СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հալոգենաջրածիններ: Հալոգենաջրածնային թթուներ

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Հալոգենաջրածիններ ստացվում են ջրածնի և հալոգենների անմիջական փոխազդեցությունից՝

 

H2+Hal2=2HHal

 

ֆտորածրածին` (19°C-ում ցնդող հեղուկ է) ստուգվում է ֆտորի և ջրածնի փոխազդեցությունից. որոնք ցանկացած պայմանում փոխազդում են պայթյունով:

 

 

 

Քլորաջրածին՝ (ն.պ. սուր հոտով անգույն գազ է) ստացվում է քլորի և ջրածնի փոխազդեցությունից, որոնք փոխազդում են պայթյունով և արեգակնային լույսի ուղղակի ազդեցությամբ կամ տաքացնելիս:

 

 

Բրոմաջրածին՝ (ն.պ. սուր հոտով անգույն գազ է ) ստացվում է բրոմը և ջրածինը տաքացնելիս, որոնք փոխազդում են առանց պայթյունի:

 

 

 

Ուշադրություն

Նշված ռեակցիաները ջերմանջատիչ են:

Յոդաջրածին` (ն.պ. սուր հոտով անգույն գազ է), ստացվում է բյուրեղային յոդի և ջրածնի փոխազդեցությունից, ռեակցիան թույլ ջերմակլանիչ է, այն դանդաղ է ընթանում նույնիսկ տաքացնելիս:

 

 

Բարձր էլեկտրաբացասականության հետևանքով կապող էլեկտրոնային զույգը հալոգենաջրածինների մոլեկուլներում շեղված է դեպի հալոգենի ատոմը. հալոգենաջրածինների մոլեկուլներում քիմիական կապը կովալենտային բևեռային է:

Օրինակ՝

 

 

Հալոգենաջրածինները ջրում լավ են լուծվում` համապատասխան թթուներ առաջացնելով: Ֆտորաջրածինը խառնվում է ջրի հետ ցանկացած հարաբերությամբ:

 

Մեկ ծավալ ջրում 0°C−ում լուծվում է 500 ծավալ НС1, 600 ծավալ HBr և 450 ծավալ HI

 

Բարձր լուծելիությունը ջրում թույլ է տալիս ստանալ թթուների խիտ լուծույթներ:

 

 

HF՝ ֆտորաջրածնային (պլավիկյան) թթու

HCI՝ քլորաջրածնային (աղաթթու) թթու

HBr՝ բրոմաջրածնային թթու

HI՝ յոդաջրածնային թթու

 

Թթվի ուժը HF — НСl— HBr — HI շարքում մեծանում է։

Հալոգենաջրածնային թթուները դիսոցվում են` առաջացնելով ջրածնի կատիոն և հալոգենի անիոն`

 

HHal⇄   H+ + Hal −

 

Գազային, չոր վիճակում գտնվող հալոգենաջրածինները չեն փոխազդում մետաղների մեծ մասի հետ: Ջրային լուծույթներն օժտված են թթուների ընդհանուր հատկություններով. փոխազդում են մեծ թվով մետաղների, նրանց օքսիդների և հիդրօքսիդների հետ` առաջացնելով աղեր` հալոգենիդներ (ֆտորիդներ, քլորիդներ, բրոմիդներ, յոդիդներ):

 

Zn+2HBr=ZnBr2+H2MgO+2HCl=MgCl2+H2Ca(OH)2+2HI=CaI2+H2O

 

      ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը

 

Ուշադրություն

Ակտիվության շարքում ջրածնից հետո գտնվող մետաղները և հալոգենաջրածնային թթուները չեն փոխազդում:

Աղբյուրները

Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015