СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հ-ի ճանապարհորդությունը

Нажмите, чтобы узнать подробности

 ՈՒՂՂՈՐԴՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՃԻՇՏ ԳՐԵԼ ՈՒ ԿԱՐԴԱԼ <<Հ>> ՀՆՉՅՈՒՆ - ՏԱՌԸ

Просмотр содержимого документа
«Հ-ի ճանապարհորդությունը»

Դասի թեման՝ _Չլսվող հ-ի ճանապարհորդությունը|

Դասի նպատակը՝

  • կսովորեն ողղախոսություն և ուղղագրություն

  • կծանոթանան թույլ արտասանվող հ պարունակող բառերին

  • կընդլայնեն աշխարհաճանաչողական պատկերացումները

Նախադրյալներ՝

  • նախապես կծանոթանան խորհուրդների, օրհնանքների

  • կունենան որոշակի գիտելիքներ աշխարհահռչակ մարդկանց մասին

Օգտագործված մեթոդներ՝ _Հնգյակ|, _ Խորանարդում|

Դասի ընթացքը` ԽԻԿ համակարգով



Խթանում

  • Հ-ն գրվում է այնտեղ, որտեղ լսվում է:

Օրինակ՝ հայ, Հայաստան, հայրենիք, հաց,

ահագին, ագահ…

Սակայն կան բառեր, որտեղ հ-ն թույլ է հնչում, և այդ բառերի քանակը 7-ն է: Իսկ 7 թիվը խորհրդավոր են համարում:

-Աստված երկինքն ու երկիրը արարեց 7 օրում:

-Շաբաթն ունի 7 օր:

-Ծիածանի 7 գույները, երաժշտական նոտաները նույնպես 7- ն են:

Շատ ենք լսել՝

-7 հրաշալիքներ,

-7 տարի անց,

-7-րդ երկինք,

- 7x7 ներել,

-7 որդով սեղան նստես,

-7 օր ու գիշեր արտահայտությունները:





Իմաստի ընկալում

Բանալի բառեր՝ աշխարհ, խորհուրդ, ճանապարհ, օրհնանք, շնորհ, խոնարհ, արհամարհանք

  • Մ եծերն ասել են.

  • -Աշխարհը թատրոնի վարագույր է, որի հետևում ծածկված են մեծագույն գաղտնիքներ:

  • -Աշխարհը գիրք է, որի էջերը ամեն քայլափոխի բացվում են մեր առաջ:

  • -Ով մոռանում է աշխարհը, աշխարհն էլ իրեն է մոռանում:

  • -Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,

- Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի:

  • - Աշխարհը հայելի է, և այն յուրաքանչյուրին վերադարձնում է իր սեփական պատկերը:

  • -Աշխարհը խղճուկ է միայն խղճուկի համար:

  • Ուսուցիչ՝ -Օգնե՛ք ինձ՝ մեկնաբանելու _աշխարհ| բառով կազմված դարձվածքները.

-Լույս աշխարհ գալ-ծնվել

-Աշխարհ տալ-ամեն ինչ տալ

-Աշխարհը շուռ տալ-տակն ու վրա անել

-Աշխարհով մեկ լինել- շատ ուրախանալ

-Աշխարհը հավաքել- ամեն ինչ վերցնել

  • Աշխարհ արմատին ավելացնել արմատներ կամ ածանցներ.

-աշխարհակալ- նշել աշխարհակալ մարդկանց անուններ (Նապոլեոն, Մակեդոնացի, Լենկ-Թեմուր, Տիգրան Մեծ…)

աշխարհահռչակ- (Սարյան, Կոմիտաս, Մոցարտ, Սարոյան, Այվազովսկի…):

Հնգյակ՝

Աշխարհ

Գեղեցիկ, հիանալի,

Պտտվող, վերափոխվող, զարգացող,

Մարդկանց համար տուն հանդիսացող

Մոլորակ:

  • -Ինչպես նկատեցիք, ամեն անգամ _աշխարհ| բառն արտասանելիս հ-ն չի հնչում, բայց գրվում է և՛ արմատում, և՛ դրանով կազմված բառերում:

Մեր աշխարհը շատ խորհրդավոր է:

Խորհրդավոր բառում նույնպես հ չի լսվում, բայց միշտ գրվում է:

  • -Այժմ հիշենք Մեսրոպ Մաշտոցի խորհուրդը.

  • Ճանաչել իմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

(Աշակերտները կհիշատակեն իրենց իմացած խորհուրդ- ասացվածքներից):

  • 10 չափի՛ր, մեկ կտրի՛ր:

  • Ուզում ես խելոք պատասխան ստանալ, խելոք հարցեր տուր:





Բառակազմական աշխատանք՝

խորհուրդ+արան-խորհրդարան

խորհուրդ տվող- խորհրդատու

խորհրդի նշան- խորհրդանշան

Եվ այսպես աշխարհն իր խորհրդավոր ճանապարհն է անցնում:

Հնգյակ

Ճանապարհ՝

Կանաչ, հարթ

Տանող, բերող, խաչվող,

Ճանապարհորդին ցանկացած տեղ հասցնող

Շավիղ:

Իսկ ճանապարհ գնացողին մաղթում են օրհնանք:

  • Ճանապարհդ կանաչ լինի:

  • Ոտքդ քարին չդիպչի:

  • Անփորձանք տեղ հասնես:

Ամեն ինչի մեջ երաժշտություն կա, աշխարհն օրհներգում է: Շնորհալի մարդկանց միջոցով աշխարհը շարունակում է զարգանալ, բարգավաճել և օրեցօր բացահայտել նորանոր գաղտնիքներ:

  • Գտնել շնորհ բառի հականիշը-

(ապաշնորհ, անշնորհք, շնորհազուրկ)

  • -Ի՞նչ շնորհներ գիտենք:

  • -Ի՞նչ շնորհալի մարդիկ գիտենք:

Շնորհաշատ անհատներ աշխարհին շատ են պետք, բայց կարևոր դեր ունեն նաև խոնարհ, համեստ ու խելամիտ մարդիկ: Սակայն աշխարհում ամեն ինչ անթերի ու կատարյալ չէ, որպեսզի աշխարհը շարունակի խորհրդավոր ճանապարհը: Պետք է փոքր- ինչ արհամարհական վերաբերմունք ունենալ ներքին ու արտաքին խոչընդոտների և դժվարությունների նկատմամբ: Ոչ մեկին չի կարելի արհամարհել (թշվառին, աղքատին, անկարողին, հաշմանդամին): Արհամարհել բառի մեջ 2-րդ հ-ն չի լսվում:





Կշռադատում

Նմանատիպ օրինակ է նաև Հովհաննես անունը:

Այս անունով ի՞նչ հանճարեղ մարդիկ գիտենք:

(Հովհաննես Թումանյան, Հովհաննես Այվազովսկի, Հովհաննես Բաղրամյան…):