Просмотр содержимого документа
«Համակարգչի շահագործման կարգը»
ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Համակարգչի գործարկումից առաջ անհրաժեշտ է համոզվել, ար այն պատրաստ է աշխատանքի.
համակարգային բլոկը համապատասխան կաբելների միջոցով միացված է տեսատիպի, ստեղնաշարի և այլ անհրաժեշտ սարքերի հետ,
համակարգային բլոկը և համակարգչի մոնիտորը միացված են էլեկտրոցանցին:
Այնուհետև, եթե համակարգիչը միացված է էլեկտրոցանցին` էլեկտրասնուցումը կարգավորող (UPS) սարքի միջոցով, ապա պետք է ապահովել այդ սարքի համապա տասխան աշխատակարգը:
Համակարգիչը շահագորշելու համար այն պետք է նախապատրաստել աշխատանքի: Դրա համար նախ անհրաժեշտ է միացնել համակարգիչը` կատարելով համապատասխան գործողություններ, միացնել բոլոր արտաքին սարքերը` համակարգային բլոկին, և համակարգային բլոկը` էլեկտրասնուցմանը: Սկզբնական բեռնավորումը սկսվում է մշտական հիշողությունում գտնվող սարքավորումների ստուգման ծրագրերի ավտոմատ թողարկումով: Եթե այդ ծրագրերը նկատում են որևէ անսարքություն, ապա էկրանի վրա դուրս է բերվում համապատասխան հաղորդագրություն կամ անսարքությանը համապատասխանող սխալի կոդը:
Սկզբնական բեռնավորումն ընթանում է հետևյալ փուլերով.
սարքավորումների ստուգման ծրագրերի կատարում,
փոխդասավորության ծրագրերի կատարում,
օպերացիոն համակարգի բեռնավորիչի որոնում,
օպերացիոն համակարգի բեռնավորում:
Նորմալ ընթացքի դեպքում բեռնավորիչ ծրագրի միջոցով օպերացիոն համակարգը բեռնավորվում է համակարգչի օպերատիվ հիշողության մեջ և կառավարումը փոխանցվում է դրան: Օրինակ` Ms Windows օպերացիոն համակարգի բեռնավորման ժամանակ էկրանին դուրս է բերվում հաղորդագրություն` Starting Windows …, Windows – ի հիմնական ֆայլերը հայտնվում են հիշողության մեջ: Վերջում էկրանին արտապատկերվում է Windows – ի աշխատանքային սեղանը (Desktop):
Բեռնավորման փուլերի աշխատանքը արտացոլվում է էկրանի վրա, ինչը հնարավորություն է տալիս հետևել դրանց կատարման ընթացքին:
Համակարգիչը գործարկելու համար անհրաժեշտ է
միացնել մոնիտորը,
միացնել համակարգային բլոկը` փոխարկիչի միջոցով,
միացնել մյուս անհրաժեշտ սարքերը:
Դրանից հետո մոնիտորի էկրանին կհայտնվեվ հաղորդագրություններ` համակրգչի սարքավորումների ստուգման և օպերացիոն համակարգի սկզբնական բեռնավորման ծրագրերի աշխատանքի ընթացքի մասին: Այդ գործընթացն անվանում են սկզբնական բեռնավորում:
Համակարգչի վերաթողարկումը կարելի է կատարել նաև «Reset» ստեղնի միջոցով, ինչպես նաև Ctrl+Alt+Delete ստեղների միջոցով, իսկ Windows-ում աշխատելիս` օպերացիոն համակարգի հրամանացանկի համապատասխան կետը ընտրելով (Start - Shut down - Restart):
Համակարգչի անջատման համար անհրաժեշտ է.
ավարտել աշխատող ծրագրերը, փակել բոլոր բաց պատուհանները,
եթե օպերացիոն համակարգը պարունակում է նրանից դուրս գալու ընթացակարգ, ապա կատարել այն: Օրինակ, Windows-ու ընտրել` Start - Sut Down կետը,
փոխարկիչի միջոցով անջատել համակարգիչը,
անջատել տպիչը և այլ արտաքին սարքերը,
անջատել տեսատիպը: