Просмотр содержимого документа
«Համո Սահյան»
Համո Սահյան
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի « ՍԱՀ » և ազգանվան վերջավորության « յան » համատեղումով ։
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14 -ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ ) Լոր գյուղում ։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը ։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու , որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։
1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939 - 1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին ( 1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։
Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն - նվիրումով , որում եղել են այսպիսի տողեր .
Դուք հոր նման խիստ եք եղել ,
Ու հոր նման ներող ,
Ձեր խորհուրդը խորն է եղել
Ու խրատը՝ գերող ։
1965 - 1967 թվականներին եղել է « Գրական թերթ » - ի գլխավոր խմբագիրը ։
Մահացել է 1993 թվականի հուլիսի 17 - ին Երևանում ։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում ։
Գրական գործունեություն
Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում ( 1937 - 1938 ), « Խորհրդային գրող » ամսագրում ( 1938 - 1941 ), « Կոմունիստ » թերթում ( 1945 - 1951 ), այնուհետև՝ Երևանի « Ավանգարդ » թերթում ( 1951 - 1954 ) և « Ոզնի » հանդեսում ( 1954 - 1965 ): Հ . Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30- ական թվականներից , սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած « Նաիրյան դալար բարդի » բանաստեղծությամբ , որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ ։
Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ « Որոտանի եզերքին » վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական - դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ , բնապատկերի գեղանկարչական ընկալում , խոսքի կառուցման ժողովրդական - բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ « Առագաստ » ( 1947 ), « Սլացքի մեջ » ( 1950 ), « Ծիածանը տափաստանում » ( 1953 ), « Բարձունքի վրա » ( 1955 ), « Նաիրյան դալար բարդի » ( 1958 ) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ « Բարձրունքի վրա » ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր , որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ , որոնց թվում էր , օրինակ , « Հորթը ».
Պարգևներ և մրցանակներ
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության , Աշխատանքային Կարմիր դրոշի և « Պատվո նշան » շքանշաններով ։
Բանաստեղծություններ
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին , մանկությանը նվիրված բանաստեղծությունները , որոնք ունեն արդիական իմաստավորում , հասարակական հնչեղություն : Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը ` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության : Նա թարգմանել է Ա . Պուշկինի , Ս . Եսենինի , Գ . Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից : Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը , ծառը , կայծակը , գետը , լիճը և այլն ։
Համո Սահյանի մասին
Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին , ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները ...
- Ռազմիկ Դավոյան
Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ , քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում ... Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ , նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում ։
- Էդուարդաս Մեժելայտիս
Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգևում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ...
Հրանտ Մաթևոսյան
Շնորհակալություն