СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայերենի երկհնչյունները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայերենի երկհնչյունները»

Հայերենի երկհնչյունները



Հայերենում երկհնչյունը  յ կիսաձայնի և որևէ ձայնավորի միացությունն է: Հայերենի երկհնչյուններն են` այ, յա, ույ, յու, ոյ, յո, եյ, յի, բառասկզբում և ձայնավորից հետո նաև ե (կարդացվում է` ՅԷ): Հայերենում սովորաբար երկհնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: Բայց այս կանոնից շեղումներ կան:


Յա լսելիս սովորաբար գրվում է յա` երկաթյա, եղյամ, անցյալ, առօրյա, վայրկյան և այլն:

 

Սակայն՝

1. Յա երկհնչյունը իա է գրվում.

 

ա) հետևյալ հայերեն բառերում` բամիա, դաստիարակ, հեքիաթ, ծիածան, կրիա, խավիար, փասիան.

 

բ) օտար լեզուներից փոխառյալ բառերում` ակադեմիա, արիա, բիլիարդ, էներգիա, քիմիա, էքսկուրսիա, միլիարդ, օլիմպիադա և այլն.

 

գ) աշխարհագրական անուններում` Ասիա (աշխարհամաս), Անգլիա, Ավստրալիա, Կիլիկիա,  

  

Մալաթիա, Եդեսիա, Շվեդիա, Սոֆիա (Բուլղարիայի մայրաքաղաքը), Վիկտորիա (լիճ և ջրվեժ).

դ) հին ժամանակներից եկող մի քանի անձնանուններում`


Անանիա, Ազարիա, Ամասիա, Արփիար, Բունիաթ, Բենիամին, Երեմիա, Եղիա, Եղիազար, Զաքարիա, Սուքիաս, Մարիամ:

Մնացած անձնանունները գրվում են յա-ով` Ասյա, Արաքսյա, Ամալյա, Գալյա, Իլյա, Լիլյա, Լյուսյա, Մարուսյա, Մելանյա, Մետաքսյա, Օլյա, Օֆելյա, Վոլոդյա և այլն:

2. Յա երկհնչյունը եա է գրվում` հրեա, սեանս, իդեալ, Անդրեաս բառերում:

 

3. Լսվող օյ երկհնչյունը գրվում է ոյ` խոյ, գոյ, հոբոյ, Նոյ:

4. Լսվող յո-ն գրվում է իո` ամբիոն, բրաբիոն, ռադիո, միլիոն, հետիոտն, Պիոն:

 

5. Լսվող յո-ն գրվում է եո` ակորդեոն, լեգեոն, քամելեոն, Էլեոնորա, Նապոլեոն:

 

6. Լսվող յե-ն գրվում էիե` Գաբրիել, Դանիել, Տարիել, Մարիետա, Ջուլիետա :