СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայդուկային շարժումը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայդուկային շարժումը»


Դասարան` XΙ հումանիտար 2

Առարկա` հայոց պատմություն

Թեմա`

Նպատակը.

  • Պարզաբանել հայդուկային շարժման անհրաժեշտությունը, պատմական ժամանակաշրջանը

  • Իմանալ հայդուկ, ֆիդայի բառերի ծագումը, նշանակությունը

  • Բացահայտել ֆիդայիների նպատակները, մարտավարությունը

  • Իմանալ ֆիդայիների կենսագրությունը. Ծագման, անցած ուղու, վախճանի մասին

  • Պարզաբանել հայդուկային շարչման հետևանքները, նշանակությունը

  • Ձևավորել/ արմատավորել/ հայրենասիրական բարձր ոգի, ուժ

Անհրաժեշտ պարագաներ

Դասագիրք, տետր, պաստառ-քարտեզ,/ Հայդուկային շարժում և Արցախյան գոյամարտը/, ատլաս, երգարան, նկարներ, հրացան, համակարգիչ, Ստ. Պողոսյանի և Խ. Դաշտենցի գրքերը…

Հիմնական հասկացություններ

Հայդուկ, ֆիդայի, ջանֆեդա, չետնիկ, չելլոներ, վրիժառու, պարտիզանական կռիվներ, երդում…

Կարգախոսը ---

Դասի ընթացքը.

Նպատակը ներկայացնելուց հետո բացման խոսքը կասեմ.

:

Այնուհետև համակարգչով/պռոյեկտրով/ կմիացվի փոքրիկ ազդեցիկ խոսք—Հայոց քաջերը երբեք չեն մեռնում…ապա հայդուկների նկարները…



Հարցադում կսկսվի.

. նախ բացատրել բառի նշանակությունը, ծագումը, ինչու սկսվեց շարժումը, երբ սկսվեց, որտեղից սկսվեց, ովքեր էին առաջին հայդուկները, պայքարի ինչ ուղիներ էին որդեգրել, պարտիզան բառի բացատրությունը տալ/ պարտի` մաս. Ոչ կանոնավոր բանակի մարտիկ, իսան ածանց/, ինչու վրիժառու, նկարագրեն հայդուկների կերպարը. Արտաքինը` հագուստ, պայուսակ, գլխարկ, կոշիկ, զենք-զինամթերք, ապրելակերպ-կենցաղ…

Գեղարվեստական գարականության մեջ ովքեր են անդրադարձել հայդուկներին, շարժմանը-----Հ. Թումանյան, Պ. Սևակ, Ավ. Իսահակյան, Շ. Շահնուր, Ս. Խանզադյան…

Ասել նրանց խոսքերից. Օրինակ.

:--Շ. Շահնուր

--Պ. Սևակ

Ապա ներկայացնեն նաև ֆիդայիների սիրած և հաճախ բարձրաձայնած խոսքերից.

-Լավ է լինել քյասիբ , քան անթասիբ

- Չարի դեմ չարանալն առաքելություն է: Հայրենիքի երջանկության ծաղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է……

Այնուհետև աշակերտներից մեկը կերդվի և պատին կփակցնի և հայդուկների երդման տեքստը և Հայոց բանակի: Ապա կդիտենք հատված ֆիլմից/հայդուկի երդումը, յարխուշտա պարը/, անդրադարձ ֆիլմին/ Դուշմանի սիրած ֆիլմն է եղել…

Համաձայն նախապես հանձնարարվածի./ պատրաստել անհատական զեկույցներ, հանդես գալ առաջին դեմքով , յուրաքանչյուրը մեկ հայդուկի վերաբերյալ—ծնունդը, կրթությունը, անցած ուղին/:

Զեկույցից առաջ տվյալ ֆիդայուն բնորոշող 2 խոսք կասեմ, ապա կհնչի երգ տվյալ հադուկի մասին/հոլովակ/ և կսկսեն ներկայացնել.




1.Արաբո -- - Հ. Յուրի---Ես` Առաքել Մխիթարյանս, …

Ապա մահվան պատմությունը կներկայացնի մեկ ուրիշը, այնուհետև նրա մասին խոսքեր կասվեն:

Դրանից հետո բոլորը միասին կերգեն երգը:

2.Աղբյուր Սերոբ---մեծ որսորդին---Մ. Համլետ

:

Ապա մահվան պատմությունը, այնուհետև Սոսեի մասին և խոսքեր Սերոբի մասին:

Ապա կդիտենք Սասունի բնապատկերը իմ մեկնաբանությամբ…

3. Հրայր Դժոխք—թեև վտիտ , փոքր մարմնով, բայց մեծ ոգով և գործով…-- Գ. Մհեր, այնուհետև մահվան պատմությունը…

4. Գ. Չավուշ—քուրդ աղջիկների սիրելին—Մ. Յուրի, խոսքն ուղղված կնոջը`:

Ապա մահվան պատմությունը ներկայացնեն, խոսքեր նրա մասին.

Աղջիկ փախցնելու մասին հետաքրքիր պատմություն…

Դիտել Սուլուխի կամրջի վերաբերյալ հոլովակ, զուգահեռ կպատմեմ կառուցման, վայրի վերաբերյալ. Կառուցվել է 14-րդ դարում Լենկթեմուրի հրամանով` ավերված Աշտիշատ ավանի քարերով, Մուշ-Խնուս ճանապարհին, գործում է ցայսօր…

5.Անդրանիկ—օրվա հոբելյարը -Բ. Իգոր

Ապա մահը ներկայացվի, խոսքեր նրա մասին…

Այնուհետև ընդհանուր հարցադրում—կշռադատում

  • Ինչու էր շարժումը դատապարտված

  • Երբ անկում ախրեց

  • Հետագայում էլ որտեղ վրիժառուների ու ֆիդայիների կհանդիպենք/ Ս. Թեհլերյան…/

  • Ում մեջ նորից ծնվեցին, կյանք առան Սերոբներ, Չավուշներ, Անդրանիկներ, Արաբոներ/արդիականացնեն, կապ ստեղծեն արցախյան ֆիդայինների միջև, թվեն անուններ. Թ. Կրպեյան, Մ. Մելքոնյան, Ա. Ղուլյան, Լ. Ազգալդյան…/




Ապա կատարել քառաբաժան վարժություն. Բաժանել յուրաքանչյուրին թղթեր, որպեսզի լրացնեն/ նայել թուղթը/:

Ամփոփել արդյունքները, գնահատել


Դասն ավարտել Անդրանիկի խոսքերով.

: