СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Համո Սահյան․ Արագիլները

Нажмите, чтобы узнать подробности

Տեղեկություններ արագիլների մասին։ Ավանդապատումներ

Просмотр содержимого документа
«Համո Սահյան․ Արագիլները»

 ԱՐԱԳԻԼՆԵՐԸ  Համո Սահյան

ԱՐԱԳԻԼՆԵՐԸ

Համո Սահյան

Արագիլներ ** արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։  Կտուցը երկար է, ծայրը՝ ուղիղ, սուր կամ թեթևակի կեռ, թևերը՝ լայն, ոտքերը՝ երկար, վառ կարմիր։  Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։  Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները ։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։

Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։  Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։  Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։  Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։

Արագիլները սնվում են միջատներով , ձկներով , երկկենցաղներով , սողուններով , մկներով , բույսերով ։ Արագիլն օգտակար թռչուն է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին։

Քանի որ այս սեգ թռչունն ամենևին չի վախենում մարդուց ու ամեն տարի վերադառնալով իր նախկին բնակավայրը` բույն է դնում տանիքներին կամ տների մերձակա ծառերի կատարներին, մարդիկ նրան ընտանեկան օջախի պահապան հրեշտակ, կայունության ու բարեբախտության խորհդանիշ են համարում: Քանի որ արագիլները սնվում են գորտերով, օձերով, մողեսներով, մկներով, որդերով և այլ, մարդու կարծիքով, գարշելի արարածներով, այդ իսկ պատճառով նրան չարի դեմ անզիջում պայքարի խորհրդանիշ են համարում: Արևելքի երկրներում արագիլը նաև երկարակեցության ու խաղաղ ծերության խորհրդանիշ է համարվում:

Շատ ժողովուրդների ավանդապատումներում մարդն ու արագիլը հստակորեն զուգահեռվել են: Մի հին ավանդապատում արագիլի ծնունդը հետևյալ կերպ է բացատրում: Մի անգամ Աստված մարդուն մի մեծ պարկ է հանձնում` հանձնարարելով այն ծովը գցել: Աստծո կարգադրությունը կատարելուց առաջ մարդը բացում է պարկը, որպեսզի տեսնի, թե այնտեղ ինչ կա ու սարսափից կարկամում է: Պարկից օձեր, որդեր, գորտեր, մողեսներ ու այլ գարշելի արարածներ են դուրս սողում ու անմիջապես տարածվում երկրով մեկ: Այդժամ զայրացած Աստված զանցառուին արագիլ է դարձնում` պարտավորեցնելով նրան, որպես պատիժ, մինչ ի մահ պայքարել այդ գարշանքի դեմ ու երկիրը մաքրել դրանցից:

Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում արագիլն համարվել է բարեպաշտության ու ծնողների նկատմամբ որդիական ակնածանքի խորհրդանիշ: Այս խորհրդանշանին ծնունդ են տվել ոչ հիմնազուրկ այն առասպելները, որոնք փառաբանում են վիրավոր ու հիվանդ ցեղակիցներին խնամող արագիլներին:

Առասպելներում ասվում է, թե զավակ արագիլները միշտ օգնում են իրենց ուժասպառված ծնողներին, կերակրում են, մաքրում են նրանց փետուրները, իրենց մարմնով տաքացնում են նրանց և նույնիսկ, իրենց թևերը հենարան դարձրած, ինչպես ծեր ծնողի հարգն իմացող երախտագետ որդին հորը կամ մորն է գրկած տեղաշարժում, ծնողներին տեղափոխում են:

Տեսնելով որդիական պարտքը այդքան բարեխղճորեն կատարող արագիլների վարքը` հռոմեացիները նույնիսկ ծեր ծնողներին հոգալ պարտավորեցնող օրենքին «Արագիլի օրենք» անունն են տվել:

Մարդու առասպելական ցեղակից համարվող «ազնվազարմ» թռչնի այս դրվատելի վարքն է եղել նրա նկատմամբ համարժեք վերաբերմունքի պատճառը. արագիլներին երբեք չեն հետապնդել, չեն հալածել ու սպանել, ընդհակառակը, ջանացել են նրանց իրենց տանը մոտեցնել, տների տանիքներին նրանց համար բներ են կառուցել, իսկ երբ թռչունը սատկել է, թաղել են այնպես, ինչպես մարդուն են թաղում:

Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։

Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։