6-րդ դասարան
<<Մեր երկրի երգերը>>
Համադիր և հարադիր բարդություններ
Ուսուցչի խոսք - Առհասարակ երգ, գույն, խոսք ասելիս զգում ենք այն, ինչ չենք կարող շոշափել: Իսկ այդ զգացմունքներից առաջացած գոյականները կդասենք վերացական գոյականների շարքին:
Խթանում- Իսկ ին՞չ զգացումներ կարող են առաջանալ սեր, հիշողություն, ջերմություն, թախիծ բառերն արտասանելիս, առավել ևս, մեր երկրի երգերը լսելիս:
Աշակերտ - Հայրենասիրություն, կարոտ, նվիրում, պահանջ:
Հնչում է <<Կռունկ>> երգը
Ուսուցիչ - Ու՞մ ձայնն էր, ի՞նչ էր երգում, իսկ երգի հերո՞սը…
Ի՞նչ է խորհրդանշում կռունկը:
Պանդխտություն- գաղթ, իսկ ինչպե՞ս ենք անվանում պանդխտության մեջ ապրող մարդկանց - աստանդական, գաղթական, նժդեհ:
Ի՞նչ գույներով է ներկված այս երգը _____________________
Իմաստի ընկալում_ Եկեք ընթերցենք դասը և փորձենք հասկանալ, թե ինչու՞ է Մ. Գալշոյանը այս ստեղծագործությունը վերնագրել <<Կռունկ>>:
Դասն ընթերցելու ընթացքում տեքստից դուրս ենք գրում կապույտով գրված բառերը, այնուհետև խմբավորում :
Համադիր բարդություններ:Հարադիր բարդություններ
հոդակապով
անհոդակապ առանձին գծիկով
իրիկնապահ արևմարք գավառից գավառ տաք-տաք
վազեվազ
Տեքստային աշխատանք- Տեքստից դուրս գրել խոսքի պատկերավորման միջոցներ՝ համեմատություն, փոխաբերություն, մակդիր:
Ուսուցիչը աշակերտների ուշադրությունը կենտրոնացնում է հետևյալ բառակապակցությունների վրա,որոնք արտահայտված են գրեթե հակառակ իմաստներով: Օրինակ՝ ուժեղ առնական տխրություն - դառը տխուր ժպիտ:
Կշռադատում –
Հիմա փորձենք միասին բնութագրել հային և անգլիացուն կամ իռլանդուհուն:
Հայ Այլազգի
Մարգարիտը Կոմիտասը անգլիացին իռլանդուհին
Ջերմ, սրտացավ,
տառապած, պանդուխտ,
երամից կտրված կռունկ Սառը, կանոնիկ,ուրիշի ցավին չականջող բրիտանացի
Ուսուցիչ- Եվ այս տառապանքը լուռ, բայց և խոսուն թախիծը Կոմիտասի երգի ելևէջներում էր թրթռում, որը կարողացավ հպվել սառը իռլանդուհու քարեղեն սրտին և փշրել այդ սառցե փակ հոգին: Երգի ուժեղ առնական տխրությունը արտացոլվեց հուզված իռլանդուհու տխուր դառը ժպիտի մեջ: Արևմարք մեր կյանքում ամեն օր է լինում և ամենևին նման չէ այն արևմարքին,որ տեսավ Մ.Գալշոյանը Կոմիտասի հոգում ժայթքած՝ իբրև հրե լավա:
3մաս/// Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
Շաղված-շշմած, քնաթաթախ
թախիծ-վիշտ, կսկիծ
Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
1 մաս-Կոմիտասի հանգիստը
2 մաս-Անկաշկանդ ընթրիքը
3 մաս-Ընթրիքի ավարտը Կռունկի երգով
Պատմվածքից դո’ւրս գրիր 10 բարդ բառ և վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր):
Իրիկնապահ ի-րի-կնա-պահ
Տարօրինակ տա-րօ-րի-նակ
Վազեվազ վա-զե-վազ
Տարաշխարհիկ տա-րա-շխար-հիկ
Հրափրփուր հը-րա-փըր-փուր
Խաչակնքել խա-չա-կըն-քել
Մենախոսություն մե-նա-խո-սու-թյուն
Արևմարք ա-րև-մարք
Սևահեր սե-վա-հեր
Ճաշասեղանը ճա-շա-սե-ղան
Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:
Իռլանդուհին սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով կին էր։ Նա բարի էր և հասկանում էր Կոմիտասին։ Կռունկը լսելուց նա շատ հուզվեց և սկսեց թեթև լաց լինել։
Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:
Նա իր ցավը Կռունկին էր պատմում, որովհետև նա ուրիշ լսող չուներ նա մենակ էր և միակ իրեն լսողը Կռունկն էր։
Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:
Իռլանդուհին մեղեդուց արդեն հասկանում էր, թե ինչի մասին է երգը։ Երաժշտությունից ամեն ինչ հասկանալով՝ նա հարցեր էր տալիս Մարգարիտին և նրա կարծիքով Մարգարիտը շատ նման էր այն պանդուխտին, որի մասին էր երգը։
Պատմվածքի բանավոր շարադրանք և աշակերտների վերաբերմունքը պատմվածքի հերոսների նկատմամբ՝ աշակերտների վերլուծելու և եզրահանգումներ կատարելու նպատակով:
Աշխատանք բնագրի բառահումքի վերաբերյալ / խմբային աշխատանք/
Օգտագործել m-աձև ազյուսակ
Խումբ 1 - Պատմվածքից դուրս գրել համադրական բարդություններ:
Խումբ 2 - Պատմվածքից դուրս գրել հարադրական բարդություններ:
Խումբ 3 - Պատմվածքից դուրս գրել կրկնավոր բարդություններ:
Просмотр содержимого документа
«: Համադիր և հարադիր բարդություններ»
6-րդ դասարան
Համադիր և հարադիր բարդություններ
Ուսուցչի խոսք - Առհասարակ երգ, գույն, խոսք ասելիս զգում ենք այն, ինչ չենք կարող շոշափել: Իսկ այդ զգացմունքներից առաջացած գոյականները կդասենք վերացական գոյականների շարքին:
Խթանում- Իսկ ին՞չ զգացումներ կարող են առաջանալ սեր, հիշողություն, ջերմություն, թախիծ բառերն արտասանելիս, առավել ևս, մեր երկրի երգերը լսելիս:
Ուսուցիչ - Ու՞մ ձայնն էր, ի՞նչ էր երգում, իսկ երգի հերո՞սը…
Ի՞նչ է խորհրդանշում կռունկը:
Պանդխտություն- գաղթ, իսկ ինչպե՞ս ենք անվանում պանդխտության մեջ ապրող մարդկանց - աստանդական, գաղթական, նժդեհ:
Ի՞նչ գույներով է ներկված այս երգը _____________________
Իմաստի ընկալում_ Եկեք ընթերցենք դասը և փորձենք հասկանալ, թե ինչու՞ է Մ. Գալշոյանը այս ստեղծագործությունը վերնագրել :
Դասն ընթերցելու ընթացքում տեքստից դուրս ենք գրում կապույտով գրված բառերը, այնուհետև խմբավորում :
Համադիր բարդություններ:Հարադիր բարդություններ
հոդակապով
անհոդակապ առանձին գծիկով
իրիկնապահ արևմարք գավառից գավառ տաք-տաք
վազեվազ
Տեքստային աշխատանք- Տեքստից դուրս գրել խոսքի պատկերավորման միջոցներ՝ համեմատություն, փոխաբերություն, մակդիր:
Ուսուցիչը աշակերտների ուշադրությունը կենտրոնացնում է հետևյալ բառակապակցությունների վրա,որոնք արտահայտված են գրեթե հակառակ իմաստներով: Օրինակ՝ ուժեղ առնական տխրություն - դառը տխուր ժպիտ:
Կշռադատում –
Հիմա փորձենք միասին բնութագրել հային և անգլիացուն կամ իռլանդուհուն:
Ուսուցիչ- Եվ այս տառապանքը լուռ, բայց և խոսուն թախիծը Կոմիտասի երգի ելևէջներում էր թրթռում, որը կարողացավ հպվել սառը իռլանդուհու քարեղեն սրտին և փշրել այդ սառցե փակ հոգին: Երգի ուժեղ առնական տխրությունը արտացոլվեց հուզված իռլանդուհու տխուր դառը ժպիտի մեջ: Արևմարք մեր կյանքում ամեն օր է լինում և ամենևին նման չէ այն արևմարքին,որ տեսավ Մ.Գալշոյանը Կոմիտասի հոգում ժայթքած՝ իբրև հրե լավա:
3մաս/// Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
Շաղված-շշմած, քնաթաթախ
թախիծ-վիշտ, կսկիծ
Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
1 մաս-Կոմիտասի հանգիստը
2 մաս-Անկաշկանդ ընթրիքը
3 մաս-Ընթրիքի ավարտը Կռունկի երգով
Պատմվածքից դո’ւրս գրիր 10 բարդ բառ և վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր):
Իրիկնապահ ի-րի-կնա-պահ
Տարօրինակ տա-րօ-րի-նակ
Վազեվազ վա-զե-վազ
Տարաշխարհիկ տա-րա-շխար-հիկ
Հրափրփուր հը-րա-փըր-փուր
Խաչակնքել խա-չա-կըն-քել
Մենախոսություն մե-նա-խո-սու-թյուն
Արևմարք ա-րև-մարք
Սևահեր սե-վա-հեր
Ճաշասեղանը ճա-շա-սե-ղան
Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:
Իռլանդուհին սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով կին էր։ Նա բարի էր և հասկանում էր Կոմիտասին։ Կռունկը լսելուց նա շատ հուզվեց և սկսեց թեթև լաց լինել։
Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:
Նա իր ցավը Կռունկին էր պատմում, որովհետև նա ուրիշ լսող չուներ նա մենակ էր և միակ իրեն լսողը Կռունկն էր։
Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:
Իռլանդուհին մեղեդուց արդեն հասկանում էր, թե ինչի մասին է երգը։ Երաժշտությունից ամեն ինչ հասկանալով՝ նա հարցեր էր տալիս Մարգարիտին և նրա կարծիքով Մարգարիտը շատ նման էր այն պանդուխտին, որի մասին էր երգը։
Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):