СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայկական լեռնաշխարհ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Просмотр содержимого документа
«Հայկական լեռնաշխարհ»

Հայկական լեռնաշխարհ.

Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայի երիտասարդ լեռնային գոտու խոշոր (մոտ 400 հզ․ քառ.կմ) միավորներից է, որը գտնվում է Սև ծովի, Անդրկովկասի դաշտավայրերի, Իրանական բարձրավանդակի և Ջեզիրեի (Հայկական Միջագետք) ցածրադիր սարահարթերի միջև։ Այն հարավ-արրելքում փոխանցվում է Իրանական, արևմուտքում՝ Անատոլական բարձրավանդակներին։ Հայկական լեռնաշխարհը բարդ ու բազմաձև ռելիեֆով, միջին բարձրության լեռների տիրապետությամբ միասնական և ինքնատիպ լեռնային երկիր է։Հայկական լեռնաշխարհի առավելագույն բարձրությունը 5165 մ է՝ Մասիս (Արարատ) լեռ, միջին բարձրությունը՝ 1700 մ, որը գերազանցում է հարևան Անատոլական և Իրանական բարձրավանդակների միջին բարձրություններին։

Հայկական լեռնաշխարհի եզրային բարձրադիր ծալքաբեկորային լեռնաշղթաները աղեղնաձև համակարգեր են՝ Արևելյան Պոնտոս, Հայկական (Արևելյան) Տավրոս, Կորդվաց լեռներ, Մերձարաքսյան լեռնաշղթաներ, Փոքր Կովկաս, որոնք ներառնում են Կենտրոնական հրաբխային, Վասպուրականի և Ուզուն Ցայլայի (Փոքր Հայք) կառուցվածքային – տեղատարումային բարձրավանդակները։

Արևելյան Պոնտոս լեռների համակարգը (Ջանիկ, Դիրեսուն, Դյու մուշխանե, Զիգանա, Տրապիզոնի, Լազիս տանի) տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսի-ում, Սև ծովի,Կելկիտի (Գայլ գետ) ևճորոխի գետահովիտների միջև, ավելի քան 400 կմ երկարությամբև 60— 100 կմ լայնությամբ։ Բաղկացած է արլ․ և արմ․ առանցքայի լեռնաշղթաներիցԼեռնահամակարգի առավել բարձր կետը 3937 մ է (Քաջքար լեռ)։

Հայկական (Արևելյան) Տավրոսը լեռնաշխարհի հարավային լեռնահամակարգն է, որը նեղ (35—100 կմ) գո տիով, զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Ջեյհան գետի միջին ավազանից մինչև Բիթլիս (Բաղեշ) գետը։ Այստեղ նշանավոր են Նուրհակի, Մալաթիայի, Արղնիի, Իլիջայի և Սասունի լեռնախմբերը։ Բարձր կետը Մարութասարն է (2967 մ)։

Կորդվաց (Քրդստանի, Հաքյարի) լեռները Հայկական լեռնաշխարհն Ջաշուռի լեռնանցքը Պուշկինի լեռնանցքը Երանոսի լեռները Ազատի շրամբարի մոտ Աշոցքի սարավանդը Արայի լեռը օղակող շղթաներից առավել բարձրադիրն են (3500—4000 մ) տեղադրված Վան, Ուրմիա լճերի ու Միջագետքի գոգավորությունների միջև, 220—300 կմ երկարությամբ և մինչև 200 կմ լայնությամբ։ Նշանավոր են Մոկաց, Ագարակի, Աղբակի, Կոտուրի, Զողասարի և այլ լեռնաշղթաները։ Առավել բարձր կետը 4168 մ է (Ջիլո լեռ)։

Մերձարաքսյան լեռների համակարգը զբաղեցնում է Արաքսի միջին ավազանը և գետով բաժանվում ձախափնյա (Հայաստանի Հանրապետությունում և Նախիջևանում) և աջափնյա (Իրանում) մասերի։ Հայաստանի Հանրապետության և Նախիջրանի տարածքում գլխավորը Զանգեգուրի լեռնաշղթան է (130 կմ)՝ Վայքի, Բարգուշատի և Մեղրու լեռնաբազուկներով, Իրանում՝ Իրանական Կարադաղը։ Առավելագույն բարձրությունը՝ 3904 մ (Կապուտջուղ)։

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան լեռնա համակարգը՝ Փոքր Կովկասը, ձգվում է Արաքսի հովտից (Մեղրու կիրճից) մինչև Աև ծով, մոտ 600 կմ երկարությամբ և 50—90 կմ լայնությամբ։  Հարավ-արևելքում աստիճանաբար բարձրանալով, Գյամիշ գագաթում հասնում է 3724 մետրի։ Ալգետի հովտով բաժանվում է Վիրահայոց-Ղարաբաղի և Աջարա-Թրիալեթի մասերի։ Վիրահայոց-Ղարաբաղի միջին բարձրության լեռները ձգվում են հարավ-արևելյան  ուղղությամբ, Խրամ—Արաքս գետահովիտների, Կուրի դաշտավայրի և Հայկական հրաբխային բարձրավանդակի միջև՝ 350 կմ երկարությամբ, 50—120 կմ լայնությամբ։

 Առանձնացվում են լեռնաշղթաների արտաքին և ներքին շարեր։ Առաջինին բնորոշ է լեռնաշղթաների կուլիսաձև, երկրորդին՝ զուգահեռ և առանցքային դասավորությունը։

Աջարա—Թրիալեթի միջին բարձրության լեռնաշղթաներն ունեն մերձզուգահեռական ուղղություն և ճորոխի լեռների հետ կազմում են Ճորոխ—Թրիալեթի լեռնահամակարգը, որը Տ-աձև տարածվում է Ստորին Քարթլիի գոգավորությունից մինչև ճորոխի վերին հոսանքները՝ 450 կմ երկարությամբ։

Հայկական հրաբխային բարձրավանդակը Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մարզն է և զբաղեցնում է 100 հզ․ քառ.կմ տարածություն։ Բաղկացած է լավային և տուֆային սարահարթերից ու սարավանդներից, խոշոր լեռնավահաններից, միջլեռնային կուտակումային գոգավորություններից, առանձին լեռնաշղթաներից ու հանգած հրաբուխներից։

Լեռնաշղթաներն ու լեռնավահանները (էրուշեթի, Զավախքի, Արագածի, Կարմիր Փորակի, Գեղամա, Վարդենիսի, Մասյաց, Ծաղկանց, Բյուրակնի ևն) տեղադրված են հյուսիս-արևելյան, հյուսիս-արմտյան և մերձզուգահեռական առանցքների վրա։ Հրաբխային բարձրավանդակի լեռնագրական կարևոր տարրերից են խոշոր հանգած հրաբուխները (Արարատ, Արագած, Սիփան, Նեմրութ, Փոքր Արարատ, Թոնդրակ ևն) և ներլեռնային կուտակու մային գոգավորությունները [Կարնո (էրզրումի), Երզնկայի (էրզինջանի), Մանազկերտի (Մալազկիրտի), Բասենի (Փասինլարի), Ալաշկերտի (էլեսկիրիտի), Արարատյան ևն], որոնք հիմնականում տեղադրված են լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Արաքսի, Եփրատի և Արածանիի (Մուրատ) երկայնքով։ Այդ զոնաներից դուրս են Վանա, Ուրմիա և Սևանա լճերի գոգավորությունները։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Թուրքիայի տարածքում գտնվող Ուզուն Յայլայի (Եփրատից մինչև Անտիտավրոս) և Վասպուրականի (Վանի և Միջինարաքսյան գոգավորությունների միջև) բարձրավանդակները։




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!