СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համաշխարհայի պատմություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Աշխարհագրական մեծ հայտնագործություններ

Просмотр содержимого документа
«Համաշխարհայի պատմություն»



ԴԱՍԻ ՊԼԱՆ 2









Դասարան - 7-րդ

Առարկա - Համաշխարհային

պատմություն



Թեմա - Աշխարհագրական մեծ



հայտնագործություններ






Դասի թեման



Աշխարհագրական մեծ հայտնագործություններ


Դասի նպատակը




.Թվարկել-ծովային և քաղաքային նշանավոր հայտնագորխություններ կատարողների:

.Նկարագրել-աշխարհագրական մեծ հայտնագործությունները և դրանց հետևանքները:

.Ներկայացնել-աշխարհագրական մեծ հայտնագործությունների պատմական հետևանքները:


Խնդիր




.Կարողանալ օգտվել քարտեզից

.Հստակեցնել արշավախմբերի անցած ճանապարհը:

.Ձևավորել վերլուծելու, խմբում աշխատելու կարողություններ:

.Նպաստավոր պայմաններ ստեղծել համագործակցային աշխատանքի ճիշտ կազմակերպման համար:


Դասից հետո

աշակերտները

կիմանան

.Եվրոպացիները ինչու սկսեցին փնտրել դեպի Հնդկաստան տանող ծովային ուղիներ:

.Ով էր գլխավորում շուրջերկրյա առաջին ճանապարհորդությունը:

.Ում գլխավորությամբ իսպանացիները գրավեցին Մեքսիկան:

.Ացտեկների պետությունը երբ և որտեղ է ստեղծվել:

Դասից հետո աշակերտները

կկարողանան

.Ներկայացնել աշխարհագրական հայտնագործությունների պատմական հետևանքները:

.Վերլուծել աշխարհագրական հայտնագործությունների պատճառները:

.Ներկայացնել հնդկացիական ցեղերին բնորոշ առանձնահատկությունները:

Ուսումնադիտողական

պարագաներ

Դասագիրք, տետր, քարտեզ, բաշխիչ նյութեր

Դասատիպեր

Համկցված

Ուսուցման մեթոդներ և հնարներ

Զրույց, մտագրոհ, դասախոսություն, ապագայի անիվ,

Հիմնական հասկացություններ

Քրիստափոր Կոլումբոս, Վասկո դա Գամա, Ամերւգո Վեսպուչի, Մագելան, ացտեկներ,ինկեր,Պիսարո, մայաներ,Մոնթեսումա:



Դասի ընթացքը-

Խթանում

Դասը սկսվում է Աշխարհագրական հայտնագործությունների մասին ներածական փոքրիկ զրույցով :Աշակերտների ուշադրությունը կենտրոնոցվում է դասի առանցքային հարցերի վրա: Ապա անց է կացվում մտքերի մտագրոհ՝ Աշխարհագրական հայտնագործություններ գաղափարի շուրջ:/Պահպանելով միջառարկայական կապը /:

Մտագրոհ



Գրառվում են աշակերտների բոլոր կարծիքները:

Իմաստի ընկալում

Այնուհետ դասարանը բաժանվում է խմբերի և աշխատանքը շարունակվում է համագործակցային փոքր խմբերով /յուրաքանչյուր խմբի բաժանվում է նախօրոք պատրաստած նյութեր, խմբերը օգտվում են նաև դասագրքից/:



1խումբ__ 1492թ. Քրիստափոր Կոլումբոս

2խումբ_ 1498թ. Վասկո դա Գամա

3խումբ__ 1519-1521թթ. Ֆերնան Մագելան

4խումբ_ ացտեկներ, մայաներ, ինկեր /աշխատանքը ներկայացնել Վենի դիագրամի միջոցով/



.Քննարկումը ավելի իրական դարձնելու համար աշակերտները օգտվում են նաև դասագրքի քարտեզից :

Քննարկելուց հետո խմբերը.

. ներկայացնում են իրենց աշխատանքները .

. Գրատախտակին փակցված քարտեզին /նախօրոք գունավոր թղթերից պատրաստված/ մագնիսների օգնությամբ ցույյց են տալիս արշավախմբերի անցած ճանապարհը:

. Ցույց են տալիս Ացտեկների, Մայաների, Ինկերի սովորույթների, կրոնական արարողությունների և այլ բնագավառների առանձնահատկություններն ու տարբերությունները:

. Յուրաքանչյուր խումբ լրացնում է նախօրոք կազմած գծակարգը.

Թվական

Իրադարձություն

Նշանավոր անձինք
















կՇՌԱԴԱՏՈՒՄ.

Դասի վերջում անց է կացվում համադասարանական քննարկում

Պատճառները







ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ







Հետևանքները



Տնային առաջադրանք-Կարդալ տեքստը և պատրաստել պատասխան ըստ դասագրքի հարցերի:









Բաշխիչ նյութեր





1451թ., Ջենովա

Իտալացի ճանապարհորդ Ք. Կոլումբոսի հայտնագործություններն ունեն համաշխարհային նշանակություն: Նա է հայտնագործել Ամերիկա մայրցամաքը, սկսվել է Աշխարահագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը:



Իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը, XV դարի վերջին Հնդկաստան և Չինաստան տանող ծովային ուղի գտնելու նպատակով, հիմնվելով արդեն հաստատված Երկրի գնդաձևության գաղափարի վրա, վճռեց նավարկել ոչ թե դեպի արևելք` Աֆրիկայի շուրջը, այլ դեպի Արևմուտք` կտրելով Ատալնտյան օվկիանոսը: 

Ճամփորդությունից առաջ Կոլումբոսի և կառավարության միջև կնքվել է մի պայմանագիր, ըստ որի` նա ժառանգական իրավունքներով նշանակվում էր օվկիանոսում հայտնագործված բոլոր կղզիների ու ծովերի ծովակալ, փոխարքա և գեներալ նահանգապետ: 

Կոլումբոսն առաջին ճանապարհորդության (1492–93 թթ.) դուրս եկավ երեք եռակայմ առագաստանավերով («Սանտա Մարիա», «Նինյա», «Պինտա»:

Հյուսիսային Ամերիկյան կղզին Արևելյան Ասիայի մայրցամաքի հետ սխալվելով, նրա բնակիչներին անվանեց «հնդիկներ» :





1480 թ.,

Ֆ. Մագելանը կատարել է առաջին շուրջերկրյա նավարկությունը, ապացուցել,  որ Համաշխարհային օվկիանոսը միասնական է:

Պորտուգալացի ծովագնաց  Ֆ. Մագելանը 1505–12թթ-ին մասնակցել է պորտուգալական արշավախմբերին: Նա համոզված էր, որ Հարավային ծովի և Ատլանտյան օվկիանոսի միջև կա մի նեղուց, այսինքն՝ ավելի կարճ ճանապարհ, որն Իսպանիան կկապեր Հնդկաստանի և Համեմունքների կղզիների (Ինդոնեզիա) հետ:

Այդ նպատակով իսպանական Կառլոս I թագավորի հովանավորությամբ 1519 թ-ի սեպտեմբերի 20-ին Մագելանի ղեկավարած 5 նավից բաղկացած արշավախումբն ուղևորվեց դեպի արևմուտք: Կտրելով Ատլանտյան օվկիանոսը՝ հայտնաբերեց մի շարք կղզիներ ու հասավ Հարավային Ամերիկայի ափերը՝ Լա Պլատայի գետաբերան: Անցնելով Հարավային Ամերիկան Հրո Երկիր կղզուց բաժանող իր իսկ հայտնագործած նեղուցով (հետագայում կոչվեց Մագելանի նեղուց)՝ կտրեց Խաղաղ օվկիանոսը (17.000 կմ) և նավարկեց դեպի Ֆիլիպինյան կղզիներ: Տեղացիների հետ ընդհարման ժամանակ, սակայն, Մագելանը սպանվեց: Ամբողջ արշավախմբից Իսպանիա վերադարձավ միայն «Վիկտորիա» նավը՝ անցնելով Հնդկական օվկիանոսն ու շրջանցելով Աֆրիկան: Այդպես կատարվեց առաջին շուրջերկրյա նավարկությունը, որը գիտական խոշոր նշանակություն ունեցավ:





Վասկո դա Գաման Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի խոշորագույն ներկայացուցիչներից է. հայտնագործել է Եվրոպայից Հնդկաստան տանող շուրջաֆրիկյան ծովային ուղին:

Պորտուգալացի ծովագնացը բազմիցս մասնակցել է դեպի Աֆրիկայի ափերը կազմակերպված մի քանի արշավախմբերի, ապա նշանակվել է դեպի Հնդկաստան տանող ճանապարհը գտնելու համար կազմակերպված արշավախմբի ղեկավար: Այդ նպատակով 1497 թ-ի հուլիսի 8-ին երեք նավերով («Սան Գաբրիել», «Սան Ռաֆայել», «Բերրիու») դուրս է եկել նավարկության, անցել Աֆրիկայի ատլանտյան ափով, շրջանցել Բարեհուսո հրվանդանը, հասել Զամբեզի գետի գետաբերան, ապա Աֆրիկայի արևելյան ափերով անցել Մոզամբիկի նեղուցը և 1498 թ-ին հասել Կալիկուտ (Հնդկաստան): 1502–03 և 1504 թթ-ին կատարել է ևս 2 ճանապարհորդություն դեպի Հնդկաստան: 1524 թ-ին փոխարքա է նշանակվել Հնդկաստանում, 3-րդ անգամ մեկնել է այնտեղ, բայց, շատ չանցած մահացել է:



















Առարկա- Միջին դարեր

Դասրան- 7-րդ

Թեմա - Նոր Եվրոպայի ծնունդը

Առաջադրանքների քանակը՝ 16

Առավելագույն միավորների քանակը ՝ 10 միավոր:

Ընտրովի պատասխաններով առաջադրանքներ /1-6 /

յուրաքնչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 0.25 միավոր/

1.Հնդկաստան տանող ծովային ճանապարհը հայտնագործեց .

ա.Մագելանը, բ.Վասկո Դա Գամման,

գ.Քրիստափոր Կոլոմբոսը դ.Ամերիգո Վեսպուչին:

2.Իսպանական նվաճողները, Կորտեսի գլխավորությամբ, Մեքսիկան գրավեցին.

ա.1323թ., բ.1222թ.,

գ.1519թ., դ.1415թ.:

3.Որ ժամանակահատվածն է ընդգրկում Վերածնությունը/Ռենասանս/.

ա.9-10-րդ դարեր, բ.14-16-րդ դարեր

գ.18-19-րդ դարեր, դ.5-7-րդ դարեր

4.Որ ժամանակաշրջանն է ընդգրկում իտալական Բարձր Վերածնունդը ,

ա.15-րդ դարի վերջից -16-րդ դարի առաջին քառորդը,,

բ.16—րդ դարի վերջից-17-րդ դարի առաջին կեսը;

գ.15-րդ դարը,

դ.17-րդ դարը

5.Երեսնամյա պատերազմը տեղի է ունեցել

ա.1555-1558թթ. , բ.1618-1648թ.,

գ.1323-1325թթ., դ.1747-1749թթ.

6.Նա ողջակիզվեց իր գաղափարների պատճառով.

ա. Ջորդանո Բռունո, բ.Ֆրենսիս Բեկոն,

գ.Գալիլեյո Գալիլեյ, դ.Ն.Կոպոռնիկոս:

Համպատասխանեցում պահանջող առաջադրանք ՝4 փաստի /7/

/յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 0.25միավոր/

7.Հեղինակները համապատասխանեցնել ստեղծագործություններին.

1.

2.

3.

4.





1.Ռաֆայել Սանտի

2.Լեոնարդո դա Վինչի

3.Դանթե Ալիգերի,

4.Թովմաս Մոր:

ա.Ուտոպիա,

բ.Սիքստինյան Տիրամայրը,

գ.Աստվածային կատակերգություն,

դ.Մոնա Լիզա,

ե.Անառակ որդու վերադարձը:

Ժամանակագրական հաջորդականություն պահանջող

առաջադրանք՝ 5 փաստից / 8/

/ յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 0.25մ/

8.Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Անգլիայում կաթոլիկ եկեղեցու տիրապետությունը չեզոքացվեց Էլիզաբեթ 1-ին թագուհու կողմից:

բ. Իսպանական նվաճողները Պիսարոյի գլխավորությամբ գրավեցին ինկերի պետությունը:

գ. Բողոքական եկեղեու առաջացումը Անգլիայում:

1.

2.

3.

4.





դ.Երեսնամյա պատերազմ:

Լրացնել բաց թողնված բառերը /յուրաքանչյուրը 0.5մ./

9.Հնդկացիական երեք ցեղերն էին.

1.______________________,2.__________________3.___________________:

Կառուցված պատասխաններով առաջադրանքներ /9-14/

/յուրաքանչյուր ճիշտ պատսխանը գնահատվում է 0.5 միավոր/



10. Առաջին ծովայի շուրջերկրա ճանապարհորդությունը կատարեց __________ը ___________թվականին:

11. Ռեֆորմացիան սկսվել է 1517թ. հոկտեմբերի 31-ին Գերմանիայի________________քաղաքում Մարտին Լյութերի 95 դրույթներով:

12.Մայաների քաղաքպետություններ______________թերակղզում էին:

13. Ըստ Ֆրենսիս Բեկոնի շրջապատող միջավայրը և բնությունը անհրաժեշտ է ուսումնասիրել _____________միջոցով:

14.Նիդեռլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային-ազատագրական պատերազմի___________________թվականին :

15. Ուտոպիա աշխատության հեղինակն է __________________:

Ազատ շարադրանք /2մ./

16.Վեստֆալյան հաշտության պայմանագիր_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________







Թեմատիկ գրավոր աշխատանքի գնահատման աղյուսակ



Առաջադրաքների

քանակը

Առաջադրանքների տեսակը

Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի միավորը


Ընդամենը

6

Ընտրովի պատասխաններով

0.25

1.5

1

Համապատասխանեցում պահանջող

0.25

1

1

Ժամանակագրական հաջորդականություն պահանջող

0.25

1

1

Լրացնել բաց թողնված բառերը

0.5

1.5

1

Կառուցված պատասխաններով

0.25

3

1

Շարադրանք


2