СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

««Հայաստանի ճամփեքով»» դասղեկի ժամ

Нажмите, чтобы узнать подробности

Հայաստանի ճամփեքով

 

Հնչում է ՀՀ հիմնը:

  1. Ո՞րն է Բաբո, մեր հայրենիք,

Էն, որ ունի բարձր երկինք,

Էն, որ ունի ամպ ու արև

Յուր թագարժան գլխու վերև:  

  1. -Էն, որ ունի աշխարհի թագ՝

Քանց թագավոր Մասիս ճերմակ,

Ճերմակ Մասիս, սիրտ մրմուռ,

Գլուխը վեր, դրախտի դուռ:

  1. Մեր հայրենիքը Հայաստանն է՝ Հայաստանի Հանրապետությունը, որի տարածքը զբաղեցնում է մոտ 30 հազար քառ. կիլոմետր մակերես:
  2. Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այն հարուստ է պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող կոթողներով:
  3. Ավելի քան 10 լեռնաշղթա է բարձրանում Հայաստանի տարածքում՝ Վիրահայոց, Գուգարաց, Զանգեզուրի, Բազումի, Փամբակի, Ծաղկունյաց և այլն:
  4. Հայկական բնության անկրկնելի զարդն են երկնասլաց Մասիսն ու քառագագաթ Արագածը, կապուտաչյա Սևանա լիճը:
  5. Հայաստանի հին անուններից մեկն է Նաիրի, որը նշանակում է <<գետերի երկիր>>: Իրավ, Հայաստանում շատ գետեր կան՝ Ախուրյանը, Որոտանը, Դեբեդը, Հրազդանը, Աղստևը, Արփան:
  6. Հայոց հայրենիքը հնում կրել է տարբեր անուններ՝ Նաիրի, Հայասա, Ուրարտու, Վանի թագավորություն, Հայք, Հայոց աշխարհ, Հայաստան:

 

  1. Օտարները մեր հայրենիքը անվանել են Արմենիա:
  2. Հայաստանի մայրաքաղաքներ են եղել Վանը, Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Շիրակավանը, Կարսը, Անին, Երևանը:
  3. Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են եռագույն դրոշը, զինանշանը և հիմնը:
  4. Հայաստանի Հնարապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հավասար շերտերով: Եռագույն դրոշի յուրաքանչյուր գույն ունի իր խորհուրդը:
  5. Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ հանուն ազատության թափած արյունը: Կապույտը, ըստ  Բիբլիական ավանդության, Աստծո՝ հայոց  կապույտ երկնակամարում կապած  հաշտության գոտին է: Նարնջագույնը՝ աշխատանքի խորհրդանիշն է:

 

  1. Դու՛ Ավարայրից մինչ Սարդարապատ

Զորավիգ դարձար մեր լույս խոյանքին,

Փողփողա նորից, իմ սուրբ եռագույն,

Դու՛ խորհրդանիշ կապույտ երկնքի,

Սիրո, սխրանքի ու եղբայրության:

  1. ՀՀ զինանշանի հեղինակներն են Ալ. Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
  2. ՀՀ զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված ՝ Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և հին Հայաստանի 4 թագավորությունների զինանշաններով:
  3. Հայաստանում են աճում ամենաքաղցրահամ խաղողը, ամենաընտիր դեղձը, համաշխարհային ջրհեղեղից փրկված ծիրանը, որը մեր հայրենիքի պարծանքն է:
  4. Արարատյան դաշտի եզրին՝ ձյունափառ Մասիսների դեմ-դիմաց, տարածվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Այն աշխարհի հնագույն քաղաքներից է:
  5. Մեզնից 2790 տարի առաջ Արին Բերդ բարձունքի վրա Արգիշտի առաջինը հիմնադրեց Էրեբունի բերդաքաղաքը:
  6. Լուսառատ, արևային և վարդագույն քաղաք է Երևանը:Մեր հին  մայրաքաղաքներ Արմավիրի, Արտաշատի, Դվինի, Անիի և մյուսների խորհուրդը կա բազմադարյան, բայց և նորօրյա Երևանի մեջ:

 

 

 

  1. Այնպես քնքուշ, այնպես զվարթ

Ժպտում ես դու, մե՛ր Երևան,

Երկինքը պարզ, արևն առատ,

Քո ջուրն անւոշ ու գլգլան:

  1. Երևան….Հայ ժողովրդի հազարամյակների վկա է Երևանը, համայն հայության քաղաքամայրը: Երևան ասելիս անմիջապես հիշում ենք նրան շուք տվող, բայց հեռվում <<գերված>> սպիտակափառ Արարատը:
  2. Աշխարհ անցիր՝

 Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա՝

Ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:

  1. Քաղաքամայր Երևանի փողոցներն ու պողոտաները անվանվել են հայոց մեծերի անուններով: Օրինակ՝ Մաշտոցի պողոտա, Արշակունյաց, Վարդանանց, Տիգրան Մեծի փողոցներ:
  2. Հպարտության զգացում ենք ապրում, երբ կանգնում ենք Մատենադարանի առջև:Մատենադարանը հին, մագաղաթյա մատյանների պահոց է: Եվ ի՜նչ մագաղաթներ…
  3. Մագաղաթներ՝ սուրբ, խնկաբույր,

Բյուր դարերի փոշով օծված,

Դուք մեր նախնյաց ոգին եք հուր՝

Իմաստությամբ, խոհով լցված:

  1. Իսկ որքա ՞ն գեղեցիկ է գիշերային Երևանը: Դա, իրոք, լույսերի ծով է, լույսերի հեղեղ, անմոռանալի շքեղ տեսարան:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 11 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի: Երևան քաղաքը նույնպես ունի մարզի կարգավիճակ:

 

 

  1. Արագածոտնի մարզ: Մարզկենտրոնը՝ Աշտարակ, քաղաքները Ապարան, Թալին:
  2. Հայոց ազգին գիր պարգևած սուրբ Մաշտոցի խնկելի շիրիմն է իր գրկում պահում Արագածոտնի մարզի Օշական գյուղը:
  3. Արագածոտնի մարզը հայտնի է իր պատմաճարտարապետական կոթողներով՝ Սաղմոսավանք, Ամբերդի ամրոց:
  4. Այստեղ է գտնվում նաև Վիկտոր Համբարձումյանի աստղային թագավորությունը՝ Բյուրականի աստղադիտարանը:

 

  1. Արարատի մարզ: Մարզկենտրոնը Արարատ: Քաղաքները Արարատ, Մասիս, Վեդի:

Այս մարզը գտնվում է Արարատյան դաշտում:

  1. Արարատի մարզում է գտնվում Խոր Վիրապի վանքը, ուր 132 տարի խոր փոսի մեջ Խոսրով թագավորի կողմից գերված է եղել Գրիգոր Լուսավորիչը:
  2. Այս մարզում են գտնվում նաև Արտաշատ և Դվին մայրաքաղաքների ավերակները:
  3. Իսկ Խոր Վիրապից կարծես ափի մեջ երևում է ալեհեր Մասիսը:
  4. Երկնքից առկախ մի լեռնակղզի՝

Հայաստան աշխարհ,

Երկնքից առկախ այդ լեռնակղզու

Ուղիղ կենտրոնում՝

Երկու զանգ հսկա ու անձեռագործ

Անունն Արարատ կամ Սիս ու Մասիս:

 

  1. Արմավիրի մարզ: Մարզկենտրոնը Արմավիր, քաղաքները Վաղարշապատ, Մեծամոր:
  2. Արմավիրի մարզը Հայաստանի հնագույն մայրաքաղաքների օրրան է՝ Արմավիր, Վաղարշապատ, Երվանդաշատ:
  3. Երբ Հայաստանում պետական կրոն հայտարարվեց քրիստոնեությունը, 303 թվականին Վաղարշապատում կառուցվեց Մայր տաճարը՝ Էջմիածինը:
  4. Գոյություն ունի Տաճարի անունը բացատրող մի ավանդություն: Գրիգոր Լուսավորիչը երազում տեսնում է Քրիստոսին, ով հրեղեն մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի տեղը: Այստեղից էլ առաջացել է տաճարի անունը՝ Էջմիածին, իջավ Միածինը:
  5. Այսօր Էջմիածինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռանիստն է, հայ քրիստոնյաների հոգևոր կենտրոնը: Էջմիածնի Գևորգյան չ ճեմարանում են ուսանել Կոմիտասը, Ավ. Իսահակյանը և ուրիշներ:
  6. Վաղարշապատ քաղաքում են գտնվում հայ ճարտարապետության  այնպիսի հրաշալի կոթողներ, ինչպիսիք են Հռիփսիմեի տաճարը, Սբ. Գայանե վանքը, Զվարթնոցի ավերակները:

 

  1. Գեղարքունիքի մարզ: Մարզկենտրոնը՝ Գավառ, քաղաքները՝ Սևան, Վարդենիս, Մարտունի:

 

 

  1. Երբ Սևանը դեռ չկար՝

Հայաստանի կյանքն էր քար,

Բայց հիմա էլ թե հանես

Մեր Սևանը դուրս վանես,

Կչորանան բյուրավոր

Աղբյուրները մեր բոլոր,

Կչքանա, կպակսի

Անգամ ձյունը Մասիսի:

 

  1. Էն Լոռու ձորն է, որ հանդիպակաց,

Ժայռերը՝ խորունկ, նոթերը՝ կիտած,

Դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ:

  1. Լոռու մարզ: Մարզկենտրոնը՝ Վանաձոր, քաղաքները՝ Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Սպիտակ:
  2. Լոռու մարզն աչքի է ընկնում իր պատմամշակութային հուշարձանների և՛ բազմազանությամբ, և՛ հնությամբ: Նշանավոր են Օձունի եկեղեցին, Հաղպատի և Սանահինի վանքերը:
  3. Լոռու մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

 

  1. Ահա և հասանք մեզ:
  2. Կոտայքի մարզ: Մարզկենտրոնը՝ Հրազդան, քաղաքները՝ Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր:
  3. Թեղենիս լեռան լանջերին փռված է Ծաղկաձորը՝ Ծաղկունյաց ձորը, որը եղել է Արշակունի թագավորների  ամառանոցը: Քաղաքը հիմա հանգստավայր է թե՛ ամռանը, թե՛ ձմռանը:
  4. Եթե դուրս նայենք պատուհանից, կտեսնենք մի լեռ, որի արքավայել, գեղեցիկ տեսքը և անունը հիշեցնում են հայոց ամենագեղեցիկ արքա Արային:
  5. Այս մարզը հայտնի է Գառնիի ամրոցով և հեթանոսական տաճարով, Կեչառիսի և Գեղարդի վանքերով:

 

  1. Շիրակի մարզ: Մարզկենտրոնը՝ Գյումրին է, Լենինականը, ուր կլսես քաղցրահնչյուն գյումրվա բարբառը:
  2. Այս մարզը գտնվում է Շիրակի դաշտում: Ձմռանը այստեղ թեև ցուրտ է, բայց գյումրեցիների կատակները ջերմացնում են թե՛ բնիկների, թե՛ հյուրերի սրտերը:
  3. Շիրակի մարզի պատմաճարտարապետական հուշարձաններից են Հառիճավանքը և Մարմաշենի վանքը:
  4. Այստեղ են ծնվել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը և տխուր աչքերով մեծ դերասան Մհեր Մկրտչյանը:

 

  1. Սյունիքի մարզ:        Մարզկենտրոնը՝ Կապան, քաղաքները՝ Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի: Մարզի տարածքում են գտնվում Հալիձորի բերդը, Տաթևի վանքը:

 

  1. Վայոց ձորի մարզ: Մարզկենտրոնը՝ Եղեգնաձոր: Քաղաքները՝ Վայք, Ջերմուկ: Ջերմուկ քաղաքն աշխարհին հայտնի է իր հանքային, բուժիչ ջրերի մեծ պաշարներով:
  2. Այստեղ են գտնվում պատմաճարտարապետական գոհարներից  մի քանիսը՝ Գնդեվանքը, Նորավանքը:

 

 

 

  1. Եվ վերջապես Տավուշի մարզ: Մարզկենտրոնը՝ Իջևան, քաղաքները՝ Դիլիջան, Բերդ: Հայաստանի առողջարանային քաղաքներից է: Այս մարզը հայտնի է իր Պարզ լճով:  Տավուշի մարզի զարդն են Հաղարծնի վանքը, Գոշավանքը:
  2. Ասում են Իջևանի Ակնաղբյուր գյուղում դյուցազուն մի ծառ կա, որ կոչվում է Վարդան զորավարի կաղնի:
  3. Այն տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվին՝ Ավարայրի ճակատամարտից 1 տարի առաջ: Անցել է 1500 տարի, սակայն այդ կաղնին կանգուն է մինչ հիմա:

 

 

  1. ԼՂՀ,    Արցախ:
  2. Կյանք ես ուզում տեսնել հողում,

Ուր ծաղիկներ կան շողշողուն,

Ուր գետակ է հանկարծ բխում,

Պետք է լինես Ղարաբաղում:

  1. Հացի համ ու հո՞տ ես ուզում,

Աղբյուրի մոտ քե՞ֆ ես ուզում,

Ընկերներիդ հավաքիր, տար

Ու քեֆ արա Ղարաբաղում:

  1. Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կազմավորվել է1991թվականի սեպտեմբերի 2-ին: Դժվար է եղել Արցախ աշխարհի գոյատևման, կայացման և անկախ պետություն դառնալու պատմական ուղին:
  2. Լեռնային Ղարաբաղը կազմում է Հայաստանի մակերեսի 1/3-ը՝ 10 հազար քառ.կիլոմետր: Խոշոր գետերն են Թարթառը, Խաչենագետը:
  3. Մշակութային հուշարձաններից հիշատակելու են արժանի Ամարասը, Գանձասարը, Տիգրանակերտ մայրաքաղաքի պեղված ավերակները և Շուշվա բերդը:
  4. Օտարազգի ճարտարապետները Գանձասարի վանքային համալիրը կոչել են <<հայ ճարտարապետության մարգարիտ>>:
  5. Սիրելի հանդիսատես, ահա մեր հայրենիքը, մեր Հայաստան աշխարհը:
  6. Հայրենիքը երգ է, որը ոչ թե մեր շուրթերն են երգում, այլ հոգին:
  7. Հայաստանը մեզ համար ծիրանի գույն  ու համ ունի:
  8. Հայը դարերով սիրով է պահել

Յոթ թանկ սրբություն՝

Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,

Հավատը, լեզուն:

Սուրբ անուններ են եղել դարերով

Հայ ընտանիքը,

Եվ ամենից վեր, ամենից լուսե՝

Մայր հայրենիքը:

    

 

 

 

Просмотр содержимого документа
«««Հայաստանի ճամփեքով»» դասղեկի ժամ»

Հայաստանի ճամփեքով


Հնչում է ՀՀ հիմնը:

  1. Ո՞րն է Բաբո, մեր հայրենիք,

Էն, որ ունի բարձր երկինք,

Էն, որ ունի ամպ ու արև

Յուր թագարժան գլխու վերև:

  1. -Էն, որ ունի աշխարհի թագ՝

Քանց թագավոր Մասիս ճերմակ,

Ճերմակ Մասիս, սիրտ մրմուռ,

Գլուխը վեր, դրախտի դուռ:

  1. Մեր հայրենիքը Հայաստանն է՝ Հայաստանի Հանրապետությունը, որի տարածքը զբաղեցնում է մոտ 30 հազար քառ. կիլոմետր մակերես:

  2. Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այն հարուստ է պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող կոթողներով:

  3. Ավելի քան 10 լեռնաշղթա է բարձրանում Հայաստանի տարածքում՝ Վիրահայոց, Գուգարաց, Զանգեզուրի, Բազումի, Փամբակի, Ծաղկունյաց և այլն:

  4. Հայկական բնության անկրկնելի զարդն են երկնասլաց Մասիսն ու քառագագաթ Արագածը, կապուտաչյա Սևանա լիճը:

  5. Հայաստանի հին անուններից մեկն է Նաիրի, որը նշանակում է գետերի երկիր: Իրավ, Հայաստանում շատ գետեր կան՝ Ախուրյանը, Որոտանը, Դեբեդը, Հրազդանը, Աղստևը, Արփան:

  6. Հայոց հայրենիքը հնում կրել է տարբեր անուններ՝ Նաիրի, Հայասա, Ուրարտու, Վանի թագավորություն, Հայք, Հայոց աշխարհ, Հայաստան:


  1. Օտարները մեր հայրենիքը անվանել են Արմենիա:

  2. Հայաստանի մայրաքաղաքներ են եղել Վանը, Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Շիրակավանը, Կարսը, Անին, Երևանը:

  3. Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են եռագույն դրոշը, զինանշանը և հիմնը:

  4. Հայաստանի Հնարապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հավասար շերտերով: Եռագույն դրոշի յուրաքանչյուր գույն ունի իր խորհուրդը:

  5. Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ հանուն ազատության թափած արյունը: Կապույտը, ըստ Բիբլիական ավանդության, Աստծո՝ հայոց կապույտ երկնակամարում կապած հաշտության գոտին է: Նարնջագույնը՝ աշխատանքի խորհրդանիշն է:


  1. Դու՛ Ավարայրից մինչ Սարդարապատ

Զորավիգ դարձար մեր լույս խոյանքին,

Փողփողա նորից, իմ սուրբ եռագույն,

Դու՛ խորհրդանիշ կապույտ երկնքի,

Սիրո, սխրանքի ու եղբայրության:

  1. ՀՀ զինանշանի հեղինակներն են Ալ. Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

  2. ՀՀ զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված ՝ Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և հին Հայաստանի 4 թագավորությունների զինանշաններով:

  3. Հայաստանում են աճում ամենաքաղցրահամ խաղողը, ամենաընտիր դեղձը, համաշխարհային ջրհեղեղից փրկված ծիրանը, որը մեր հայրենիքի պարծանքն է:

  4. Արարատյան դաշտի եզրին՝ ձյունափառ Մասիսների դեմ-դիմաց, տարածվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Այն աշխարհի հնագույն քաղաքներից է:

  5. Մեզնից 2790 տարի առաջ Արին Բերդ բարձունքի վրա Արգիշտի առաջինը հիմնադրեց Էրեբունի բերդաքաղաքը:

  6. Լուսառատ, արևային և վարդագույն քաղաք է Երևանը:Մեր հին մայրաքաղաքներ Արմավիրի, Արտաշատի, Դվինի, Անիի և մյուսների խորհուրդը կա բազմադարյան, բայց և նորօրյա Երևանի մեջ:




  1. Այնպես քնքուշ, այնպես զվարթ

Ժպտում ես դու, մե՛ր Երևան,

Երկինքը պարզ, արևն առատ,

Քո ջուրն անւոշ ու գլգլան:

  1. Երևան….Հայ ժողովրդի հազարամյակների վկա է Երևանը, համայն հայության քաղաքամայրը: Երևան ասելիս անմիջապես հիշում ենք նրան շուք տվող, բայց հեռվում գերված սպիտակափառ Արարատը:

  2. Աշխարհ անցիր՝

Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա՝

Ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:

  1. Քաղաքամայր Երևանի փողոցներն ու պողոտաները անվանվել են հայոց մեծերի անուններով: Օրինակ՝ Մաշտոցի պողոտա, Արշակունյաց, Վարդանանց, Տիգրան Մեծի փողոցներ:

  2. Հպարտության զգացում ենք ապրում, երբ կանգնում ենք Մատենադարանի առջև:Մատենադարանը հին, մագաղաթյա մատյանների պահոց է: Եվ ի՜նչ մագաղաթներ…

  3. Մագաղաթներ՝ սուրբ, խնկաբույր,

Բյուր դարերի փոշով օծված,

Դուք մեր նախնյաց ոգին եք հուր՝

Իմաստությամբ, խոհով լցված:

  1. Իսկ որքա ՞ն գեղեցիկ է գիշերային Երևանը: Դա, իրոք, լույսերի ծով է, լույսերի հեղեղ, անմոռանալի շքեղ տեսարան:

  2. Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 11 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի: Երևան քաղաքը նույնպես ունի մարզի կարգավիճակ:



  1. Արագածոտնի մարզ: Մարզկենտրոնը՝ Աշտարակ, քաղաքները Ապարան, Թալին:

  2. Հայոց ազգին գիր պարգևած սուրբ Մաշտոցի խնկելի շիրիմն է իր գրկում պահում Արագածոտնի մարզի Օշական գյուղը:

  3. Արագածոտնի մարզը հայտնի է իր պատմաճարտարապետական կոթողներով՝ Սաղմոսավանք, Ամբերդի ամրոց:

  4. Այստեղ է գտնվում նաև Վիկտոր Համբարձումյանի աստղային թագավորությունը՝ Բյուրականի աստղադիտարանը:


  1. Արարատի մարզ: Մարզկենտրոնը Արարատ: Քաղաքները Արարատ, Մասիս, Վեդի:

Այս մարզը գտնվում է Արարատյան դաշտում:

  1. Արարատի մարզում է գտնվում Խոր Վիրապի վանքը, ուր 132 տարի խոր փոսի մեջ Խոսրով թագավորի կողմից գերված է եղել Գրիգոր Լուսավորիչը:

  2. Այս մարզում են գտնվում նաև Արտաշատ և Դվին մայրաքաղաքների ավերակները:

  3. Իսկ Խոր Վիրապից կարծես ափի մեջ երևում է ալեհեր Մասիսը:

  4. Երկնքից առկախ մի լեռնակղզի՝

Հայաստան աշխարհ,

Երկնքից առկախ այդ լեռնակղզու

Ուղիղ կենտրոնում՝

Երկու զանգ հսկա ու անձեռագործ

Անունն Արարատ կամ Սիս ու Մասիս:


  1. Արմավիրի մարզ: Մարզկենտրոնը Արմավիր, քաղաքները Վաղարշապատ, Մեծամոր:

  2. Արմավիրի մարզը Հայաստանի հնագույն մայրաքաղաքների օրրան է՝ Արմավիր, Վաղարշապատ, Երվանդաշատ:

  3. Երբ Հայաստանում պետական կրոն հայտարարվեց քրիստոնեությունը, 303 թվականին Վաղարշապատում կառուցվեց Մայր տաճարը՝ Էջմիածինը:

  4. Գոյություն ունի Տաճարի անունը բացատրող մի ավանդություն: Գրիգոր Լուսավորիչը երազում տեսնում է Քրիստոսին, ով հրեղեն մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի տեղը: Այստեղից էլ առաջացել է տաճարի անունը՝ Էջմիածին, իջավ Միածինը:

  5. Այսօր Էջմիածինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռանիստն է, հայ քրիստոնյաների հոգևոր կենտրոնը: Էջմիածնի Գևորգյան չ ճեմարանում են ուսանել Կոմիտասը, Ավ. Իսահակյանը և ուրիշներ:

  6. Վաղարշապատ քաղաքում են գտնվում հայ ճարտարապետության այնպիսի հրաշալի կոթողներ, ինչպիսիք են Հռիփսիմեի տաճարը, Սբ. Գայանե վանքը, Զվարթնոցի ավերակները:


  1. Գեղարքունիքի մարզ: Մարզկենտրոնը՝ Գավառ, քաղաքները՝ Սևան, Վարդենիս, Մարտունի:




  1. Երբ Սևանը դեռ չկար՝

Հայաստանի կյանքն էր քար,

Բայց հիմա էլ թե հանես

Մեր Սևանը դուրս վանես,

Կչորանան բյուրավոր

Աղբյուրները մեր բոլոր,

Կչքանա, կպակսի

Անգամ ձյունը Մասիսի:


  1. Էն Լոռու ձորն է, որ հանդիպակաց,

Ժայռերը՝ խորունկ, նոթերը՝ կիտած,

Դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ:

  1. Լոռու մարզ: Մարզկենտրոնը՝ Վանաձոր, քաղաքները՝ Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Սպիտակ:

  2. Լոռու մարզն աչքի է ընկնում իր պատմամշակութային հուշարձանների և՛ բազմազանությամբ, և՛ հնությամբ: Նշանավոր են Օձունի եկեղեցին, Հաղպատի և Սանահինի վանքերը:

  3. Լոռու մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:


  1. Ահա և հասանք մեզ:

  2. Կոտայքի մարզ: Մարզկենտրոնը՝ Հրազդան, քաղաքները՝ Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր:

  3. Թեղենիս լեռան լանջերին փռված է Ծաղկաձորը՝ Ծաղկունյաց ձորը, որը եղել է Արշակունի թագավորների ամառանոցը: Քաղաքը հիմա հանգստավայր է թե՛ ամռանը, թե՛ ձմռանը:

  4. Եթե դուրս նայենք պատուհանից, կտեսնենք մի լեռ, որի արքավայել, գեղեցիկ տեսքը և անունը հիշեցնում են հայոց ամենագեղեցիկ արքա Արային:

  5. Այս մարզը հայտնի է Գառնիի ամրոցով և հեթանոսական տաճարով, Կեչառիսի և Գեղարդի վանքերով:


  1. Շիրակի մարզ: Մարզկենտրոնը՝ Գյումրին է, Լենինականը, ուր կլսես քաղցրահնչյուն գյումրվա բարբառը:

  2. Այս մարզը գտնվում է Շիրակի դաշտում: Ձմռանը այստեղ թեև ցուրտ է, բայց գյումրեցիների կատակները ջերմացնում են թե՛ բնիկների, թե՛ հյուրերի սրտերը:

  3. Շիրակի մարզի պատմաճարտարապետական հուշարձաններից են Հառիճավանքը և Մարմաշենի վանքը:

  4. Այստեղ են ծնվել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը և տխուր աչքերով մեծ դերասան Մհեր Մկրտչյանը:



  1. Սյունիքի մարզ: Մարզկենտրոնը՝ Կապան, քաղաքները՝ Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի: Մարզի տարածքում են գտնվում Հալիձորի բերդը, Տաթևի վանքը:


  1. Վայոց ձորի մարզ: Մարզկենտրոնը՝ Եղեգնաձոր: Քաղաքները՝ Վայք, Ջերմուկ: Ջերմուկ քաղաքն աշխարհին հայտնի է իր հանքային, բուժիչ ջրերի մեծ պաշարներով:

  2. Այստեղ են գտնվում պատմաճարտարապետական գոհարներից մի քանիսը՝ Գնդեվանքը, Նորավանքը:




  1. Եվ վերջապես Տավուշի մարզ: Մարզկենտրոնը՝ Իջևան, քաղաքները՝ Դիլիջան, Բերդ: Հայաստանի առողջարանային քաղաքներից է: Այս մարզը հայտնի է իր Պարզ լճով: Տավուշի մարզի զարդն են Հաղարծնի վանքը, Գոշավանքը:

  2. Ասում են Իջևանի Ակնաղբյուր գյուղում դյուցազուն մի ծառ կա, որ կոչվում է Վարդան զորավարի կաղնի:

  3. Այն տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվին՝ Ավարայրի ճակատամարտից 1 տարի առաջ: Անցել է 1500 տարի, սակայն այդ կաղնին կանգուն է մինչ հիմա:



  1. ԼՂՀ, Արցախ:

  2. Կյանք ես ուզում տեսնել հողում,

Ուր ծաղիկներ կան շողշողուն,

Ուր գետակ է հանկարծ բխում,

Պետք է լինես Ղարաբաղում:

  1. Հացի համ ու հո՞տ ես ուզում,

Աղբյուրի մոտ քե՞ֆ ես ուզում,

Ընկերներիդ հավաքիր, տար

Ու քեֆ արա Ղարաբաղում:

  1. Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կազմավորվել է1991թվականի սեպտեմբերի 2-ին: Դժվար է եղել Արցախ աշխարհի գոյատևման, կայացման և անկախ պետություն դառնալու պատմական ուղին:

  2. Լեռնային Ղարաբաղը կազմում է Հայաստանի մակերեսի 1/3-ը՝ 10 հազար քառ.կիլոմետր: Խոշոր գետերն են Թարթառը, Խաչենագետը:

  3. Մշակութային հուշարձաններից հիշատակելու են արժանի Ամարասը, Գանձասարը, Տիգրանակերտ մայրաքաղաքի պեղված ավերակները և Շուշվա բերդը:

  4. Օտարազգի ճարտարապետները Գանձասարի վանքային համալիրը կոչել են հայ ճարտարապետության մարգարիտ:

  5. Սիրելի հանդիսատես, ահա մեր հայրենիքը, մեր Հայաստան աշխարհը:

  6. Հայրենիքը երգ է, որը ոչ թե մեր շուրթերն են երգում, այլ հոգին:

  7. Հայաստանը մեզ համար ծիրանի գույն ու համ ունի:

  8. Հայը դարերով սիրով է պահել

Յոթ թանկ սրբություն՝

Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,

Հավատը, լեզուն:

Սուրբ անուններ են եղել դարերով

Հայ ընտանիքը,

Եվ ամենից վեր, ամենից լուսե՝

Մայր հայրենիքը:



Իմ այս սցենարը տպագրվել է նաև Նախաշավիղամսագրի 2011թվականի 7-րդ և 8-րդ համարներում: