СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համագործակցային ուսուցման մեթոդներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Համագործակցային ուսուցման մեթոդներ»

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ստորև ներկայացնենք համագործակցային ուսուցման աշակերտների թիմային առաջադիմություն, խճանկար, շրջագայություն պատկերասրահում և խմբային հետազոտություն մեթոդները:

Աշակերտների թիմային առաջադիմություն

Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից:

Նկարագրություն

Այն համարվում է առավել հեշտ կիրառվող մեթոդներից մեկը և առանձնապես օգտակար է համագործակցային ուսուցման մեթոդները կիրառող սկսնակ ուսուցիչների համար: Այն խթանում է սովորողների համագործակցությունը և մասնակցությունը: Մեթոդի կիրառության շրջանակներում կիրառվում է գնահատման այնպիսի համակարգ, որի պարագայում աշակերտը շահագրգռված է ոչ միայն իր, այլև խմբի բոլոր անդամների ուսումնառությամբ:

Ընթացքը

Դաս-դասարանային ավանդական մեթոդով նոր թեման բացատրելուց հետո դասարանը բաժանել 4-5 հոգանոց տարասեռ խմբերի՝ յուրաքանչյուր խմբում ընդգրկելով գերազանց, միջին և ցածր առաջադիմությամբ աշակերտների, ապահովելով նաև տղա-աղջիկ հավասարությունը (հնարավորության դեպքում):

Խմբերին տրվում է նոր թեմային առնչվող հանձնարարություն` նշելով, որ հանձնարարության կատարումը համարվում է ավարտված, երբ խմբի յուրաքանչյուր անդամ յուրացրել է նյութը: Ապա ստուգվում է նյութի յուրացման աստիճանը: Այս ընթացքում, սակայն, թիմի անդամներն արդեն չեն կարող օգնել միմյանց. յուրաքանչյուրն ինքնուրույն է կատարում առաջադրանքը: Առաջադրանքի կատարման ստուգման համար կիրառվող գնահատման համակարգն այնպիսին է, որ յուրաքանչյուր աշակերտ իր գնահատականով իր ներդրումն է անում խմբի ընդհանուր ցուցանիշում: Ստորև ներկայացնենք գնահատման մի նմուշ:


Ա խմբի ցուցանիշներն ըստ 100 միավորանոց համակարգի

Աշակերտ

Բազային նախորդ ստուգման ցուցանիշը

Նոր ցուցանիշը

Թիմի միավորները

Դևորգյան Ա.

57

64

7

Սարգսյան Լ.

63

55

0

Արամյան Ս.

40

55

10

Պետրոսյան Ռ.

83

88

5

Մարգարյան Ս.

95

100

10

Ընդամենը

32

Աղյուսակից բխում է, որ գնահատման հիմնական ցուցանիշն աշակերտի նախորդ ցուցանիշի համեմատ ցուցաբերած փոփոխության չափն է: Եթե նախորդ ցուցանիշն ավելի բարձր է (օրինակ` Լ. Սարգսյանի մոտ), ապա աշակերտը 0 է ստանում, քանի որ աճ չի արձանագրվել: Եթե աշակերտը մինչև 10 բալ ավել է վաստակել, քան իր նախորդ ցուցանիշը, ապա նա թիմին բերում է համապատասխան միավոր: Օրինակ՝ աշակերտ Ա. Գևորգյանը 7 միավորով բարելավել է իր ցուցանիշը և թիմին բերել 7 միավոր: Նույն սկզբունքով 5 միավոր է վաստակել աշակերտ Ռ. Պետրոսյանը: Եթե աշակերտը 10 և ավելի միավորով է (օրինակ` Ս. Արամյանը) բարելավել իր ցուցանիշը, ապա նա թիմին բերում է 10 միավոր, քանի որ մեր օրինակում 10 միավորը առավելագույնն է: Աշակերտը 10 միավոր է վաստակում նաև այն դեպքում, երբ առավելագույն ցուցանիշի է հասնում: Օրինակ` Ս. Մարգարյանը թեև ընդամենը 5 միավոր է ավել հավաքել իր նախորդ ցուցանիշից, այնուամենայնիվ նա վաստակել է 10 միավոր, քանի որ առավելագույն` 100 միավոր է հավաքել: Ի դեպ, գնահատման միավորների սանդղակի ընտրությունը ուսուցչի հայեցողության տակ է:

Համագործակցային ուսուցման այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնառությունը: Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է սովորողների առաջընթացը: Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ սովորողների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են որոշակի ներդրում ունենալ թիմի արդյունքում: Իսկ միջին և բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները պետք է մի կողմից աջակցեն իրենց դասընկերներին բարելավելու իրենց ցուցանիշները, մյուս կողմից՝ կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցանիշները: Այսպիսով՝ խմբի յուրաքանչյուր աշակերտ ունի սովորելու և դասընկերներին օգնելու խթան:

Խճանկար (Ջիկսո, Jigsaw)

Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ սովորողները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի ասպեկտի, որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում դասընկերներին:

Խճանկարը աշակերտների թիմային առաջադիմության մեթոդից տարբերվում է նրանով, որ սովորողները խորամուխ են լինում նյութի որոշակի ասպեկտի մեջ:

Խճանկարի փուլերը

Հարմարության համար խճանկար մեթոդի փուլերը ներկայացնենք աղյու- սակի տեսքով:

Փուլը

Նկարագրությունը

Նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում

Սովորողները բաժանվում են հենակետային խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի «փորձագետ»: Փորձագետները ուսումնասիրում են իրենց ենթաթեման, հավաքում տեղեկատվություն:

Աշխատանք փորձագիտական խմբում

Խմբերի սովորողները համեմատում

են և հարստացնում իրենց նյութերը:

Աշխատանք ուսումնական խմբում

Յուրաքանչյուր «փորձագետ» հենակետային խմբի մյուս անդամներին սովորեցնում է իր ենթաթեման:

Ավարտական աշխատանք

Սովորողները անհատական թեմատիկ աշխատանք են հանձնում ամբողջ թեմայից:

Ամփոփում

Արդյունքներն ամփոփվում են ըստ անհատական և խմբային ցուցանիշների:


Վերոնշյալ փուլերով անցնելիս ուսուցիչը պետք է կատարի հետևյալ քայլերը:

Քայլ 1. Հենակետային խմբերի ձևավորումը

Խմբեր ձևավորելիս անհրաժեշտ է առաջնորդվել աշակերտների թիմային առաջադիմության մեթոդի մոտեցմամբ: Այդկերպ կձևավորվեն ինչպես առաջադիմությամբ, այնպես էլ աղջիկ-տղա իմաստով տարասեռ խմբեր: Խմբերի ձևավորումից հետո հայտարարվում են խմբային աշխատանքի կանոնները: Օրինակ`

    • առաջադրանքի իրենց հանձնարարված հատվածն ավարտելուց հետո սովորողները պետք է մնան խմբի հետ այնքան ժամանակ, մինչև բոլորն ավարտեն,

    • խմբի յուրաքանչյուր անդամ պատասխանատու է, որ բոլորը հասկանան և կարողանան կատարել առաջադրանքը,

    • եթե կան հարցեր, անհասկանալի հատվածներ, ապա աշակերտը նախևառաջ դիմում է իր թիմակիցների օգնությանը, հետո, եթե դրա կարիքը կա, նաև՝ ուսուցչին:

Կանոններն ընդունելուց հետո ուսուցիչը ձևակերպում է առաջադրանքը: Հիմնական խմբերի անդամները, միմյանց աջակցելով, ընթերցում են ամբողջ նյութը, ապա քննարկում անհասկանալի հասկացությունները, հատվածները:

Քայլ 2. Փորձագիտական խմբերի ձևավորումը:

Երբ աշակերտները ծանոթանում են ամբողջ նյութին, հիմնական (մայր) խմբի յուրաքանչյուր անդամի տրվում է առաջադրանքը և փորձագիտական թերթիկը: Առաջադրանքը կարող է լինել նյութի առանձին հատվածի ուսումնասիրություն, խնդրի որոշակի ասպեկտի վրա կենտրոնացում:

Առաջադրանքը ստանալուց հետո սովորողները հավաքում են նյութեր իրենց ենթաթեմայի վերաբերյալ: Ապա փորձագիտական խմբի անդամների հետ կիսում են իրենց նյութերը, կատարում ճշգրտումներ: Փորձագիտական խմբի անդամները նաև որոշում են, թե ինչ մեթոդներ, մատուցման եղանակներ, աղյուսակներ, դիագրամներ են օգտագործելու իրենց մայր խմբերի անդամներին սովորեցնելու ընթացքում:

Փորձագիտական խմբերում նույնպես պետք է ընդգրկել առաջադիմությամբ տարասեռ աշակերտների: Ստորև բերվող աղյուսակներից պարզորոշ երևում է, թե ինչպես պետք է ձևավորվեն հենակետային` մայր և փորձագիտական խմբերը:



Հենակետային կամ մայր ուսումնական խմբեր

1-ին խումբ

2-րդ խումբ

3-րդ խումբ

4-րդ խումբ

Արմեն (բ. ա.)

Արուսյակ (բ. ա.)

Դավիթ (բ. ա.)

Սոնա (բ. ա.)

Լուսինե (մ. ա.)

Գևորգ (մ. ա.)

Գոհար (մ. ա.)

Սահակ (մ. ա.)

Գոռ (մ. ա.)

Աննա (մ. ա.)

Գագիկ (մ. ա.)

Անի (մ. ա.)

Անահիտ (ց. ա.)

Մկրտիչ (ց. ա.)

Հայկանուշ (ց. ա.)

Բագրատ (ց. ա.)

(բ.ա.–բարձր առաջադիմություն, մ.ա.–միջին առաջադիմ., ց.ա.–ցածր առաջադիմություն)

Փորձագիտական խմբեր

1-ին խումբ

2-րդ խումբ

3-րդ խումբ

4-րդ խումբ

Արմեն

Արուսյակ

Դավիթ

Սոնա

Աննա

Լուսինե

Գևորգ

Գոռ

Սահակ

Աննա

Անի

Գոհար

Հայկանուշ

Բագրատ

Անահիտ

Մկրտիչ


Կարևոր է նաև փորձագիտական թերթիկների մշակումը: Դրանք աշակերտներին կօգնեն կենտրոնանալ հիմնական հարցերի վրա: Օրինակ՝ ենթադրենք երկրաչափության դասընթացի շրջանակներում ուսումնասիրում ենք հինգ տեսակի բազմանիստ՝ քառանիստ, վեցանիստ, ութանիստ, տասներկուանիստ և քսանանիստ: Յուրաքանչյուր փորձագիտական խմբի հանձնարարվում է ուսումնասիրել մեկ տեսակի բազմանիստ: Բոլոր խմբերին տրվում է փորձագիտական հետևյալ թերթիկը.

Փորձագիտական թերթիկի նմուշ՝

  1. նիստերի քանակը՝ Г,

  2. գագաթների քանակը՝ В,

  3. կողերի քանակը՝ Р,

  4. փորձեք գտնել որևէ մաթեմատիկական օրինաչափություն բազմանիստի նիստերի, գագաթների և կողերի քանակն արտահայտող թվերի միջև:

Հիմք ընդունելով այս թերթիկը՝ փորձագիտական բոլոր խմբերը բազմանիստերն ուսումնասիրում են ըստ փորձագիտական վերոհիշյալ թերթիկի չափանիշների:

Քայլ 3. Փորձագետները սովորեցնում են հենակետային խմբի անդամներին

Փորձագիտական խմբերում աշխատանքն ավարտելուց հետո աշակերտները վերադառնում են հենակետային խմբեր: Յուրաքանչյուր փորձագետ սովորեցնում է իր ենթաթեման, պարզում, թե որքանով են իր դասընկերները յուրացրել այն:

Քայլ 4. Գնահատում

Խճանկարի ժամանակ գնահատումը պետք է իրականացնել երեք մակարդակներով: Առաջին՝ պարզել, թե որքանով են խմբերը արդյունավետ գործում, որքանով են բարելավվել սովորողների համագործակցային աշխատանք կատարելու հմտությունները: Երկրորդ՝ որքանով են աշակերտները առաջադիմել առանձին խնդիրներ ուսումնասիրելու և դրանք իրենց դասընկերներին սովորեցնելու առումներով: Երրորդ՝ որքանով է յուրաքանչյուր աշակերտ յուրացրել ուսումնական նյութը, առաջադիմել:

Խմբային գործընթացի գնահատում

Խմբային գործընթացը գնահատելիս անհրաժեշտ է պարզել, թե որքանով են սովորողները արդյունավետ գործել որպես խմբի անդամներ: Սա ներառում է խոսելու, լսելու, մտքերը կիսելու, խմբին օգնելու, աջակցելու հմտությունները: Օրինակ՝ այդ նպատակով կարելի է տալ հետևյալ հարցերը.

    • արդյոք խմբի բոլո՞ր անդամներն էին մասնակցում աշխատանքին,

    • խմբում կայի՞ն գերիշխող աշակերտներ (կեղծ լիդերներ),

    • խմբային հաղորդակցումը աջակցո՞ղ էր:

Փորձագիտական աշխատանքի գնահատում

Այս դեպքում գնահատվում են աշակերտների փորձագիտական աշխատանք կատարելու հմտությունները: Օրինակ՝ ուսումնական նյութերի, սկզբնաղբյուրների, մոդելների հետ աշխատելու, չափումներ, նշումներ կատարելու, աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ կազմելու միջոցով ձեռքի տակ եղած նյութը մշակելու և դասընկերներին սովորեցնելու հմտությունները:

Նյութի բովանդակության յուրացման գնահատում

Գնահատման այս ձևը կիրառելիս անհրաժեշտ է օգտագործել աշակերտների թիմային առաջադիմության մեթոդում ներկայացված գնահատման նմուշը: Գնահատվում են և´ առանձին աշակերտները, և´ խմբերը: Վերջում անհրաժեշտ է ամփոփել արդյունքները, խրախուսել առաջադիմած աշակերտներին ու խմբերին:

Խճանկար՝ մեթոդի կիրառության ժամանակացույց

ՄԵԹՈԴԸ

Դաս 1

Դաս 2

Դաս 3

Դաս 4

Դաս 5

Խճանկար

Նոր թեմայի ներկայացում, հիմնական խմբերի ձևավորում, ենթաթեմաների բաժանում, լրացուցիչ նյութերի ձեռքբերում

Նյութերի մշակում

Աշխատանք փորձագիտական խմբերում

Աշխատանք հենակետային խմբերում

Ավարտական աշխատանք, ամփոփում



Շրջագայություն պատկերասրահում

Մեթոդի ընդհանուր նկարագրությունը

Սա խճանկար մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն (գրադարանային ձայնով) խոսելու, կատարած աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:

Ընթացքը

  1. Ուսուցիչն ուսումնական նյութը բաժանում է 4-6 մասերի և յուրաքանչյուր խմբին տալիս դրանցից մեկը՝ ինքնուրույն ուսումնասիրելու: Խմբերի թիվը կարող է մեծ լինել նյութի մասերի թվից: Այդ դեպքում նյութի նույն մասը կուսումնասիրի երկու խումբ:

  2. Չորս հոգուց բաղկացած խմբերն աշխատում են ուսումնական նյութի իրենց տրված մասի վրա (ցանկալի է, որ առաջադրանքի կատարման տարբեր մոտեցումներ առաջարկվեն) և ստացված արդյունքները մշակում նկարի, կոլաժի, աղյուսակի, դիագրամի կամ գրաֆիկի տեսքով:

  3. Պատրաստի աշխատանքները փակցվում են դասասենյակի կամ միջանցքի պատերին՝ ստեղծելով «պատկերասրահ»:

  4. Խմբերի ներսում աշակերտները հաշվում են մինչև 4-ը և կազմում չորս նոր խումբ՝ ըստ իրենց խմբի ներսում ունեցած համարների (դասարանի բոլոր «1» համարի աշակերտները՝ մեկ խումբ, «2»-ները՝ ուրիշ խումբ և այլն):

  5. Այս նոր խմբերը շրջում են պատկերասրահում՝ կանգ առնելով յուրաքանչյուր ցուցանմուշի մոտ, և տվյալ խմբի այն անդամը, որը մասնակցել է այդ իսկ ցուցանմուշի ստեղծմանը՝ կատարելով գիդի դեր, մանրամասն ներկայացնում է իրենց աշխատանքը, պատասխանում հարցերին և մասնակիցների առաջարկությունների համաձայն՝ կատարում լրացումներ կամ ուղղումներ: Շրջագայությունն ավարտվում է, երբ բոլոր խմբերը, միևնույն ուղղությամբ «սահելով» ցուցանմուշների մոտով, ծանոթանում են բոլոր աշխատանքներին;

  6. Պատկերասրահում շրջագայությունից հետո հիմնական (մայր) խմբերն իրենց աշխատանքները նորից քննության են ենթարկում՝ այս անգամ արդեն համեմատելով մյուս աշխատանքների հետ և վերլուծելով առաջացած հարցերը:

Մեկնաբանություններ

Կրտսեր տարիքի աշակերտների հետ աշխատելիս խմբերին կարելի է տալ նույն առաջադրանքը կամ խնդիրը: Աշխատանքը վերջացնելուց հետո, համեմատելով մյուս խմբերի աշխատանքների հետ, աշակերտները հետադարձ կապ են ապահովում:

Օրինակ՝ Գառնիի թիվ 2 դպրոցում կատարած մշտադիտարկման ժամանակ դպրոցի 3-րդ դասարանում դասվարը «Աշուն» թեմայով դասը վարեց շրջագա յություն պատկերասրահում մեթոդով: Դասարանի աշակերտներին բաժանելով վեց խմբի և նախապես ստեղծելով խմբային ուսուցման համապատասխան միջավայր՝ դասվարը առաջին խմբին առաջարկեց գրել շարադրություն՝ «Վաղ աշուն», երկրորդին՝ «Միջին աշուն», երրորդին՝ «Ուշ աշուն» թեմաներով, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ խմբերին առաջարկվեց կոլաժի տեսքով պատկերել «Վաղ աշունը», «Միջին աշունը» և «Ուշ աշունը»:

Բարձր դասարաններում նպատակահարմար է խմբերին առաջադրել թեմայի տարբեր մասեր: Օրինակ՝ նպատակահարմար է այս մեթոդով վարել «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկայի «Համակցված հավասարումներ և անհավասարումներ» թեմային նվիրված դասը:

Խմբային հետազոտության մեթոդ

Համագործակցային ուսուցման մյուս մեթոդների նման խմբային հետազոտությունը հիմնվում է աշակերտների փոխօգնության և համագործակցության վրա: Ի տարբերություն մյուս մեթոդների՝ խմբային հետազոտության հիմնական նպատակը կոնկրետ խնդրի ուսումնասիրությունն է: Թեև այս մեթոդի հեղինակը Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Շարոնն է, բայց մեթոդի ակունքները սկիզբ են առնում 20-րդ դարի սկզբի հայտնի փիլիսոփա Ջոն Դյուիի տեսությունից: Դյուին գտնում էր, որ դպրոցը պետք է աշակերտներին սովորեցնի միասին աշխատել՝ նրանց ներգրավելով իմաստալից ուսումնական ծրագրերում, որպեսզի հետագայում այդ ամենը կիրառեն կյանքում:

Խմբային հետազոտություն կիրառող ուսուցիչը կարող է հետապնդել 3 փոխկապակցված նպատակ.

    • խմբային հետազոտությամբ աշակերտներին սովորեցնել համակարգված և վերլուծականորեն հետազոտել կոնկրետ խնդիրները,

    • պայմաններ ստեղծել, որպեսզի աշակերտները խորությամբ յուրացնեն ուսումնական նյութի բովանդակությունը,

    • սովորեցնել համագործակցել խնդրի լուծման հետազոտման ընթացքում:

Այսպիսով՝ այս նպատակների իրականացման արդյունքում խմբային հետազոտություն կատարող աշակերտները խորությամբ յուրացնում են ուսումնական նյութի բովանդակությունը, զարգանում են իրենց հետազոտելու և համագործակցելու հմտությունները:

Ընթացքը

Քայլ 1. Խմբերի ձևավորումը և թեմայի ընտրությունը

Խմբերի ձևավորման և թեմայի ընտրության հերթականությունը կարելի է փոխել: Որոշ դեպքերում ուսուցիչը կարող է ընտրել թեմաներ, ապա նոր, ըստ աշակերտների հետաքրքրության, ձևավորել խմբեր: Այլընտրանքն այն է, երբ նախ ձևավորում են խմբերը, ապա սովորողներն իրենք են ընտրում հետազոտության թեման: Այս տարբերակը նրանց հնարավորություն է տալիս զարգացնելու դասընկերների հետ բանակցելու և փոխզիջումների գնալու հմտությունները:

Երբ խմբերը ձևավորված են ու հետազոտության թեմաներն ընտրված, անհրաժեշտ է անցկացնել թիմ (խումբ) ձևավորող վարժություն, որոնք կարևոր միջոց են համագործակցային ուսուցումը արդյունավետ դարձնելու ճանապարհին: Ստորև ներկայացնենք թիմ ձևավորող վարժությունների օրինակներ

Վարժություն

Նկարագրություն

Սիրած զբաղմունք

Խմբի անդամները միմյանց հարցնում են իրենց սիրած

երաժշտության, սպորտի, նախասիրության մասին:

Կենսագրություն

Խմբի անդամները միմյանց հարցնում են կենսագրական

տվյալների մասին:

Մասնագիտություն

Խմբի անդամները միմյանց հարցնում են իրենց ապագա

մասնագիտության մասին:

Հետաքրքրող

թեմաներ

Խմբի անդամները միմյանց հարցնում են հետաքրքրող

թեմաների մասին:


Քայլ 2. Խմբային աշխատանքի պլանավորումը

Աշակերտները որոշում են իրենց աշխատանքի բովանդակային ընդգրկումը, նախանշում են ռեսուրսները, մշակում գործողությունների պլան, որոշում խմբի անդամների պարտականությունները: Եթե խմբի բոլոր անդամներն ուսումնասիրում են ամբողջական թեման, ապա պարտականությունների բաժանումը հեշտ է կատարել՝ ընդամենը որոշելով, թե ով ինչ ռեսուրսներ է ուսումնասիրելու: Իսկ երբ խումբը բաժանվում է ենթախմբերի և յուրաքանչյուր ենթախումբ ուսումնասիրում է որևէ ենթաթեմա, ապա անհրաժեշտ է նաև որոշել, թե ով է համակարգելու ենթախմբերի աշխատանքները, ով է պատրաստելու թեմայի ամբողջական ներկայացումը:

Քայլ 3. Հետազոտության իրականացումը

Սա խմբային հետազոտության ամենակարևոր փուլն է: Այս փուլում են աշակերտները փնտրում ռեսուրսներ, հավաքում տեղեկատվություն: Այս ընթացքում ուսուցիչը, պարբերաբար շրջելով (սահելով) խմբերում, պետք է պարզի, թե ինչ են անում աշակերտները, ինչ աջակցության կարիք ունեն:

Քայլ 4. Արդյունքների ամփոփում և ներկայացման նախապատրաստում

Աշակերտները այս փուլում վերլուծում և գնահատում են իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվությունը, իսկ ուսուցիչը շրջում է խմբերում և աջակցում նրանց: Առաջին հերթին անհրաժեշտ է սովորողների ուշադրությունը կենտրոնացնել հետազոտվող թեմայի վրա, թույլ չտալ շեղվել թեմայից: Ոչ պակաս արդյունավետ է նաև աջակցության ամենահումանիստական ձևը՝ աջակցել խրախուսելով: Կարելի է նաև խորհուրդ տալ աշակերտներին իրենց ստացած արդյունքները ներկայացնելիս պարբերաբար օգտվել աղյուսակներից, դիագրամներից և գրաֆիկներից :

Քայլ 5. Հետազոտության արդյունքների ներկայացում

Այս փուլն ունի երկու հիմնական նպատակ՝

    • լուսաբանել կատարված հետազոտությունը,

    • կարողանալ հետաքրքիր ու հասկանալի ձևով ներկայացնել այն:

Հետազոտության արդյունքները կարելի է ներկայացնել բանավոր, գրավոր,բանավոր-գրավոր, պատկերային ձևով (օրինակ՝ համակարգչային մշակմամբ, ցուցապաստառներով, աբստրակտ նկարով կամ կոլաժով): Նշենք, որ նախընտրելի է բազմազան ձևերի օգտագործումը:

Խմբային հետազոտության գնահատումը

Խմբային հետազոտության գնահատումը պետք է իրականացվի այս մեթոդի երեք նպատակների հասանելիության ստուգման առումով՝

    • հետազոտական հմտությունների,

    • խմբային (համագործակցային) հմտությունների,

    • բովանդակության յուրացման:

Ստորև ներկայացնենք գնահատման այս երեք տեսակների մեկական նմուշ:

Խմբի հետազոտական հմտությունների գնահատման սանդղակ


Ունի բարելավման կարիք

Բավարար

Լավ

Շատ

լավ

Գերազանց

Հստակ դրված խնդիր

1

2

3

4

5

Հստակ ձևակերպված

վարկած

1

2

3

4

5

Արդյունավետ հավաքագրված տվյալներ

1

2

3

4

5

Տվյալների հստակ

վերլուծություն

1

2

3

4

5

Տրամաբանական

եզրահանգումներ

1

2

3

4

5

Աշխատանքի հետազոտական որակը

1

2

3

4

5


Խմբային համագործակցության գնահատման սանդղակ


Հազվադեպ

Երբեմն

Հաճախ

Մեծ մասամբ

Միշտ

Խմբի անդամները լսում էին միմյանց

1

2

3

4

5

Խմբի անդամները կիսվում էին իրենց գաղափարներով ու

տեղեկատվությամբ

1

2

3

4

5

Խմբի անդամները օգնում էին միմյանց հասկանալ նյութը

1

2

3

4

5

Խմբի անդամները տալիս էին մտածողությունը խթանող հարցեր

1

2

3

4

5

Խմբի անդամները պարբերաբար հետադարձ կապ էին կիրառում

1

2

3

4

5


Բովանդակության յուրացման գնահատումը

Ավանդական մեթոդներով աշխատող ուսուցիչների հիմնական գործունեությունը սովորողների յուրացրած նյութի բովանդակության յուրացման աստիճանի ստուգումն ու գնահատումն է: Համագործակցային եղանակով աշխատող ուսուցչի համար նույնպես շատ կարևոր է պարզել, թե որքանով են աշակերտները յուրացրել իրենց հետազոտած նյութը: Ուսուցիչը դա կարող է գնահատել՝ հիմնվելով աշակերտների ներկայացման վրա: Կարելի է նաև նրանց հարցաթերթիկ տալ, հանձնարարել թեմատիկ (ստուգողական) աշխատանք, ռեֆերատ կամ շարադրություն: Ստորև ներկայացվող գնահատման սանդղակը (ռուբրիկ) կարելի է օգտագործել համագործակցային ուսուցման բոլոր մեթոդները կիրառելիս:

Խմբային գործընթացի գնահատման սյունակաշար (ռուբրիկ)


Բացառիկ

Օրինակելի

Ընդունելի

Անընդունելի

Խմբի անդամների մասնակցության աստիճանը

Բոլոր աշակերտները ոգևորված մասնակցում էին

Խմբի անդամների մեծ մասն ակտիվորեն մասնակցում էր

Խմբի անդամների կեսն ակտիվորեն մասնակցում

էր

Ընդամենը 1-2 աշակերտ էր մասնակցում

կամ ոչ մեկը

Պատասխանատվություն ունենալը

Առաջադրանքը կատարելու պատասխանատվությունը հավասարապես էր բաշխված

Խմբի անդամների մեծ մասը ստանձնեցին առաջադրանքը կատարելու պատասխանատվությունը

Խմբի անդամների կեսը ստանձնենց առաջադրանքը կատարելու պատասխանատվությունը

Ամբողջ պատասխանատվությունը խմբի մեկ անդամի վրա էր

Հաղորդակցման որակը

Խմբի անդամները

դրսևորեցին լսելու և առաջնոր դության գերազանց կարողություններ: Քննարկման ժամանակ հաշվի էին առնում իրենց ընկերների կարծիքները

Խմբի անդամները հմտորեն էին հաղորդակցվում, աշխույժ բանավեճ էր ծավալում առաջադրանքի շուրջ

Խմբի անդամները դրսևորեցին հաղորդակցման որոշակի կարողություններ, ծավալեցին բանավեճ

Նվազ հաղորդակցում, կար ճատև քննար կում, մի մասի մոտ հետաքրքրության բա ցակայություն

Դերերը խմբի ներսում

Յուրաքանչյուր աշակերտ որոշակի դեր էր կատարում: Նրանք իրենց դերերը արդյունավետ էին կատարում

Յուրաքանչյուր աշակերտ որոշակի դեր ուներ, բայց նրանք հետևողական չէին իրենց դերերը կատարելու

հարցում

Աշակերտները սահմանեցին որոշակի դերեր, բայց հետամուտ չեղան իրենց դերերի կատարմա նը

Ոչ մի ջանք չգործադրեցին դերեր սահմանելու հարցում


Խմբային հետազոտության մեթոդի կիրառության ինտերակտիվ խնդրի օրինակ կարող է ծառայել 9-րդ դասարանում հետազոտական մեթոդը ամփոփիչ կրկնության ժամանակ կիրառելու վերաբերյալ՝ միևնույն պարագծով հարթ պատկերներից մեծագույն մակերես ունեցող պատկերը գտնելու պատմական խնդիրը:





8