ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԸ
Համակարգիչը դա մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն:Համակարգիչները կարող են լինել շատ տարբեր ֆիզիկական ձևերի։ Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են 20-րդ դարի կեսերին (մոտ 1940-1945) զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաէներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակակից համակարգիչների էներգիայի ծախսին: Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից:
ՄՈՆԻՏՈՐ
Մոնիտորը համակարգչային սարքավորում է, որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան էկրանին արտածելու համար: Էկրանի վրա արտացոլվող ցանկացած պատկեր կազմված է դիսկրետ կետերի բազմությունից, որոնք անվանում են պիքսելներ: Մոնիտորները չափվում են իրենց անկյունագծով, որոնք լինում են 14,15,17,…դյումանոց (1դյում= 25,4մմ=2,5սմ): Մոնիտորները լինում են հարթ և գոգավոր:
Մոնիտորի հիմնական տեսակներն են՝
GRT էլեկտրոնաճառագայթային խողովակով (электроннолучевые приборы ( ЭЛП),
Հեղուկ բյուրեղային (Жидкокристаллияеский дисплей (ЖК),
Պլազմային(Плазменная панель )
Պրոեկտոր(Проектор)
OLED (Органичецкый сжетодиод),
Վիրտուալ ռետինային (виртуальный ретинальный монитор),
Լազերային (լազերային վահանակի հիման վրա (արտադրության մեջ նոր է մտնում):
Մոնիտորի խնամքի կանոնները
Օդափոխություն
Համակարգային բլոկի և մոնիտորի բոլոր օդափոխիչ անցքերը պետք է բաց լինեն: Դրանց դիրքը պետք է այնպիսին լինի, որ օդի մուտքը չսահմանափակվի:
Պայքար փոշու դեմ
Շաբաթական մեկ-երկու անգամ համակարգչի բոլոր մասերից (մոնիտոր, կորպուս, բլոկ, տպիչ և այլն) փոշին մաքրեք: Օգտագործեք միայն համակարգչային տեխնիկայի խնամքի համար նախատեսված միջոցները՝ միկրոֆիբրայից պատրաստված կտոր, հատուկ անձեռոցիկներ և հեղուկ:
ՍՏԵՂՆԱՇԱՐ
Ստեղնաշարը ինֆորմացիայի ներածման հիմնական սարքն է:
Ստեղնաշարի միջոցով համակարգչի հիշողության մեջ ներմուծվում են տառեր, թվեր, հատուկ նշաններ և կառավարման հրամաններ:
Ստեղնաշարը ունի 100ից ավելի ստեղներ, որոնք բաժանվում են երեք խմբի`
ՄԿՆԻԿ
Մկնիկը փոքր սարք է, որն օգտագործվում է ցուցարկչի էկրանի վրա ցուցադրված միույթները շարժելու, ընտրելու կամ բացելու համար։ Մկնիկը սովորաբար գտնվում է գրասեղանին՝ ստեղնաշարի կողքին։ Սովորաբար մկնիկն ունի առնվազն երկու և ավելի կոճակ՝ ձախ և աջ։ Գործողությունների մեծ մասը կատարվում է ձախ կոճակը կտտացնելու միջոցով։ Մկնիկները լինում են օպտիկական և անլար:
Օպտիկական մկնիկներից առաջինները ինֆորմացիան ստանում են գործունեության մակերևույթից անդրադարձված լույսից: Ժամանակակից օպտիկական մկնիկը փոքրիկ տեսախցիկ միկրոպրոցեսորներ են, որոնք էլ մշակում են ստացվող ազդանշանը:
Անլար մկնիկները լինում են 2 տիպի` ինֆրակարմիր ճառագայթի միջոցով և ռադիոհաղորդման օգնությամբ ինֆորմացիա հաղորդող մկնիկներ:
Գոյություն ունեն նաև տրեքբոլներ, որոնք ի տարբերություն մկնիկի անշարժ է և գնդիկը շարժման է բերվում ձեռքի ափի միջոցով: Այս բանի համար անհրաժեշտ չէ հարթ մակերես, օգտագործվում է դյուրակիր համակարգիչներում:
ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Անհատական համակարգչի օժանդակ սարքավորումները նախատեսված են լրացուցիչ գործողություններ կատարելու համար, համակարգչի հնարավորություններն ընդլայնելու համար: Առավել տարածվածների թվին են դասվում տպիչը, մոդեմները, սկաները, ֆաքսմոդեմները, բարձրախոսներ, դինամիկներ, փենմաուս, ջոյստիկը և այլն: Դիտարկենք դրանցից մի քանիսը՝
ՏՊԻՉՆԵՐ Տպիչները նախատեսված են թղթի վրայի ինֆորմացիան արտածելու համար: Սովորաբար տպիչները կարող են արտածել ոչ միայն տեքստային ինֆորմացիա, այլ նաև նկարներ և գրաֆիկներ: Որոշ տպիչներ թույլ են տալիս տպել միայն մեկ գույնով (սևով), մյուսները կարող են արտածել նաև գունավոր պատկերներ: Բոլոր տպիչները կարելի է բաժանել 4 խմբի `
Մատրիցային
Թանաքային
Լազերային
Լուսադիոդային
ՍԿԱՆԵՐ
Սկաները օգտագործվում է համակարգչի մեջ պատկերներ, տեքստեր և այլ տիպի ինֆորմացիաներ ներմուծելու համար: Սկզբնական շրջանում դրանք նախատեսված էին միայն գրաֆիկական պատկերների, նկարների, ֆոտոնկարների, դիագրամաների համար:
ՄՈԴԵՄ
Մոդեմը սարք է, որը նախատեսված է ցանցային համակարգում ինֆորմացիոն ազդանշանների ընդունման և թողարկման համար: Առաջին մոդեմը փողարկվել է 1979 թվականին Aplle 2 համակարգիչների համար: Այն ուներ 110/300 բիթ/ վայրկյան արագություն: Ըստ օգտագործման մոդեմները լինում են
Արտաքին- Միանում են COM, LTP1,USB կամ Eternet պորտերին: Սովորաբար ունեն առանձին սնուցման բլոկ:
Ներքին- Այս մոդեմները հավելյալ ներդրված են համակարգային բլոկի ներսում կամ նոթբուկերում(ISA, PCI, PCI-E, PCMIQA նրբանցքներում: )
Ներդրված- Հանդիսանում են սարքի մաս (մայրական տպասալ):
Ըստ աշխատանքային սկզբունքի մոդեմները լինում են՝
Սարքային - Մոդեմի ֆունկցիան իրականացվում է սարքային սկզբունքով:
Ծրագրային - Մոդեմի ֆունկցիան իրականացվում է ծրագրային հիմքով:
Կիսածրագրային - Այստեղ մոդեմի ֆունկցիայի մի մասը կատարում է համակարգչի մի մասը:
ՊԼՈՏՏԵՐ
Պլոտերները նախատեսված են մեծ չափի թղթերի վրա տպագրելու համար: Պլոտերի միջոցով հիմնականում տպագրվում են քարտեզներ, գծագրեր, նախագծեր և այլն: Պլոտերի միջոցով հնարավոր է ստանալ գունավոր կամ սև ու սպիտակ տպագրված նյութեր: Պլոտերները կիրառվում են տպարաններում, գծագրերով կամ քարտեզներով զբաղվող կազմակերպություններով:
Անխափան սնուցման սարք՝ ապահովում է համակարգչի անվտանգ և կայուն աշխատանքը (UPS): Այս սարքը հնարավորություն է տալիս ցանցային էլեկտրասնուցման անջատման պահից դեռ որոշ ժամանակ գործածել համակարգիչը :Բացի դրանից, այս բլոկը կարգավորում է հոսանքի տատանումները:
3