Հայ աշուղագուսանական արվեստը համարվում է հին էթնիկ արվեստ: Չնայած, ժամանակագրական առումով էականորեն միմյանցից տարբերվող երգարվեստի տեսակներ են, սակայն այսօր, արդի ժամանակներում կարծես թե մեկտեղվել են միմյանց հետ, և հանդիսանում են որպես մեկ երգարվեստի տեսակ: Այժմ, փորձեմ ներկայացնել տարբեր ժամանակագրական տեղեկություններ: Դեռևս 17 - 18 - րդ դարում գոյություն է ունեցել ԱՇՈՒՂԱԿԱՆ արվեստը, որն իրենից ենթադրել և նկարագրել է Աշուղին, այսինքն՝ թափառաշրջիկ երաժշտին, ով շրջելով փողոցից փողոց նվագել և երգել է ի՛ր իսկ սեփական հորինած երգը: Աշուղի համար եղել է պարտադիր պայման - ավանդույթ, որ պետք է համպատրաստից հորինի երգի մեղեդին, բառերը, միաժամանակ նվագի որևէ նվագարանով, և երգի իր սեփական երգը: Իսկ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ արվեստում պարտադիր է եղել հորինել երգի բառերը, մեղեդին, երգել, նվագել, և ասմունքել: Գուսանական արվեստը հանդիսանում է ավելի վաղ, մինչև 17 - րդ դարի արվեստ, որտեղ ներկայացվող երգը մերթընդմերթ ընդմիջվել է թատերական խաղով և արտասանությամբ:18 - րդ դարի վառ ներկայացուցիչ է եղել ՍԱՅԱԹ - ՆՈՎԱՆ, ում երգերում գերակշռել է սերը դեպի հայրենիքը, գեղեցկությունը, բնությունը, մարդկային արժեքները: Սայաթ - Նովան ստեղծագործել է 3 լեզվով՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն: Սայաթ - Նովայի իսկական անուն ազգանունն է ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԴՅԱՆ, ծնվել է Թիֆլիսում (1722 - 1795 ): Ներկայումս գործում է աշուղական երգի դպրոց, որը կրում է գուսան ՋԻՎԱՆԻ անունը, սակայն գուսանը վերափոխվել է , դարձել աշուղ, վերը նշվածի համաձայն մեկտղվել այս երկու բառախաղերը: