СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ դասական գրականության ինքնատիպ արվեստագետներից է Գրիգոր Զոհրապը, որը մնայուն արժեքներով հարստացրեց մեր գրականությունը:

Нажмите, чтобы узнать подробности

<<Գրիգոր Զոհրապը,- գրում է Ա. Տերտերյանը,- ոչ միայն հայ նովելիստիկայի ամենակարկառուն դեմքն է եղել, տվել է դարագլուխ կազմող նովելներ, կանգնել է այնպիսի նշանավոր նովելիստների  շարքում, ինչպիսին են Մոպասանը, Չեխովը,  այլև իր գրվածքներով խորացրել է ժանրի տեսական ըմբռնումը>>:

Просмотр содержимого документа
«Հայ դասական գրականության ինքնատիպ արվեստագետներից է Գրիգոր Զոհրապը, որը մնայուն արժեքներով հարստացրեց մեր գրականությունը:»



Կնոջ հոգեբանության բացահայտումը Գրիգոր Զոհրապի նորավեպերում



Կանանց մասին աֆորիզմներ

«Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամէն ծաղիկ դու պայծառ. Եկիր ւ´ի հոգիս մըտար, չես ի տար պահիկ մի դադար. Սըրտիս մէջն ի ժուռ եկար, ւ´ելնելու ճարա´կ չի գըտար. Զարկիր ի գըլխուս վերայ, ւ՛աչերուս ի վար թափեցար»:

Նահապետ Քուչակն

«Աշխարհի համար լինել ազնիվ, անհասանելի եւ ամուսնու համար՝ կուրտիզանուհի, նշանակում է հանճարեղ կին լինել»:

Օնորե դը Բալզակ

«Կանանց բնավորության խստությունն այն ճերմակն ու վարդագույնն են, որոնցով նրանք ընդգծում են իրենց գեղեցկությունը»:

դուքս Ֆրանսուա դը Լառոշֆուկո

«Միայն իսկապես լավ կինն է ունակ իսկապես հիմար արարք կատարել»:

Օսկար Ուայլդը՝


«Խելամիտ եւ լավ դաստիարակված կնոջ համար նույնքան նողկալի է ոտնահարել տղամարդու իրավունքները, որքան խելամիտ տղամարդու համար՝ չարաշահել կնոջ թուլությունը»:

Դանիել Դեֆո


«Միշտ եւ ամենուր կնոջ առաջին առաքինությունը համեստությունն է եղել»:

Նիկոլայ Կարամզինը

«Եթե ինձ հարցնեք՝ ինչ է նշանակում կատարյալ կին, ես կպատասխանեմ. այդ քաղաքավարի, ինտելիգենտ կինն է, քո երեխաների լավ մայրը, իսկ գիշերը՝ սանձարձակ անպատկառը»:

Վուդի Ալենն

. «Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման»:

Բոմարշեն

«Սիրեք եւ հարգեք կնոջը. նրանում ոչ միայն մխիթարություն գտեք, այլեւ ներշնչանք, ուժ, որն ունակ է կրկնապատկել ձեր մտավոր եւ բարոյական հնարավորությունները»:

Ջուլիետա Մազինան


«Մեծ հարցերի հարցը, որին պատասխան չի տրվել և որին ես նույնպես դեռեւս չեմ կարողանում պատասխանել՝ չնայած կանացի հոգու 30-ամյա ուսումնասիրությանը, հետեւյալն է. «Ի՞նչ է ցանկանում կինը»,- ինքն իրեն հարցրել է Ֆրոյդը, բայց այդպես էլ պատասխան չի գտել…

Զիգմունդ Ֆրոյդն

Աստված Ադամի կողից ստեղծեց Եվային, որնա մենակ չմնա, կարողանա ապրել ու հարատևել: Սակայն կինը Ադամի համար դարձավ ոչ միայն զուտ կողակից, ընկեր ու միայնությունը փարատող միջոց, այլև դարձավ ներշնչանքի աղբյուր, դարձավ տղամարդու մուսան, կատարելության ձգտելու նրա ուղենիշը, կյանքի իմաստն ու սրտերի զարկը:

Կինը ինչքան էլ դարձավ սիրելի, պաշտելի ու գնահատելի, այնուամենայնիվ աստվածային մի քող միշտ շղարշեց նրան, և կինը բոլոր հազարամյակներում մնաց առեղծված, դարձավ ամենից շատ ուսումնասիրվողն ու սակայն չբացահայտվածը:

Շատերն են գլուխ ջարդել պարզելու այն, թե ով է կինը, ինչպիսին է նա, ինչ է ուզում և ինչի է ձգտում: Նրան մերթ ներկայցրել են գեղեցիկ, բայց թոււյլ էակ, մերթ քնքուշ ու սիրասուն, մերթ պոռթկուն ու փոթորկահույզ, մերթ թեթևամիտ ու պարզ, մերթ խորաթափանց ու իմաստուն: Բայց այդպես էլ իրական կնոջը բացահայտել չեն կարողացել, որովհետև տարբեր իրավիճակներում նա կարող է շատ անկանխատեսելի լինել: Թույլ կանայք երբեմն դառնում են հզոր ու մրրկահույզ քամի, իսկ երբեմն էլ փնտրում են մի ուժեղ ուս, որ հենվեն և հեզանազ սահեն կյանքի հորձանուտում: Բայց կա մի բան, որ կապում է բոլորին. ուզում են լինել սիրված ու գնահատված: Կնոջ հոգեբանության բացահայտման համար հետաքրքիր մեկնաբանություն է տվել մեծ հոգեվերլուծաբան Գրիգոր Զոհրապը.

Կինը ծիծաղ մը է , որ լացի չպիտի փոխվի:

Հայ դասական գրականության ինքնատիպ արվեստագետների է Գրիգոր Զոհրապը, որը մնայուն արժեքներով հարստացրեց մեր գրականությունը: Զոհրապի ստեղծագործության պսակը նրա նորավեպերն են, արվեստի բյուրեղացումներ, որոնք իրականության ստույգ վավերագրեր են և զգայական հարուստ ներաշխարհի ու փիլիսոփայող մտքի արգասիքներ: Նորավեպի ասպարեզում էր, որ նա դարձավ իրապաշտ դպրոցի ամենամեծ գեղագետը և հայ նորավեպի չգերազանցված դասականը: 1:

Թափանցելով իրականության անհետազոտ անկյունները, գրողը միաժամանակ հայտնաբերեց ռեալիստական արվեստի պլաստիկ հարստությունը: Նրա արվեստը հիանալի էր տիրապետում կյանքի շարժումների զգացողությանը, մարդու հոգեբանության դիալեկտիկայի նրբատեսությանը:

Նա ունի քնարական երանգ, կյանքի ժպիտը և թախիծը դրսևորելու և ՝ կեղծիքի թագավորության դիմակները պատռելու համար, մերկացնող երգիծանքի ուժ և հազիվ նկատելի նուրբ հումոր՝ հոգեկան ապրումների նրբերանգները արտահայտելու համար: Զոհրապի ամենից ավելի աչքի ընկնող առանձնահատկություններից մեկը գեղեցիկը զգալու և հազորդելու արտիստիկ կարողությունն է: Նա ունեցել է գեղեցկության ծարավ և այդ ծարավը ձգտել է մասամբ հագեցնել ստեղծագործության միջոցով՝ որոնելով գեղեցիկը մարդկանց մեջ, բնության մեջ, հույզերի աշխարհում, և դրանք ներկայացրել է կատարյալ գրարվեստով, ուստի ամենևին զարմանալի չէ, որ ընթերցողը նրա նորավեպերի առաջին իսկ տողերից զգում է գեղեցկության տիրական ուժը:

Կնոջ առեղծվածը: Կանանց կերպարները Զոհրապի նորավեպերում:

Գ.Զոհրապի նորավեպերի կերպարների զգալի մասը կանայք են՝ ամեն դասից և խավից: Դրանցով, անտարակույս, նա մեծ նորություն է բերել մեր գրականության մեջ, հարստացրել է մեր գրականության կին կերպարների պատկերասրահը: Կանանց կերպարների միջոցով հեղինակը լուսաբանում է ժամանակի կյանքի ճահճացումը, բարքերի անկումը, բուրժուական հասարակության բարոյական և մտավոր խղճուկությունը, աշխատավոր կնոջ դառը վիճակը, լուսաբանում է այն ծանր դրությունը, որի մեջ ամեն մեկը յուրովի դժբախտ էր. աշխատավոր կինը տառապում էր աղքատության ճիրաններում, ոտնահարվում են նրա մարդկային տարրական իրավունքները, իսկ վերնախավի կինը՝ զուրկ ինքնուրույնությունից, բռնադատված սահմանափակ դերի համար, մեծ մասամբ դժբախտ՝ սառը հաշվի վրա հիմնված անհամապատասխան ամուսնության, զգում էր անբավարարվածություն այդ դրության մեջ, որից ամեն մեկը ջանում էր յուրատեսակ ելք գտնել՝ մեկն իր գեղեցկությունը չկորցրած մեռնելու մեջ, մյուսը կառչում էր հավատքին, մի ուրիշը ձյան պես փռվում գարշապարի տակ, ոմանք լռեցնում էին իրենց սրտի ձայնը և հոգեպես տառապում, շատերը կերակրվում էին բամբասանքներով և այլն:

Եթե Շիրվանզադեն կնոջ ֆենոմենը քննում է սոցիալ-հոգեբանորեն, ապա Զոհրապը նախընտրում է հոգեբանական վերլուծությունը: Նրա նովելներից յուրաքանչյուրը փորձնական հոգեբանության մի կատարյալ նմուշ է, ուր գեղարվեստը ձգտում է գիտության: Զոհրապի հերոսուհիները գրեթե դուրս են սոցիալական, հասարակական և նույնիսկ՝ բարոյական ոլորտից, անգամ ընտանիքի ու բարոյականության հարցը՝ որպես այդպիսին, դուրս է գրողի տեսադաշտից: Զոհրապի նովելներից և ոչ մեկում չենք հանդիպի կնոջ ազատության, նրա հասարակական դերի, սեռերի իրավահավասարության գաղափարին: Գրողը կնոջը դիտում է որպես կենսաբանական էակ, որի վարքը պայմանավորված է կենսաբանական պատճառներով և վերլուծում է նրա հոգեբանական շարժումները: Կանանց խնդիրները քննաբանվում են գոյի իմացաբանական չափանիշներով, որոնց մեջ առաջնային են կնոջ հոգեբանության փիլիսոփայական հիմքերի ընկալումները: Զոհրապի կենսափիլիսոփայությունը աշխարհի ու կյանքի բազմազանության իմացաբանական ու հոգեբանական շերտերի խորքերն է թափանցում, հայտնաբերում հոգեբանության նրբագույն դրսևորումներ և այդտեղ տեղադրում նաև կնոջ էությունը՝ հերոսուհիների վարքագծի բացատրությունը բխեցնելով կենսաբանական գործոնի, բնության, բնական գրգիռների վճռորոշ առաջնայնության գաղափարից: Հենց այս հանգամանքն է, որ արժեքայնության աստիճանի է բարձրացնում կնոջ ֆենոմենը՝ նոր նշանակություն տալով կնոջ՝ որպես անհատի, կենսահոգեբանական կառուցվածքի հետազոտությանը, քանի որ իբրև սկիզբ ուներ կնոջ ազատ կամքի և կենսաբանական եսի ինքնագիտակցումը:

Կինը բանաստեղծ Զոհրապի համար սովորական էակ չէ, այլ գեղեցկության խորհրդանշան, գեղեցիկը տեսնելու և զգալու միջոց, բանաստեղծության աղբյուր: Ահա, թե ինչու նա կնոջ ամենաթանկագին հատկությունը համարում է նրա մարմնական ու հոգեկան գեղեցկությունը և այնքան վախենում է այդ գեղեցկության՝ կյանքի բանաստեղծության այդ աղբյուրներից մեկի, խաթարման համար: Իր այս միտքը Զոհրապն արտահայտել է շատ բովանդակալից թևավոր խոսքով. : Զոհրապի նկարագրած կանայք բոլորն էլ գեղեցիկ են, ճկուն, սլացիկ իրաններով: Նրանք եղնիկի աչքեր ունեն, ինչպես և լի աչքեր: Կնոջ գեղեցկությունը ցույց տալու համար Զոհրապն ընդարձակ նկարագրություններ չունի. մի-երկու ուրվագիծ՝ կարծես անփութորեն և ժլատությամբ նետված կտավի վրա, բավական են գեղակերպ ընկալում առաջացնելու, իսկ հաճախ այդ ուրվագծերը միայն շրջանակ են ստեղծում, որի լրացումը թողնվում է ընթերցողին: Զոհրապի հերոսուհիները երբեմն բարձրահասակ են, մարմնեղ, ավելի հաճախ՝ նրբամարմին, սակայն ըմբոստ և լիքը կրծքով, առատ մազերով, որ հեղինակն ամենից ավելի է սիրում նկարագրել, ձյունաթույր և փոքրիկ թաթիկներով, մանրիկ ոտքերով, հաճախ վես, խրոխտ՝ նման արձանի, բայց զգացմունքի արտակարգ ջերմությամբ: Սակայն հեղինակը կնոջ գեղեցկությունը միայն արտաքին գեղի իմաստով չի հասկանում, այլև՝ հոգեկան: Նա իր կերպարների մեջ կրքոտությամբ որոնում է հոգու գեղեցկությունը, օժտում է նրանց նաև այդպիսի գեղեցկությամբ:

Զոհրապի նկարագրած կանայք արտակարգ հմայք ունեն և սքանչելի են կանացի իրենց կեցվածքի մեջ, անտրոհելի ամբողջություն՝ իրենց հմայքի ու անգամ ազատությամբ, նրա նկարագրած կանայք գեղեցիկ են, ճկուն, սլացիկ իրաններով: Կնոջ ամենաթանկագին հատկությունը գեղեցկությունն է: Կինը կյանքի ժպիտն է, որ մարդկային հոգու, գեղեցիկի և բանաստեղծության պահանջը տեսանելի առարկայի վրա բավարարելու հնարավորություն է ընձեռում: Զոհրապը հետևում է կյանքի անողոք ընթացքին, որը ուրույն կնիք է դնում կնոջ հոգեբանության վրա: Հույսի և սպասման մեջ էլ կինը դժբախտ է. նրա համար չկա երջանկություն նույնիսկ երազների մեջ:

Պատկերելով կնոջ սոցիալական կենսագրության սյուժեն՝ Զոհրապը գրեթե բոլոր նովելներում նրան անջատում է կին-ամուսին հարաբերությունից և պատճառի և հետևանքի մեջ շեշտում կնոջ՝ որպես կենսաբանական էակի ներհատուկ բնազդի արթնացումը: Այստեղ է ահա թաքուն այն գրգիռը, որին Տիգրանուհին ակամա պիտի տեղի տար, քանզի բնությունը հզոր է կամքի դիմադրությունից: Տանտիրոջ որդու գայթանքները աստիճանաբար վերածվում են հաճույքի: Հոգեկան ի՜նչ խոր տառապանք է ապրում Տիգրանուհին: Անարգված, լքված կնոջ դառն վիճակի գիտակցության մեջ, շշմած անակնկալ հարվածից, կապոցը թևի տակ, լուռ, սմքած, փոքրացած իր վշտի ծանրության տակ, գնում է նա՝ շրջապատին անուշադիր և անտարբեր: Հեղինակը իր նկարագրությունների մեջ ամեն ինչ չի ասում, նա վրձնի արագ շարժումներով նետում է կտավի վրա մի քանի խոսուն ուրվագծեր, որով լարում է ընթերցողի երևակայությունը և ստիպում է իր հետ ստեղծագործել, և ահա ընթերցողը կարծես շոշափում է այդ վիշտը, կարծես տեսնում է Տիգրանուհու աչքերի մեջ քարացած արցունքը, որը հետո պիտի հալվի և առատորեն թափվի: Դրա համար նա դեռ շատ ժամանակ ունի, և ի՜նչ է մնում Տիգրանուհուն, եթե ոչ լալու սփոփանքը: Միակ լուսավոր կետը, թանկագին շղթան, որ կապում է նրան կյանքի հետ, մնում է իր զավակը՝ խորտակված կյանքի պտուղը, իսկ նրա մահից հետո՝ փոքրիկ շիրիմը: Ինչպի՜սի գորովալիր, կաթոգին զգացումներով է շրջապատում նա իր զավակին և, ապա նրա գերեզմանը: Հեղինակին հաջողվել է դրսևորել աշխատավոր կնոջ մայրական մաքուր զգացումը իր բարձրագույն արտահայտությամբ, որի նկարագրության մեջ է նորավեպի հուզականության երկրորդ բարձրակետը: Այդ ապրումները նկարագրելիս ինքը՝ հեղինակը, նույնպես հուզվել է և հուզվել՝ անկեղծորեն: Այդ երևում է նրանից, որ սյուժեի ավարտումից հետո նա առանձնացրել է այդ ապրումների ակորդը և ընդլայնել, մեծացրել է նրա արձագանքը և իր հոգուն հատուկ խանդաղատանքով նկարագրել Տիգրանուհու մայրական զգացումի բովանդակ հարստությունն ու գեղեցկությունը: Տիգրանուհին մենակ է կատարում իր զավակի թաղումը. հագցնում, զարդարում, չնայած իր սուղ միջոցներին՝ պահանջում է շքեղ սպասավորում, դագաղ է պատրաստել տալիս, որ իր փոքրիկը, և ինքը մենակ հետևում է դագաղին: Դրանից հետո նրա հոգսը և ուրախությունը դառնում է երեխայի գերեզմանը: Իր բոլոր վաստակածը նրա վրա է ծախսում, ցանկապատում է, գեղեցկությանը հոգ տանում: Մեռելոցի օրերը դառնում են Տիգրանուհու համար , նա գնում է գերեզմանատուն, չոքում փոքրիկ շիրիմի մոտ և անխառն երանությամբ խոսում իր զավակի հետ՝ :

-ի գլխավոր կերպարները՝ Տիգրանուհին, Սուրբիկ Հանըմը և Հաճի Տյուրիկը, բոլորն էլ տիպականացված են, սակայն այդ կերպարներից առավել շոշափելի որոշակելիությամբ կերտված է Սուրբիկ Հանըմը: Զոհրապի մի շարք կերպարներն այնքան տիպական են, այնքան բնորոշ, հաճախ այնքան բազմակողմանի, որ թվում է, թե կերտված են ավելի մեծ կտավի մեջ: Սուրբիկը բազմահատված կերպար է, բարդ նկարագիր: Շահագործելը, կեղծիքը, խաբելը, ներքնախավերի վրա որպես շահագործման առարկայի նայելը, բուրժուական հոգեբանության հատուկ այս երևույթն այնքան են արմատացած այդ կնոջ մեջ, այնքան սովորական դարձած, որ սեփական իրավունքների ոտնահարում պիտի նկատվեր հակառակը մտածել տալը: Այդ է պատճառը, որ Սուրբիկի կեղծ զայրույթը Տիգրանուհու նկատմամբ հետզհետե վերածվում է զայրույթի:

Նկարագրելով կողք-կողքի Տիգրանուհուն և Սուրբիկին, հեղինակը մղում է ընթերցողին համեմատելու դրանց և համոզվելու, որ աշխատավոր ժողովրդի դուստրը մարդկային շատ ավելի բարձր արժանիքներ ունի, քան բարեգործի, բարեպաշտության և բարոյականության եռաշերտ դիմակի տակ թաքնված Սուրբիկը: Սուրբիկը և Տիգրանուհին հակադրություններ են, ո՛չ միայն իրենց սոցիալական դրությամբ, նրանք նկարագրի հակոտնյա բևեռներ են նաև իրենց մարդկային արժանիքներով: Առաջինը կեղծիքի, անբարոյականության, գիշատիչի հատկություննրի մարմնացումն է, իսկ երկրորդը՝ մանկական միամտության, բարոյական մաքրության, մայրական բյուրեղյա ջինջ ու ջերմ զգացումների:

Կորսված կյանքի նույնպիսի մի ճակատագիր է վիճակվում նովելի հերոսուհուն: Տակավին չճաշակած կյանքի հաճույքը՝ Զարդարը պիտի երազեր վերադարձի կարոտը, իր մեջ զգար կնոջ զգացողությունների վայելքը, որ, ավա՜ղ, այդպես էլ մնաց անկատար: Զարդարի հույսերը տարիների հետ ջլատվում են, ցամաքում է նրա արցունքը, բայց նա դեռ սպասում էր: Նրան խորթ և անհասկանալի է կողմնակի սերը. նրա սիրտը, այդ նահապետական երկրի սովորությամբ, միայն մեկին կարող էր բացվեր: կնոջ դատին նվիրված լավագույն արտահայտություններից մեկն է մեր գրականության մեջ:

Հոգու առեղծվածները վերլուծող արվեստագետը շարունակում է սիրո թեմայի մեջ քննել կնոջ երջանկության խնդիրը: Հոգեբանական փշրվածքի դառն հուշերով Պոլիս եկավ Աշխենը (): Երիտասարդի հանդեպ արթնացած սիրո զգացումը երջանկության վերադարձ էր հուշում նրան և նվիրումի անսահման ձգտում` կանացի հրապույրներով ու օծանելիքի բույրով, հաճույք վայելելու ներքին մղումով: Բայց կանացի նրբազգացողությունը հանդիպում է արդեն ձանձրացած երիտասարդի անխոհեմ կոպտությանն ու վանող արհամարհանքին: Ինչու՞, ինչի՞ համար, և ի՞նչ արժեր ճակատագրի այդ քմահաճ խաղը: Այստեղ է նովելի փիլիսոփայական խոհը. : Զոհրապն ընտրում է լարված և բարդ հոգեվիճակներ, իր հերոսներին դնում է ծայրաստիճան դժվարին կացության մեջ, ենթարկում է ճակատագրական փորձության: Այս բոլորի պատկերման մեջ շատ հաճախ հանդես են գալիս հերոսների ներաշխարհի թաքուն, խորհրդավոր շերտերը, ենթագիտակցական մղումները, որոնք էլ պայմանավորում են դեպքերի զարգացման անսպասելի և անսովոր, հիրավի վախճանը՝ վրա ներկայացնելով կնոջ հոգեբանական առեղծվածների մի բարդ շղթա, որ գրեթե անվերծանելի է: Որքան անմեկնելի է կնոջ հոգու առեղծվածը, նույնքան անպատճառ է Պերճուհու ապաշխարության գաղտնիքը, որ հասկանալի է միայն իրեն (): Մի ամբողջ տիեզերք է Զոհրապի պատկերած կանացիական աշխարհը: Եվ այդ աշխարհն ունի իր փիլիսոփայությունը՝ անհատի և հասարակության, սիրո և երջանկության, կյանքի ու մահվան գոյաբանական և իմացաբանական արժեքները: Այն, ինչը Զոհրապի հերոսները վերապրում են կյանքի էմպիրիկ ընթացքով, իրականում իմաստավորված է փիլիսոփայական հիմնավոր գիտակցությամբ: Ըստ Շոպենհաուերի՝ պատմությունը խաբկանք է, կյանքը՝ բաց համակարգ. կայուն ոչինչ, չկա նպատակաբանություն, այլ միայն ճակատագրի կույր տարերք: Այս փիլիսոփայությունից է ելնում Զոհրապի աշխարհայացքի հոռետեսությունը: Ամուսնությունը երջանկություն չի բերել Մաքրիկին (), և նա տարիների ընդհատումից հետո նորից հանդիպում է սիրած երիտասարդին և վերապրում երջանիկ օրերի, ռոմանտիկ հուշերի ափսոսանքը՝ առաջին սիրո հեքիաթն ավարտելով անջատումի անգիտակից անփութությամբ: Կյանքը տարերքի ներքին հոսանքներ ուներ՝ հակասական և իրարամերժ, որ հաճախ կարող է նաև սենտիմենտալ զգացողությունները զոհաբերել վայելքի ինքնագոհ կացությանը: Այս է, որ չկռահեց երիտասարդը, այն, ինչ պիտի զգար Մաքրիկի կանացի բնազդը, թե կյանքում ամեն բան իր լրումն ունի և սպառումը, ու սերն անգամ կարող է հոգնել անհագ վայելքից: Կատարվել է շեղումը, և նրանց մնում է կարոտով ու զղջումով հիշել իրենց անցյալը:

Հոգեբանական հանգույցների լուծումը կրկնութուն կլիներ, եթե նույնարժեք լինեին մարդկային անհատականության բանաձևերը: Յուրաքանչյուր կին երջանկության է ձգտում, բայց կյանքն ապրում է յուրովի՝ ըստ իր կենցաղավարության ու հոգեզգացական բնույթի: Այս զուգահեռի վրա են դիտված կինը , , , նորավեպերում: Շատ դեպքերում Զոհրապը միախառնում է իրականն ու երազայինը, երկրայինն ու պատրանքայինը, պատկերում է կյանքն իբրև մի անիմաստ խաղ, հավերժական շրջապտույտ: Անվիճելի է նաև Ֆրոյդիզմի որոշակի ազդեցությունը Զոհրապի որոշ նովելներում, որն արտահայտվել է հերոսների հոգում և արարքներում էրոտիկ, պաթոլոգիական պահերն ըստ ամենայնի ընդգծելու, կենսական և հոգեբանական բարդ հակասություններին իռացիոնալ լուծումներ տալու մեջ:

Երկու տարվա հարս էր Տյուրիկը՝ նորավեպի հերոսուհին, գեղեցիկ ու երիտասարդ, երբ այրիացավ և վերադարձավ հոր տուն: Ծովում մոլեգնացող փոթորիկը կնոջ հոգում աթնացած բնության ձայնի արձագանքն է, որը միանգամայն բնականորեն է հաստատում շարժող զորությունը՝ իբրև սկիզբ ունենալով կնոջ ազատ կամքի և կենսաբանական եսի ինքնագիտակցումը: Եվ տղամարդկանց հանդեպ պահվածքի չափավորությունը այլևս չէր կարող նույնի երաշխիքը լինել պատանու հանդեպ, որն առինքնող կիրք էր ու բնազդականի գրգիռ: Հիրավի վարպետ ստեղծագործություն է, որը տալիս է կանացի սրտի վերլուծությունը՝ զգացմունքների ու խոհերի զարգացման մանրամասն պատմությամբ: Հենց այս հանգամանքն է, որ արժեքայնության աստիճանի է բարձրացնում կնոջ ֆենոմենը՝ միանգամամայն նոր նշանակություն տալով նրա կենսաբանական զգացողություններին և նպաստելով նրա՝ որպես անհատի կենսահոգեբանական կառուցվածքի հետազոտությանը: Տասնյոթամյա նավավարը ևս ապրում է հոգեկան փոթորիկներ: Այստեղ՝ բնության մեջ, նրան վիճակվում է առաջին անգամ զգալ աշխարը, ապրել փոթորկահույզ կրքի, ծովի, կնոջ հմայքները: Մոլեգին փոթորկի ժամանակ նա փրկում է իր տիրուհուն և տրվում խելահեղ կրքին: Առեղծվածը մնում է առեղծված, և գրողը բնավ չի փորձում ամեն բան ճանաչելի դարձնել սովորական ու վերջավորված ճշմարտությունների իմացությամբ: Եթե Տյուրիկը , մինչդեռ նավավարի համար այն դառնում է գոյի ներդաշնակ ինքնադրսևորում. նրա հոգում շարունակվում է փոթորիկը, բնական կյանքը խաթարվում է, նրա մտապատրանքներում մնում է տիրուհին, հոգում վերստին արձագանքում է ծովի, բնության, բնական զգացմուքների կանչերը: Անվերջ ու անսպառ են աշխարհի հմայքները և նրանց հուզական արձագանքները մարդու հոգում. նավավարը տենդի ու խռովքի մեջ է, նրան կանչում են ալիքները, խռովահույզ ծովը, այլևս նեղ, շատ նեղ է սրտի թռիչքի համար իր անհրապույր անցյալը: Անհագուրդ կիրքը, հոգու փոթորիկը պատճառ է դառնում նավավարի մեծ դրամային ու կործանմանը: Կյանքը և մարդը՝ իրենց բոլոր դրսևորումներով, գրողի քննահույզ հայացքի առաջ են, և նա տեսնում է ամեն բան, չափում ամեն ինչի իմաստն ու խորհուրդը, մղում դեպի ընկալումների փիլիսոփայական ոլորտը: Բնության ահեղ տարերքից հաջողվել էր փրկվել, բայց հոգին արդեն կործանված էր: Փոքր տարածության վրա, որ բնորոշ էր նովելի ժանրին, ներկայացնում է հոգեբանական առեղծվածների մի բարդ շղթա, մարդկային սրտի վերլուծություն, զգացմունքների և խոհերի զարգացման մանրամասն պատմություն՝ անընդհատ խորանալով հերոսների հոգեբանության մեջ ու բացելով նրանց էության գիտակցական, ենթագիտակցական, այլև բնազդային ծալքերը, որը շարժում է կյանքը, հարուցում անդիմադրելի գրգիռներ և պահանջում հագուրդ:

Կնոջ ֆենոմենոլոգիայի մի իսկական գյուտ է նորավեպը: Իսկական գլուխգործոց է, լիրոէպիկական պոեմ, սիրավեպ, հոգեբանական դրամա. Էմման, որի , հեղինակի խոսքերով ասած, կարելի է վերլուծել : Գեղեցիկ չէր բառի դասական իմաստով, բայց գրավիչ էր անդիմադրելիության աստիճանի, խորհրդավոր է ու անմատչելի: Ամուսնացած էր և վանում էր իրենից բոլոր կարգի գայթակղության հրավերները: Զոհրապը զարմանալի նրբազգացությամբ է հետևում հոգեբանական անցումներին: Այնուամենայնիվ, ոչինչ չկա անմատչելի, և գրեթե անիրական են բացառությունները: Այդպես Էմմայի կանացի բնույթը տեղի է տալիս երիտասարդի անընդհատ հետապնդումին, ու նրանք վայելում են իրենց սիրո և կրքերի մարմնական հաճույքը: Հավանականի առեղծվածը անհասկանալի կլիներ, եթե չգործեր անհավանականը: Որոշ ժամանակ անց Էմման, երևի հագեցած վայելքից, իր պահվածքով կասկածներ է հարուցում երիտասարդի մեջ: Այսպես, կնոջ բնույթում գործում են բնազդներ, որոնք դուրս են սոցիալական կամ բարոյական նախերգանքից: Դա այն ազատությունն է, որ գործում է բնության օրենքով, որի այլաբանությունը Զոհրապը ներկայացրել է կապիկի կերպարով՝ սիրո և խանդի նրա ցույցերն ավարտելով ինքնասպանությամբ (): Երջանկությունը պատրանք է, իսկ հասարակությունը անտարբեր է մարդու տառապանքի նկատմամբ:

նորավեպում հեղինակը վերանայում է իր արտառոց կարծիքը կանանց վերաբերյալ: Նա մի ժամանակ այն կարծիքին էր, որ կինը միայն վայելող է, իսկ երբ ավելի լավ ճանաչեց իրականությունը, որ կինը, նույնիսկ վերնախավերում, միայն վայելող չէ, այլև շատ ավելի հաճախ՝ զոհ: Սոֆիկը, այդ նորավեպի հերոսուհին, երբեմնի ունևոր, ապա սնանկացած վաճառականի աղջիկը, ամուսնացել է հարուստ մարդու հետ: Այս հանգամանքը, որ նա նախախնամությունից տրված երջանկություն է համարում, իրոք նրա դժբախտության պատճառն է: Իր սեփական տանը նա իրեն զգում է օտարականի պես: Սակայն նորավեպի հերոսուհու պես, նա իր վիշտը չի խլացնում պարահանդեսների աղմուկով, այլ դառնում է հավատացյալ: Բայց հավա՞տք է դա արդյոք: Հեղինակը ցույց է տալիս, որ հավատքը ոչ միայն նվազել էր, այլև նրա մեջ արտացոլվել էր դարի էությունը՝ վաճառականական ոգին: Սոֆիկի հավատքը թելադրված էր հաշիվներով, կապված է աշխարհիկ հանգամանքների հետ: Սոֆիկի հոգեկան դրամայի հանգույցը սկսվում է շատ պարզ շարժառիթներով: Իր հոր աղքատացած տանը, երբ իրենց աղքատիկ կարասներին նայելով հիշում էր ճոխ ու զարդարուն սենյակները ու երազում էր, որ մի օր կիրականանան իր իղձերը ու խորհում էր, որ այս ամենը վերադարձնել, իրականացնել կարող է միայն Աստված: Ահա հաշվապահական հավատքի սկիզբը: Ցավերի ու անեծքների աստվածը գործում է նաև Սոֆիկի դեմ: Շատ ու շատ կորուստներ է տեսել Սոֆիկը. չորս որդիներից երկուսը մեռել էին, իսկ ամուսնու հարստությունից հիմնահատակ փչացման հիշատակն էր մնացել միայն: Սոֆիկ հանըմի լուռ ցավը ավարտվում է ինքնասպանությամբ՝ խարիսխ համարած եկեղեցում:

հոգեբանական շատ խոր երկ է և միանգամայն ինքնատիպ, իբրև կնոջ հոգեբանության դրսևորում: Նորավեպի թեման և գաղափարական բովանդակությունը շատ սովորական է՝ կնոջ դժգոհությունը անհամապատասխան ամուսնուց և հոգեկան կապի անհրաժեշտության պահանջ: Այս՝ գրականության մեջ բազմիցս կրկնված թեմայից, հեղինակը զարգացրել է հոգեբանական վերին աստիճանի ինքնատիպ մի երկ, որ նորություն պետք է համարել մեր գրականության համար: Նորավեպի հերոսուհին իր հոգին հաճույքով տվել է իր սիրածին, բայց մարմինը մերժում է: Մարմնով նա պատկանում է իր ամուսնուն, բայց հոգով ուրիշին: Նկարագրելով հոգու անհավատարմությունը՝ հեղինակը կատարել է հոգեբանական մի փորձ: Նորավեպի հերոսուհին է գործում իր ամուսնու դեմ և վերջինիս : Ամուսնու խոշտանգումները նրան ստիպում են ցավից բարձրաձայն լալ, բայց միևնույն ժամանակ նա իրեն երջանիկ է զգում, զգում է իրեն միավորված սիրածի հետ: Հեղինակը գեղարվեստորեն պատճառաբանել է իր հերոսուհու այդ ապրումները՝ նկարագրելով խոշտանգումը այն պահին, երբ նա հոգեբանորեն նախապատրաստված էր դրա համար:

Սերը փոթորկել է նորավեպի հերոսուհու հոգին, ամեն ինչ խառնվել, շփոթվել է, կյանքի մեջ առաջին անգամն է, որ նա այդպիսի ուժով ապրում է բնական մեծ զգացումը, նա գինով է, վերացել է աշխարհից, այդ պատճառով էլ մարդիկ ու իրերը շփոթվում են, աննյութանում, ցնորքի ու երազի վերածվում: Ահա այս վերացած, ցնորքով ու երազով լեցուն տրամադրության մեջ, նա իրեն զգում է սիրածի գրկում, դրա համար էլ ամուսնու խոշտանգումները ցավի հետ միասին նրան պատճառում են , որը և նրան ուժ է տալիս ընդվզելու: նորավեպի հերոսուհու հոգեկան այդ , իհարկե, խղճուկ, ստրկական ընդվզում է, թույլ փոխհատուցում: Հեղինակը, չնայած իր նկարագրած ամուսնական հարաբերությունների անհեթեթության բոլոր փաստերին, որևէ արմատական միջոց չի առաջարկում: Ոչ մի նորավեպի մեջ նա ցույց չի տվել ապահարզանի հնարավորության միտքն անգամ:

նորավեպը պարունակում է շատ ավելի համարձակ և ընդհանրացնող քննադատություն: -ն գրված է իր ժամանակի համար շատ առաջավոր միտումով, հասարակական-քաղաքական մտքի սրությամբ: Հեղինակն այստեղ քննադատում է բուրժուական հասարակության բարոյական սնանկությունը՝ ամենևին տարբերություն չդնելով անբարոյականի և այդ հասարակության ծաղիկը կազմող անդամների միջև: Պարզ ու սրտառուչ է Մագդաղինեի՝ այդ դեռատի աղջկա, փոքրիկ պատմությունը: Եվ հեղինակը, իբրև անբարոյականության սոցիալական պատճառները պարզելու, ինչպես և իր հերոսուհուն ընթերցողին հարազատ դարձնելու միջոցներից մեկը, նրան պատմել է տալիս իր կյանքի պատմությունը: Ընդամենը մի քանի տող է այդ պատմությունը, բայց որքա՜ն հուզական և համակրանք ստեղծող: Այդ հուզականությունը և համակրանքը դեպի իր հերոսուհին ստեղծված է նաև նրա էությանը, նրա նկարագրին բնորոշ լեզվով: Մագդաղինեն խոսում է կրկնողությամբ, հատիկ-հատիկ արտահայտելով իր մտքերը, փոքրացուցիչ մասնիկներով, որով հեղինակը ուզում է ցույց տալ Մագդաղինեի գրեթե երեխա լինելը, նրա անմեղությունը, պարզ, անարվեստ վարվեցողությունը, ինչպես և զոհաբերության պատրաստակամությունը: Մագդաղինեի հոգածության տակ էին եղբայրը, քույրն ու մեծ մայրը. ամենքին նա էր պահում: Ահա անբարոյականության սոցիալական պատճառը. այդպես էլ ըմբռնում է հեղինակը: Նա անբարոյականությունը համարում է սոցիալական երևույթ: Հացի խնդիրն է, անողոք կարիքը, որ Մագդաղինեին ստիպել է վաճառքի հանել այդ հասարակության մեջ իր ունեցած միակ արժեքը, իր մարմինը: Հեղինակը նրան չի մեղադրում, ընդհակառակն, նա օժտում է իր հերոսուհուն մարդկային լավագույն գծերով, ցույց է տալիս, որ Մագդաղինեն այդ անբարոյականության մեջ անգամ պահպանել է իր հոգեկան մաքրությունը, իր միամտությունը, որ նա ընդունակ է գերագույն անձնազոհության, առանց նույնիսկ գիտակցելու իր զոհողության մեծությունը, որ նա պարզապես սոցիալական պայմանների զոհ է:


Գրականություն

1. Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, Դավիթ Գասպարյան- Գրիգոր Զոհրապի նովելները , 2006 2 թ.

2. Ս. Տերտերյան, Զոհրապի արվեստը, Երևան, 1946 թ.

3. Ֆ. Ա. Մանուկյան, Լ. Ա. Ասմարյան, Ակնարկներ հայ գրականության պատմության, Երևան, 1984 թ.