СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հասարակագիտություն

Категория: ОБЖ

Нажмите, чтобы узнать подробности

Համայնքային հիմնախնդիրների ուսուցումը նպաստում է քաղաքացիական արժեհամակարգի ձևավորմանն ու միջառարկայական կապերի ամրապնդմանը։  

Ով, եթե ոչ՝ ես,  ումից սկսել, իհարկե՝ ինձնից,  որտեղից սկսել, միանշանակ՝ իմ համայնքից․․․

Պետությունն սկսվում է մեզնից յուրաքանչյուրից, սկսվում է մեր համայնքից, զարգանում է մեր փոքրիկ ու ամենամեծ հիմնախնդիրներին լուծումներ տալու շնորհիվ։ Եվ սովորել նկատել, տեսնել, կարևորել ու դասակարգել այդ հիմնախնդիրները ՝ բոլորիս պարտքն է, քանի որ  պետության և հասարակության զարգացումը խիստ պայմանավորված է նրա  յուրաքանչյուր անդամի առողջ ու ակտիվ մտածողությամբ, քննելու, վերլուծելու և համադրելու կայուն ու աճող կարողությամբ։

<<Սովորել լինել սրտացավ մտածող, ակտիվ մասնակից, ճիշտ և գործուն որոշումներ կայացնող, տեսակետային ճկունություն դրսևորող, լուծումներ ու անհրաժեշտ քայլեր մշակող, այլընտրանքներ առաջադրող, պատասխանատվություն կրող և այս ամենի կարևորությունը գիտակցող>>՝ սրանք քաղաքացիական կրթության առանցքային նպատակներն են, որոնց իրականացմանը մեծապես  նպաստում է համայնքային հիմնախնդիրների ուսուցումը։

Խոսելով քաղաքացիական արժեհամակարգի մասին՝ հարկ է շեշտել դրա դերի ու կարևորության փաստը  հենց յուրաքանչյուր մարդու առօրյա գործունեության մեջ, ինչն  էլ պայմանավորում է անհատի, քաղաքացու վերաբերմունքը շրջապատող իրերի, առարկաների ու երևույթների նկատմամբ։ Համայնքային հիմնախնդիրների ուսուցումը նպաստում է քաղաքացուն կրթել և դաստիարակել հասարակության մեջ ապրելու, հասարակության զարգացման օգտին գործելու, հասարակության ու պետության շահերի համար ստեղծելու և ստեղծագործելու գիտելիքների ու կարողությունների ձեռքբերմանը, դրանց փոխանցմանն ու կատարելագործմանը, կառավարման գործընթացներին սրտացավ վերաբերմունքով մասնակցելուն։ Համայնքային հիմնախնդիրների ուսուցման ընթացքում սովորողները յուրացնում են գիտելիքներ քաղաքացիական արժեհամակարգի այնպիսի տարրերի մասին , ինչպիսիք են քաղաքացիական իրավունքը, ազատությունները, պարտավորությունները, օժտվում են դրանք հասարակական կյանքում կիրառելու կարողություններով և հմտություններով, ամրապնդում և հաստատակամ են դարձնում սեփական պարտավորությունները, սերն ու հարգանքը հարազատ համայնքի, պետության ու նրանց  զարգացման հեռանկարների նկատմամբ։ Համայնքային հիմնախնդիրների ուսուցումն օժանդակում է աշակերտների՝ սեփական փորձով իմաստնանալուն, գործնական կարողություններով հարստանալուն, դրանք կայուն հմտությունների վերածելուն։ Սովորողները դառնում են առավել բանիմաց, կարողանում են տեսնել ակնկալվող հանրային բարիքը , ճանաչել իշխանության համապատասխան ոլորտի պատասխանատու մարմնին, հասկանալ ու տեղայնացնել օրենքը, իմանալ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները։

Այս ամենից զատ՝ համայնքային հիմնախնդիրների ուսուցումը նպաստում է միջառարկայական կապերի ամրապնդմանը ամենատարբեր ու արդյունավետ առումներով․

Երբ աշակերտը տեսնում է շրջակա միջավայրին, բնությանը, էկոլոգիային, հասարակության ամենատարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, ապա դրանց լուծումների որոնման պահին նա առնչվում է քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներին/ Աշոտ Դադոյանի և Էրիկ Հարությունյանի բուկլետներում աղբակույտերի վնասների վերլուծումը քիմիայի և կենսաբանության,<< լեզուներով>>/, տեղանքների գնահատման և ընտրության հարցում սովորողին օգնության են գալիս աշխարհագրություն, ֆիզիկա առարկաները, գումարներ և ֆինանսներ հաշվելու ժամանակ՝ մաթեմատիկան և տնտեսագիտությունը,  դիագրամներ, տեսաերիզներ, բուկլետներ, գովազդային նյութեր պատրաստելիս՝ ինֆորմատիկան և ՏՀՏ-ն, հարցազրույցներ վարելու, եզրակացություններ անելու, սեփական տեսակետը հակիրճ, բայց խոսուն ու հասկանալի ներկայացնելու ժամանակ՝ բարոյագիտությունը , հոգեբանությունն ու  հայերենը և վերջապես նաև պատմությունը՝ նախադեպեր, փաստեր հավաքելու և համեմատելու ժամանակ։

Այսպիսով՝ սովորողը համայնքային հիմնախնդիրները ուսանելիս կարողանում է տեղայնացնել տարբեր առարկաներից ստացած իր գիտելիքները, կարողանում է դրանք կիրառել գործնականում, հնարավորություն է ստանում դրանց կարևորությունն ու նշանակությունը տեսնելու, գնահատելու և արժևորելու։

Ասելիքս ավելի համոզիչ դարձնելու նպատակով՝ հարկ եմ համարում ավելացնել, որ <<Քաղաքացի նախագիծ>> ծրագրի  սահմաններում, իրականացնելով համայնքային հիմնախնդիրների ուսուցում  մեր դպրոցի աշակերտների շրջանում, փաստել եմ, որ շատ կարևոր ու անհրաժեշտ աշխատանքներ ենք իրականացրել, սովորողները  ավելի հաստատակամ ու նպատակասլաց են դարձել, ստացել են կայուն գիտելիքներ, տիրապետել են իշխանության մարմիններին հասնելու ճանապարհները, սովորել են իրենց ձայնը լսելի դարձնել հանրության շրջանում, ձեռք են բերել սեփական միտքը ձևակերպելու, զարգացնելու, ընկերների կարծիքներն ու առաջարկությունները կարևորելու, դրանք համադրելու և վերջնական որոշումներ կայացնելու կայուն կարողություններ։

Սոնա Հովհաննիսյան՝  Աճանանի միջնակարգ դպրոց

Просмотр содержимого документа
«Հասարակագիտություն»

Համայնքային հիմնախնդիրների ուսուցումը նպաստում է քաղաքացիական արժեհամակարգի ձևավորմանն ու միջառարկայական կապերի ամրապնդմանը։  

Ով, եթե ոչ՝ ես, ումից սկսել, իհարկե՝ ինձնից, որտեղից սկսել, միանշանակ՝ իմ համայնքից․․․

Պետությունն սկսվում է մեզնից յուրաքանչյուրից, սկսվում է մեր համայնքից, զարգանում է մեր փոքրիկ ու ամենամեծ հիմնախնդիրներին լուծումներ տալու շնորհիվ։ Եվ սովորել նկատել, տեսնել, կարևորել ու դասակարգել այդ հիմնախնդիրները ՝ բոլորիս պարտքն է, քանի որ պետության և հասարակության զարգացումը խիստ պայմանավորված է նրա յուրաքանչյուր անդամի առողջ ու ակտիվ մտածողությամբ, քննելու, վերլուծելու և համադրելու կայուն ու աճող կարողությամբ։

՝ սրանք քաղաքացիական կրթության առանցքային նպատակներն են, որոնց իրականացմանը մեծապես նպաստում է համայնքային հիմնախնդիրների ուսուցումը։

Խոսելով քաղաքացիական արժեհամակարգի մասին՝ հարկ է շեշտել դրա դերի ու կարևորության փաստը հենց յուրաքանչյուր մարդու առօրյա գործունեության մեջ, ինչն էլ պայմանավորում է անհատի, քաղաքացու վերաբերմունքը շրջապատող իրերի, առարկաների ու երևույթների նկատմամբ։ Համայնքային հիմնախնդիրների ուսուցումը նպաստում է քաղաքացուն կրթել և դաստիարակել հասարակության մեջ ապրելու, հասարակության զարգացման օգտին գործելու, հասարակության ու պետության շահերի համար ստեղծելու և ստեղծագործելու գիտելիքների ու կարողությունների ձեռքբերմանը, դրանց փոխանցմանն ու կատարելագործմանը, կառավարման գործընթացներին սրտացավ վերաբերմունքով մասնակցելուն։ Համայնքային հիմնախնդիրների ուսուցման ընթացքում սովորողները յուրացնում են գիտելիքներ քաղաքացիական արժեհամակարգի այնպիսի տարրերի մասին , ինչպիսիք են քաղաքացիական իրավունքը, ազատությունները, պարտավորությունները, օժտվում են դրանք հասարակական կյանքում կիրառելու կարողություններով և հմտություններով, ամրապնդում և հաստատակամ են դարձնում սեփական պարտավորությունները, սերն ու հարգանքը հարազատ համայնքի, պետության ու նրանց զարգացման հեռանկարների նկատմամբ։ Համայնքային հիմնախնդիրների ուսուցումն օժանդակում է աշակերտների՝ սեփական փորձով իմաստնանալուն, գործնական կարողություններով հարստանալուն, դրանք կայուն հմտությունների վերածելուն։ Սովորողները դառնում են առավել բանիմաց, կարողանում են տեսնել ակնկալվող հանրային բարիքը , ճանաչել իշխանության համապատասխան ոլորտի պատասխանատու մարմնին, հասկանալ ու տեղայնացնել օրենքը, իմանալ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները։

Այս ամենից զատ՝ համայնքային հիմնախնդիրների ուսուցումը նպաստում է միջառարկայական կապերի ամրապնդմանը ամենատարբեր ու արդյունավետ առումներով․

Երբ աշակերտը տեսնում է շրջակա միջավայրին, բնությանը, էկոլոգիային, հասարակության ամենատարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, ապա դրանց լուծումների որոնման պահին նա առնչվում է քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներին/ Աշոտ Դադոյանի և Էրիկ Հարությունյանի բուկլետներում աղբակույտերի վնասների վերլուծումը քիմիայի և կենսաբանության,/, տեղանքների գնահատման և ընտրության հարցում սովորողին օգնության են գալիս աշխարհագրություն, ֆիզիկա առարկաները, գումարներ և ֆինանսներ հաշվելու ժամանակ՝ մաթեմատիկան և տնտեսագիտությունը, դիագրամներ, տեսաերիզներ, բուկլետներ, գովազդային նյութեր պատրաստելիս՝ ինֆորմատիկան և ՏՀՏ-ն, հարցազրույցներ վարելու, եզրակացություններ անելու, սեփական տեսակետը հակիրճ, բայց խոսուն ու հասկանալի ներկայացնելու ժամանակ՝ բարոյագիտությունը , հոգեբանությունն ու հայերենը և վերջապես նաև պատմությունը՝ նախադեպեր, փաստեր հավաքելու և համեմատելու ժամանակ։

Այսպիսով՝ սովորողը համայնքային հիմնախնդիրները ուսանելիս կարողանում է տեղայնացնել տարբեր առարկաներից ստացած իր գիտելիքները, կարողանում է դրանք կիրառել գործնականում, հնարավորություն է ստանում դրանց կարևորությունն ու նշանակությունը տեսնելու, գնահատելու և արժևորելու։

Ասելիքս ավելի համոզիչ դարձնելու նպատակով՝ հարկ եմ համարում ավելացնել, որ ծրագրի սահմաններում, իրականացնելով համայնքային հիմնախնդիրների ուսուցում մեր դպրոցի աշակերտների շրջանում, փաստել եմ, որ շատ կարևոր ու անհրաժեշտ աշխատանքներ ենք իրականացրել, սովորողները ավելի հաստատակամ ու նպատակասլաց են դարձել, ստացել են կայուն գիտելիքներ, տիրապետել են իշխանության մարմիններին հասնելու ճանապարհները, սովորել են իրենց ձայնը լսելի դարձնել հանրության շրջանում, ձեռք են բերել սեփական միտքը ձևակերպելու, զարգացնելու, ընկերների կարծիքներն ու առաջարկությունները կարևորելու, դրանք համադրելու և վերջնական որոշումներ կայացնելու կայուն կարողություններ։

Սոնա Հովհաննիսյան՝ Աճանանի միջնակարգ դպրոց


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!