СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հ.Մաթևոսյանՙՙ Աշնան արևը՚՚ Դասի պլան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հ.Մաթևոսյանՙՙ Աշնան արևը՚՚ Դասի պլան»


Օրվա դասի պլան

Դասարան՝ 12-րդ

Առարկա՝ Հայ գրականություն

Թեմա՝ Հրանտ Մաթևոսյանի վիպակը

Թեմայի համար հատկացվող դասաժամ – 2

Դասի նպատակը՝ ըստ սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջների

ա) Սովորողները կիմանան ստեղծագործության գաղափարական բովանդակությունը

բ) Ընկալեն գրական կերպարի հոգեբանական նկարագիրը, բացահայտեն վարքագծի և գործողությունների իրական շարժառիթը

գ) Ընկալեն ստեղծագործության լեզվաոճական առանձնահատկությունները, բարբառային բառերի և արտահայտությունների նշանակությունը գեղարվեստական գրականության մեջ:

դ) Կձևավորվի գործողությունների և պահելաձևի միջոցով մարդկային ապրումներն ու զգացումները վեր հանելու գիտակցում:

Ուսումնական նյութեր – սահիկներ, բնագիր, բարբառային բառարան, ուսումնաօժանդակ նյութեր (գրողի մասին հուշեր, ֆիլմի ստեղծման պատմություն)

Մեթոդ – ներածական դասախոսություն, խմբային հետազոտական աշխատանք, քննարկում:

Ընթացք – Ամփոփել գրողի կյանքին և գրական գործոնեությանը վերաբերող անցած նյութը:

Հրանտ Մաթևոսյանի

Ներածական դասախոսությամբ ներկայացնել ծմակուկը:

Սահիկահանդեսի միջոցով ստեղծել Մաթևոսյանական մթնոլորտ, տալ պատկերացում թե ի՞նչ դեր ունեն միջավայրը, բնությունը, մարդիկ գրողի ստեղծագործական կերպարների կայացման գործում:

Դասարանը բաժանել 2-3 հոգանոց խմբերի: Հանձնարարել հետազոտական աշխատանք և աշխատանքի ներկայացմանը նախապատրաստման հնարավորություն տալ:

Աշխատանքում պետք է ներառվեն այնպիսի նյութեր գրողի վիպակի և համանուն ֆիլմի վերաբերյալ, որոնք դասգրքում չկան: Կարող են ներկայացնել ստեղծելով Մաթևոսյանական միջավայր:

Դասի վերջում 10-15 րոպե տրամադրել ֆիլմից հատված դիտել և քննարկել:

Ամփոփել դասը, կատարել գնահատում: Հանձնարարել տնային աշխատանք: