СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ-վրացական զինակցությունը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Հայ-վրացական զինակցությունը և հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրոմը

Просмотр содержимого документа
«Հայ-վրացական զինակցությունը»

Հայ ժողովրդի պայքարն օտար նվաճողների դեմ։ Զաքարյաններ։

Հայ –վրացական զինակցության սկզբնավորումը ։ Հյուսիսային Հայաստանի ազատագրումը։

Սելջուկ թուրքական ամիրայությունների դեմ պայքարելու համար հայերը համագործակցում ն վրացիների հետ։ 12-րդ դարում Վրաստանը հզորանում է և գլխավորում Անդրկովկասյան ժողովուրդների զատագրական պայքարը։ Շատ հայեր գաղթեցին Վրաստան և համալրեցին վրացական բանակը։ Ստեղծվեց հայ-վրացական միացյալ բանակ։ Այդ բանակում աչքի ընկան հայ իշխան, զորավար Սարգիս Զաքարյանը և նրա որդիները ՝ Զաքարե և Իվանե Զաքարյանները։ Նրանք բարձր դիրքի ու պաշտոնների են հասնում վրաց արքունիքում։ Հայկական հողերի ազատագրումը մեծ թափ է ստանում Թամարա թագուհու օրոք(1184-1213): Հայ-վրացական միացյալ ուժերը հայ իշխաններ Զաքարե ամիրսպասալարի՝ զորքերի գլխավոր հրամանատարի և Իվանե աթաբեկի՝ թագաժառանգի գլխավորությամբ ազատագրեցին գրեթե ամբողջ Հյուսիս-արևելյան Հայաստանը՝ Գուգարքը, Շիրակը, Անին, Կարսը, Արարատյան դաշտը, Դվինը, Սյունիքը։ Ազատագրված տարածքում ստեղծվեց ինքնավար իշխանություն՝ Զաքարյանների գլխավորությամբ։ Զաքարյան եղբայրները փորձում են ազատագրել նաև Հարավային Հայաստանը, սակայն 1207 թվականին Խլաթ քաղաքի մոտ անհաջողություն են կրում։Այսպիսով հայ-վրացական զինակցությամբ Հյուսիս-արևելյան Հայաստանը ազատագրվում է սելջուկյան լծից և ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը։ Զաքարյանների օրոք Հայաստանն ապրում է տնտեսական ու մշակութային վերելք։