СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ-ադրբեջանական հարաբերությունները 1918-1920 թվականներին

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված են հայ-ադրբեջանական հարաբերությունները 1918-1920 թվականներին:

Просмотр содержимого документа
«Հայ-ադրբեջանական հարաբերությունները 1918-1920 թվականներին»

Հայ-ադրբեջանական հարաբերությունները 1918-1920 թվականներին


Բարդ հարաբերություններ կային նաև Ադրբեջանի հետ: Սուր և շարունակական բնույթ էին կրում տարածքային-սահմանային վեճերը: Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը (Արցախը), Զանգեզուրը (Սյունիքը), Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ: Հայաստանի Հանրապետությունը փորձում էր հնարավորինս պաշտպան կանգնել արցախահայության արդար դատին: Զանգեզուրը Գարեգին Նժդեհի շնորհիվ մնում է Հայաստանի կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով բռնակցվում է Ադրբեջանին:


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917 թվականին Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարում են իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակում է անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրվում է Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:


Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան` Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմում է ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանը և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործում են բռնություններ և ջարդեր։ 1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվում և տեղահանվում է շուրջ 40 հազար հայ։


Սակայն դրանով հնարավոր չի լինում պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը: 1919թ. օգոստոսին Ղարաբաղը և Ադրբեջանը ռազմական բախումը կանխելու նպատակով կնքում են նախնական պայմանագիր, որով համաձայնվում են երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:


Ի թիվս այլ վիճելի խնդիրների` կար նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնախնդիրը դուրս էր մնացել միջազգային կառույցների օրակարգից: Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվում էր քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք էր ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում:


Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո` 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղափոխական կոմիտեն իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչում է որպես Հայաստանի անբաժանելի մաս: Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը, հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ-ի անբաժանանելի մաս:


Հին հայկական մարզ Նախիջևանը գտնվում էր պատմական Հայաստանի ուղղակի սրտում։ ԽՍՀՄ-ի վարած քաղաքականության պատճառով, որը հանդուրժողաբար էր վերաբերվում Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության գործողություններին, Նախիջևանը դեռևս խորհրդային ժամանակաշրջանում զտվում է բնիկ հայկական բնակչությունից։ 1917 թվականին հայ բնակչությունը Նախիջևանում կազմում էր 40,3 հազար կամ ընդհանուր բնակչության 52 տոկոսը։ Թուրքական զորքերի ներխուժման հետևանքով հայ բնակչության թվակազմն այս մարզում կրկնակի նվազում է, ոչնչացվում է հին հայկական քաղաքը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվում է, երբ 1920 թվականի ապրիլի 28-ին խորժհրդայնացվում է Ադրբեջանը։ Որոշ ժամանակ անց թուրք-թաթար-բոլշևիկ զինված ուժերը ներխուժում են Զանգեզուր և Նախիջևան։ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանը տիրում է Լեռնային Ղարաբաղին։ Դրանից հետո է Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով բռնակցվում Ադրբեջանին։


1919 թվականի կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվում է Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն են բարձրացնում և հրաժարվում են ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունները, ավերածությունները, թալանը նպաստում են, որ երկրամասը գրեթե դատարկվի։ Նախիջևանահայության մի մասը կոտորվում է, իսկ մյուս մասը դիմում է արտագաղթի։ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի ժամանակ Թուրքիան բռնազավթում է Նախիջևանի գավառը, իսկ հետագայում` 1921 թվականին, Նախիջևանը հանձնվում է Ադրբեջանին Մոսկվայի և Կարսի պայմանագրով։


1919 թվականի մարտին Զանգեզուրի ընդհանուր կոմիսար է նշանակվում Արսեն Շահմազյանը։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայրակից պետությունների»` Թուրքիայի և Ադրբեջանի միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը:


Ժամանակին Գարեգին Նժդեհը ասում էր.Թշնամին նպատակադրվել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը:


Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի՝ Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղանում և գործի է դնում դավիթբեկյան ուխտը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտում են Դավիթ Բեկի անունով հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Նժդեհը, մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի գերակշիռ ուժերի դեմ մինչև 1921 թվականը, լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի` Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։


Զանգեզուրի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարն էր թուրքական, թաթարական ու խորհրդային զորքերի դեմ։ Այն տեղի է ունեցել 1919-1921 թվականներին պատմական Սյունիք նահանգի հարավում՝ Զանգեզուրում: Ինքնապաշտպանությունը ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը: