ՔԻՄԻԱ ՀԱՅՏՈՐՈՇԻՉ ԹԵՍՏ. 104 դաս.բնագիտական հոսք Տարբերակ 1
1. Քանի՞ ֆիզիկական մարմին է ներկայացված հետևյալ բառակապակցություններում. ապակե ձող, ապակե գնդիկ, փայտե ձող, ապակե արձանիկ, փայտե քանոն. 1) 2 2) 3 3) 4 4) 5
2. Ո՞ր շարքում են ներկայացված սովորական պայմաններում պինդ ագրեգատային վիճակում գտնվող կենցաղային նյութերի անվանումներ. 1) շաքարավազ, գինի, ձիթայուղ 3) մրգահյութ, օղի, քացախ 2) աղ, սոդա, ալյուր 4) օդ, ջուր, հաց
3. Ի՞նչ նյութից են պատրաստված նկարում պատկերված բոլոր առարկաները.
1) փայտից 2) ոսկուց 3) թղթից 4) ապակուց
4. Ո՞րն է քիմիական երևույթ. 1) ջրի բարձրանալը բույսի մազարմատներով 3) սառույցի առաջանալը լճի մակերեսին 2) ջրի գոլորշիանալը ծովի մակերեսից 4) ջրածնի առաջանալը ջրից
5. Համապատասխանեցրեք նյութի անվանումը սենյակային ջերմաստիճանում նրա ագրեգատային վիճակի հետ. նյութի անվանումը ագրեգատային վիճակը ա. երկաթ 1. հեղուկ բ. թթվածին 2. պինդ գ. սնդիկ 3. գազային դ. բուսայուղ 4. պլազմատիկ
6. Որքա՞ն է երկաթ տարրի մեկ ատոմի զանգվածը (գ). 1)4,3∙10-23 2) 9,3∙10-23 3) 26 4) 56
7. Որո՞նք են բաց թողած բառերը բանաձևի սահմանման մեջ. “Քիմիական բանաձևը նյութի ------- պայմանական գրառումն է քիմիական նշանների և --------- միջոցով”. 1) քանակի, ինդեքսների 3) բաղադրության, ինդեքսների 2) բաղադրության, գործակիցների 4) քանակի, գործակիցների
8. Ո՞րն է ինդեքսների գումարը K3PO4 քիմիական բանաձևում. 1) 3 2) 5 3) 7 4) 8
9. Ո՞ր մոլեկուլում են տարրերի զանգվածները հավասար. 1) CO2 2) SO2 3) CO 4) SO3
10. Ո՞րն է պղինձ, ծծումբ և թթվածին տարրերի ատոմներ պարունակող նյութի քիմիական բանաձևը, եթե դրանում պղնձի զանգվածային բաժինը 40 % է, ծծմբինը`20. 1) Cu2SO2 2) CuSO 3) CuSO3 4) CuSO4
11. Ո՞ր իզոտոպի միջուկում է նեյտրոնների թիվը 2-ով մեծ պրոտոնների թվից. 1) 13C 2) 14C 3) 16O 4) 17O
12. Ի՞նչ ընդհանուր անուն ունեն առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերը. 1) հալոգեններ 2) քալկոգեններ 3) ալկալիական մետաղներ 4) իներտ գազեր
13. Ո՞ր տարրի ատոմին է համապատասխանում էլեկտրոնների 2,8,2 բաշխումն ըստ էլեկտրոնային շերտերի. 1) բերիլիում 2) նատրիում 3) կալցիում 4) մագնեզիում
14. Ո՞ր գծապատկերն է համապատասխանում նեոնի ատոմին.
1)
2)
3)
4)
15. Ո՞ր շարքում են ազոտի օքսիդները դասավորված ըստ ազոտի օքսիդացման աստիճանի աճի. 1) N2O, NO, NO2, N2O3 2) NO, NO2, N2O, N2O3 3) N2O, NO, N2O3 ,NO2 4) NO2, N2O3 ,NO, N2O
16. Ո՞ր տարրի զանգվածային բաժինն է առավել մեծ Fe(SCN)3 բանաձևն ունեցող նյութի մոլեկուլում. 1) Fe 2) S 3) C 4) N
17. Ո՞ր պնդումն է ճիշտ մոլեկուլային բյուրեղավանդակով նյութերի համար. 1) ունեն հալման համեմատաբար բարձր ջերմաստիճան 2) ունեն հալման համեմատաբար ցածր ջերմաստիճան 3) օժտված են մեծ կարծրությամբ 4) օժտված են ջերմա- և էլեկտահաղորդականությամբ
18. Որքա՞ն է կովալենտ բևեռային և կովալենտ ոչ բևեռային կապերի թիվը համապատասխանաբար էթանի`C2H6 մեկ մոլեկուլում. 1) 6 և 1 2) 1 և 6 3) 2 և 6 4) 6 և 2
19. Որքա՞ն է R տարրի հարաբերական ատոմային զանգվածը, եթե RO բանաձևն ունեցող օքսիդում թթվածին տարրի զանգվածային բաժինը 20 % է:
20. 23 գրամ էթանոլը լուծել են 27 գրամ ջրում և ստացել լուծութ: Որքա՞ն է էթանոլի զանգվածային բաժինը (% )ստացված լուծույթում:
ՔԻՄԻԱ ՀԱՅՏՈՐՈՇԻՉ ԹԵՍՏ. 104 դաս.բնագիտական հոսք Տարբերակ 2
1. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում. ապակե ձող, ապակե գնդիկ, փայտե ձող, ապակե արձանիկ, փայտե քանոն. 1) 2 2) 3 3) 4 4) 5
2. Ո՞ր շարքում են ներկայացված սովորական պայմաններում հեղուկ ագրեգատային վիճակում գտնվող կենցաղային նյութերի անվանումներ. 1) շաքարավազ, գինի, ձիթայուղ 3) մրգահյութ, օղի, քացախ 2) աղ, սոդա, ալյուր 4) օդ, ջուր, հաց
3. Ո՞րն է ֆիզիկական երևույթ. 1) լուցկու այրվելը 3) ցողի գոլորշիանալը 2) մրգահյութի թթվելը 4) արծաթյա զարդի սևանալը
4. Ո՞րն է նկարում պատկերված լաբորատոր ապակեղենի անվանումների ճիշտ հաջորդականությունը (ձախից աջ).
1) սպիրտայրոց, քիմիական բաժակներ, հարթահատակ կոլբեր, սառնարաններ 2) սառնարաններ, հարթահատակ կոլբեր, քիմիական բաժակներ, սպիրտայրոց 3) սպիրտայրոց, հարթահատակ կոլբեր, քիմիական բաժակներ, սառնարաններ 4) սպիրտայրոց, հարթահատակ կոլբեր, քիմիական բաժակներ, սառնարաններ
5. Ո՞ր նյութից հնարավոր չէ քանոն պատրաստել. 1) փայտից 2) ոսկուց 3) թղթից 4) սնդիկից
6. Որքա՞ն է երկաթ տարրի մեկ ատոմի զանգվածը (զ.ա.մ.). 1) 4,3∙10-23 2) 9,3∙10-23 3) 26 4) 56
7. Ո՞րն է ինդեքսների գումարը Na2SO4 քիմիական բանաձևում. 1) 3 2) 5 3) 6 4) 7
8. Ո՞ր մոլեկուլում է տարրերի զանգվածների հարաբերությունը հավասար 2:1. 1) SO2 2) CuS2 3) CuS 4) SO3
9. Ո՞րն է NH3 N2 + H2 ուրվագրին համապատասխանող ռեակցիայի հավասարման գործակիցների գումարը. 1) 4 2) 5 3) 6 4) 7
10. Համապատասխանեցրեք նյութի քիմիական բանաձևը և հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr). Նյութի քիմիական բանաձևը Mr ա. H2O 1. 32 բ. O2 2. 48 գ. H2O2 3. 18 դ. O3 4. 34
11. Քանի՞ պրոտոն է առկա H2O նյութի մեկ մոլեկուլում. 1) 9 2) 10 3) 16 4) 18
12. Ո՞ր շարքում են թթվածին տարրին համապատասխանող պարբերության, խմբի և ատոմային համարները համապատասխանաբար. 1) 2,6,16 2) 6,2,8 3) 6,2,16 4) 2,6,8
13. Ո՞ր շարքում են տարրերի մետաղական հատկություններն ուժեղանում. 1) նատրիում, մագնեզիում, ալյումին 3) կալցիում, մագնեզիում, բերիլիում 2) լիթիում, նատրիում, կալիում 4) նատրիում, մագնեզիում, կալցիում
14. Ո՞ր գծապատկերն է համապատասխանում նատրիումի ատոմին.
1)
2)
3)
4)
15. Ո՞ր միացությունում են ատոմները կապված իոնային կապով. 1) F2 2) SO2 3) KBr 4) H2O
16. Ո՞ր միացությունում է ազոտը ցուցաբերում բացասական օքսիդացման աստիճան. 1) NO2 2) NH3 3) N2O5 4) HNO3
17. Ո՞րն է վեցվալենտ ծծմբի ֆտորիդի քիմիական բանաձևը, եթե ֆտորը միավալենտ է. 1) SF 2) SF4 3) SF6 4) S6F
18. Որքա՞ն է կովալենտ բևեռային և կովալենտ ոչ բևեռային կապերի թիվը համապատասխանաբար ջրածնի պերօքսիդի` H2O2 մեկ մոլեկուլում. 1) 1 և 1 2) 1 և 2 3) 2 և 1 4) 2 և 2 19. Որքա՞ն է R տարրի հարաբերական ատոմային զանգվածը, եթե R2O3 բանաձևն ունեցող օքսիդում թթվածին տարրի զանգվածային բաժինը 30 % է:
20. 9 գրամ գլյուկոզը լուծել են 41 գրամ ջրում և ստացել լուծութ: Որքա՞ն է գլյուկոզի զանգվածային բաժինը (% )ստացված լուծույթում: