Համացանց
Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigationJump to search
Լսել հոդվածի ներածությունը · (տեղ.)
MENU
0:00
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Այս հոդվածը համաշխարհային համակարգչային ցանց մասին է․ Այլ կիրառումների համար տես՝ Համացանց (այլ կիրառումներ)։
Չշփոթել Համաշխարհային սարդոստայն հոդվածի հետ։
Երթուղավորման ուղիների արտացոլումը համացանցի մի մասում։
Համացանց, համակարգչային ցանցերի փոխկապակցված համաշխարհային համակարգ, որն օգտագործում է համացանցային արձանագրության (TCP/IP) հավաքակազմը, որպեսզի կապակցի համացանցին միացված սարքերը: Այն ցանցերի ցանց է, որը բաղկացած է տեղական և համաշխարհային մակարդակի մասնավոր, հանրային, ակադեմիական, գործարար և կառավարական ցանցերից, որոնք միացված են էլեկտրական, անլար և օպտիկական ցանցային տեխնոլոգիաների լայն տիրույթներով: Համացանցը սպասարկում է տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների լայն տիրույթի, ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) փոխկապակցված հիպերտեքստային փաստաթղթերը և հավելվածները, էլեկտրոնային փոստը, հեռախոսակապը և ֆայլերի կիսումը։
Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով: 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով, և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին: 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
Ավանդական հաղորդակցման կապի միջոցները, ներառյալ՝ հեռախոսակապը, ռադիոն, հեռուստատեսությունը, թղթային փոստը և թերթերը, վերափոխվում, վերանայում են իրենց ծառայությունները՝ ստեղծելով առցանց նոր ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, համացանցային հեռախոսակապը, համացանցային հեռուստատեսությունը, առցանց երաժշտությունը, թվային թերթերը, վիդեո հոսքային կայքերը։ Թերթերը, գրքերը և այլ տպագիր հրատարակություններ, ադապտացվելով վեբ տեխնոլոգիաներին, վերափոխվում են բլոգների, վեբ հոսքերի և առցանց լրատվամիջոցների: Համացանցն ակտիվացրեց և արագացրեց անձնական շփումների նոր ձևեր` ակնթարթային հաղորդագրությունների, համացանցային համաժողովների և սոցիալական ցանցերի միջոցով: Առցանց խանութների թիվը սրընթաց աճեց, ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդլայնել ընկերությունների ֆիզիկական ներկայությունը, որպեսզի ավելի մեծ շուկա սպասարկեն կամ նույնիսկ ամբողջությամբ ապրանքներ վաճառեն և ծառայություններ մատուցեն համացանցում: Բիզնեսը բիզնեսին (Business-to-business) և ֆինանսական ծառայությունները համացանցում ազդում են բոլոր բնագավառների մատակարարման շղթաների վրա:
Համացանցը տեխնոլոգիական իրականացման կամ հասանելիության և օգտագործման քաղաքականությունում չունի կենտրոնացված կառավարում, յուրաքանչյուր բաղադրիչ ցանց ստեղծում է իր սեփական քաղաքականությունը: Համացանցում միայն երկու սկզբունքային անվանումների տարածություններ՝ համացանցային արձանագրությունների հասցե (IP հասցե) տարածությունը և դոմենային անվանումների համակարգը (DNS) վերահսկվում են Համացանցային անունների և հասցեների բաշխիչ կազմակերպության կողմից (ICANN)։ Հիմնական արձանագրությունների և ստանդարտացման տեխնիկական սպասարկումն իրականացնում է Համացանցային ինժեներական խնդիրների խորհուրդ (IETF) ոչ առևտրային կազմակերպությունը, որը կազմված է ազատ կապակցված միջազգային մասնակիցներից, և որի հետ յուրաքանչյուրը կարող է համագործակցել տեխնիկական փորձաքննության միջոցով:
Համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է
Ի՞նչ նշանակություն ունի համացանցը մեր կյանքում: Ավելի շատ ո՞ր կայքերն ենք նախընտրում և ի վերջո համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է: Համացանց կամ Ինտերնետ (անգլերեն՝ Internet)—աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում` օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը: Այն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, որը կազմված է միլիոնավոր փոքր` մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր): Համացանցը իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ: Համացանցի նորամուտը Հայաստան եղավ մեծ շուքով և հրավառությամբ: Եվ այդ ամենի ամենագլխավոր մեղավորը համադասարանցիներ կայքն էր, որը վարակի պես գրավեց և կարծես կլանեց մեր հասարակությանը: Հոգեբաններն ապացուցել են, որ վերջին ժամանակներս սոցիալական ցանցերի շնորհիվ մարդիկ ոչ թե մտերմացել, այլ ընդհակառակը, օտարացել, մեկուսացել և կարծես թե ռոբոտացել են: Մարդիկ ռեալ և իրական շփումը նախընտրում են փոխարինել ինտերնետային շփմամբ, որն էլ ավտոմատ կերպով տանում է հասարակությունից, մարդկությունից մեկուսացման, իսկ երկարատև մեկուսացումն էլ վաղ թե ուշ կատարում է «իր գործը»` տանելով դեպի սուիցիդալ վարք` ինքնասպանություն: Պրակտիկան, ինչպես նաև ամերիկյան հայտնի «Թայմս» ամսագրի կողմից անցկացված հետազոտությունները եկել են այն կարծիքին, որ ռեալ կյանքում ավելի լավ և դրական մարդիկ սոցիալական ցանցերում ավելի հաճախ են գրում բացասական ստատուսներ, որն էլ կարող է հիմք հանդիսանալ հասարակության մեջ սխալ և թյուր կարծիքի ձևավորմանը: Եթե մի քանի տարի առաջ համացանցի ամենատարածված սոցիալական կայքը համադասարանցիներն էր, ապա այժմ մարդիկ այն փոխարինել են Ֆեյսբուք սոցիալական կայքով: Կարելի է ասել «տեղական պրոդուկտը փոխարինեցին ինպրտնիով»: Իրականում այդքան էլ էական չէ, թե որ սոցիալական ցանցում ես գրանցված, կարևորն այն է, որ դրանցից յուրաքանչյուրը գիտակցորեն թե ենթագիտակցորեն ազդում են մարդու վարքի, մտածելակերպի և կենցաղի վրա: Վերջին ժամանակներում համացանցն իր հյուսած սարդոստայնի մեջ է գցում ավելի շատ դպրոցականների և նույնիսկ նախադպրոցականների: Երեխաներից շատերը պատկերավոր հիշողության շնորհիվ ավելի լավ տիրապետում են ստեղնաշարի լատինատառ տառերին, քան իրենց մայրենի լեզվի տառերին: Դա ևս փաստում է այն, որ երեխաներն ավելի շատ ժամանակ են վատնում համակարգչի առջև, քան հարկավոր է, ինչն էլ նոր ձևավորվող ողնաշարային համակարգի համար խիստ վտանգավոր է: Այսպիսով, ինչպե՞ս պատկերացնենք համացանցն ու սոցցանցերը:
Այն դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է: Կշեռքի նժարի վրա դնելով նրա դրական և բացասական կողմերը միաժամանակ` գալիս ենք այն մտահանգմանը, որ գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման ժամանակաշրջանում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց համացանցի, քանի որ նրա տված ինֆորմացիան և գիտելիքներն առավել են ցանկացած հարուստ գրադարանից, մյուս կոմից էլ տարվելով այդ ինֆորմացիայի մեծ հոսքով` ունենում ենք ժամանակի մեծ կորուստ և իրական շփման քաղց: Խնդրի լուծման ամենախելամիտ և ճիշտ լուծումը հետևյալն է`օգտվել համացանցից`չանտեսելով և չմոռանալով մեր հարազատների և մտերիմների հետ ռեալ շփումը, իսկ համացանցը օգտագործել որպես ինֆորմացիայի մեծ հանրագիտարան: Դարձրեք համացանցը ձեր գերին` հնարավորինս շատ «աշխատեցնելով» և ինֆորմացիա կորզելով նրանից, այլ ոչ թե դուք դարձեք նրա գերին`անմոռաց գամվելով նրա առջև: