Просмотр содержимого презентации
«vayri kendaniner-haneluk»
Վայրի կենդանիներ
ԿԱԻ_Ի Կապանի մասնաճյուղի մասնագետ` Լուսինե Բալայան Աղբյուր` www.4stupeni.ru, www.zavuch.info, www. Uroki.net
Գ ազանների արքան է,
Անվախ ու անպարտ է,
Մռնչոցից ահարկու
Սարսափում են էգ թե արու:
Ա ռյուծ
Սիրուն դնչիկ, երկար պոչիկ,
Քայլում է միշտ հեզիկ, նազիկ,
Խորամանկ է և շատ ճկուն,
Կ եր է փնտրում հավաբնում:
աղվես
Կատվազգին այդ չարագուշակ
Ունի շքեղ ու նուրբ մուշտակ,
Սարսափն է նա ջունգլիների
Եվ փոխարքան գազանների:
վագր
Մուշտակ ունի գորշ գույնի
Գլխակախ այդ կենդանին,
Թաթը դրած բերանում՝
Քուն է մտնում իր որջում :
արջ
Բնակվում է դաշտում, գետում ,
Քթին եղջյուր է կրում,
Սիրում է տիղմ, ցեխ ու ջուր,
Կ ո չվում է նա…
ռնգեղջյուր
Վիզը երկար ու բարակ,
Կարծես լինի աշտարակ,
Չգիտենք ինձ է , թե մեծ ուղտ,
Բայց ասում են նրան …
ընձուղտ
Շարժվող սար է՝ շատ ուժեղ,
Գերան ունի քթի տեղ,
Չունի ատամ ու ծամիչ,
Թե տաս՝ կուտի և չամիչ,
Արձակում է ահեղ ճիչ՝
Ջունգլիների բնակիչ:
փիղ
Արագավազ, սմբակավոր,
Մորթին՝ ճերմակ-սև բծավոր,
Ասես կերպաս լինի հագին,
Գիտե՞ք՝ որն է այդ կենդանին:
զեբր /վագերաձի /
Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:
ընձառյուծ
Տիրուհին է անտառի
Գեղեցկությամբ իր գովելի,
Քայլվածքը վեհ, գեղանի,
Ոմ որ ասես կհմայի:
եղնիկ
Թեև այգին պաշտպանում,
Բայց այգուց է կեր տանում,
Աչքեր ունի՝ մութ գիշեր,
Հագին՝ ասեղ, սուր փշեր:
ոզնի
Թռչկոտում է ոստոստալով,
Ճկուն պոչը՝ տափին տալով,
Ու փորձության դժվար պահին
Ձագն է հանձնում իր մախաղին:
կենգուրու /ագեվազ/
Իմացեք՝ ի՞նչ են նրան անվանում.
Մերկ անապատ է կտրում և անցնում,
Չորքոտանի այդ միջոցն ապահով
Մարդուն ընկեր է դառնում անխռով:
ուղտ
Գիշատիչ է սարսափելի,
Ոչխարներին թշնամի:
Հոտառություն ունի սուր
Եվ ժանիքներ` ինչպես թուր:
գայլ
Այս կենդանին զարմանալի
Մարդուն մոտ է ավելի,
Հասկանում է քիչ թե շատ,
Թռչկոտում է անընդհատ:
կապիկ
Թռչկոտում ու ցատկոտում է,
Գազարները կրծոտում է,
Թե ուզում ես դիպչել, շոյել,
Վախենում,արագ փախչում է:
նապաստակ
Մեծ ծառերի փչակում
Նա իր պալատն է սարքում,
Եվ ծառերի կատարին
Ուտում ընկույզ ու կաղին:
սկյուռ
Ջրերի խոր ք ից իր կերն է գտնում,
Ձյունակույտի տակ խոր քուն է մտնում,
Չորոտանի է, հսկա կաթնասուն,
Ցուրտ բևեռում է միայն բնակվում:
բևեռային արջ