արձակի՛ր կապանքները մեղքի: Արտասուքները թող բխեն սրանով հրահանգվողների, Եվ թո՛ղ սրանով պարգևի նրանց իղձ ապաշավի: Շնորհվի թող, ո՜վ Տէր, նրանց հետ եւ ի՛նձ զղջումի կամք, Ինչպէս եւ նրանց` ի՛մ իսկ բառերով` շունչ բարեհամբույր. Թող այս մատյանով եւ ի՛նձ նվիրվի պաղատանքը նրանց, Եւ իմ խոսքերով իմ փոխարեն էլ խնկվեն նրանց հեծեծանքները»:

► Վերադիրների, մակդիրների, փոխաբերությունների, հարասությունների, դիմառնությունների հորձանքը, ոճական այլայլումները, համանիշային ու հոմանիշային կուտակումները, տարափոխությունների և պեսպեսությունների հորձանապտույտները, ոճական զարդեղենի այնպիսի հանճարեղ զգեստ են «Մատյանին», որ սպասող ընթերցողի մեջ առաջացնեն այնպիսի մի հաճելի գլխապտույտ, ինչպես լինում է երիտասարդ գինին ըմպելուց հետո։  Մկրտիչ Սարգսյան

Վերադիրների, մակդիրների, փոխաբերությունների, հարասությունների, դիմառնությունների հորձանքը, ոճական այլայլումները, համանիշային ու հոմանիշային կուտակումները, տարափոխությունների և պեսպեսությունների հորձանապտույտները, ոճական զարդեղենի այնպիսի հանճարեղ զգեստ են «Մատյանին», որ սպասող ընթերցողի մեջ առաջացնեն այնպիսի մի հաճելի գլխապտույտ, ինչպես լինում է երիտասարդ գինին ըմպելուց հետո։

Մկրտիչ Սարգսյան

 Ի Խորոց Սրտի Խոսք Աստծու Հետ

Ի Խորոց Սրտի Խոսք Աստծու Հետ

 Սկսած  առաջին  մարդուց  մինչև  վախճանը  մարդկային  ցեղի   Բոլոր  կատարած  ու  կատարելիք  հանցանքներն  ահա  առել  եմ  իմ  մեջ :

Սկսած առաջին մարդուց մինչև վախճանը մարդկային ցեղի Բոլոր կատարած ու կատարելիք հանցանքներն ահա առել եմ իմ

մեջ :

Այս գիրքն իմ ձայնով անձիս փոխարեն   Իբրև ես՝ պիտի միշտ աղաղակի,   Տարածի այն, ինչ ծածկված է եղել   Ինչ որ գաղտնի էր, պիտի հռչակի,   Կատարածներս կականի ողբով,   Մոռացվածները բերի ասպարեզ,   Ինչ որ եղել է անտեսանելի ու աներևույթ,   Մերկացնելով՝ դուրս հանի հանդես,   Բարուրանքներս պիտի տարփողի,  Հրապարակի՝ ինչ որ թաղված է եղել խորքերում,   Մեղքերս պատմի, թաքնվածները   Ցուցադրի բուն կերպարանքներով։  Սրանով պիտի խայծերն ի հայտ գան,   Որոգայթներն ու կարթերը բացվեն,   Երևան հանվեն անպատումները,   Չարիքների ողջ մնացորդները լիովին քամվեն

Այս գիրքն իմ ձայնով անձիս փոխարեն  Իբրև ես՝ պիտի միշտ աղաղակի,  Տարածի այն, ինչ ծածկված է եղել  Ինչ որ գաղտնի էր, պիտի հռչակի,  Կատարածներս կականի ողբով,  Մոռացվածները բերի ասպարեզ,  Ինչ որ եղել է անտեսանելի ու աներևույթ,  Մերկացնելով՝ դուրս հանի հանդես,  Բարուրանքներս պիտի տարփողի, Հրապարակի՝ ինչ որ թաղված է եղել խորքերում,  Մեղքերս պատմի, թաքնվածները  Ցուցադրի բուն կերպարանքներով։ Սրանով պիտի խայծերն ի հայտ գան,  Որոգայթներն ու կարթերը բացվեն,  Երևան հանվեն անպատումները,  Չարիքների ողջ մնացորդները լիովին քամվեն

Մի մատյան եմ ես շնչավոր՝ լցված ներսից ու դրսից Միայն ձայներով, ողբով ու վայով :

Մի մատյան եմ ես շնչավոր՝ լցված ներսից ու դրսից

Միայն ձայներով, ողբով ու վայով :

 մանրանկար 1173թ. Գրիգոր Մլիճեցու 

մանրանկար 1173թ. Գրիգոր Մլիճեցու 

► Գրվում է «Մատյանը»: Եվ սպառվել է մոմը կանթեղի մեջ։ Եվ սպառվել է արևը՝ արևմուտքում։ Եվ հունական Պառնասը տեղափոխվել է Նարեկ, և լազուր երկնքում անընդհատ, անկանգ սավառնում են մուսաները, որ կանացի պատկեր ունեն՝ թռչնի թևերով պսակված։ Նրանք են, որ չեն թողնում Գրիգորը աչքերը գոցի, հանգստանա, կերակրի իր հյուծվող մարմինը, սրբի աչքերը վարագուրող հոգնության շղարշը, մի պահ շնչի խուցերի մեջ չբանտարկված դրսի մաքուր օղը։ Մուսաները սիրահարված են նրան։ Իսկ ում սիրում են մուսաները, նա դառնում է աստվածաշնորհ, դառնում է մեծ։

► Գրվում է «Մատյանը»: Եվ սպառվել է մոմը կանթեղի մեջ։ Եվ սպառվել է արևը՝ արևմուտքում։ Եվ հունական Պառնասը տեղափոխվել է Նարեկ, և լազուր երկնքում անընդհատ, անկանգ սավառնում են մուսաները, որ կանացի պատկեր ունեն՝ թռչնի թևերով պսակված։ Նրանք են, որ չեն թողնում Գրիգորը աչքերը գոցի, հանգստանա, կերակրի իր հյուծվող մարմինը, սրբի աչքերը վարագուրող հոգնության շղարշը, մի պահ շնչի խուցերի մեջ չբանտարկված դրսի մաքուր օղը։ Մուսաները սիրահարված են նրան։ Իսկ ում սիրում են մուսաները, նա դառնում է աստվածաշնորհ, դառնում է մեծ։

 Նարեկացի – Հայոց Քրիստոս Ես եմ համայնը, և ամենքն են պարփակված իմ մեջ :

Նարեկացի – Հայոց Քրիստոս

Ես եմ համայնը, և ամենքն են պարփակված իմ մեջ :

 . Նախնի մատենագիրը գիտեր ծովաձայն  հնչեցնել բառերը, գիտեր ծիծաղախիտ  ժպտեցնել բառերը:  . Նարեկացու գրեթե բոլոր տաղերը հնչում են որպես բնության ձայները ներդաշնակող մի մեծ երգեհոն :

. Նախնի մատենագիրը գիտեր ծովաձայն

հնչեցնել բառերը, գիտեր ծիծաղախիտ

ժպտեցնել բառերը:

. Նարեկացու գրեթե բոլոր տաղերը հնչում են որպես բնության ձայները ներդաշնակող մի մեծ երգեհոն :

ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ  Ծավալվել են աչքերը ծով   Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,   Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.   Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:   Թափվում էին այտերից վառ՝   Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.   գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում   Հուզավարար ,կենսատու սեր:

ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ

Ծավալվել են աչքերը ծով

Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,

Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.

Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:

Թափվում էին այտերից վառ՝

Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.

գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում

Հուզավարար ,կենսատու սեր:

Պաշտելի հոգեզմայլությամբ համակված տաղեր, որոնց մեջ կարծես սահելով անցնում է հանգած հեթանոսության արձագանքը և միստիցիզմի հեշտասարսուռ ծունչը: Արդյոք Վեներայի , թե սուրբ Կույսի կերպարն է , որ վանականի մթին խցի մեջ սփռում է այն թարմ ցոլքերն ու բույրերը, որոնք մտաբերել են տալիս Բոտիչելիի ,, Գարունը,,: Գ. Մուրե

Պաշտելի հոգեզմայլությամբ համակված տաղեր, որոնց մեջ կարծես սահելով անցնում է հանգած հեթանոսության արձագանքը և միստիցիզմի հեշտասարսուռ ծունչը: Արդյոք Վեներայի , թե սուրբ Կույսի կերպարն է , որ վանականի մթին խցի մեջ սփռում է այն թարմ ցոլքերն ու բույրերը, որոնք մտաբերել են տալիս Բոտիչելիի ,, Գարունը,,: Գ. Մուրե

Ռեմբրանդ. Գարուն

Ռեմբրանդ. Գարուն

Գրիգոր Նարեկացին ապրում է որպես մեծագույն տաղերգու, որպես հրաշագործ բժիշկ, որպես ազգուսույց ուսուցիչ, որպես մարգարե…”:  2002 թ., քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան)

Գրիգոր Նարեկացին ապրում է որպես մեծագույն տաղերգու, որպես հրաշագործ բժիշկ, որպես ազգուսույց ուսուցիչ, որպես մարգարե…”:

2002 թ., քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան)

Լուսանկարում՝ Նարեկավանքից 2 կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել

Լուսանկարում՝ Նարեկավանքից 2 կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել

► Անցան օրեր, տարիներ անցան։  Հյուսվեց «Մատյանը»։ Սուրբ գրքի կողքին հաստատապես հանգրվանեց «Նարեկը»։ Հայոց մեծերի կողքին հայտնվեց մեծագույնը։ Եվ որովհետև հողածին էր, շտապեց և մահը։ Սակայն մահը սխալվել էր։ Գրիգոր Նարեկացու մահն ու անմահությունը տեղի ունեցան միաժամանակ։ Ավարտվեց «Մատյանը», փակվեց վերջին էջն ու հավիտենապես փակվեցին նաև աչքերը։ Հետո անմահությանը գումարվեց նաև սրբությունը։ Սրբացավ։ Եվ նա դարձավ հայոց անմահության պանթեոնի հավերժական բնակիչը։ Անցնում է նա անմահության ճանապարհը՝ առանց երկնչելու ժամանակից, փոթորիկներից ու եղեռններից։ Եվ այսպես մի հազարամյակ։ Առջևում հազարամյակներ, հավերժություն… Մկրտիչ Սարգսյան

Անցան օրեր, տարիներ անցան։ Հյուսվեց «Մատյանը»։ Սուրբ գրքի կողքին հաստատապես հանգրվանեց «Նարեկը»։ Հայոց մեծերի կողքին հայտնվեց մեծագույնը։ Եվ որովհետև հողածին էր, շտապեց և մահը։ Սակայն մահը սխալվել էր։ Գրիգոր Նարեկացու մահն ու անմահությունը տեղի ունեցան միաժամանակ։ Ավարտվեց «Մատյանը», փակվեց վերջին էջն ու հավիտենապես փակվեցին նաև աչքերը։ Հետո անմահությանը գումարվեց նաև սրբությունը։ Սրբացավ։ Եվ նա դարձավ հայոց անմահության պանթեոնի հավերժական բնակիչը։ Անցնում է նա անմահության ճանապարհը՝ առանց երկնչելու ժամանակից, փոթորիկներից ու եղեռններից։ Եվ այսպես մի հազարամյակ։ Առջևում հազարամյակներ, հավերժություն… Մկրտիչ Սարգսյան

 Հավատում եմ ես,  Հայոց աշախարհի լեռներից այս մով  Ալիքի նման դու պիտի պոկվես լույսով քո վերին,  Փոթորիկ անդուլ,  Պիտի հավերժող ալեբախումով Մի քիչ մաքրություն խառնես ախարհի պղտոր ծովերին…  Վ. Դավթյան

Հավատում եմ ես,

Հայոց աշախարհի լեռներից այս մով

Ալիքի նման դու պիտի պոկվես լույսով քո վերին,

Փոթորիկ անդուլ,

Պիտի հավերժող ալեբախումով Մի քիչ մաքրություն խառնես ախարհի պղտոր ծովերին…

Վ. Դավթյան

Երբ  արհեստական  լույսերից հոգնած `  Խամրած  հայացքդ  հառես  արևին ,  Գուցե  ջերմանա  հոգիդ  քարացած՝  Արձագանքելով  Լույսի  հպումին ... Գուցե  ոչ  այսօր  և  ոչ  էլ  այստեղ ,  Պ . Սևակ

Երբ արհեստական լույսերից հոգնած ` Խամրած հայացքդ հառես արևին , Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝ Արձագանքելով Լույսի հպումին ...

Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ , Պ . Սևակ

Լիահույս եմ, որ շքեղ երազանքներով և անասահաման բարությամբ լեցուն այս բացարձակ մեծությունը՝ Գրիգոր Նարեկացին ,մղելով ձեզ ինքնաճանաչման, միշտ վառ կպահի ձեր հոգու լուսերը և  կառաջնորդի դեպի կատարելություն:
  • Լիահույս եմ, որ շքեղ երազանքներով և անասահաման բարությամբ լեցուն այս բացարձակ մեծությունը՝ Գրիգոր Նարեկացին ,մղելով ձեզ ինքնաճանաչման, միշտ վառ կպահի ձեր հոգու լուսերը և կառաջնորդի դեպի կատարելություն:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!