Անուն, ազգանուն_______________________________________________________
7-րդ դասարան Համաշխարհային պատմություն 2-րդ կիսամյակ
ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
/Ընդգրկում է Բաժին 3-ը/
Նշել ճիշտ պատասխանը /1-8-րդ առաջադրանքներ, 0.25 միավոր/
Ե՞րբ է տեղի ունեցել Ժակերիա անունով հայտնի գյուղացիական ապստամբությունը:
ա)1381թ. բ) 1358թ. գ) 1328թ. դ) 1302թ.
Ե՞րբ է սկսվել Հարյուրամյա պատերազմը:
ա) 1337թ. բ) 1353թ. գ) 1420թ. դ) 1453թ.
Ե՞րբ է տեղի ունեցել Կոսովոյի ճակատամարտը:
ա) 1299թ. բ) 1389թ. գ) 1444թ. դ) 1453թ.
Ինչպե՞ս էր կոչվում դասային ներկայացուցիչների ժողովը Գերմանիայում.
ա) Գլխավոր շտատներ բ) Պառլամենտ գ) Ռայխստագ դ) Կորտեսներ
Իվան IV-ը ե՞րբ թագադրվեց և ընդունեց «ցար» տիտղոսը:
ա) 1533թ. բ) 1547թ. գ) 1572թ. դ) 1584թ.
Ո՞վ է Ռոմանովների արքայատոհմի հիմնադիրը:
ա) Ֆյոդորը բ) Իվան Ահեղը գ) Բորիս Գոդունովը դ) Միխայիլը
1237-1241թթ. ո՞վ նվաճեց Ռուսիայի մեծ մասը:
ա) Չինգիզ խանը բ) Սալահ ադ Դինը գ) Բաթու խանը դ) Լենկ Թեմուրը
Ո՞ր քաղաքը մնաց անգլիացիներին Հարյուրամյա պատերազմի ավարտին:
ա) Փարիզ բ) Կալե գ) Օռլեան դ) Ռեյմս
Գրել ճիշտ պատասխանը / 9-12-րդ առաջադրանքներ, 0.5 միավոր/
Ո՞վ գլխավորեց Ֆրանսիայի անկախության համար սկսված ազատագրական պայքարը:
_____________________________________________________________________________
Չեխիայում ո՞վ էր ձգտում ստեղծելու ազգային եկեղեցի:
_____________________________________________________________________________
Ինչպե՞ս էին կոչվում Իվան Ահեղի ստեղծած համապետական գործակալությունները:
_____________________________________________________________________________
Ո՞վ է առաջին անգամ հրավիրել Գլխավոր շտատները:
_____________________________________________________________________________Թվարկվածներից որո՞նք էին Եվրոպայում ազգային պետությունների ստեղծման խոչընդոտներ: Գտե՛ք երկու ճիշտ պատասխան: /1/
Դասային միապետությունը
Սրբազան հռոմեական կայսրությունը
Պապականությունը
Ազգային լեզուն
Քաղաքային դասը
Թվարկված գործիչներին դասավորե՛ք ըստ նրանց գործունեության ժամանակագրական հաջորդականության: /1/
ա) Բորիս Գոդունով
բ) Յան Հուս
գ) Միխայիլ Ռոմանով
դ) Լյուդովիկոս XI
ե) Գիյոմ Կալ
Պետությունը համապատասխանեցրե՛ք դասային ներկայացուցչական մարմնի հետ: /1/
Համայնքների և Լորդերի պալատ ա) Անգլիա
Երկրային ժողով բ) Իսպանիա
Գլխավոր շտատներ գ) Գերմանիա
Կորտեսներ դ) Ռուսաստան
ե) Ֆրանսիա
Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ: Ընտրե՛ք երկու պատասխան: /1/
ա)Արևմտյան Եվրոպայում ավատատիրության անկումը կասեցնելու համար ավատատերերն իրենց հողերը վաճառեցին գյուղացիներին:
բ) Լորդերի պալատը Անգլիայի խորհրդարանի ստորին պալատն էր:
գ) Միավորման ավարտից հետո Ֆրանսիան դարձավ Եվրոպայի խոշորագույ ազգային պետությունը:
դ) Հարյուրամյա պատերազմը տևել է 116 տարի:
ե) Լիվոնյան պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթությամբ:
Ներկայացնել Իվան Ահեղի գործունեությունը: /2/
_____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________