СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հարցադրումներ՝ մեթոդ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հարցադրումներ՝ մեթոդ»

Հարցադրումներ

Տեքստը բաժանվում է հատվածների: Դասարանը բաժանվում է մի քանի հո­գուց կազմված թիմերի: Տեքստի յուրաքանչյուր հատված ընթերցելուց հետո թի­մերը դադար են առնում և հերթով միմյանց հարցեր տալիս կարդացածի մասին: Ցանկալի է, որ ուսուցիչը ևս մասնակցի այս վարժության կատարմանը, լինի որևէ թիմի անդամ: Նա աշակերտներին կուղղի մի քանի դիպուկ հարց, որոնք աշակերտներին մտածելու տեղիք կտան, կտանեն տեքստի խորքերը: Այն կօգ­նի, որպեսզի աշակերտները խուսափեն պարզունակ, վերարտադրողական հարցերից և մտածեն, թե ինչ կարգի հարցեր է անհրաժեշտ առաջադրել:

Այս վարժությունը կարելի է օգտագործել նաև ամբողջ դասարանի հետ աշխատելիս: Աշակերտները տեքստից ընթերցում են մի հատված, ապա դա­դարեցնում այն, փակում գրքերը և ուսուցչին ուղղում իրենց հարցերը: Դրա­նից հետո նրանք ընթերցում են հաջորդ հատվածը: Այս անգամ դերերը փոխ­վում են: Ուսուցիչը հանդես է գալիս հարցեր տվողի դերում, իսկ աշակերտնե­րը՝ պատասխանողի: Նման մի հարցափոխանակությունից հետո կարելի է փոխել վարժության բնույթը՝ առաջարկել կանխագուշակել նյութի շարունա­կությունը և հիմնավորել: