Просмотр содержимого документа
«Հայկական_գաղթավայրեր»
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԸ
Սիրիա և Լիբանան
19- րդ դարի սկզբներին հայերն աշխույժ համայնքներ ունեին Հալեպում Լաթաքիայում , Անտիոքում , Բեյրութում և այլ բնակավայրերում : Օսմանյան կայսրության կազմում գտնվող այդ տարածաշրջանում գերիշխում էին կյանքի ու կենցաղի միջնադարյան ձևերը :
Նշանակալից էր այս գաղթավայրերի առևտրական գործունեությունը : Բեյրութի Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը Բաքվից ներմուծում էր Ծովյանովի և Մանթաշովի ընկերության նավթի արտադրանքը,միաժամանակ արտահանում հացահատիկ:
Այս երկրների հայկական գաղութները զրկված էին մշակույթը լայնորեն զարգացնելու հնարավորությունից:Դպրոցներից նշանավոր էին Հալեպի Ներսիսյան վարժարանը և 1749 թ. կառուցված Զմմառի վանքի կաթոլիկ դպրոցը:
20-րդ դարի սկզբներին հիմնվեցին հայկական պարբերականներ,ստեղծվեցին թատերախմբեր,երգչախմբեր:
- Կոստանդնուպոլիս
- Նոր ժամանակներում աճեց Կ.Պոլսի հայության դերը:Հայոց պատրիարքն դառնում է արևմտահայության հոգևոր կյանքի ինչպես նաև ամենաբարձր պաշտոնյան օսմանյան Թուրքիայում:
- Պոլսահայ մշակույթը իր բոլոր ճյուղերով բուռն զարգացում ապրեց հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսին:Ճարտարապետ- կառուցողներից նշանավոր էր Պալյան գերդաստանը,որի ներկայացուցիչները կառուցեցին բազմաթիվ գեղեցիկ շինություններ:
- 19-րդ դարի երկրորդ կեսին Կ.Պոլսում կար հայկական 80 տպարան;Այնտեղ լույս էին տեսնում տասնյակ պարբերականներ,մեծաքանակ գրքեր:Հայ բնակչության թիվը այստեղ կազմում էր շուրջ 200 հազար:
- Զմյուռնիա
- 19-րդ դարի սկզբին այստեղ բնակվում էր 12 հազար,իսկ 20-րդ դարի սկզբին ՝ շուրջ 30 հազար հայեր:Այստեղ ևս տնտեսության հիմնական չուղերն էին առևտուրն ու արհեստագործությունը:Հայ վաճառականները եվրոպական երկրներ էին արտահանում բամբակ,մրգեր,ձիթապտուղ,ծխախոտ,մորթիներ:
- Զմյուռնիայի կրթական հաստատություններից հայտնի էր Մեսրոպան վարժարանը:
- 1919-1922 թթ. թուրքերի կողմից կազմակերպված կոտորածների ու արտագաղթի հետևանքով այստեղ այլևս հա չմնաց:
- ԻՐԱՆ
- Հայաստանի հարավարևելյան հարևան Իրանում հայ բնակչությունն ստվարացավ հատկապես Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի և Նոր Ջուղայի հիմնադրման հետևանքով:Հայերը բնակվում էին գերազանցապես Հյուսիսային Պարսկաստանում՝Թավրիզում,Խոյում, Սալմաստում,Ուրմիայում և այլուր:Պարսկաստանի հայ բանակչությունը 19-րդ դարի առաջին կեսին հասնում էր 35-40 հազարի,իսկ 20-րդ դարի սկզբների հասնում էր 180-200 հազարի:
- Արհեստներից տարածված էին ոսկերչությունը,ջուլհակությունը,դարբնությունը, կաշեգործությունը:Երկրի ոսկերչական արհեստը գրեթե ամբողջությամբ հայերի ձեռքում էր:
- Իրանի հայ գաղթավայրերի բնակչությունը գործուն մասնակցություն էին ունենում երկրի հասարակական -քաղաքական և մշակութային կյանքին: Ադ շրջանում Անգլիայում,Ֆրանսիայում,Ավստրիայում պարսկական դեսպանները հայեր էին:Անգլիայի դեսպան Մելքոն խանը Լոնդոնում հրապարակում է Ղանուն պարբերականը,ժողովրդավարական ,սահմանադրական գաղափարներ քարոզող առաջին ամսագիրն էր պարսկական իրականության մեջ:Ազգային մշակույթի պահպանման ու զարգացման գործում էական նշանակություն ունեին մայր հայրենիքին մոտ գտնվելու հանգամանքը և նրա հետ սերտ կապերը:
- ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԸ
- Հայերը Հնդկաստանում բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դդ:Գլխավորապես Պարսկաստանից կատարվող գաղթի հետևանքով մի շարք ծովափնյա քաղաքներում՝ Սուրհաթ,Ագրա,Մադրաս,Կալկաթա,Բոմբեյ,17-18-րդ դդ. Ձևավորվում են հակական համայնքներ:
- Մի շարք քաղաքներում՝ Մադրասում, Կալկաթայում,Բոմբեյում հիմնադրվեցին հայկական տպարաններ:Իսկ Մադրասում 18-րդ դարի 70-80-ական թթ. մի խումբ հայրենասերներ հիմնում են ազատագրական հայտնի խմբակը:Լուսավորություն տարածելու կարևոր ձեռնարկում էր Կալկաթայում 1821թ. Մարդասիրաց ճեմարանի բացումը:Ճեմարանում դասավանդել են Մեսրոպ Թաղիադյանը և ճանաչված այլ դեմքեր: Հնդկահայերն ազգայինը պահելու համար հիմնել են եկեղեցիներ, ընկերություններ, հայ ազատագրական պայքարի հաջողության նախադրյալ են համարել ազգային մշակույթի զարգացումը։ Ցայսօր գործում են հայկական եկեղեցիներ Կալկաթայում (Սուրբ Նազարեթ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Երրորդության մատուռ), Բոմբեյում (Սուրբ Պետրոս առաքյալ), Մադրասում (Սուրբ Աստվածածին)։ 1771-ին Խոջա Չաքիկենցի ծախքով Էջմիածնում հիմնվել է Հայաստանի առաջին տպարանը, Էդվարդ Ռափայելի և Սամվել Մուրատի միջոցներով Եվրոպայում՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանը, Խոջա Յոհանջյան-Գերաքյանի միջոցներով Նոր Նախիջևանում հիմնադրվել է դպրոց, որին իր ունեցվածքից տոկոսներ է կտակել Մասեհ Բաբաջանը։ XVIII դարի վերջին - XIX դարում դպրոցներ կային հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում։ 1821-ին հայերի նվիրատվությամբ հավաքված դրամով բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (1999-ին ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը), 1846-ին՝ Ս. Սանդխտյան դպրոցը, որին զուգահեռ գործել է հայ աղջիկների տնային դպրոցը, 1922-ին՝ Դավթյան օրիորդաց վարժարանը (1949-ին միավորվել է Հայոց մարդասիրական ճեմարանին)։ 1843-60-ին հայկական դպրոց է գործել Մադրասում։ 1828-ին Հովհաննես Ավդալի ջանքերով Հայոց մարդասիրական ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը։ Գործել են մշակութային ընկերություններ՝ Օճանասփյուռ ժողովը (1815), Իմաստախնդրական միաբանությունը (1821), Արարատյան ընկերությունը (1945), ՀԲԸՄ Հնդկաստանի մասնաճյուղը (գործում է 1916-ից), Հայկական գեղարվեստասիրաց միությունը (1930), Մարզական միության ակումբը։
- Հնդկահայ համայնքները 19-րդ դ. Կեսերից թուլանում և կորցնում են իրենց նշանակութունը:
- ԵԳԻՊՏՈՍ
- Հայերը Եգիպտոսում հաստատվել են միջին դդ.:Միջազգային առևտրի շնորհիվ հայ համայնքները աշխուժություն ապրեցին 18-րդ դարում,սակայն Եգիպտոսը,որը գտնվում էր Թուրքիայի տիրապետության ներքո,19-րդ դար թևակոխեց թուլացած և քայքաված:Պետութունը հովանավորում էր այլազգիների տնտեսական գործունեությունը:Սկսվում է հայերի գաղթը դեպի եգիպտոս,մասնավորապես՝ Կահիրե և Ալեքսանդրիա:
- Եգիպտահայերն աչքի ընկան նաև երկրի քաղաքական կյանքում:Հիշատակության արժանի են Նուբար փաշան,Առաքել Ապոյանը,Հակոբ Արթինը,Պողոս Նուբարը:Նուբար փաշան,որ մի շարք բարձրաստիճան պաշտոններ էր վարել,հեղինակեց նաև դատական բարեփոխումները:Նրա որդու՝ Պողոս Նուբարի ջանքերով 1906թ. հիմնադրվեց Հյկական բարեգործական ընդհանուր միությունը:
- Եգիպտահայերն ունեցել են մշակութաին աշխույժ կյանք:Հայկական դպրոց Կահիրեում հիմնվել է 1828թ.,իսկ Ալեքսանդրիայումէ 1851թ.: Հայկական դպրոցների թիվը 20-րդ դարի սկզբներին հասնում էր 11-իորոնցում ուսանում էր շուրջ 1600 աշակերտ:
Պողոս Նուբար փաշա
- Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղութները
- Մոսկվան հայերին ծանոթ էր տակավին 14- րդ դարից։ Սակայն ռուսական մայրաքաղաքում հայկական համայնքը ձևավորվում է 17- րդ դարի երկրորդ կեսին։ Դրան մեծապես նպաստեց 1667 թ . Նոր Ջուղայի առևտրական ընկերության Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը։ Դրանով հնարավորություն էր ստեղծվում Վոլգայով մինչև Արխանգելսկ և ապա արտասահմանյան երկրների հետ առևտուր անել։ Մոսկվան դառնում է հայ վաճառականների , արհեստավորների , դիվանագիտական ծառայողների , արվեստագետների հանգրվան։
- Այդ տարիներին Մոսկվայում հաստատվում է նկարիչ Բոգդան Սալթանովը։ Նա կարևոր դեր է կատարում ռուսական գեղանկարչության մեջ։ Ջուղայի վաճառական Խոջա Զաքարը Ալեքսեյ ցարին է նվիրում նշանավոր « Ալմաստե գահը », որն այժմ զարդարում է Կրեմլի Զինապալատը։
- Հետագա դարերում շարունակվում է հայերի հոսքը Մոսկվա։ Բազմաթիվ հայ ընտանիքների շարքում Մոսկվա է տեղափոխվում նաև Լազարյանների գերդաստանը։ Նրանք Մոսկվայում , ապա Պետերբուրգում առևտրաարդյունաբերական լայն գործունեություն են ծավալում։ Լազարյաններն իրենց բարձր դիրքն օգտագործեցին և ավելի քան մեկ դար մեծապես նպաստեցին ռուսահայերի տնտեսական և մշակութային գործունեությանը։
- Պետերբուրգի հիմնադրումից (1703 թ .) մի քանի տարի անց հայերը հաստատվեցին այնտեղ։ Ռուսաստանի նոր մայրաքաղաք էին գալիս հայ վաճառականները։ Այստեղ են հաստատվում նաև Իսախանով եղբայրները։ Նրանք Պարսկաստանի հետ առևտուր անելու համար հիմնում են հատուկ ընկերություն։ Մետաքսագործական ֆաբրիկաներ են հիմնվում հայերի ( Մանուիլով , Շիրվանով , Ախվերդով ) կողմից։
- Համայնքն այնքան է ստվարանում , որ 18- րդ դարի վերջերին կառուցում է հայկական երկու եկեղեցի։ 1781 թ . Գր . Խալդարյանն այնտեղ հաստատեց Լոնդոնից տեղափոխած իր տպարանը։ Հետագայում տպարանը տեղափոխվեց Նոր Նախիջևան , ապա՝ Աստրախան և ունեցավ բեղուն գործունեություն։
- Այս համայնքների ինքնավարությունը իրականացնում էր եկեղեցական խորհուրդը։
- Նոր Նախիջևան ( Դոնի Ռոստով )
- Նշանավոր այս գաղութը հիմնադրվել է 1779 թ . Ղրիմից 12600 հայեր գաղթեցնելու միջոցով։ Ռուսական կառավարությունը կազմակերպեց այդ գաղթը երկրի հարավային տափաստանները բնակեցնելու և տնտեսական կյանքը աշխուժացնելու համար։ Գաղթեցված ղրիմահայերը հանգրվան են գտնում Դոնի տափաստանում և Ա . Դմիտրի ( հետագայում Դոնի Ռոստով քաղաք ) ամրոցի մոտակայքում հիմնում Նոր Նախիջևան քաղաքը և 5 հայկական գյուղեր։ Եկատերինա II կայսրուհու հատուկ հրովարտակով (1779 թ . Նոյեմբերի 14- ին ) ղրիմահայերը մեծ արտոնություններ ստացան։ Նրանք հիմնեցին մագիստրատ , որը զբաղվում էր գաղութի դատական , ոստիկանական և գործադիր իշխանության հարցերով։ Այլ խոսքով , նույն դերն էր կատարում , ինչ որ ուրիշ գաղութներում ռաթհաուզը։
- Ղրիմի հայերը , օգտվելով տեղի նպաստավոր պայմաններից և պետության ընձեռած հնարավորություններից , զարգացրեցին տնտեսության շատ ճյուղեր։
- Գյուղատնտեսության մեջ առաջատար էր հացահատիկային կուլտուրաների , մասնավորապես ցորենի մշակումը։ Հայերը հաջողությամբ զբաղվում էին նաև այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Նրանք շերամապահության առաջին տարածողներն էին։ Լայն տարածում գտած անասնապահությամբ զբաղվում էին ինչպես գյուղերում , այնպես էլ քաղաքներում։
- Նոր Նախիջևանը կարճ ժամանակում դառնում է Հարավային Ռուսաստանի բարեշեն ու նշանավոր քաղաքներից մեկը։
- Նոր Նախիջևանում զգալի հաջողության հասան արհեստագործությունը և արդյունաբերությունը։ Արհեստավորներն այստեղ ևս ունեին իրենց համքարությունները , որոնք շատ նման էին Անդրկովկասի հայ համքարություններին։
- Արդյունաբերությունից նշանավոր էին հատկապես ճարպահալ , բրդալվաց , ծխախոտի , աղյուսի և այլ ձեռնարկությունները։
- Դոնի հայությունը հայտնի էր առևտրական մեծածավալ գործունեությամբ։
- Նոր Նախիջևանի գաղութը կարևոր դեր կատարեց հայ մշակույթի ավանդները պահպանելու և զարգացնելու ասպարեզում։ Բազմաթիվ ծխական , իգական , 1880– ական թվականներին հիմնված ժառանգավորաց , արհեստավորական դպրոցների կողքին գործում էր թեմական ուսումնարան։ Հրատարակվում էին բազում թերթեր , լայն տարածում էր գտել թատերական արվեստը։ Դոնի հայության մշակութային կյանքում շատ էական էր իրենց հայրենակիցներ Մ . Նալբանդյանի և Ռ . Պատկանյանի դերը։
- Ղրիմի հայկական գաղութը
- Այստեղ նշանավոր էին հատկապես Թեոդոսիայի Հին Ղրիմի ( Սուրխաթ ), Եվպատորիայի , Ղարասուբազարի և այլ գաղթօջախները։
- Հայերը ստացել էին դավանանքի ազատություն , թույլատրվում էր հիմնել հայկական դատարան ( ռատուշա ) ։ Հայերի ինքնավարությունը խորհրդանշող ռատուշայում ազգային սովորությունների հիման վրա գործավարությունը տարվելու էր հայերեն լեզվով։
- Ղրիմահայերը հիմնականում զբաղվում էին առևտրով , արհեստներով և գյուղատնտեսությամբ։ Հայ վաճառականները կապված էին ռուսական և արևելքի շուկաների հետ։ Նրանք իրենց գործունեությամբ նպաստում էին թերակղզու առևտրատնտեսական կյանքի բարգավաճմանը։
- Խոշոր առևտրականներից շատերն ունեին ընդարձակ կալվածքներ։ Նրանցից էին Նալբանդովները , Սեֆերովները , Սպենդիարովները , Այվազովսկիները և այլ գերդաստաններ։ Նրանք զբաղվում էին այգեգործությամբ , ծխախոտագործությամբ , դաշտավարությամբ։ Հոգևոր իշխանությունը՝ հայ եկեղեցին , ևս տիրում էր ընդարձակ կալվածքների։ Սուրբ Խաչ վանքն ուներ ավելի քան 4000 դեսյատին տարածություն։
- Ղրիմահայերը մշակութային աշխույժ կյանք ունեցան։ 1815 թ . Ղարասուբազարում , ապա Հին Ղրիմում , Թեոդոսիայում , Եվպատորիայում բացվում են դպրոցներ։ 1858 թ . հիմնվում է Խալիբյան ուսումնարանը։ 20- րդ դարի սկզբներին Ղրիմում կար 9 տարրական դպրոց՝ 250 աշակերտով։ 19- րդ դ . 60-70- ական թվականներին լույս տեսան « Մասյաց աղավնի », « Դաստիարակ » պարբերականները։
- Ղրիմահայերը մեր ժողովրդին տվեցին մշակույթի այնպիսի մեծանուն գործիչներ , ինչպիսիք են ծովանկարիչ Հ . Այվազովսկին , երգահան Ալ . Սպենդիարյանը և ուրիշներ։
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹՆԵՐԸ
Անգլիայի հայկական գաղութները
Հայերը Անգլիային ծանոթ էին միջնադարից , սակայն հայկական համայնքներ այստեղ ձևավորվել են միայն 19- րդ դարի 80- ական թվականներին։ Այդ ժամանակ Կ . Պոլսի հայ վաճառականները բնակություն են հաստատում և իրենց գրասենյակներն են հիմնում Լոնդոնում և Մանչեստրում։ 1870 թ . հայերը Մանչեստրում կառուցում են առաջին եկեղեցին։ Մինչ այդ նրանք ընտրել էին հոգաբարձություն , որը փաստորեն վարում էր տեղի հայ համայնքի գործերը։
Հայ բնակչության քանակը ավելանում է 19- րդ դ . վերջերին Թուրքիայում սկսված կոտորածների և ծայր առած արտագաղթի հետևանքով։ Իսկ Մեծ եղեռնից հետո , փախստականների հոսքի հետևանքով , ավելի է ստվարանում հայ բնակչությունը։
Հայերի զգալի մասը մտավորականներ էին , վաճառականներ ու արհեստավորներ։ Հայ վաճառականները Մանչեստրում , Լիվերպուլում , Լոնդոնում իրենց խանութներն ու գրասենյակներն ունեին։ Նրանք կապված էին գերազանցապես արևելյան շուկաների հետ։
Սակավամարդ այդ համայնքները մշակութային ձեռնարկումներ էին կատարում։ 1736 թ . Լոնդոնում թարգմանաբար հրատարակվել են Մովսես Խորենացու « Հայոց պատմությունը » և Անանիա Շիրակացու « Աշխարհացույցը » ։ Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Մինաս Չերազը Լոնդոնում հրատարակում է « Արմենիա » ամսագիրը։ Դրանում նյութեր էին տպագրվում հայ ժողովրդի ներքին կյանքի , Անգլիայի և ուրիշ երկրների հայկական գաղութների մասին։
Անգլիայի հայկական գաղութները զորեղանում են 20- րդ դարում։
- Ֆրանսիայի հայկական գաղութները
- Դեռևս միջնադարում ձևավորված հայկական համայնքները և հայ - ֆրանսիական կապերը նոր շրջանում մտան լայն հունի մեջ։ Տնտեսական կյանքում առանձնանում էր առևտուրը։ Հայ վաճառականները Հարավային Ֆրանսիայում , մասնավորապես Մարսելում , կազմակերպում էին ընկերություններ։ Նրանք Միջերկրական և Սև ծովերում ունեին ազատ երթևեկող նավ։
- Այնտեղի հայ բնակչությունը փոքրաթիվ էր , ուստի Փարիզում հայկական եկեղեցի կառուցվեց միայն 1902 թվականին ։
- Ֆրանսիան առավել նշանավոր է որպես հայերի մտավոր կենտրոն։ Տակավին 1811 թ . Փարիզում բացվեց հայագիտական ամբիոն։ Կրթական - լուսավորական նկատելի գործունեություն ունեցավ 1846 թ . Փարիզում հիմնադրված Մուրադյան վարժարանը։
- 1850- ական թվականներից հիմնադրվում են ֆրանսահայ առաջին պարբերականները (« Արևելք », « Արևմուտք », « Փարիզ ») ։ Հետագայում լույս տեսան « Արմենիա », « Հնչակ » և ուրիշ պարբերականներ։ Այդ հանդեսներից առավել նշանակալից է Մ . Փորթուգալյանի « Արմենիա » թերթի և Ա . Չոպանյանի « Անահիտ » ամսագրի դերը։
- Ֆրանսահայերի մեջ զգալի տոկոս էին կազմում ուսանողները , որոնք եկել էին տարբեր երկրներից և սովորում էին Փարիզի , Մարսելի , Լիոնի ուսումնական հաստատություններում։ Փարիզի հայ ուսանողները հիմնում են « Արարատ » և այլ ընկերություններ։
- Ֆրանսիայի հայությունն ավելի ստվարացավ և ծանրակշիռ դեր կատարեց հետագայում՝ նորագույն ժամանակաշրջանում։
- Ռումինիայի հայկական գաղութները
- Ռումինիայի կազմում գտնվող Մոլդովայում , Վալաքիայում և ուրիշ երկրամասերում հնից եկող հայկական համայնքները թուլացել էին։ 18- րդ դարում հայերի թիվը հազիվ հասնում էր 7-8 հազարի։
- Մոլդովայի գաղութն ուներ որոշ ինքնավարություն։ Այն ղեկավարվում էր 5 հոգուց բաղկացած թաղական խորհրդի կամ հոգաբարձության կողմից։
- 19- րդ դարի կեսերին Մոլդովան և Վալաքիան միավորվեցին ռումինական պետության մեջ։ Դա հայության գոյատևման համար նպաստավոր պայմաններ ստեղծեց։ Հայերին իրավունք վերապահվեց կալվածքներ ունենալ , ազնվականական տիտղոսներ ստանալ , մասնակցել քաղաքական կյանքին։ Այդ նույն դարի սկզբներին հայտնի էր ռուսական կողմնորոշման ջատագով , դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի գործունեությունը։
- Հայերը շարունակում էին բնակվել հիմնականում Բուխարեստում , Ֆոկշանում , Յաշում և այլ քաղաքներում։ Նրանց զգալի մասը արհեստավորներ և առևտրականներ էին։
- Ռումինահայերը նույնպես կապված են եղել Հայաստանի հետ։ 1880 թ . Հայաստանում սկսված սովի ժամանակ նրանք օգնություն կազմակերպեցին հայրենակիցներին։ Նույնպիսի վերաբերմունք ունեցան նաև 1895-1896 թթ . և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ փախստականների նկատմամբ։ Նրանք ծառայում էին ինչպես իրենց ապաստանած երկրին , այնպես էլ մայր հայրենիքին։ « Ռումինիայի հայերը , – գրում է ռումին գիտնական , ակադեմիկոս Նիկոլա Յորգան , – կարողացան մեծ հմտությամբ զուգակցել երկու դժվարին և նրբին պարտականություններ՝ մեկը՝ հավատարմությունը դեպի իրենց հայրենի ավանդույթներն ու իրենց ազգությունը , որը բնավ մոռացած չեն , և մյուսը՝ դեպի այն երկիրը , ուր իրենց նախնիները հաստատվել են շատ հին ժամանակներից ի վեր։ Մեզ համար նրանք եղբայրներ են , ազնիվ եղբայրներ , միաժամանակ մնալով իրենց հնագույն հայրենիքի ընտրյալ որդիները » ։
- Այս գնահատականը կարելի է տարածել նաև մյուս երկրներում ապաստան գտած հայության վրա։
- Ռումինահայ շատ գործիչներ ակտիվ մասնակցել են նաև երկրի մշակութային ու գիտական կյանքին , դարձել երկրի նշանավոր գործիչներ։
- 19- րդ դարի սկզբներից բացվում են դպրոցներ , ապա տպարան , մշակութային կազմակերպություններ։ 20- րդ դարի սկզբներին հրատարակվում են թերթեր , ամսագրեր։
- Հունգարիայի հայկական գաղութները
- 18- րդ դարի սկզբներին Հունգարիայի Տրանսիլվանիա երկրամասում ցրված հայերը կենտրոնացան երկու քաղաքներում։ Դրանցից մեկը 1700 թ . հիմնադրված Գեոլան՝ Արմենոպոլիսն էր , մյուսը՝ Եղիսաբեթպոլիսը։ Թագավորական հրամանով երկու քաղաքներն էլ համարվեցին զուտ հայկական կենտրոններ և ստացան արտոնություններ։
- Հայ ազգաբնակչությունը Հունգարիայում մեծաքանակ չէր , հասնում էր 15-20 հազարի։ Տրանսիլվանիայի հայերը կապված էին մայր հայրենիքի հետ։ Նրանք արձագանքել և նյութական օժանդակություն են կազմակերպել սովյալներին , 1890– ական թվականների կոտորածներից փախածներին։
- Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան 1848-1849 թթ . Հունգարիայի ազատագրական - հեղափոխական շարժումներին։ Մի քանի հայ գեներալներ ( Վիլմոչ Լազարը , Ցեցյանը , Էռնե Կիշյանը ) ազատագրական բանակի հրամանատարներ էին։
- Հունգարահայերը ունեցել են ուրույն մշակութային կյանք։ 18- րդ դարից սկսած այնտեղ բացվել են հայկական դպրոցներ։ Ընդօրինակվել են հայկական ձեռագրեր , ստեղծվել՝ նորերը։ Նշանավոր էր հունգարերենով լույս տեսնող « Արմենիա » ամսագիրը (1887-1907 թթ .), որը հայագիտական բնույթ ուներ և օտարներին ծանոթացնում էր հայոց պատմությանն ու մշակույթին։
- Բուլղարիայի հայկական գաղութները
- Նոր շրջանում գոյատևում էին Սոֆիայի , Ռուսչուկի , Պլովդիվի և այլ վայրերի հայկական համայնքները։ Բուլղարիայի հայկական գաղութների կացությունը փոխվեց 19- րդ դարի կեսերից։ Ղրիմի պատերազմից հետո արևմտահայ ստվար զանգվածներ գաղթեցին Բուլղարիա։ Դրա շնորհիվ աշխուժացան գաղթօջախները։
- Բուլղարահայերի զգալի մասը զբաղվում էր արհեստագործությամբ , մասնավորապես ոսկերչությամբ , պղնձագործությամբ , կաշեգործությամբ , մանածագործությամբ։ Նրանք մասնակցում էին Արևմտյան Եվրոպայի , Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ կատարվող առևտրին։ 19- րդ դարի կեսին հայ բնակչությունը շատ ստվար էր , իսկ դարի վերջին հասնում էր 30 հազարի։
- 1877-1878 թթ . ռուս - թուրքական պատերազմից հետո Բուլղարիան ազատագրվեց թուրքական լծից և ինքնուրույն զարգացման ուղի բռնեց։ Դա նպաստեց նաև հայ համայնքների բարգավաճմանը։ Նրանք օգտվում էին երկրում հաստատված օրենսդրական իրավունքներից ու ազատությունից։
- 1912 թ . պատերազմին , որը բալկանյան ժողովուրդները մղում էին թուրքերի դեմ , մասնակցեցին նաև հայերը։ Բուլղարիայում գտնվող ժողովրդական հերոս Անդրանիկը կամավորական վաշտով մասնակցեց ռազմական գործողություններին։ Վաշտի կազմակերպման և մարտական գործողությունների ղեկավարներից էր Գարեգին Նժդեհը։
- Բուլղարահայ համայնքը երկարակյաց հայ գաղութներից է։ Այն , թեկուզև հյուծված , բայց գոյատևում է մինչև այժմ։
- ԱՄՆ_ի ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ 1870—ական թթ առաջին հա համյնքներն են ձևավորվում Նյու Յորքում,Վուսթերում, Բոստոնում:ԱՄՆ-ի հայ բնակչության թվաքանակը 20-րդ դարի սկզբին հասնում էր 20 հազարի:Համագաղութային որևէ կազմակերպություն չկար,դրա փոխարեն ձևավորվել էին հայրենակցական բազմաթիվ միութուններ: Մինչև 1902թ. Ամերիկայի թեմը ենթարկվուն էր Կ.Պոլսի հայոց պատրիարքութանը,հետագայում անցնում է Էջմիածնի իրավասութանը:Այնտեղ հիմնվում են տարաբնութ միություններ,ընկերություններ: Գաղթավայրերի կյանքում մեծ էր մամուլի դերը:Առաջին հայ պարբերականը Արեգակ ամսաթերթն էր,ապա հրատարակվում են Արարատ,Հայք,Հայրենիք պարբերականները:Ամերիկահայ գաղութները ստվարացան և եռանդուն գործունեություն ծավալեցին նորագույն շրջանում:
- ԱՄՆ_ի ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
- 1870—ական թթ առաջին հա համյնքներն են ձևավորվում Նյու Յորքում,Վուսթերում, Բոստոնում:ԱՄՆ-ի հայ բնակչության թվաքանակը 20-րդ դարի սկզբին հասնում էր 20 հազարի:Համագաղութային որևէ կազմակերպություն չկար,դրա փոխարեն ձևավորվել էին հայրենակցական բազմաթիվ միութուններ:
- Մինչև 1902թ. Ամերիկայի թեմը ենթարկվուն էր Կ.Պոլսի հայոց պատրիարքութանը,հետագայում անցնում է Էջմիածնի իրավասութանը:Այնտեղ հիմնվում են տարաբնութ միություններ,ընկերություններ:
- Գաղթավայրերի կյանքում մեծ էր մամուլի դերը:Առաջին հայ պարբերականը Արեգակ ամսաթերթն էր,ապա հրատարակվում են Արարատ,Հայք,Հայրենիք պարբերականները:Ամերիկահայ գաղութները ստվարացան և եռանդուն գործունեություն ծավալեցին նորագույն շրջանում: