СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

--Հացի հանդես---

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«--Հացի հանդես---»

Միջոցառման ծրագիր



Հացի հանդես



Վաղուց, շատ վաղուց

Կյանքը մարդկանց համար

Դժվար է եղել:

Սոված մնացել,

Բերք չեն աճեցրել,

Զգեստ չեն կարել:







ԵՎ ահա մի օր տխուր, գլխիկոր

Ման էին գալիս,

Երբ նրանց միջից

Մի փոքրիկ տղա

Բերանը դրեց սերմի մի հատիկ,

ԵՎ ճչաց տղան,

Կանչեց բոլորին.







Մարդիկ մոտեցան,

Տեսան խոտի մեջ

Այդ հատիկներից շատ է մնացել

Իսկ երբ փորձեցին,

Շատ ուրախացան

ԵՎ որոշեցին

Պահել, պահպանել,

Մարդկանց մատուցել:




Տղա- Համե~ղ է, համե~ղ,

Դուք էլ փորձեցեք:

Իսկ հատիկը այդ

Նրանք օրհնեցին

ԵՎ սուրբ անունով

Հաց անվանեցին:







Աշխարհում առաջին ցորենն աճել է այն ժամանակ, երբ Մասիսի ճակատին դեռ ձյուն չէր

Նստում: Այդ ցորենը կլոր ու կարմրիկ մի հատիկ էր: Դրանից էլ իրենց գույնն են առել

Հացերի արտերը: Հին Հայաստանի սահմանները

Գծվում էին այդ ցորենի արտերով: Հացն արևի նման կենարար է ու անհրաժեշտ, սուրբ է ու անփոխարինելի:







Հացը սուրբ է, մի կասկածեք,

Հացը նուրբ է, լավ իմացեք,

Գիտեք, ինչքան դժվարությամբ

Մեր պապերը այս քարքարոտ

Հայաստանում

Քարեր շարժել, հողը փորել,

Սերմը ցանել, արտը ջրել,

Մշակել են, ապա հնձել

ՈՒ կալսել են:







Հետո բերքը աղաց տարել,

Ջրաղացում աղացել են

ՈՒ պարկերով տուն են բերել

Խմոր շաղել, թոնիր վառել

ԵՎ սուրբ լավաշ հաց են թխել:

Դուք այս բանը լավ իմացեք

ԵՎ սուրբ հացը խնայեցեք:







Երգ- Ալյուր ենք մաղում,

Խմոր ենք հունցում,

Գրտնակի տակ արագ

Գնդերը բացում.

Հետո ձեռքերով,

ՈՒրախ երգելով,

Թոնրի պատին

Լավաշ ենք խփում:







Հանում ենք տաք-տաք

Լավաշը բարակ

Սփռոցի տակ դարսում ենք արագ:

Լավաշը կտրում,

Պանիր ենք դնում,

Եկեք, եկեք դուք էլ կերեք:

Երբ մեկը թոնիր է վառում ու հաց թխում,

Առաջին մեկ-երկու հացը բաշխում է հարևանին:

Հայերն ունեն հացի բազմազան տեսականի, բայց

հացերի արքան լավաշն է: Ալյուր մաղում, խմոր

հունցում, աթարով վառում են թոնիրը և լավաշ

թխում:







Մինչև հացը, հաց է դառնում

Տաք քրտինք են նրան խառնում,

Վարում, ցանում, ջրում, քաղում:







Սուրբ է հացը ու կենսական,

Հացի համար ով չի քրտնում,

Նրա կյանքը շուտ է մթնում…




Հացը պատիվ է,

Հացը չեն նետի,

Քրտինք կա ամեն

Մասնիկում նրա:

Հացը բաժանիր,

Տուր մուրացկանին,

Թող անուշ անի

ԵՎ բարի խոսքով

Քեզ օրհնաբանի:










Բեմադրություն




Շատ ու շատ տարիներ առաջ Հայաստանում հացը

թխում էին վահանաձև սաջերի վրա: Բայց մի անգամ Ասորեստանի Սև արքան գրավեց Հայոց

աշխարհը և հրամայեց հայերին.

(Ներս է մտնում Սև արքան իր զինվորներով)




Սև արքա-

Հավաքեք վահանաձև սաջերը և այլևս դրանցով հաց չթխեք:

Զինվորները վերցնում են վահանաձև սաջը և տանում




Հեղինակ-

Այսպես նա հույս ուներ սովի մատնել հայերին և բնաջնջել: Բայց հայերին օգնության

եկավ կալի աստվածուհի Հացանուշը:




Հացանուշ աստվածուհի-

Իմ հայ ժողովուրդ, թող ամեն մարդ իր տան ներսում կավից գետնափոր փուռ-թոնիր սարքի

և հացը թխի դրա մեջ:

Հեղինակ-

Հայերը լսեցին աստվածուհուն և սկսեցին

հացը թխել թոնրի մեջ: Իսկ Սև արքային այդպես էլ չհաջողվեց ոչնչացնել հայերին:

բեմադրության վերջը

Ասույթներ հացի մասին




Որտեղ հաց, այնտեղ կաց:

Հաց ու թան ունես` ամեն բան ունես:

ՈՒրիշի հացով փոր չի կշտանա:

Անոթի մարդուն հացը գաթա կթվա:

Կուշտը սովածին մանր կբրդի:

Շոր տուր տեսքի գամ, հաց տուր շնորքի գամ:

Խումբը միասին-

Հարուստ ենք մեր ունեցածով,

Թոնրում թխած լավաշ հացով,

Հայրենիք ենք, հող ենք ցորյավ,

Հայ ենք, Հայք ենք ու Հայաստան:

ՎԵՐՋ