СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ հանճարները հայրենիքի մասին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայ հանճարները հայրենիքի մասին»

Հայ Հանճարները՝ Հայրենիքի մասին


Հայ Հանճարների խորիմաստ մտքերը, որոնք այժմ չափազանց արդիական են.

Մեր Հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա հիվանդագին մի սեր է, դա մի անհաղթելի մոլություն էդրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը:

Վահան Տերյան

Կյանքս ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով. և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Եվ ես երբեմն  մտածում եմ, որ դա ունի իր խորին իմաստը: Չե՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է իմ երկիրը «Իմ Նաիրիգուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ նաիրյան չքնաղ հոգին է այրվում»: Ես ևս սկսում եմ ինձ զգալ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ:

Վահան Տերյան

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր  Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրությունորպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:

Վահան Տերյան



Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ:

Միքայել Նալբանդյան

Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա:

Րաֆֆի

Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան:

Րաֆֆի

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՆ ԲԱԶՄԱԳԼԽՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՎԻՇԱՊՆ Է, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԻԴՐԱ, ՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՋԱԽՋԱԽՎԱԾ ԵՎ ԿՏՐՎԱԾ ԳԼԽԻ ՏԵՂ ԲՈՒՍՆՈՒՄ Է ՄԻ ՆՈՐԸ ԵՎ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐԸ:

ՐԱՖՖԻ

Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:


Մուրացան