СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հավասարաչափ շարժում, արագություն

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հավասարաչափ շարժում, արագություն»

Հավասարաչափ շարժում, արագություն

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Հավասարաչափ են շարժվում, օրինակ՝ ժամացույցի սլաքների ծայրակետերը, գրեթե հավասարաչափ է շարժվում Երկիրն Արեգակի շուրջը, հավասարաչափ են ընկնում՝ անձրևի կաթիլները, գազավորված ջրում բարձրանում պղպջակները և այլն:      

  

Հավասարաչափ շարժման արագություն

Հավասարաչափ շարժման սահմանումից բխում է, որ կամայական ժամանակում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը հաստատուն մեծություն է: Այն ցույց է տալիս մարմնի անցած 

ճանապարհը միավոր ժամանակում և կոչվում է հավասարաչափ շարժման արագություն:

Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:

Հավասարաչափ շարժման արագությունը այդ շարժման կարևոր բնութագիրն է: Այն քանակապես բնութագրում է մարմնի արագ կամ դանդաղ շարժվելը: Որքան մեծ է մարմնի արագությունը, այնքան այն ավելի արագ, այսինքն, ավելի փոքր ժամանակահատվածում է անցնում հետագծի տվյալ տեղամասը:

Օրինակ

Միևնույն հեռավորությունը սպորտային ավտոմեքենան ավելի արագ է անցնում, քան բեռնատարը, որովհետև նրա արագությունն ավելի մեծ է

Մարմնի արագությունը որոշելու համար պետք է չափել հետագծի կամայական տեղամասի երկարությունը և այն բաժանել այդ տեղամասն անցնելու ժամանակամիջոցին:

Արագություն = ճանապարհ/ժամանակամիջոց

Ներմուծելով նշանակումներ, կստանանք՝ v=S/t

Արագության միավորը

Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ։

Գործնականում հաճախ օգտագործում են նաև արտահամակարգային միավորներ՝ կմ/ժկմ/վսմ/վ և այլն:
Արտահամակարգային միավորներն ընդունված է արտահայտել միջազգային համակարգի միավորներով: