Այն հարադրություները, որոնց բաղադրիչները համադաս են (մեկը մյուսի քերականական լրացումը չէ), գրվում են գծիկով․
հասարակական-քաղաքական,
գեներալ-մայոր,
տուն-թանգարան,
Աննա-Մարիա,
հյուսիս-արևելք,
գնալ-գալ,
կիլոմետր-ժամ, (բայց՝ կիլոմետր ժամում),
Արփա-Սևան,
դուռ-լուսամուտ և այլն:
Այստեղ հիշենք միայն, որ հաճախ կողք կողքի գործածվող ԹԵԿՆԱԾՈՒ և ԴՈՑԵՆՏ, նաև ԴՈԿՏՈՐ և ՊՐՈՖԵՍՈՐ բառերը բաժանվում են ստորակետով, քանի որ հարադրություն չեն կազմում, այլ որպես տարբեր բնույթի հասկացություններ՝ նախադասության մեջ կատարում են բազմակի անդամների պաշտոն։
Գծիկով են գրվում նաև այն բարդությունները, որոնք արտահայտում են տարբեր կողմերի՝ ժողովուրդների, երկրների, լեզուների հարաբերություններ (եթե անգամ բաղադրիչներից առաջինն ունի հոդակապ)․
գերմանա-իտալական,
անգլո-ամերիկյան,
եվրա-ատլանտյան,
հայ-ռուսական,
հայ-անգլերեն և այլն:
Հատվածական բաղադրություններից առաջացած մյուս բառերի բաղադրիչները գրվում են միասին․
կրթադաստիարակչական (կրթական-դաստիարակչական),
ռազմածովային,
օդակաթիլային և այլն։
Просмотр содержимого документа
«Գծիկի գործածությունը 2»