СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համագործակցային դասի պլան /մայրենի 3/

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Համագործակցային դասի պլան /մայրենի 3/»

Համագործակցային դասի պլան

Առարկա - Մայրենի

Դասարան - երրորդ

Աշակերտների քանակ -14

Տևողություն - 45րոպե

Դասի տիպը- խառը

Օգտագործվող մեթոդներ-«Հնգյակի մեթոդ», «Շարադրություն 10 րոպեում», «Երկու աստղիկ, մեկ դրոշակ», «Պրիզմա», «Մտագրոհ»

Դասի թեման - «Հայոց հրաշքը՝Մեսրոպ Մաշտոց» Հ. Շիրազ

Դասի նպատակները՝

Ակադեմիական - Ստուգել, թե որքանով են յուրացրել տրված գիտելիքները և կարողացե՞լ են ժամանակակից տեղեկատվական միջոցներից օգտվել ու տեղեկություն քաղել թեմայի վերաբերյալ (տեղեկություն Մաշտոցի կյանքի, գործունեության, ստեղծագործական ուղու մասին):

Հմտությունների զարգացման -Աշակերտների մոտ ձևավորել առաջադրանքը համագործակցելով կատարելու հմտություններ: Ցույց տալ խմբային աշխատանքի առավելությունները: Կարողանալ գնահատել իր և ընկերոջ աշխատանքը: Կարողանալ խոսել հայեցի , կիրթ, մտքերն արտահայտել դիպուկ:

Արժեքային համակարգը- Կկարողանան ըստ արժանվույն գնահատել հայոց տառերի տեղն ու դերը մեր պատմության մեջ:

Դաստիարակչական – Կտոգորվեն հայրենասիրության բուռն զգացումով, ուսման հանդեպ սիրով ու ձգտմամբ, համեմատականներ կանցկացնեն և արժանի ձևով կգնահատեն իրենց արդեն ծանոթ մեր անզուգական Մեծերի տեղն ու դերը հայերիս գոյության պայքարի ճանապարհին: Կսովորեն միմյանց հանդեպ օգտակար լինել:

Դասարանի կահավորումը-Յուրաքանչյուր խումբ պետք է նստի մեկ սեղանի շուրջ , որի վրա պետք է լինեն անհրաժեշտ բոլոր պիտույքները : Գրատախտակից կախված կլինի Մեսրոպ Մաշտոցի նկարը, հայերենի ասեղնագործ տառերը, տառանուններով այբուբենը, մեծադիր աղյուսակ, որտեղ լուսաբանվում է տառերի թվային նշանակումը:

Հաջողության չափանիշները – Խմբի բոլոր անդամները պետք է կարողանան բացատրել իրենց թեման և պատսխանել իրենց ուղղված հարցերին:

Վերահսկում, միջամտում – Անընդհատ մոտենալ խմբերին, հետևել նրանց աշխատանքին և պատասխանել այն հարցերին, որոնք առաջացել են խմբի անդամների մոտ:

Առաջադրանքների ներկայացում- Առաջադրանքների պատասխանները ներկայացվում են խմբի անդամների կողմից, իսկ պաստառը կախում գրատախտակից: Խմբի կամայական անդամ պետք է ներկայացնի այն:

Գնահատումը – Խմբի յուրաքանչյուր անդամի գնահատում են խմբի անդամները, իսկ խմբին՝դիտորդները:Դասին առավել ակտիվ աշակերտները ներկայացվում են խրախուսանքի և գնահատվում են դասամատյանում:

Դասի ընթացքը-Դասարանի պատուհանները ծածկված են ծածկոցով և դասարանում կիսամութ է, երեխաները նախօրոք բաժանված և նստած են 3 խմբով՝ առաջինում 4 հոգի, երկու խմբում էլ՝ 5հոգի: Ներս է մտնում ուսուցիչը և սկսում՝

Չորրորդ դարի երկինքը սև

Հանկարծ մի պահ ծիածանվեց

Հրաշափայլ հենց այդ պահին

Հայոց հողում Մաշտոց ծնվեց

Երբ մեծացա, հայրը նրան

Ուսման ճամփեց,

Ու Մաշտոցը գնաց, շրջեց,

Մուշից անցավ Վան ու Սասուն ՛

Զգաց լեզուն ազգապահպան

Կամաց-կամաց հեռանում է

-Միայն գիրը, գիրը,-

Բոցավառվեց Մաշտոցն հանկարծ ,-

Միայն գիրը պիտի հաղթի

Այս խավարին ազգահալած:

Գիրն ստեղծեց և լույսը տիրեց հայոց ազգին:

Այդ պահին պոկվում են ծածկոցները և դասարանում տիրում է արևի լույսը:

Երեխաները , աշխուժանալով, փորձում են կիրառել «Մտագրոհ» մեթոդը և գրատախտակին գրված«Հայոց այբուբեն» բառակապակցության շուրջ գրում են իրենց կարծիքները:

Ստուգվում է տնային հանձնարարությունները:

Մի քանի հոգի գեղեցիկ արտասանում են բանաստեղծությունը:

Առաջին խմբին հանձնարարվում է չափածո բանաստեղծությունը ներկայացնել արձակ ձևով: Օգտվելով«2 աստղիկ և 1 դրոշակ» մեթոդից՝ ներկայացնել վերջինիս 3 կետերի շուրջ իրենց կարծիքը:

Երկրորդ խմբին հանձնարարվում է «Պրիզմա» մեթոդով աշխատել «Այբուբեն»և «Հաղթանակ » բառերի շուրջ, նաև առաջարկել մյուս խմբերին , որ օգտվեն թվերը հայերենի այբուբենի տառերով նշանակելու պաստառից և լուծեն առաջարկված պարզ խնդիրները, նաև կասեն ջերմ բառեր ու կպահանջեն դրանք գրել տառանունների միջոցով, համեմատականներ կանցկացնեն:

Երրորդ խմբին հանձնարարվում է օգտվել տանը պատրաստած տեղեկություններից և լրացնել«ԳՈւՍ» աղյուսակը հայկական գրի ու դպրության մասին, Մաշտոցի գործունեության ժամանակաշրջանի մասին:

Յուրաքանչյուր խումբ տրամադրված ժամանակի լրանալուց հետո կներկայացնի իր աշխատանքը, մյուսները կանեն լրացումներ: Այսքանն անելուց հետո կերգեն «Հայոց տառեր» երգը: Վերջում 3 խմբին էլ կհանձնարարվի օգտվել «10 րոպեանոց շարադրություն»կամ «Հնգյակ» մեթոդներից և ամփոփել օրվա դասը:

Վերջում կկատարվի գնահատում և կհանձնարարվի տանը գրել փոքրիկ շարադրություն՝ «Իսկ ինչ կանեմ ես իմ հայրենիքի համար»վերնագրով: