Просмотр содержимого документа
«Համաշխարհային տնտեսություն»
Համաշխարհային տնտեսություն
Համաշխարհային տնտեսությունը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:
Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։
Համաշխարհային տնտեսությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։
Նյութական արտադրության ոլորտում ներգրավվում են այն ճյուղերը, որոնց գործունեության արդյունքը նյութական է (օրինակ` մեքենա, կոշիկ, պահածո և այլն):Նյութական արտադրության ոլորտի ճյուղերն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բեռնատար տրանսպորտը, շինարարությունը, նյութական արտադրությանը սպասարկող կապը: Արդյունաբերության ճյուղերից են մետաղաձուլությունը (սև, գունավոր), վառելիքաէներգետիկ համալիրը, մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկակական, գործիքաշինություն, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն և այն), քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը և այլն:
Գյուղատնտեսության ճյուղերից են անասնապահությունը (խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր անասնապահություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձիաբուծություն և այլն), բուսաբուծությունը (խաղողագործություն, հացահատիկի, թելատու՝ բամբակենի, վուշ, յուղատու՝ արևածաղիկ, ձիթապտուղ, շաքարատու՝ շաքարեղեգ, շաքարի ճակնդեղ, և այլն մշակաբույսերի մշակությունը):
Տրանսպորտի ճյուղերից են ցամաքային (երկաթուղային, խողովակաշարային, ավտոմոբիլային), օդային, ջրային (ծովային, ներքին ջրային) և էլեկտրոնային տրանսպորտը:
Իր հերթին ոչ արտադրական ոլորտի ճյուղերի գործունեության արդյունքը բնակչությանը
մատուցվող բազմաբնույթ ծառայություններն են, որոնք միտված են բավարարելու մարդկանց սոցիալական և հոգևոր-մշակութային կարիքները: