Просмотр содержимого документа
«Հարցազրույց Խաչատուր Աբովյանի հետ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՏ -Բարև ձեզ ,մենք պատրաստվում ենք խոսել հայտնի գրող Խաչատուր Աբովյանի հետ:Հիմա մենք գտնվում ենք նրա տանը:Կարելի է Ձեզ մի քանի հարց ուղղել:Խնդրում եմ ասացեք,թե երբ և որտեղ եք ծնվել: --Ես ծնվել եմ 1809թ. Քանաքեռում: -Ինչ կրթություն եք ստացել և քանի տարեկանում: -Ինը տարեկան հասակում հայրս ինձ տարավ Էջմիածին:Ես վանքի դպրոցում մոտ 3 տարի ստացա ժամանակի համար բավարար կրթություն:1821թ. իմ ուսուցիչ Անտոն եպիսկոպոսը ինձ տարավ Թիֆլիս՝կրթությունս շարունակելու Պողոս վարդապետ Ղարադաղցու մոտ:Իսկ 1824թ.,երբ բացվեց Ներսիսյան դպրոցը, ես դարձա առաջին աշակերտներից մեկը: -Իսկ ինչ լեզուներ եք սովորել այնտեղ: - Ես այնտեղ սովորել եմ ռուսերեն,պարսկերեն,խորացրել եմ գիտելիքներս հայոց լեզվից:Սակայն ծանոթացել եմ համաշխարհային գրականությանը և մշակույթին: -Իսկ 1828թ.դպրոցը վերջացնելուց հետո ինչով եք զբաղվել: -Կաթողիկոսի դիվանում կատարել եմ թարգմանի պարտականությունները: -Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը Ձեզ երբ առաջարկեց ուսումը շարունակել Դորպատում: -1829թ. ,երբ նա իր արշավախմբով եկել էր Էջմիածին՝Արարատ լեռը բարձրանալու ,ես կարգվեցի նրանց ուղեկիցը և թարգման:Նկատելով իմ մեջ ուսման ձգտումը՝նա ինձ առաջարկեց ուսումս շարունակել Դորպատի համալսարանում: -Ինչ ծրագրեր էիք մշակել ,որոնք պետք է իրագործեիք հայկական միջավայրում: -Ես մշակել էի կրթական-լուսավորական ծրագրեր,որոնք իրագործելու համար 1836թ.վերադարձա հայրենիք: -Երբ Դուք փորձում էիք նոր դպրոց հիմնել նորագույն մեթոդներով ու եղանակներով և դիմեցիք հոգևոր ու պետական ատյաններին, ինչու նրանք Ձեզ մերժեցին: -Այդ ժամանակ Հովհաննես Կարբեցին ինձ պարզապես ասաց.;Դու լավ խմորել կարաս զմիտս անմեղաց,այլ կրթել չէ քո գործ;: -Կներկայացնեք Ձեր կրթական գործունեությունը: -Ես հիմնում եմ իմ սեփական պանսիոնը,որտեղ սովորում են այլ ազգի երեխ
աներ:1843թ. ամռանը ես տեղափոխվեցի Երևան,որտեղ ստացա դպրոցների տեսուչի պաշտոն: -Կներեկայացնեք Ձեր ստեղծագործությունները : -Ես գրել եմ չափածո ;Աղասու գովքը; ,;Վերք Հայաստանի;վեպը ,;Առաջին սեր;,;Թուրքի աղջիկը; պատմվածքները,;Պատմություն Տիգրանի կամ բարոյական խրատներ հայ մանուկների համար; մանկավարժական վեպը, ;Պարապ վախտի խաղալիքը;: -Դուք կատարել եք նաև թարգմանական փորձեր: -Այո ,դեռ ;Նախաշավիղ; դասագրքում ես զետեղել եմ աշակերտական կյանքից մի փոքրիկ կատակ՝;Խաղարկություն մանկանց; խորագրով: -Կարող եք այլ ստեղծագործությունների մասին խոսել : -Ես գրել եմ պատմական ,աշխարհագրական,ազգագրական ուսումնասիրություններ … -Դուք հիմնականում գրական որ ուղղությամբ եք ստեղծագործում: -Ես ռոմանտիկ գրող եմ,իմ սեփական մտքերը,մտորումները ,գաղափարները արտահայտում եմ վեպի ամենասիրված ու ամբողջական հերոսի խոսք ու զրույցի,մենախոսությունների,արարքների միջոցով: -Չէիք վախենում , որ առաջինն էիք գրում աշխարհաբարով,չէ որ այն կարող էր ժողովրդին խորթ թվալ և վատ արձագանք ստանալ: /Ժպիտը դեմքին/-Ինձ թվում է՝ վախենալը ճիշտ բառ չէ այս դեպքում .ավելի շատ տարակուսում էի,բայց չեմ վախեցել ոչ մի վայրկյան ,քանի որ հասկացել էի ,որ եկել է աշխարհաբարի ժամանակը:Իսկ ժողովուրդը շատ արագ հարմարվեց: -Ով Ձեզ օգնեց ,որ սկսեցիք գրել: -Աղասին ինձ օգնեց .նա իմ վեպի գլխավոր հերոսն է: Կրասոսն իրեն աշխարհի ամենաբախտավոր մարդն էր համարում,սակայն ահա հայտնվում է Կյուրոս զորականի առաջ:Արդեն ուր որ է ՝իր թուրն ուզում է իր սիրտը խրել,որ պարսիկն իրեն չսպանի ,հանկարծ թագավորի միամոր որդին ,որ 20 տարի չէր խոսել,ասում է Կյուրոսին.;Անօրե՛ն,էդ ում ես սպանում,քաշիր թուրդ ետ,չես տեսնում ,որ առաջիդ Կրեսոսն ա;:Զորականի ձեռքերը թուլանում են,և թագավորն իր գլուխն ազատում է:20տարեկան լալ/մունջ/ որդին հորը փրկում է:Այսպես որդիական սերը ջարդում ու փշրում է բնության դրած կապանքները:Ինչպես որդիական սերը բացեց Կրասոսի որդու լեզուն ,այնպես էլ իմ լեզուն Աղասին բացեց: -Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար: -Հաջողություն: