СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հացը մեր հանապազօրյա

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հացը մեր հանապազօրյա»

Ցորեն և հաց



Մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկը ցորենն է։Հացը ամենակարևոր սննդամթերքն է մարդու համար։Հացին ոչինչ փոխարինել չի կարող։Հացաթխման գյուտը համարվում է մարդկային պայծառ մտքի ամենանշանակալից նվաճումներից նրա մեծագույն հայտնագործություններից մեկը,որը հսկայական նշանակություն է ունեցել մարդու հոգևոր ու ֆիզիկական ձևավորման գործում։

Հացը պարունակում է մարդու համար անհրաժեշտ բոլոր սննդամթերքները՝ սպիտակուցներ,ճարպեր,ածխաջրեր,այն էլ չափազանց դյուրամարս վիճակում։Ինչպես հայտնի է,այդ նյութերի քանակությամբ դյուրամարսությամբ էլ որոշվում է այս կամ այն սննդամթերքի արժեքը։

Անշուշտ,հետաքրքիր է,թե երկրագնդի որ շրջանում է գտնվում ցորենի հայրենիքը։Երկար ժամանակ գիտնականները վիճում էին այս հարցի շուրջ,ցորենի հայրենիքը համարելով միջերկրական երկրները,Առաջավոր Ասիան,Հյուսիսային Աֆրիկան,Կովկասը,Միջին Ասիան, մինչև որ բնությունը ինքը հուշեց,թե որտեղ է առաջացել փափուկ ցորենը,որն էլ աչքի է ընկնում հաղաթխման հրաշալի հատկություններով։Պարզվեց որ փափուկ ցորենի հայրենիքը Հայաստանն է։

Իսկ ինչպե՞ս է բնությունը հուշում,թե որն է այս կամ այն բույսի հայրենիքը,երբ տվյալ բույսը երկրագնդի որևէ շրջանում ունի բազմաթիվ վայրի ազգակիցներ։Բջջաբանական ուսումնասիրությունները պարզում են,թե դրանցից որոնք են նրա ծնողները։

Այսօր ցորենը մշակվում է ամբողջ աշխարհում։Սակայն շատ հաճախ մարդն ընկնում է այնպիսի վիճակի մեջ,որ ցորենի և,ընդհանրապես,հացահատիկային բույսերի բացակայության պատճառով ձգտում է ցորենին փոխարինող գտնել։Հետաքրքիր է,կա՞ն արդյոք այդպիսի բույսեր։