СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հարկադրական եղանակ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հարկադրական եղանակ»

Հարկադրական ապառնի

Հարկադրական ապառնին ցույց է տալիս խոսելուց հետո հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն։

Հարկադրական եղանակի ապառնիի ժամանակաձևը կազմվում է ըղձական եղանակի համապատասխան ձևերից, որոնց սկզբում ավելանում է պիտի (պետք է) եղանակիչը։

Օրինակ՝


Եզակի թիվ

Հոգնակի թիվ


դրական ժխտական

դրական ժխտական

I դեմք

պիտի(պետք է) ներկեմ չպիտի(չպետք է) ներկեմ

պիտի(պետք է) ներկենք չպիտի(չպետք է) ներկենք

II դեմք

պիտի(պետք է) ներկես չպիտի(չպետք է) ներկես

պիտի(պետք է) ներկեք չպիտի(չպետք է) ներկեք

III դեմք

պիտի(պետք է) ներկի չպիտի(չպետք է) ներկի

պիտի(պետք է) ներկեն չպիտի(չպետք է) ներկեն





Հարկադրական անցյալ

Հարկադրական անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն։

Հարկադրական եղանակի անցյալի ժամանակաձևը կազմվում է ըղձական եղանակի համապատասխան ձևերից, որոնց սկզբում ավելանում է պիտի (պետք է) եղանակիչը։




Եզակի թիվ

Հոգնակի թիվ


դրական ժխտական

դրական ժխտական

I դեմք

պիտի(պետք է) ներկեի չպիտի(չպետք է) ներկեի

պիտի(պետք է) ներկեինք չպիտի(չպետք է) ներկեինք

II դեմք

պիտի(պետք է) ներկեիր չպիտի(չպետք է) ներկեիր

պիտի(պետք է) ներկեիք չպիտի(չպետք է) ներկեիք

III դեմք

պիտի(պետք է) ներկեր չպիտի(չպետք է) ներկեր

պիտի(պետք է) ներկեին չպիտի(չպետք է) ներկեին







Հիշել. պետք է կապակցությունը խոսքում կարող է հանդես գալ նաև որպես ստորոգյալ:

Օրինակ` Մեզ պետք է հաղթել:

Ինձ գրիչ է պետք:

Պետք է մաքուր պահել շրջապատը