СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հատուկ և հասարակ գոյականներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հատուկ և հասարակ գոյականներ»

Հատուկ և հասարակ գոյականներ



Դասի թեման- Գաղափար կազմել հատուկ և հասարակ գոյականների մասին:

Դասի նպատակը- տարբերել հատուկ և հասարակ գոյականները, սովորել գրության ձևը, կիրառության շրջանակները:

Դասի ընթացքը- Հարց ու պատասխանի միջոցով անդրադառնալ նախորդ դասին, ստուգել տնային հանձնարարությունները, ապա շարունակելով թեման՝ ուսուցիչն աշակերտներին խնդրում է թվարկել մի քանի գոյականներ, որոնք շրջապատում են իրենց՝ պահարան, գրչատուփ, քանոն, սեղան…

Ուսուցիչը խնդրում է մտովի պատկերացնել իրեն տան և դպրոցի պահարաններն ու սեղանները և հանգում այն եզրակացության, , որ թեև դրանք նույն անվանումն ունեն, բայց տարբերվում են իրենց ձևով, գույնով և նյութով: Ոսուցիչը շարունակելով բացատրում է , որ այդ առարկաներից յուրաքանչյուրը պատկանում է նույն տեսակի առարկաների խմբին, այդ պատճառով էլ ամեն մեկին տրվում է ընդհանրական մի անուն: Այսպիսով՝ առարկայի նույն տեսակին տրվող ընդհանրական անունը հասարակ անուն է, այդ բառերը կոչվում են հասարակ գոյականներ: Իսկ նույն տեսակի պատկանող ամեն մի առարկային առանձին տրվող անունը կոչվում է հատուկ անուն: /Է. Աղայան, Հ. Բարսեղյան /:

Կարևոր է իմանալ. /Գ. Մկրտչյան, Թ. Թովմասյան, Հայոց լեզու, մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար/:

Հատուկ անունները լինում են երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ: Մեկ բառից կազմված հատուկ անունը պարզ է՝ Նվարդ, Աբովյան, Գայանե, Դվին…: Մեկից ավելի բառերից կազմված հատուկ անունը բաղադրյալ է՝ Սևանա լիճ, Մեծ Արջ, Հայաստանի Հանրապետություն…:

Հասարակ անուններից տարբերելու համար հատուկ անունները գրվում են մեծատառով: Բաղադրյալ հատուկ անուններն ունեն իրենց գրության ձևը, որին կանդրադառնանք հաջորդ դասին: Կատարվում է համապատասխան վարժություն՝ ուսուցչի բացատրությամբ:

Կատարվում է գնահատում: Հանձնարարվում է տնային առաջադրանք դասագրքի համապատասխան վարժություններից: