СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հացը մեր հանապազօրյա

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հացը մեր հանապազօրյա»

Լուսինե Խաչատրյան

Հացը

Հացը սուրբ է,

Մի կասկածեք,

Հացը նուրբ է,

Լավ իմացեք։

Գիտե՞ք,թե ինչ

Դժվարությամբ

Մեր պապերը,

Մեր հայրերը,

Այս քարքարոտ

Հայաստանում,

Քարը շարել,

Հողը փորել,

Սերմը ցանել,

Արտը ջրել,

Մշակել են,

Ապա հնձել

Ու կալսել են,

Հետո բերքը

Աղաց տարել,

Ջրաղացում

Աղացել են

Ու պարկերով

Տուն են բերել,

Խմոր շաղել,

Թոնիր վառել,

Ու սուրբ լավաշ

Հաց են թխել։

Դուք այս բանը

Լավ իմացեք,

Եվ սուրբ հացը

Խնայեցեք։

Պատվական Խաչատրյան

Հացը

Երբ իմ հայրը

Մութ ու լուսին

Արտ էր գնում

Բահը ուսին,

Տոպրակի մեջ

Հաց էր դնում

Ու թևի տակ

Հետը տանում։

Երբ չէր ուտում

Ամբողջ հացը,

Ետ էր բերում

Մնացածը։

Մնացածն ի՞նչ...

Փշուր-մշուր,

Կտոր-մտոր,

Ջարդուփշուր,

Մի քիչ հողոտ,

Մի քիչ շաղոտ,

Արանքներում

Ծաղիկ ու խոտ

Լցված անուշ

Մի նոր բույրով,

Գարնան հովի

Ջերմ համբույրով...

Սիրում էի

Ես այդ հացը,

Ցամաք հացը,

Փշրանք հացը...

Ջոկում էի,

Ուտում հատ-հատ,

Որպես կոնֆետ

Ու շոկոլադ։