Նպատակը-նպաստել աշակերտների մոտ հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը:
Խնդիրներ-1.«հանդուրժողականություն» տերմինի բացատրություն,ծանոթացնել աշակերտներին հանդուրժող և անհանդուրժող անհատներին բնութագրող որակներին:
2.զարգացնել խոսքը,ձևավորել համեմատություններ և եզրահանգումներ կատարելու կարողություն
3.դաստիարակել ակտիվություն ինքնուրույն կարծիք արտահայտելիս,ձգտում հարգելու ուրիշի կարծիքը,գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն,մասնակցություն խմբային աշխատանքի:
-դասղեկ երեխաներ ես ցանկանում եմ ձեզ պատմել մի հետաքրքիր պատմություն.Մի անգամ իրար են հանդիպում սևամորթն ու սպիտակամորթը:Մեկը մյուսին նայում են արհամարհանքով և թշնամանքով:
-Որքան տգեղ ես,սևամորթ,-ասում է սպիտակամորթը սևամորթին,-տհաճ ու սև ես,ասես ածուխով ներկված:
Սևամորթը թշնամանքով նայում է նրան և պատասխանում.
-Իսկ դու այնքան տգեղ ես,ասես սպիտակ թղթի պաթեթ լինես:
Երկար վիճում և վիրավորում են մեկմեկու ու որոշում են գնալ իմաստունի մոտ:Իմաստունը լսում է նրանց,ապա դիմում է սպիտակամաշկ մարդուն.
-Նայի՛ր,որքան գեղեցիկ է քո ընկերը,նա սև է,ինչպես հարավային խորհրդավոր գիշերը,իսկ աչքերը,ասես փայլող աստղեր են:
Ապա դիմում է մյուսին.
-Նայի՛ր,որքան գեղեցիկ է քո ընկերը,նման լեռան ստորոտի ճերմակ ձյան,իսկ մազերն ասես շողերն արևի:
Երկուսն էլ ամաչեցին,իրար նայեցին և հաշտվեցին:Իսկ իմաստունը՝ապագայի մասին մտորումների մեջ մի տեսիլք ունեցավ:Նա տեսնում էր,թե ինչպես բազմաթիվ մարդիկ՝սպիտակամաշկ,սևամորթ,դեղնամաշկ շրջան կազմած պտտվում էին ու երգում:Ու այդ պտույտի մեջ նրանք սիրով նայում էին միմյանց ու ժպտում,հանկարծ երգ երաժշտության միժից լսվում է մի ձայն.
-Ինչ լավ է,որ մենք բոլորս տարբեր ենք,հակառակ դեպքում կյանքը տշուր կլիներ:
Դասղեկ-երեխանե՛ր,ձեզ դուր եկավ պատմությունը...,դե եկեք քննարկենք,ի՞նչ հասկացաք,ի՞նչի մասին էր,որ գլխավորն է ի՞նչ է սովորեցնում:
Երեխաները արտահայտում են իրենց կարծիքը...
դասղեկ.մենք այսօր կխոսենք հանդուրժողականության մասին,նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է:Հանդուրժողականության խնդիրը ձեռք է բերել համաշխարհային նշանակություն,քանի որ ժամանակակից աշխարհում առանց հանդուրժողականության սկզբունքի,առանց երկխոսության,փոխադարձ զիջումների հնարավոր չէ հասնել խաղաղ գոյակցության:Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բուդդան է հռչակել հանդուրժողականության սկզբունքը,ըստ որի ոչ ոքի չի կարելի պարտադրել կրոնական գաղափարներ,որքան էլ բարձր և ազնիվ թվան դրանք:Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ,հարմարվողականություն չէ,անտարբերություն չէ:Հանդուրժողականությունը ապահովում է ինքնավստահություն և անձնական դիրքորոշումների հուսալիության գիտակցում ,միևնուն ժամանակ չվախենալ որևէ այլ գաղափարի հետ շփվելուց,այլ տեսակետների հետ համեմատվելուց:
2.Դասղեկ-երեխաներ ձեր կարծիքով ինչ է հանդուրժողականությունը:Երեխաները արտահայտում են իրենց կարծիքները,հավանական պատասխաններ.
1.համագործակցություն
2.հարգել մարդկային արժանապատվությունը
3.հարգել ուրիշների իրավունքները
4.հրաժարվել գերիշխանությունից,վնաս հասցնելուց,ագրեսիայից
5.հաշտվողականություն ուրիշների կարծիքների,գաղափարների,դավանանքի և վարքի նկատմամբ
6.ճանաչել բազմազանությունը
7.դիմացինին ընդունել այնպիսին,ինչպիսին կա
8.կարողանալ քեզ դնել ուրիշի տեղը
Դասղեկ-երեխաներ եկեք տեսնենք,թե ինչպես է բացատրվում հանդուրժողականությունը տարբեր լեզուներում և ընդհանրացնելով կտանք «հանդուրժողականության» ձևակերպումը:Եվ այսպես.
ֆրանսերեն-այնպիսի հարաբերություններ,երբ ընդունում եք,որ ուրիշները կարող են մտածել և գործել այլ կերպ,քան դուք
անգլերեն-պատրաստակամություն լինել ներողամիտ,զիջող
իսպաներեն-ընդունակություն ընդունել սեփական գաղափարներից կամ կարծիքներից լավերը
արաբերեն-ներողամտություն,մեղմություն,համբերա-
տարություն,գթասրտություն
չինարեն-թույլ տալ,ընդունել,ուրիշների նկատմամբ լինել մեծահոգի
Դասղեկ-երեխաներ,որ ձևակերպումն է ձեզ ավելի ընդունելի-աշակերտները պատասխանում են:Իսկ հիմա փորձեք տալ «հանդուրժողականության» սեփական ձևակերպումը:
Դասղեկ-իսկ հիմա երեխաներ մենք կկատարենք խմբային աշխատանք և հիշեք,որ խմբերում աշխատելիս պետք է պահպանեք հանդուրժողական շփման կանոնները.
1.հարգիր զրուցակցիդ
2.փորձիր հասկանալ ինչ է ասում դիմացինդ
3.քո կարծիքը առաջ տար նրբանկատ
4.արդար եղիր և պատրաստ ընդունելու դիմացինի ճիշտ լինելը
5.փորձիր հաշվի առնել դիմացինի շահերը
Խմբային աշխատանք-«Հանդուրժող և անհանդուրժող մարդ»
Առաջին խումբ
1.Նշեք որակներ,որոնք մարդուն բնութագրում են որպես հանդուրժող և դրանք գրեք թերթիկի վրա
2Նշեք,թե քանի տոկոսով եք ձեզ համարում հանդուրժող
3.Հայտնեք ձեր կարծիքը,ինչն է նպաստում լինել հանդուրժող և ինչն է խանգարում այդպիսին լինել
4.Որ դասերին է հնարավոր հաջողությամբ ձևավորել հանդուրժողականություն:
Երկրորդ խումբ
1.Նշեք որակներ,որոնք բնորոշ են անհանդուրժող մարդուն և գրեք թերթիկի վրա
2.Հնարավոր է հանդուրժողականություն դեռահասների մոտ
3.Ինչպես եք հասկանում «Մարդու գնահատականը և նրա գործողությունների գնահատականը նույն բանը չեն»
4.Կարող է մարդկանց իրար համեմատելը բերել անհանդուրժողականության:
Քննարկում ենք երկու խմբերի աշխանանքները,կազմակերպում կարծիքների փոխանակում հանդուրժողականության մթնոլորտում:
Եզրակացություն-այսպիսով կա անհատի ձևավորման երկու ուղի. հանդուրժող և անհանդուրժող:Առաջին-մարդու ուղին,ով լավ է ճանաչում ինքն իրեն,շրջապատում իրեն լավ է զգում,հասկանում է ուրիշներին և պատրաստ է աջակցել:Երկրորդ-մարդու ուղին,ով ընդունում է սեփական բացառիկությունը,չի ընդունում ուրիշ հայացքներ,գաղափարներ,ավանդույթներ և սովորույթներ:
Վերջում-երեխաները թղթի վրա նկարում են իրենց ձեռքը,մատների վրա գրում են լավ որակները,իսկ ափի մեջ այն,ինչ ուզում են փոխել իրենց մեջ:
ԴԱՍՂԵԿԻ