СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հանրահայտ ազգային էպոսներ

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված են հանրահայտ ազգային էպոսները, :Սասանա ծռեր; էպոսի ճյուղերը,գրական մշակումները ,Հոմերոսը

Просмотр содержимого документа
«Հանրահայտ ազգային էպոսներ»

Հանրահայտ ազգային էպոսներ



«Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսը։

«Նիբելունգների երգը» գերմանական

«Լեգենդ Շառլեմանի մասին»

«Երգ Ռոլանդի մասին» ֆրանսիական

«Գիլգամեշ» Շումերաաքքադական էպոսը, համարվում է աշխարհի ամենահին պահպանված գրավոր տեքստը։

«Աթրահասիս» բաբելոնյան

«Էնումա էլիշ» բաբելոնա–աքքադական

«Ռամայանա», «Մահաբհարաթա», «Բհագավաթգիտա» հնդկական

«Իլիական», «Ոդիսական», «Թեոգոնիա», «Արգոնավորդներ», «Ֆիվիադա» հունական

«Էնեական» հռոմեական/իտալական

«Դիգենիուս Ակրիտոս» բյուզանդական

«Ասք Հիլդեբրանդի մասին» հին գերմանական

«Ասք Նիբելունգների մասին», «Կուդրուն» միջնադարյան գերմանական

«Ավագ Էդդա», «Կրտսեր Էդդա» սկանդինավյան

«Ասք Վյոլսունգների մասին»

«Երգ Հայավաթայի մասին» ամերիկյան

«Բեովուլֆ» անգլոսաքսոնական

«Վիդսիդ»

«Ֆինսբուրգի ճակատամարտը»

«Բրունանբուրգի ճակատամարտը»

«Մելդոնի ճակատամարտը»

«Վալդերե»

«Ասք Իգորի ճակատամարտի մասին», «Բիլինա» ռուսական

«Բեյբարս» միջնադարյան եգիպտական

«Ասք Ռոլանդի մասին», «Ասք Գիյոմի մասին» ֆրանսիական

«Ասք Սիդի մասին» իսպանական

«Լուզիադներ» պորտուգալական

«Կալեվալա» կարելա–ֆիննական

«Կալևիպոեգ» էստոնական

«Լաչպլեսիս» լատվիական

«Օլոնխո» յակուտական

«Ջանգար» կալմիկական

«Վագրենավորը» վրացական

«Շահնամե» պարսկական

«Մանաս» ղրղզական

«Քյորօղլի» կովկասյան

«Ալփամըշ» ուզբեկական, ղազախական, կարակալպակյան

«Նարտյան էպոս» հյուսիս–կովկասյան (ադըղներ, աբազիններ, աբխազներ և այլն)

«Այյամ ալ–Արաբ» («Արաբների օրերը») արաբական

«Ուրալ–բատիր» բաշկիրական



«Սանասար և Բաղդասար»

Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է։ Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից։ Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հետո նա մեկնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։



«Մեծ Մհեր»

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու։ 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են։



«Սասունցի Դավիթ»

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։



«Փոքր Մհեր»

Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.



Քանի աշխարք չար է,

Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,

Մեջ աշխարքին ես չեմ մնա։

Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա,

որ էլնենք էդտեղեն։











Գրական մշակումներն ու թարգմանությունները



«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։













Հոմերոս (հին հունարեն՝ Ὅμηρος), հին հույն էպոսագիր բանաստեղծ։ Ըստ ավանդության՝ կույր երգիչ։ Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։

Հոմերոսի պոեմները

Ուսումնասիրողների կարծիքով, Հոմերոսի վերագրվող պոեմներից «Իլիականը», ըստ նկարագրվող հասարակարգի և նյութական մշակույթի, ավելի վաղ շրջանի պոեմ է, համապատասխանում է VIII-VII դդ.։ Այդ դարաշրջանին բնորոշ են ռազմիկների բրոնզե զենքերը, արևելյան ոճի հագուստներն ու սանրվածքները, Փոքր Ասիայից բերվող մարգարտյա զարդերը։ «Ոդիսականը» ավելի ուշ շրջանի է պատկանում, արտացոլում Է նավագնացության և առևտրի նոր էտապ։ Պոեմները ստեղծվել են Իոնիայում, իոնական բարբառով։

Հոմերոսի պոեմները գրված են հեքսամետրով /վեցաչափով/՝ –-uu / –uu / –uu / –uu / –-uu / – – / /–՝ շեշտված վանկ, ս՝ անշեշտ/։ Հայերեն թարգմանություններում հեքսամետրը չի պահպանվել։ Հոմերոսյան, ընդհանրապես անտիկ տաղաչափության մեջ հանգ չի եղել։ Գերմանացի քննադատ Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է որպես ժողովրդական ասմունքողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք։

Կենսագրություն

Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել։ Հոմերոսի անունը ըստ ենթադրությունների նշանակել է կույր կամ հարմարեցնող։ Ըստ 8-րդ դարի բանաստեղծ Հեսոդոսի պոեմների բովանդակության, որից պարզ է դառնում Հոմերոսի ստեղծագործություների ազդեցությունը նրանց վրա, հավանական է համարվում, որ Հոմերոսն ապրել և ստեղծագործել է Ք.ծ.ա. 9-րդ դարում։ Ստույգ հատնի չէ, անգամ, թե հունական որ քաղաքում է նա ծնվել։ Հնում 7 քաղաք՝ Սմիրնա, Քիոս, Կոլոֆոն, Սալամիս, Հռոդոս, Արգոս, Աթենք, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը։ Ինչպես հայտնում են հույն հեղինակներ Հերոդոտոսն ու Պավսանիուսը Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան արշիպելագի Իոս կղզում։



Հոմերոսյան հարցը

Դարեր շարունակ «Իլիականի» ու «Ոդիսականի» հեղինակային պատկանելությունը, չհաշված առանձին դեպքեր, կասկած չի հարուցել։ Սակայն 1795 թվականին գերմանացի գիտնական Ֆ.Ա. Վոլֆը հայտնեց այն կարծիքը, որ պոեմների հեղինակը չի կարող լինել մեկ մարդ, այն հավաքական աշխատանքի արդյունք է։ Այդ թեզով սկիզբ դրվեց այսպես կոչված «հոմերոսյան հարցին», այսինքն այն հարցին, թե ո՞ւմ է պատկանում Հոմերոսին վերագրվող երկու պոեմների հեղինակությունը։ Գրվեցին և մինչ այսօր էլ շարունակվում են գրվել բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնվել են ամենատարբեր, իրարամերժ կարծիքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.



պոեմների հեղինակը Հոմերոսն է

պոեմներն ունեն բանահյուսական ծագում և խմբային ստեղծագործության արդյունք են

պոեմները կազմված են առանձին երկերից, որոնք մեկը վերցրել և կցել է իրար

պոեմների հիմքը եղել է փոքրածավալ մի ստեղծագործություն, որի վրա տարբեր հեղինակներ ժամանակի ընթացքում ավելացրել են նոր հատվածներ[3]։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!