Просмотр содержимого документа
«Հանելուկներ եվ նկարելուկներ»
ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
և
ՆԿԱՐԵԼՈՒԿՆԵՐ
ԱՅՆ Ի՞ՆՉՆ Է, Ի՞ՆՉԸ…
Ծնվում է ու մեծանում, Հենց նույն օրն էլ` մահանում, Հետո նորից կյանք առած Պայծառ շորեր է հագնում:
:
Ամբողջ օրը քուն չունի, Լայն դաշտերում տուն չունի, Ծաղկից ծաղիկ է թռչում, Փեթակ ունի, բուն չունի:
Տուն է սպիտակ, լայնատարած, Սև հավիկներ մեջը թառած, Խոսում են ու զրույց անում՝ Մարդու նման լեզու առած:
Խոսում է նա, լեզու չունի, Շրջում է նա, ոտքեր չունի, Բայց մտնում է ամեն մի տուն, Ուրախ լուրեր բերում մարդուն:
Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում, Հենց որ մուկ է տեսնում հանկարծ, Բազեի պես որս է անում:
Հողն է մտնում, մահանում, Հետո նորից կյանք առնում, Աչքը հառած երկնքին, Տարածվում է, շատանում :
Չորս ոտք ունի, բայց շուն չի, Ձու է ածում, թռչուն չի, Խոտ է ուտում կովի պես, Պատյան ունի, բայց տուն չի:
Գիշերով է նա լույս տալիս, Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս, Կիսվում է նախ և նորանում, Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
Ծնվում է նա հրից , ջրից ,
Մեզ ժպտում է հորիզոնից՝
Ունի աղեղ յոթնալար՝
Կամրջում է դաշտ ու սար :
Մարդուն մոտիկ ու մտերիմ՝
Կենդանի է հավատարիմ ,
Հսկում է նա փարախ ու բակ ,
Չի ընդունում ոչ մի կաշառք :
Մեծ ցնցուղ է՝ ջուրը առատ,
Եվ ջրում է աշխարհն արար,
Չի ստեղծվում մարդու ձեռքով,
Դաշտն է լցնում առատ բերքով:
Ապրեք երեխաներ, իսկ հիմա վերծանենք
ՆԿԱՐԵԼՈՒԿՆԵՐԸ
ու = ե
շենք
ու = ր
մեղր
1,3,2
զորք
ե = տ
աստղ
ն = կ
քսակ
,
ու = ա
շուշան
ի = ա
լուսան
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Երևանի հ․107 միջնակարգ դպրոցի
Դասվար՝ Գայանե Հովհաննիսյան