СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հանդուրժողականության ձեվավորումը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հանդուրժողականության ձեվավորումը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում»

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Բարոյական արժեքների շարքում իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում հանդուրժողականությունը: Վերջինս հատուկ ուշադրության է արժանանում մի շարք միջազգային կազմակերպությունների և

ծրագրերի կողմից, որոնցից են UNESCO, TEACHING TOLERANCE (APROJECT OF THE SOUTHERN POVERTY LAW CENTER), MUSEUM OF TOLERANCE, ETHIKA եւ այլն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1995թ.-ը հռչակել է որպես

հանդուրժողականության միջազգային տարի (իսկ նոյեմբերի 16-ը՝ հանդուրժողականության միջազգային օր) և հանդուրժողականությանը տվել մի շարք բնորոշումներ, որոնցից է.

  1. Հանդուրժողականությունը հարգանքն է աշխարհի մշակույթների հարուստ բազմազանության նկատմամբ, նրա ընդունումն ու ճանաչումը, մեր արտահայտվելու ձևը և մարդ լինելու ուղին: Այն զարգանում է գիտելիքի, հրապարակայնության, հաղորդակցման, մտքի ազատության, խղճի և հավատքի միջոցով:

  2. Հանդուրժողականությունը ներդաշնակությունն է տարբերության մեջ: Այն միայն բարոյական պարտք չէ, այլև քաղաքական և օրինական պահանջ:

  3. Հանդուրժողականությունը առաքինություն է, որ հնարավոր է դարձնում խաղաղությունը, նպաստում է մշակութային պատերազմի փոխարինումը մշակութային խաղաղության :

Արդի աշխարհում կրոնական, ազգային, մշակութային, ռասսայական հողի վրա ծագող պատերազմները, պայքարները, ահաբեկչությունները ծնվում են նաը հանդուրժողականության պակասի հետեւանքով, ուստի, գնահատելով ներկայիս վիճակը, հանգում ենք այն եզրակացության, որ մարդկանց հանդուրժողականության ձևավորումը դարձել է օրհասական խնդիր: Խնդրի լուծման համար էական նշանակություն ունեն կրթական հաստատությունները, քանի որ նրանք հանդիսանում են կարևոր օղակ անհատի զարգացման, աշխարհայացքի ձևավորման, արժեքային կողմնորոշման գործում: Մեր հանրապետության կրթական հաստատությունները, հատկապես ներառական կրթության ներդրման պայմաններում, պետք է էլ ավելի ուշադրություն դարձնեն այս արժեքի ձևավորմանը:

Վերը նշված կազմակերպությունները նույնպես հատուկ ուշադրություն են դարձնում կրթության միջոցով հանդուրժողականության ձևավորմանը: Ստեղծվում են մի շարք ուսումնական, մեթոդական նյութեր, որոնք կնպաստեն հանդուրժողականության արժեքի ձևավորմանը: Խնդրի լուծման մեկ այլ ուղի է ուսումնական այլ առարկաների միջոցով հանդուրժողականության ձևավորումը:

Վերջին շրջանում բազմիցս խոսվել է արժեքների ձևավորման գործում մաթեմատիկայի ունեցած կրթական մեծ ներուժի մասին: Մաթեմատիկան հնարավորություն է ընձեռում նաեւ հանդուրժողականության արժեքի ձեւավորմանը: Պրոֆեսոր Հ.Միքայելյանը հանդուրժողականությունը դիտարկելով որպես բարին բնութագրող հատկանիշ՝ նշում է, որ «ուսուցիչը այն կարող է իրականացնել սխալվելու նկատմամբ իր և աշակերտների ունեցած վերաբերմունքով: Մաթեմատիկայի ուսուցման գործընթացը մշտապես ուղեկցվում է սխալվելու վտանգով: Առանց սխալվելու հաճախ անհնար է լինում գտնել մաթեմատիկական խնդրի լուծումը»: Կարևորվում է նաև ուսուցչի կողմից հանդուրժողականության դրսևորումը աշակերտներին հանձնարարված առաջադրանքների պատասխանը ուշ ստանալու դեպքում: Սա հնարավորություն է տալիս ուսուցչին իր անձնական օրինակով ձևավորել հանդուրժողականության արժեքը: Պետք է նշել նաև, որ դասարանում ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-աշակերտ փոխհարաբերությունների ժամանակ կարևոր նշանակություն ունի կրթական միջավայրի հոգեբանական անվտանգությունը, քանի որ անհատի հոգեբանական անվտանգությունը և կրթական միջավայրը միմյանցից անբաժան են: Եթե դասապրոցեսի ընթացքում ուսուցիչը կամ մաթեմատիկական գիտելիքներով փայլող աշակերտները անհանդուրժող վերաբերմունք են ցույց տալիս մաթեմատիկական պակաս գիտելիքներ, կամ դանդաղ մտածողություն ունեցողների նկատմամբ, ապա վերջիններիս մոտ կառաջանա թերարժեքության բարդույթ, ինքնագնահատականի ձեւավորման հետ կապված խնդիրներ և նրանց համար մաթեմատիկայի դասերը կվերածվեն նրանց հոգեկան, հուզական աշխարհին վտանգ ներկայացնող միջավայրի: Մաթեմատիկայի ուսուցիչը, որպես մաթեմատիկական կրթության կազմակերպիչ, առաջնային դեր է խաղում դասապրոցեսի մթնոլորտի ձևավորման գործում: Հետևաբար նա պետք է հաշվի առնի մաթեմատիկայի առանձնահատկությունները հանդուրժողականության ձևավորման գործում: Այստեղ մաթեմատիկայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն մտավոր աշխատանքի կատարում է, որի ընթացքում հնարավոր է ի հայտ գան վերը նշված երևույթները: Բացի այդ խնդիրների լուծումը, առաջադրանքների կատարումը մրցույթի վերածելու դեպքում նույնպես դասարանում կառաջանա անառողջ մթնոլորտ :

Անդրադառնալով կրթական միջավայրի հոգեբանական անվտանգությանը, նշենք, որ նման միջավայրի ստեղծման գործում մեծ է ռեֆերենտային խմբերի դերը և «միևնույն անհատի տարբեր ռեֆերենտային խմբեր կարող են ունենալ նաեև տարբեր արժեքային մոտեցումներ» : Ուստի այստեղ ևս

կարևոր է հանդուրժողականությունը տարբեր ռեֆերենտային խմբերի միջև:

Կրթական միջավայրում հոգեբանական անվտանգության ապահովման գործում էական նշանակություն ունի նաև հանդուրժողականությունը այլ մշակույթների նկատմամբ, և «այլ մշակույթների չընդունումը հանդիսանում է այնպիսի բնութագրիչ, որը նվազեցնում է կրթական միջավայրի անվտանգ լինելը» :

Քննարկվող խնդրի լուծումը էլ ավելի արդյունավետ կլինի, եթե մաթեմատիկայի դասաժամին խնդիրների լուծման, նոր թեմաների ուսումնասիրման ժամանակ ներկայացնել այնպիսի փաստեր, տեղեկություններ, որոնք էապես առնչվում են հանդուրժողականության արժեքի հետ: Ահա նման դասընթացի օրինակ է «Զրոյի դատը»: Այստեղ ցույց է տրվում անհանդուրժողականության դրսևորումը թվերի աշխարհում և նրա բացասական հետևանքները:

Կարելի է համապատասխան թեմայի ուսուցման ժամանակ ներկայացնել այնպիսի խնդիրներ, որոնք հնարավորություն կտան խոսելու այլ ազգերի, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցողների նկատմամբ աշակերտների հանդուրժողականության մասին:

Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում սովորողների բարոյական արժեքների ձևավորմանն ուղղված աշխատանքների շրջանակում հանրակրթական դպրոցներում կատարվել է գիտափորձ: Վերջինս միտված էր բացահայտելու բարոյական արժեքների ձևավորման գործում հին հայկական պատմական որոշ խնդրագրքերում, և նորանկախ Հայաստանում ստեղծված հանրահաշվի դասագրքերում առկա առանձին խնդիրների արդյունավետությունը:

Կատարված գիտափորձի արդյունքներից եկել են այն եզրակացության, որ մաթեմատիկայի կրկնության գործընթացում բարոյական արժեքերի, մասնավորապես հանդուրժողականության ձևավորմանը նպաստող մաթեմատիկական նյութերի ներառումը բարձրացնում է սովորողների բարոյական գիտակցությունը:

Զեկուցող՝ Բ. Սարոյան


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!