ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1904 թ. Սասունի ապստամբությունը առանձնահատուկ տեղ է գրավում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի ազգային - ազատագրական պայքարում: Կարելի է աներկբա պնդել, որ իր ծավալով, ընդգրկումով, հետևանքներով և մանավանդ ձեռք բերած ժողովրդականությամբ ու հնչեղությամբ Սասունի ապստամբությունը Հ. Յ. Դաշնակցության կողմից Երկրում կենսագործած ամենանշանակալի և ծավալուն մարտական գործողությունն է: Եթե գնահատենք Սասունի ապստամբությունն իր ամողջականությամբ ու հետևանքներով, ապա ի թիվս այլ հարցերի պիտի պատասխանել նաև հետևյալների.
Ի՞նչու և ինչպիսի՞ հանգամանքներում կազմակերպվեց Սասունի ապստ ամբությունը:
2. Հնարավո՞ր էր խուսափել ապստամբությունը սկսելուց և այն ձեռնարկ ել՝ սպասելով առավել հասունացած նախադրյալների ու նպաստավոր պայմանների:
3. Ազատագրական պայքարին բերած նպաստները և հետևանքները: 1894 թ. Սասունի ինքնապաշտպանությունն ու 1904 թ. ապստամբությունը, որը նույնպես վերածվեց ինքնապաշտպանության, ունեին իրենց որակական առանձնահատկությունները և էապես տարբերվում են միմյանցից: 1894 թ. տեղի ունեցած դեպքերի ժամանակ, որը բացառապես ինքնապաշտպանական բնույթ ուներ, օսմանյան տերության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիները իրենց գործողություններում առաջնորդվել են Սասունի առաջնորդների կամքով ու որոշումներով, թեպետ այնտեղ էր հնչակյան Մեծ Մուրադը: 1904 թ. Սասունի ապստամբությունը, կազմակերպվել է Հ.Յ.Դաշն ակցության գործուն մասնակցությամբ և ապստամբության հետ կապված բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեի ու այնտեղ գործող 52 ֆիդայիների որոշմամբ:
2
1904 թ. Սասունի ապստամբությունը առանձնահատուկ տեղ է գրավում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի ազգային - ազատագրական պայքարում: Կարելի է աներկբա պնդել, որ իր ծավալով, ընդգրկումով, հետևանքներով և մանավանդ ձեռք բերած ժողովրդականությամբ ու հնչեղությամբ Սասունի ապստամբությունը Հ. Յ. Դաշնակցության կողմից Երկրում կենսագործած ամենանշանակալի և ծավալուն մարտական գործողությունն է:
1894 թ. Սասունի ինքնապաշտպանությունն ու 1904 թ. ապստամբությունը, որը նույնպես վերածվեց ինքնապաշտպանության, ունեին իրենց որակական առանձնահատկությունները և էապես տարբերվում են միմյանցից: 1894 թ. տեղի ունեցած դեպքերի ժամանակ, որը բացառապես ինքնապաշտպանական բնույթ ուներ, օսմանյան տերության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիները իրենց գործողություններում առաջնորդվել են Սասունի առաջնորդների կամքով ու որոշումներով, թեպետ այնտեղ էր հնչակյան Մեծ Մուրադը:
Մինչև ապստամբություն սկսելը, Հրայր Դժոխքը իր ղեկավարության տարիներին կարողացավ խոհեմ, հավասարակշռված գործելակերպով Սասունն ու Դաշտը, հարաբերական իմաստով, զերծ պահել թուրք և քուրդ հրոսակների ոտնձգություններից: Դուրան-Բարձրավանդակի հայ բնակչությունն այդ տարիներին ապրում էր համեմատաբար խաղաղ պայմաններում: Սասունում կազմակերպվող ապստամբությունը կարելի էր ավելի ուշ սկսել, ժամանակ շահել և առավելագույնս նախապատրաստվել, եթե ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտր. կոմիտեի ներկայացուցիչներն ու ֆիդայիները գործեին համերաշխ, փոխհամաձայնեցված և ընտրեին ժամանակի պահանջներին ու յուրահատկություններին համահունչ մարտավարություն:
Սոֆիայում կայացած ՀՅԴ-ի 3-րդ ընդհանուր ժողովը (1904 թ. հունվար-մարտ), քննության առնելով առաջիկա մարտավարական խնդիրները, նախևառաջ ճշգրտելով Սասունում արդեն սկսված շարժմանն աջակցելու նպատակով իրագործելիք քայլերը , անդրադառնում է նաև ՀՅԴ գործունեության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ցուցական գործունեության հարցին: Ըստ որում՝ վերջինիս առնչվող մարտավարական խնդիրները նույնպես դիտարկվում են Սասունին աջակցելու առաջնահերթության տեսանկյունից:
3
Ցուցական գործունեության վերաբերյալ ժողովում արվում է հինգ առաջարկություն : Դրանցից առաջինում, նկատի ունենալով Կ. Պոլսի աննպաստ պայմանները, ոմանք առաջարկում էին ցույցի կազմակերպումը սահմանափակել Իզմիրով (Զմյուռնիա): Դրա օգտին բերվող փաստարկներն էին` անհամեմատ մեղմ հսկողությունը, բաց նավահանգիստ լինելը, բավարար թվով տեղացի գործիչների առկայությունը: Առաջարկը չի ընդունվում, բայց ընդառաջ գնալով Իզմիրը ցուցական գործունեու- թյան վայր դարձնելու Ոսկեհանքի (ՀՅԴ-ի փաստաթղթերում այդպես անվանվում էր Իզմիրը) Գործադիր վարչության առաջարկին՝ վճռվում է Կ. Պոլսի հետ Իզմիրը նույն- պես դարձնել ցուցական գործունեության ասպարեզ: Մինչ այդ ՀՅԴ Կիլիկիայի Պատասխանատու մարմնին ենթակա Ոսկեհանքի կազմակերպությունը դրվում էր Կ. Պոլսի Ցուցական մարմնի ենթակայության ներքո:
Մյուս առաջարկներն այս կամ այն կերպ արտացոլվում են Ընդհանուր ժողովի՝ Ցուցական մարմնի նպատակները սահմանող երեք հանձնարարականներում: Դրան- ցից առաջինն անմիջականորեն առնչվում էր Սասունի շարժմանը. «Վիշապի (Կ. Պոլիս՝ Հ.Գ.) ու Ոսկեհանքի շրջանին մէջ այլեւայլ ձեռնարկութիւններով արձագանգ տալ պատրաստուելիք Բարձրաւանդակի (Սասունի՝ Հ.Գ.) շարժումին եւ ապագային երկրին մէջ տեղի ունենալիք ապստամբական ձեռնարկներուն»: Երկրորդը վե- րաբերվում էր հայ-մակեդոնական դատերը միացնելու նպատակով նպատակահար- մար որևէ պահի համատեղ ձեռնարկ իրականացնելուն: Երրորդ հանձնարարականը Մեծ մարդասպանին պատուհասելու վերաբերյալ վճիռն էր, որը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Երկրի շարժումներէն անկախ գործ կատարել Վիշապի մէջ այն պա- րագային միայն, երբ յոյս կայ հոյակապ ձեռնարկ մը գլուխ բերելու»: Այսպիսով, ընդունված որոշման առաջին մասն ուղղակի առնչվում էր Սասունի շարժմանը: Այս հարցում Ցուցական մարմնից գործնական քայլեր էին սպասվում մինչև 1904 թ. ավարտը: Մյուս հանձնարարականներն իրականացնելու հարցում նա ժամանակի սահմանափակում չուներ: Միայն դեպքերի զարգացումները ցույց կտային, թե հանձնարարականներից որի իրագործման վրա շեշտը կդնի Ցուցական մարմինը: Չէ՞ որ առաջին խնդրի իրականացումը տևական ժամանակով, գուցե և ընդմիշտ բացառելու էր երրորդը: Կասկածից վեր է, որ ընտրվելիք ճանապարհն էա-
4
պես կախված էր լինելու ստեղծվելիք Ցուցական պատասխանատու մարմնի կազմից: Սուլթանին ահաբեկելու որոշումը առանձին անձանց կամքով օրակարգ մտած սո- վորական հարց չէր: 1890-ականների ջարդերից հետո այդ թեմայի կողքով չէին կա- րող անտարբեր անցնել ազատագրական պայքարի անգամ ամենասառը դատող և հավասարակշիռ գործիչները: Զինակիցների վկայությամբ, այդ հարցը տարիներ շա- րունակ զբաղեցրել է Ք. Միքայելյանին:
Տարիների հոգեբանական մաքառումների արդյունքում Ք. Միքայելյանի մոտ ձևա- վորվել էր այն համոզմունքը, որ հեղափոխության վրեժխնդրության դերը վերապահ- ված է հենց իրեն: Դա թերևս այն վճռորոշ ազդակներից էր, որ նրան հարկադրել էր համակերպվել հայ մեծահարուստներից բռնությամբ միջոցներ հանգանակելու քայլի անխուսափելիությանը: «Փոթորիկ»-ի ամենաեռուն օրերին՝ 1903 թ., նա սկզբունքո- րեն լուծված էր համարում իր Կ. Պոլիս մտնելու հարցը: Ավելին, վախճանը կան- խազգացող ծնողի նման, փորձում է կարգավորել «զավակների» հետ կապված առկախ խնդիրներ` ձգտելով նվազագույնի հասցնել իր բացակայության պատճառով առաջանալիք բացը: Մասնավորապես Ա. Ահարոնյանին հանձնարարում է Թիֆլիսից մեկնել Ժնև` համալրելու «Դրոշակ»-ի խմբագրակազմը: Այն հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու ինքը, տալիս է հետևյալ պատասխանը. «Ես էլ, ի՞նչ իմանամ, դէ գնում եմ ՊՈլիս, …հօ չի կարելի այսպէս թողնել… այսքան զոհեր… այս ժողովուրդը…» : «Да, теперь иду на Султана (Այո, հիմա գնում եմ Սուլթանի դեմ - Հ.Գ.)»,- սրանք իրեն ճանապարհող զինակցին ուղղված նրա հրաժեշտի խոսքերն էին:
Եզրահանգումը միանշանակ է: 1903 թ. Ք. Միքայելյանը Կովկասը թողնում էր` Կ. Պոլիս անցնելու անխախտ վճռականությամբ: Կայացված վճիռը, որ տարիների մտորումների արդյունք էր, հավասարազոր էր մահվան գնալուն: Այդ քայլը համա- հունչ էր հեղափոխականների միջավայրում տիրող մտայնությանը: Դա մի շրջան էր, երբ հայ գաղափարական երիտասարդության միջավայրում տիրապետող էր հայրե- նիքի համար նահատակվելու՝ մոլեռանդության հասնող գաղափարը: Դժվար է ասել, թե ինչ գործոններ էին վճռորոշ դեր խաղում այդ պահին՝ հեղափոխական նիհիլիս- տական գաղափարների թափանցումը հայկական միջավայր, րաֆֆիական գրակա-
5
նության գլխապտույտ առաջացնող ռոմանտիզմը, թե՞ 1890-ականների ջարդերի ծանր տպավորությունը: Գուցե` բոլորը միասին վերցրած: Այդ գաղափարը լուրջ ազդակ էր արևելահայ երիտասարդների՝ դեպի Երկիր մղվելու պարագայում: Դրա ակունքները մաքուր էին և վկայում էին Հայոց ազատամարտի բարոյական բարձր չափանիշների ու գաղափարական անաղարտության մասին: Փաստորեն, անգամ ցարական իշխանությունների ձերբակալություններից և աքսորից զերծ չմնացած փորձառու գործիչները, անկախ իրենց վաստակից, լիարժեք հեղափոխականներ չէին համարվում և դեռ պետք է ապացուցեին, որ օտար չեն յուրայինների միջավայրում: Նման մտայնությունն ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի էր երիտասարդ հեղափոխականների, բայց միանգամայն վնասակար ու անընդունելի ղեկավար գործիչների համար: Այնինչ այն առկա էր նաև ՀՅԴ ղեկավարության միջավայրում: Դրանից զերծ չէր մնացել Ք. Միքայելյանը: «Ինձ թւում է, որ այն ժամանակ կուսակցութեան մէջ տիրող հիվանդոտ հոգեբանութիունը նրայ (Քրիստափորի – Հ.Գ.) վրայ եւս ազդած էր,- գրում է ՀՅԴ նշանավոր գործիչ Հովսեփ Տեր Դավթյանը, իբրև կուսակցութեան ղեկավար՝ նա ինքը պէտք է մասնակցէր որոշուած ձեռնարկին, թէկուզ այդ ձեռնարկին համապատասխանող յատկութիւններ չունենար, թէկուզ կու- սակցութեան ուրիշ, ոչ պակաս կարեւոր եւ պատասխանատու ասպարէզներում լինէր անփոխարինելի, յանուն յեղափոխականութեան նա ինքը պէտք է մասնակցէր ահա- բեկման, ի՛ր ձեռքով պիտի նետէր ռումբը» : Կյանքը ցույց տվեց, որ նման մտայնու- թյունը սխալ էր, իսկ դրա հետևանքները՝ աղետալի: Ցուցական մարմնի կազմում ընտրվում են նաև Մարտիրոս Մարգարյանը (Սաֆո, Կարմրաթշիկ), Կարապետ Եղիկյանը (Աշոտ Բագրատունի, Սև Աշոտ), Արտաշես Սերեմճյանը (Թորգոմ) և Հոնան (Հովնան) Դավթյանը: Առաջին երեքը մասնակցում էին ընդհանուր ժողովին, իսկ Հ. Դավթյանը մինչ ժողովն էր տվել Կ. Պոլիս մտնելու համաձայնություն: Ցուցական մարմնի տնօրինության ներքո դրվում են խոշոր միջոց- ներ: 1904-1906 թթ.-ին իրեն տրամադրված 119614 ֆրանկից հետագայում նա ՀՅԴ Արևմտյան բյուրոյին է վերադարձրել 2200 ֆրանկ: Հետևաբար, Կ. Պոլսի և Իզմիրի ձեռնարկների համար ծախսվել է 117414 ֆրանկ, ինչը գրեթե հավասար էր ռուսա- կան 50000 ռուբլու:
6
Ցուցական պատասխանատու մարմնի 1904 թ. հուլիսի 16-ից Աթենքում գումարված ժողովներում: Դրանց, բացի արդեն Կ. Պոլիս անցած Թորգոմից, մասնակցել են Ցուցականի մյուս չորս անդամները և օժանդակ մի քանի գործիչներ: Այդ ժողովներում առաջին հերթին հստակեցվում են իրագործելիք ձեռնարկները: Նախ արձանագրվում է, որ անհնարին է 1904 թ. ընթացքում համատեղ ձեռնարկ իրականացնել մակեդոնացիների հետ՝ «վերջիններիս դրա համար անպատրաստ լինելու պատճառով»: Որոշվում է Իզմիրում 1904 թ. կազմակերպել դավադրական ձեռնարկներ՝ ուղղված «կառավարական հիմնարկութիւնների եւ բարձրաստիճան պաշտօնական անձերի դէմ» : Դրանով հանդերձ արձանագրվում է, որ Իզմիրի «ցոյցերի վերջնական ժամանակը որոշում է Պատ. Մարմինը, յարմարեցնելով այն Վիշապի գործերի ընթացքին՝ առաջ կամ յետ ձգելով այն»:
Զմյուռնիայում Ք. Միքայելյանի գործունեության մասին մանրամասն և իրակա- նությանն ավելի մոտ տեղեկություններ է տալիս Հ. Պոյաճյանը: Նա վկայում է, որ Քրիստափորը փորձել է պարզել Իզմիրի կազմակերպության մեջ տիրող իրական վիճակը և վերացնել առճակատումը տարբեր թևերի միջև: Բայց նրան չի հաջողվել հաղթահարել Ոսկեհանքի կառույցի ղեկավար գործիչներ Աշոտ Մարթինի և հատ- կապես Կ. Այվազյանի (Վ. Էտկար) նկատմամբ եղած անվստահությունը: Դրա համար նա պարզապես ժամանակ էլ չուներ: Ցուցական մարմնի Կ. Պոլիս անցած անդամները նրան համառորեն այնտեղ էին կանչում: Քրիստափորին մնում էր «Փորձնական կանոնագրի» հիման վրա տեղացի գործիչներից հապճեպ կազմել Ոսկեհանքի Գոր- ծադիր կոմիտեն: Բայց փոխզիջման սկզբունքով ձևավորված այդ մարմինը երկար չի գործում, և նրա կազմը հետագայում որոշակի փոփոխությունների է ենթարկվում1 : Այսպիսով, 1904 թ. սեպտեմբերի 18-ին Ք. Միքայելյանի, իսկ մի փոքր ուշ Ա. Եղիկյանի՝ Կ. Պոլիս ժամանելով և Վ. Քենդիրյանին իր կազմում ընդգրկելով՝ Ցուցական մարմինն ամբողջանում է: Մինչ այդ՝ սեպտեմբերի 4-ին, Կ. Պոլիս էր մտել նաև Սաֆոն: Դրանով ավարտվում էր Ցուցական մարմնի գործունեության նախապատրաստական շրջանը և սկսվում ավելի վճռորոշ՝ գործնական փուլը: Տեղում ծանոթանալով իրական պայմաններին՝ այն պետք է հստակեցներ ձեռնարկի իրականացման հետ կապված
7
հարցերը, ապահովեր գործին պիտանի օժանդակ գործիչների ծպտյալ կենտրոնացումը Կ. Պոլսում, կազմակերպեր զինամթերքի և այլ պարագաների փո- խադրումը և, ի վերջո, ավարտին հասցներ այն խնդիրը, որի համար կյանքի էր կոչ- վել:
8
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սասունի դեպքերը լուսաբանող սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը միանշանակորեն մատնանշում է, որ ապստամբության կազմակերպիչներն ու պատասխանատուները ի սկզբանե առանձնապես մեծ հույսեր չեն փայփ այել հաղթանակի նկատմամբ: Այլ տարբերակ լինել չէր կարող: Ի՞նչ ուժերով և ինչքան կարող էին ընդամենը մի քանի հարյուր ազատամարտիկներ դիմագրավել թնդանոթներով զինված թուրքական կանոնավոր բանակին և նրանց սատարող տասնյակ հազարավոր քուրդ զինյալներին: Հարց է ծագում. եթե իրոք Սասունը չուներ պաշտպանվելու բավարար միջոցն եր, ապա ինչու՞ չէր ընդունում զենքը վայր դնելու առաջարկությունը: Վահանի վկայությամբ հայ բանագնացների մեջ էլ եղել են մարդիկ, որոնք դեմ լինելով զինված հակամարտությանը, փորձել են համոզել Սասունի առաջնորդներին , որպեսզի նրանք ընդունեին թուրքերի վերջնագիրն ու վերջ տային զինված ելույթներին: Այս ամենով հանդերձ Սասունի առաջնորդները մերժում են իշխանությունն երի առաջարկությունը և որոշում շարունակել կռիվը: Համաձայն «Դրօշակ»-ի փաստարկման. «94-ի դեպքերը բավական ապացույցներ էին հաստատելու, որ չէ կարելի բնավ թշնամու խոստումներուն հավատալ եւ միշտ հիշեցնելու հեղափոխականներուն, որ այդ տեսակ բոլոր պաշտոնական բանակցութիունները լոկ «պատրանքներ» են ժամանակ շահելու եւ պատասխանատվութիւնը վրայէն նետելու: Ատոր համար մերժվեցան կոնդակն ալ, իրատէն ալ»:Թուրք հրամանատարությունը, չսպասելով անգամ Սասունի առաջնոր դների պատասխանին, սկսում է իրականացնել վաղօրոք ծրագրած մարտական գործողությունը ու հատկապես մեծ ուշադրություն դարձնելով Շենիկ-Սեմալ ուղղության վրա, վճռական քայլեր է ձեռնարկում առաջին հերթին գրավել ճակատի հենց այդ հատվածը: Կարելի է ասել, 1894 թ. ինքնապաշտպանական մարտերը, որի ժամանակ Սասունն առանց որևէ կողմնակի աջակցության Օսմանյան բռնապետությ ան դեմ մարտնչում էր՝ ապավինելով միմիայն իր սեփական ուժերին, ավելի մեծ արձագանք առաջացրեց, քան 1904 թ. ՀՅԴ գլխավորած ապստամբությունը: Այն ժամանակ Եվրոպական տերությունների ներկայացուցիչները կատարված դեպքերը գոնե ձևականորեն տեղում ուսումնասիրելու նպա- տակով, այնուամենայնիվ, ժամանել են Սասուն, իսկ 1904 թ. դեպքերից հետո փորձ անգամ չեն կատարել
9
կրկնելու այդ ձևականությունները: Վերոհիշյալ իրողությունը ՀՅԴ 4-րդ Ընդհանուր Ժողովում խոստովանում է Անդրանիկը՝ նշելով.«Սասունը 1894-ին՝ հրացանով է կռուել միայն, բայց այն ժամանակ նա ավելի արձագանք տուեց, քան 904-ին»: Սասունի ապստամբության կազմակերպիչները հույսեր են փայփայել, որ Եվրոպական տերությունների ուշադրությունը գրավելու կարևորագույն նախադրյ ալներից, եթե ոչ կարևորագույնը, երկարատև կռիվներ մղելն էր և ըստ այդմ մեծադղորդ աղմուկ բարձրացնելը: Ընդհանուր Ժողովում անդրադառնալով նաև այդ հարցին՝ Անդրանիկը պատասխանել է. «Մենք եթէ երեք ամիս էլ կարողանանք դիմանալ, ոչ մէկ երաշխաւորութիւն չկայ թէ եւրոպացիք կը միջամտեն… »ՀՅԴ 3-րդ Ընդհանուր Ժողովը հաստատում է Սասունում ապստամբություն կազմակերպելու մասին նախորդ Ընդհանուր ժողովում ընդունած որոշումը: Եթե ՀՅԴ-ն հրաժարվեր և հետ կանգներ ապստամբություն կազմակերպելուց, դա անկասկած նշանակում էր հրաժարում իր մարտավարությունից և կուսակցության համաժողովներում այս հարցի վերաբերյալ ընդուն ած որոշումներից:
Սխալ կլինի ընդունել, որ Օսմանյան կայսրության և այդ ժամանակահատվածում նրա հետ համագործակցող ցարական իշխանության համապատասխ ան ծառայությունները կարող էին տեղյակ չլինել Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի ընդունած այդ որոշմանը: Հայ ազգային կուսակցությունների գործունեությանը հետևողականորեն հետևող թուրք իշխաննություններն անշուշտ տեղյակ էին Սասունը որպես ուժերի կենտրոնացման վայր ընտրելու ՀՅԴ որոշմանը: Բնականաբար պիտի ձեռնարկվեին կանխարգելիչ քայլեր և հնարավորություն չընձեռեին հայ հեղափոխական կազմակերպություններին մարտական ուժեր կենտրոնացնել կայսրության տարածքում:
10
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
Գրիգորյան Հ., ՀՅԴ Ցուցական պատասխանատու մարմնի ստեղծումը և գործունեությունը մինչ Կ. Պոլիս անցնելը, // «Պատմություն և մշակույթ», 2016
Սիմոնյան Հ., Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք I, գիրք II, Եր., 2003, գիրք III, Եր., 2009, գիրք IV, Եր., 2010:
Վարանդեան Մ., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Եր., 1992