СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայկական գորգագործություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայկական գորգագործություն»

Հայկական գորգագործություն Հայկական գորգագործություն

Հայկական գորգագործություն

October 16, 2017

Գորգագործությունը հայկական ժողովրդական արվեստի ավանդական ճյուղերից է և հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկը: Այն ծագել է մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակների ընթացքում՝ ինչի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտնաբերված աշխատանքային գործիքները, սարքավորումները, գործվածքների և նյութերի մնացորդները:
Մշակույթի այս ճյուղը հատկապես տարածված էր վաղ միջնադարում, Բագրատունիների օրոք: Սակայն մինչ այդ էլ հայկական գորգերն արդեն հայտնի էին միջազգային շուկայում:

Օտարազգի պատմաբաններն ու ճանփորդներն (Հերոդոտոս, Մարկո Պոլո) իրենց աշխատություններում հաճախ են նշել հայկական գորգերի բարձր որակի մասին: Որոշ հինավուրց հայկական գորգեր պահպանվել են մինչ այսօր: 
Ամենահին հայկական գորգը՝ “Եռախորանը”, որը թվագրվում է 1202 թվականով, պահվում է Վիեննայի թանգարանում: Այլ ուշագրավ գորգերից են «Անահիտ»-ը (14-րդ դար) և «Գուհար»-ը (1680թ.): Նշված բոլոր գորգերի վրա առկա են հայերեն արձանագրություններ:

 
Հայկական գորգերի խորհրդանիշներն ու գույները


Հայկական գորգերի առանձնահատկությունը դրանց գունային համադրությունն ու ազգային զարդանախշերի հյուսվածքն է: Յուրաքանչյուր զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը: Հայկական գորգերի ստեղծման մեջ կարևոր դեր են ունեցել նաև այն բնական ներկանյութերը և բրդի տեսակը, որոնցով դրանք ներկվել և հյուսվել են: 

Հայկական գորգերի ամենատարածված տեսակներից մեկը «Վիշապագորգ»-ն է: Վիշապագորգերին սովորաբար պատկերված էին վիշապներ (հզորության խորհրդանիշ), կենաց ծառի և փյունիկի պատկերներ, հավերժություն խորհրդանշող նախշեր: Հայաստանի յուրաքանչյուր շրջանին հատուկ էր գորգագործության ուրույն ոճը` յուրօրինակ զարդանախշերով: Սովորաբար, գորգերի վրա նշվում էր ամսաթիվը և հյուսողի անունը:
Գորգերը ցանկացած տան գլխավոր զարդարանքն էին: Հայերը դրանք օգտագործում էին հատակը, պատերը, բազմոցները և սեղանները ծածկելու համար: Նույնիսկ 21-րդ դարում դեռ կարելի է գտնել գյուղական տներ, որոնք զարդարված են ավանդական գորգերով: