СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայաստանի կրոնը-Սբ.Գրիգոր Լուսավորիչ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայաստանի կրոնը-Սբ.Գրիգոր Լուսավորիչ»

Տեսադաս Այց Խոր Վիրապի Սբ․ Աստվածածին եկեղեցի ՀԵՊ ուսուցչուհի Ոսկեհատ Պողոսյան

Տեսադաս

Այց Խոր Վիրապի Սբ․ Աստվածածին եկեղեցի

ՀԵՊ ուսուցչուհի Ոսկեհատ Պողոսյան

Նպատակը Երեխաներին ցույց տալ այն պատմական վայրը՝ Արտաշատի արքունի բանտը «Վիրապն Արտաշատու», որտեղ թունավոր զեղունների հարևանությամբ 14 տարի ապրել է հայոց առաջին հայրապետը՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչը։ Արժևորել Գրիգոր Լուսավորչի դերն ու ավանդը քրիստոնեության ՝ որպես պետական կրոն ճանաչման գործում։ Սեր և հարգանք ներշնչել աշակերտներին ազգային արժեքների և գործիչների հանդեպ։ Նպաստել սովորողների ճանաչողական գիտելիքների հարստացմանը, հայրենասիրական և ազգային զգացմունքների ամրապնդմանը։ Իմանալ Հռիփսիմյան կույսերի պատմությունը և դրա նշանակությունը քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման գործում։ Կարևորել Խոսրովիդուխտի երազի նշանակությունը և Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից։

Նպատակը

  • Երեխաներին ցույց տալ այն պատմական վայրը՝ Արտաշատի արքունի բանտը «Վիրապն Արտաշատու», որտեղ թունավոր զեղունների հարևանությամբ 14 տարի ապրել է հայոց առաջին հայրապետը՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչը։
  • Արժևորել Գրիգոր Լուսավորչի դերն ու ավանդը քրիստոնեության ՝ որպես պետական կրոն ճանաչման գործում։
  • Սեր և հարգանք ներշնչել աշակերտներին ազգային արժեքների և գործիչների հանդեպ։
  • Նպաստել սովորողների ճանաչողական գիտելիքների հարստացմանը, հայրենասիրական և ազգային զգացմունքների ամրապնդմանը։
  • Իմանալ Հռիփսիմյան կույսերի պատմությունը և դրա նշանակությունը քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման գործում։
  • Կարևորել Խոսրովիդուխտի երազի նշանակությունը և Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից։

Խոր Վիրապի վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում՝ Արաքս գետի ձախ ափին՝ պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։

Վիրապը օձերով, թունավոր զեղուններով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ։ Գրիգոր Լուսավորիչը վիրապից դուրս է բերվել Հռիփսիմյանց կույսերի նահատակումից ինը օր անց։

Վիրապը օձերով, թունավոր զեղուններով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։

Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ։ Գրիգոր Լուսավորիչը վիրապից դուրս է բերվել Հռիփսիմյանց կույսերի նահատակումից ինը օր անց։

ՊարսիցԱրտաշիր արքան հայոց Խոսրով 2-րդ արքայի դեմ դավադրություն կազմակերպելու նպատակով Հայաստան է ուղարկում պարթև Անակ իշխանին, որին հաջողվում է մահացու վիրավորել հայոց արքային։ Անակի ողջ ընտանիքը սրի է քաշվում։ Փրկվում է միայն մանկահասակ Սուրենը, ում փախցնում են Կեսարիա, որտեղ քրիստոնյաները մկրտում են նրան և վերանվանում Գրիգոր։

Խոսրով 2-րդ Արշակունու մահից հետո պարսից թագավորը գրավում է Հայաստանը։ Թագաժառանգ Տրդատին փախցնում են Հռոմ։ Նա զինվորական է դառնում և ձեռնամուխ լինում Հայաստանի ազատագրմանը։

287 թ․ Տրդատը հռոմեական բանակի ուղեկցությամբ հայրենիք վերադառնալիս Կեսարիայում ծանոթանում է Գրիգորի հետ և նրան նշանակում է արքունի քարտուղար։ Հայրենիքում արքան զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին, սակայն քրիստոնյա Գրիգորը հրաժարվում է երկրպագելուց։ Զայրացած արքան իմանալով, որ իրեն ընդդիմացող Գրիգորը նաև դավադիր Անակ Պարթևի որդին է, հրամայում է նետել նրան «Վիրապն Արտաշատու»,

Հռոմի Դիոկղետիանոս կայսրը հալածում էր քրիստոնյաներին և մի քանի տասնյակ քրիստոնյա կույսեր փախչում են Հայաստան։ Հայոց Տրդատ Գ արքան գերվելով կույսերից մեկի՝ Հռիփսիմեի աննկարագրելի գեղեցկությամբ ցանկանում է ամուսնանալ նրա հետ։ Անդրդվելի Հռիփսիմեն մերժում է արքայի առաջարկը։ Արքան հրամայում է սպանել բոլոր կույսերին՝ Հռիփսիմեին, Գայանեին, Շողակաթին ․․․ Քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո նրանց շիրիմների վրա եկեղեցիներ են կառուցվում։

Կույսերի նահատակությունից հետո Տրդատը ծանր հիվանդանում է։ Ոչ մի բժիշկ չի կարողանում բուժել նրան։ Թագավորի քույր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, որ արքային կարող է բուժել միայն վիրապում բանտարկված Գրիգորը։ Նրա պնդմամբ իշխանները մեկնում են Խոր Վիրապ։ Ի զարմանս նրանց Վիրապից հանում են կենդանի Գրիգորին։ Արքան զղջում է կատարած դաժանությունների համար և բժշկվելուց հետո 301 թվականին հրաժարվելով հեթանոսությունից քրիստոնեությունը հռչակում է որպես պետական կրոն։

Կեսարիայում կաթողիկոս ձեռնադրված Գրիգոր Լուսավորիչը 303 թվականի հունվարի վեցին Բագավանում՝ Արածանիի ակունքում մկրտում է Տրդատին, արքունի իշխաններին և հայոց զորքին։ Մկրտությունից հետո Տրդատը վերանվանվել է Հովհաննես։

Խոր Վիրապը քրիստոնյաների համար սրբավայր է, ուր վերջերս այցելել էր Հռոմի Պապը և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն։

Վերջ

Վերջ

Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!