СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հարաբերություններն ուսուցիչների եվ մանկավարժական կոլեկտիվի հետ

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

 ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԵՏ

1. ՈՒսուցիչները ձգտում են միմյանց հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգում և օգնում են իրար, կարևորում են միմյանց և ուսումնական հաստատության շահերը։ ՈՒսուցիչներին միավորում է փոխադարձ վստահությունը, թիմային համերաշխությունը, միմյանց աջակցելու ազնիվ մղումն ու պատրաստակամությունը։ 2. ՈՒսուցիչը պարտավոր է պաշտպանել ոչ միայն իր, այլև գործընկերոջ հեղինակությունը։ Նա չպետք է նսեմացնի գործընկերներին սաների կամ այլ անձանց ներկայությամբ։ 3. ՈՒսուցիչն իրավունք ունի ազատ կարծիք հայտնել գործընկերների և դպրոցի ղեկավարության աշխատանքի մասին։ Այդուհանդերձ, ցանկացած քննադատություն և դիտարկում պետք է լինի անաչառ և հիմնավոր, կառուցողական, տակտի զգացումով, բարյացակամ և ոչ վիրավորական։ Չի կարելի ստորացնել քննադատության ենթարկվող մարդուն։ ՈՒսուցիչներին առնչվող կարևոր հիմնախնդիրները պետք է լուծվեն ուսուցիչների ազատ և բաց քննարկումների միջոցով։ 4. Դպրոցի ղեկավարությունն իրավունք չունի ուսուցչից պահանջելու կամ սեփական նախաձեռնությամբ՝ առանց ուսուցչի գիտության, հավաքելու նրա  անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, եթե դա ուղղակիորեն չի առնչվում վերջինիս կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։ 5. Գործընկերների և ղեկավարության աշխատանքային գործունեության գնահատումը ուսուցչի իրավունքն ու պարտականությունն է։ Արգելվում է քննադատության համար ուսուցչի հետապնդումը։ Քննադատությունը պետք է լինի ներքին, այսինքն՝ արտահայտվի ուսումնական հաստատության ներսում և ոչ թե դրա սահմաններից դուրս։ Այն պետք է արտահայտվի դեմ առ դեմ, այլ ոչ թե ինչ-որ մեկի հետևից։ Բամբասանքն անհանդուրժելի է դպրոցում կամ ուսումնական այլ հաստատությունում։ 6. ՈՒսուցիչները պարտավոր են խուսափել անհիմն և սկանդա-լային ընդհարումներ ստեղծելուց և հրահրելուց։ Տարաձայնությունների առաջացման դեպքում նրանք պետք է ձգտեն հարթել դրանք` ցուցաբերելով կառուցողական մոտեցում։ 7. ՈՒսուցիչները չպետք է թաքցնեն գործընկերների գործած սխալներն ու զանցանքները։ 8. ՈՒսուցիչն ունի խրախուսվելու իրավունք։ Մասնագիտական գործունեության ոլորտում նրա անձնական ձեռքբերումները չպետք է մնան ստվերում։ 9. ՈՒսուցիչն իրավունք ունի դպրոցի ղեկավարությունից պահանջելու ուսումնական հաստատության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն, եթե դա կարող է այս կամ այն կերպ օժանդակել նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ 10. Ուսումնական գործընթացում ուսուցիչը սովորողների անհատականության զարգացման և նրանց հոգեկան, հոգեբանական ու ֆիզիկական առողջությունը պահպանելու նպատակով պետք է մշտապես համագործակցի հոգեբանի, բժշկի, սոցիալական մանկավարժի, աշակերտների ծնողների հետ։