СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համակարգչային գրաֆիկա: Ներածություն

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Կարող եք ընթերցել, հետաքրքիր ինֆորմացիա է

Просмотр содержимого документа
«Համակարգչային գրաֆիկա: Ներածություն»


Ա մեն անգամ, երբ հնչում է գրաֆիկական դիզայն բառը, մարդիկ մտածում են սրամիտ տարբերանշանների, հանրահայտ գովազդային արշավների կամ հետաքրքիր փաթեթավորման մասին։ Ամեն դեպքում, իր հիմքում գրաֆիկական դիզայնը պատկերի և գրերի միջոցով հաղորդակցվելու պրակտիկ արվեստն է։ Գովազդային աշխարհի զարգացմանը համընթաց սկսեց կարևորվել վիզուալ կոմունիկացիան՝ որպես տեղեկատվության փոխանցման ամենաարագ, ընկալելի ու յուրահատուկ միջոց:

Վիզուալ կոմունիկացիայի հիմնական պատասխանատուն գովազդի մասնագետներն ու դիզայներներն են։

Դիզայնը տարբեր է լինում՝ անիմացիոն դիզայն, ճարտարապետական դիզայն, վեբ դիզայն, խաղերի դիզայն, գրաֆիկական դիզայն, հագուստի դիզայն, ինտերիերի դիզայն և այլն։

Գրաֆիկական դիզայների աշխատանքը միավորում է արվեստն ու տրամաբանությունը։ Գրաֆիկական դիզայները լուծում է մի քանի խնդիր՝ նրա ստեղծած պրոդուկտը պետք է ծառայի մարքեթինգային նպատակներին, համապատասխանի կազմակերպության առանձնահատկություններին, լինի վառ, հիշվող ու չկրկնվող։

Գրաֆիկական դիզայնի պատմություն

Գրաֆիկական դիզայնը գոյություն է ունեցել հազարամյակներ ի վեր․ Ֆրանսիայի հարավում, Հնդկասնատում, Ավստրալիայում և այլուր հայտնաբերված քարանձավային պարզունակ նկարներն ապացուցում են, որ գրաֆիկան ունի շատ հին պատմություն և համամարդկային արժեք է։

Դիզայնը որպես այդպիսին ձևավորվել է արդյունաբերական բումի շրջանում, իսկ գրաֆիկական դիզայն եզրույթն ի սկզբանե նշանակել է տեքստի և պատկերի մոնտաժ տպագրական էջի համար։ Այս փուլում դիզայնով զբաղվում էին արվեստի հետ կապ չունեցող մարդիկ, ինչն արտահայտվում էր որակի վրա։

2 0-րդ դարում եվրոպացի նկարիչներն իրենց ձեռքը վերցրին իրավիճակը և փոփոխություններ բերեցին ոլորտ։ Ձևավորվեցին դիզայնի ամերիկյան, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական դպրոցներ, որոնք իրենց մեծ ներդրումն ունեցան ոլորտի զարգացման և հետագայում ինտերնետային դիզայնի ձևավորման մեջ։


Գրաֆիկական դիզայնի տեսակները

Գրաֆիկական դիզայնը լայն հասկացություն է և ունի տարբեր ուղղություններ։

  • Տարածության գրաֆիկական դիզայն

Ճանապարհանշանները, փողոցներում, առևտրի և բիզնես կենտրոններում մեզ ուղղորդող նշանները նախագծում է գրաֆիկական դիզայները՝ այն հիմնական նպատակով, որ նշանը պետք է ակնթարթորեն ընթերցվի և հնարավորինս պարզ լինի ընկալման տեսանկյունից։

  • Կորպորատիվ ոճ և բրենդավորում

Յուրաքանչյուր կազմակերպություն ցանկանում է ունենալ իրեն բնորոշող ոճ, որով նրան հիշելու են հաճախորդները և տարբերակեն մրցակիցների մեջ։ Կորպորատիվ ոճը պետք է ուշադրություն գրավի և ստիպի հաճախորդին սպառել կազմակերպության պրոդուկտը։

Կորպորատիվ ոճի մշակմամբ զբաղվում է գրաֆիկական դիզայները՝ ստեղծելով լոգոտիպ, առաջարկելով տառատեսակներ և տարբերանշաններ, տպագրական նյութեր և պրեզենտացիոն ֆայլեր։ Բացի դա՝ դիզայները պետք է տրամադրի ամբողջական տեղեկատվական ձեռնարկ այն մասին, թե ինչպես պետք է օգտագործել իր ստեղծածը։

  • Տառատեսակների նախագծում

Սա գրաֆիկական դիզայնի առանձին ճյուղ է և ամենաքիչն է ենթարկվում մոդայի փոփոխություններին։ 

  • Գովազդի դիզայն

Գովազդում շատ կարևոր է վիզուալ հաղորդակցությունը։ Գովազդի մասնագետները դիզայներին են փոխանցում շուկայի, թիրախային լսարանի վերաբերյալ հետազոտություններ, գովազդային կոնցեպտներ, իսկ դիզայները պահանջներին համապատասխան վիզուալ է ստանում։

  • Գրքերի, ամսագրերի ու թերթերի դիզայն

գրաֆիկական դիզայները մշակում է շապիկը, խորագրերի ոճը, էջերի ընդհանուր տեսքը, ինչպես նաև տալիս է առանձին գրաֆիկական տարրեր։ 

  • Ինտերնետ դիզայն

Այս ոլորտում գրաֆիկական դիզայներները պատրաստում են կայքերի, բաներների տեսքը՝ կորպորատիվ ոճին համապատասխան։

Ի ՞նչ գիտելիքներ են պետք գրաֆիկական դիզայներ դառնալու համար

գրաֆիկական դիզայն մասնագիտություն ձեռք բերելու համար անհրաժեշտ են բազային տարբեր գիտելիքներ, ինչպես նաև գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն։

  • Դիզայնի հիմքեր՝ նկարչության հիմքեր, գունագիտություն, կոմպոզիցիա

  • Գրաֆիկայի և գրաֆիկական տեխնիկաների իմացություն, տպագրություն։ տառատեսակների, լուսանկարների և իլյուստրացիաների հետ աշխատանքի հմտություններ։

  • Adobe Photoshop, Adobe Illustrator, QuarkXPress‚ CorelDraw ծրագրերի իմացություն։

  • Դիզայնի մեջ խորանալու և մասնագիտանալու համար անհրաժեշտ են նաև Adobe Creative Suite-ի մնացած ծրագրերը՝ Acrobat, Dreamweaver, Illustrator, Premiere, Photoshop, InDesign и After Effects։

  • Էջադրման ծրագրեր՝ մասնագիտության մեջ խորանալու համար՝ InDesign, Ventura Publisher, TeX, FrameMaker։

  • 3D մոդելավորման ծրագրեր՝ 3DMax, Blender, SketchUp, ZBrush, Cinema 4D։

Գրաֆիկական դիզայների համար շատ կարևոր է անդադար ինքնակատարելագործումը։ Թրենդների, տենդենցների իմացությունը, Behance-ում այլ դիզայներների աշխատանքների ուսումնասիրությունն ընդլայնում են աշխարհայացքը և զարգացնում գեղարվեստական ճաշակը։ Այս ամենը կօգնի տեղում չդոփել և առաջ շարժվել։

Պորտֆոլիո՝ գրաֆիկական դիզայների գլխավոր գործիքը

Առանց պորտֆոլիոյի անհնար է անցնել աշխատանքի կամ պատվերներ վերցնել։ Պորտֆոլիոն գրաֆիկական դիզայների այցեքարտն է, որը նա ցույց է տալու պատվիրատուին։ Պորտֆոլիոն կարելի է լրացնել երկու տարբերակով։ Կարելի է նայել, թե ինչ պատվերներ կան ֆրիլանս աշխատանքների բիրժայում և կատարել դրանք․ այս տարբերակը հանրավորություն է տալիս ծանոթանալ ընդհանուր պահանջներին, շուկայական գնին, հիմնական ոլորտներին։

Մյուս տարբերակով դու կարող ես ստեղծել քո մտքի եղածը՝ հորինել բրենդներ և դրանց համար լոգոտիպներ մշակել։

Որտե՞ղ սովորել գրաֆիկական դիզայն

Գրաֆիկական դիզայն սովորելու մի քանի տարբերակ կա։ Հայաստանյան բուհերն իրականացնում են գրաֆիկական դիզայնի ուսուցում, այնպես որ կարելի է դիտարկել բարձրագույն կրթություն ստանալու տարբերակը։

Մյուս տարբերակը գրաֆիկական դիզայնի դասընթացներն են․ մի քանի ամիս տևողությամբ ուսումնառությունը պատրաստում է լիարժեք մասնագետներ։

Ինքնակրթությունը ևս հնարավոր տարբերակ է․ համացանցը ողողված է գրաֆիկական դիզայնի դասերով, ուսուցանող նյութերով։

Գրաֆիկական դիզայների կարիերա կառուցելու համար կարևոր է նաև նեթվորքինգը՝ կապն ու շփումը այլ դիզայներների հետ։ Սկսնակների համար շատ կարևոր է բաց լինել քննարկումների, քննադատությունների համար, քանի որ միայն այդպես է հնարավոր կատարելագործվել։ Քեզ, իհարկե, կարող է թվալ, որ ամեն ինչ հիանալի գիտես, տաղանդավոր ես, իսկ քո ստեղծած ամեն միավոր կատարյալ է, բայց ողջամտությունը և ավելի հմուտ, ավելի փորձառու մարդկանց լսելը կարևոր է։

Խ որհուրդներ գործող գրաֆիկական դիզայներից

  • Մի՛ բավարարվիր ձեռք բերածով

Շարունակական կրթությունը կարևոր է․ անհնար է, որ դու ամեն ինչ իմանաս, աշխարհը շատ արագ զարգանում է, փոփոխվում, առաջ են գալիս նոր մոտեցումներ, որոնց պետք է տիրապետել՝ շուկայում մրցունակ լինելու համար։

Հնարավոր է, որ մի քանի անգամ ստեղծել ես գլուխգործոցներ, քո լոգոտիպների մասին խոսել է ամբողջ քաղաքը․ սա չի նշանակում, որ դու արդեն գրաֆիկական դիզայնի աստվածն ես և պետք է քեզ ազատություն տաս։ Այս մասնագիտության մեջ վերելքներն ու անկումները հաջորդում են իրար․ այսօր ստեղծում ես հզոր վիզուալ, վաղը ոչինչ չի ստացվում և հակառակը։ Երբեք կանգ մի առ, չէ՞ որ վաղը պետք է ավելի լավը լինես, քան այսօր։

  • Վերամշակիր ուրիշների աշխատանքը

Շուրջբոլորդ դիզայններ են՝ հաջողված ու անհաջող։ Դու, միանշանակ, մտածել ես, թե ինչպես է կարելի բարելավել անհաջող դիզայնները։ Գործի՛ր։ Ի՞նչ կանեիր դու, եթե քեզ պատվիրած լինեին այդ աշխատանքը։ Սա հիանալի վարժանք է։

  • Բոլորը գոհ չեն մնալու

Գոյություն չունի այնպիսի վիզուալ լուծում, որը բոլորը կհավանեն։ Անգամ մի թիմի ներսում կարծիքները կարող են տարբեր լինել։ Պետք է հստակ հասկանալ, թե ինչ է պետք քո թիրախային լսարանին․ դիզայները պետք է հետազոտություններ անի՝ հասկանալու, թե ինչը որ դեպքում կաշխատի։

Գրաֆիկական դիզայնը հետաքրքիր, ընդգրկուն և ստեղծագործական ազատություններ տվող մասնագիտություն է, որն այսօր մեծ պահանջարկ ունի ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային աշխատաշուկայում։ Եթե քեզ հոգեհարազատ է արվեստը, գեղեցիկը, ունես մտքի թռիչք, ապա գրաֆիկական դիզայնը հենց այն ոլորտն է, որտեղ պետք է փորձես ուժերդ։