СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայկական դիցաբանություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայկական դիցաբանություն»

Հայկական դիցաբանություն

այոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը [1]։ Ըստ շումերական աղբյուրների տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերընդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին [2] և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է «հարազատ որդի» բառի ծագումնաբանությունը ասում է ՝ «դու մեզ» սա ավելի հավաստի է), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

Երկրորդ դիցարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայասա երկրի (մ. թ. ա. 15-13-րդ դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն զույգը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին։

Հնագույն հայերի համոզմունքները կապված էին եղել բազմաթիվ պաշտամունքի հետ, հիմնականում մեր նախնիները պաշտել են երկինքը և երկնային մարմինները սակայն այդ պաշտամունքի և ծիսականության մեջ անկրկնելի և բացարձակ տեղ ունի արևը և արևի պաշտամունքը և արևի հետ նույնացված որոշակի կենդանիներ առյուծ, արծիվ, ցուլ, օձ ևնետաձիգ մարդը։ Բարձրագույն աստվածն էր հնդեվրոպական Արը (որպես ելակետ), որին հաջորդում էր Արամազդը ։ Հետագայում, հայոց համակարգի ազդեցությամբ ձևավորվում է ֆարսիների կրոնական համակարգը և իրավունքի շրջանակներում նրանք օգտվում են ոչ թե անունից այլ նորկայացնում են Արարչի որակնեից մեկը՝ Ահուրամազդա որը նշանակում է Աստծո հուրը մեզ տա։ Այդ նույն սկզբունքից ելնելով հելլենիստական դիցարանը այդպես է ներկայացնում Զևսին։

Ի լրումն հիմնական՝ արծվի և առյուծի պաշտամունքի, կային այլ սրբազան կենդանիներ.

  • Ցուլ (Երվանդ և Երվազը ծնվել էին կնոջ և ցուլի հարաբերությունից)

  • Եղնիկ (պաշտամունքը կապված էր մայր աստվածուհու և, ավելի ուշ, քրիստոնեական Մայր Աստվածածնի հետ)

  • Արջ (Ժամանակին ջրաղացպան է եղել, բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։)

  • Կատու (Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։)

  • Շուն, օրինակ Արալեզ (Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դրանից հետո աշխարհը հացով է լցվում։)

Սուրբ կաթնասուններ ու սուրբ թռչուններ էին համարվում՝

  • Առյուծ

  • Ձի

  • Ցուլ

  • Խոյ կամ Արխար

  • Արծիվ

  • Աքաղաղ

  • Ծիծեռնակ (Ճարտար ու քաղցրախոս երեխա է եղել։ Խորթ մայրը սաստիկ ատել է նրան։ Մի անգամ մայրը սուտ հիվանդ է ձևանում և ամուսնուց պահանջում, որ կտրի երեխայի ճկույթը, տա իրեն ուտի, որպեսզի ինքն առողջանա։ Ամուսինը ստիպված կատարում է չար կնոջ կամքը։ Երբ կտրում է տղայի ճկույթը, տղան մեռնում է։ Իսկ երբ կտրած ճկույթը տալիս է կնոջը, որ ուտի, ճկույթը հանկարծ ծիծեռնակ է դառնում)

  • Արագիլներ (Իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողանում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողանում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։ Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին՝ աստծուն մատաղ անելու համար։)

  • Կռունկ (Սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։)

Կենդանիներից բացի՝ սրբացվում էին սոսի (Տնջրի), գիհի (կենի) և բեգոնիա (փղականջ) բույսերը։ Տոտեմների շարքն են դասում նաև ձկներին, շնորհիվ վիշապ քարակոթողների։ Լեռների ծագումը առասպելներում սովորաբար մարդեղային բնույթ ունի։ Ըստ որոշ առասպելների, լեռները եղբայր-հսկաներ էին։ Ամեն առավոտ նրանք ամուր գոտևորվում էին ու բարի առավոտ մաղթում միմյանց։ Ժամանակի ընթացքում ծույլանում են վաղ արթնանալ և բարևել միմյանց, նաև չեն էլ ձգում գոտիները։ Աստվածները պատժում են եղբայրներին ու դարձնում նրանց լեռներ, իրենց գոտինեիը վերածում են կանաչ հովիտների, արցունքները՝ աղբյուրների։ Մեկ այլ վարկածով, Մասիս սարը (Արարատ) և Արագածը քույրեր են, իսկ Զագրոս ու Տավրոսը՝ եղջերավոր վիշապներ էին (դրակոններ), որոնք մարտնչում էին իրենք իրենց դեմ։

Շատ առասպելներ նվիրված էին օձերին, նրանց պաշտամունքը, որը հնում տարածված էր ժողովրդի մեջ (հատկապես լորտու, ով համարվում էր հայերի ընկեր)։ Ենթադրվում էր, որ սուրբ օձերը ապրում էին քարանձավներում իրենց պալատներում, իսկ օձերի արքայի գլխին թանկարժեք քար էր կամ ոսկյա եղջյուրներ էր։ Յուրաքանչյուր թագավոր իր բանակն ուներ։