СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայկական լեռնաշխարհ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Հայ ժողովուրդը կազմավորվել եւ հազարամյակների ընթացքում իր քաղաքական ու մշակութային զարգացումն է ապրել Հայկական լեռնաշխարհում եւ հարակից տարածքներում: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսում: Նրա արեւելքում գտնվում է Իրանական սարահարթը, արեւմուտքում` Փոքր Ասիա թերակղզին, հյուսիսում` Կովկասյան լեռները, իսկ հարավում` Միջագետքը: Այն զբաղեցնում է մոտ 350.000 կմ2 տարածք, ունի ծովի մակերեւույթից 1500-1800 մետր միջին բարձրություն եւ ավելի բարձրադիր է, քան հարեւան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»: Հյուսիս-արեւմուտքից Հայկական լեռնաշխարհը եզերում են Արեւելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի լեռնաշղթաները:

Просмотр содержимого документа
«Հայկական լեռնաշխարհ»

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Հայ ժողովուրդը կազմավորվել եւ հազարամյակների ընթացքում իր քաղաքական ու մշակութային զարգացումն է ապրել Հայկական լեռնաշխարհում եւ հարակից տարածքներում: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսում: Նրա արեւելքում գտնվում է Իրանական սարահարթը, արեւմուտքում` Փոքր Ասիա թերակղզին, հյուսիսում` Կովկասյան լեռները, իսկ հարավում` Միջագետքը: Այն զբաղեցնում է մոտ 350.000 կմ2 տարածք, ունի ծովի մակերեւույթից 1500-1800 մետր միջին բարձրություն եւ ավելի բարձրադիր է, քան հարեւան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»:
Հյուսիս-արեւմուտքից Հայկական լեռնաշխարհը եզերում են Արեւելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի լեռնաշղթաները: Արեւելքում Հայկական լեռնաշղթան տարածվում է մինչեւ Ուրմիա լճի գոգավորությունը եւ Ղարա Դաղի (Հայկական) լեռները: Արեւմուտքում Հայկական լեռնաշխարհի սահմանը կազմում են Անտիտավրոսի եւ Անտիպոնտոսի լեռները: Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնով` արեւելքից արեւմուտք, ձգվում է Հայկական պար լեռնաշղթան, որը լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային եւ հարավային մասերի: Հայկական պարն արեւելքում սկիզբ է առնում Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից, որը լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է եւ ձգվում է մինչեւ Արեւմտյան Եփրատ: Երկրորդ բարձր լեռը Սիփանն է (4434 մ), որը բարձրանում է Վանա լճի հյուսիսային ափին: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ): Աշխարհագրական բարձր դիրքի շնորհիվ Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը: Եփրատը եւ Տիգրիսը թափվում են Պարսից ծոցը, Ճորոխը, Հալիսը եւ Գայլը` Սեւ ծովը, Կուրը եւ Արաքսը` Կասպից ծովը, Ջիհունը` Միջերկրական ծովը: Արաքս (Երասխ) գետը սկիզբ է առնում Բյուրակն լեռներից եւ միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով եւ միանալով Կուրին թափվում է Կասպից ծովը: Արաքսն իր վտակներով սնուցում է Հայկական լեռնաշխարհի ամենամեծ` Արարատյան դաշտը: Հայ ժողովուրդը սիրով Արաքսն անվանում է Մայր գետ: Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Սեւանա լիճը (Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով) աշխարհի բարձրադիր խոշոր լճերից է, ունի քաղցրահամ ջուր, հայտնի է իշխան, գեղարքունի, կարմրախայտ, սիգ ձկնատեսակներով: Լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցումից հետո վերածվել է թերակղզու: Սեւանի մեջ են լցվում 29 գետեր եւ գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը:
Վանա լիճը (Բզնունյաց ծով) ավելի մեծ է, իսկ նրա աղի ջրերում բազմանում է միայն տառեխ ձուկը: Վանա լիճն ունի չորս կղզի` Աղթամար, Լիմ, Կտուց, Արտեր: Աղթամարը ժամանակին եղել է կաթողիկոսական նստավայր, հայտնի է իր ճարտարապետական կոթողներով, հատկապես Ս.Խաչ եկեղեցով: Հայկական լեռնաշխարհի եւ Իրանական սարահարթի միջեւ գտնվում է Կապուտան կամ Ուրմիա լիճը: Այն լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է եւ ունի բազմաթիվ կղզիներ: Նրա չափազանց աղի ջրերում ձկներ չկան: Այս երեք խոշոր լճերից բացի Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր` Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու եւ այլն: Հայկական լեռնաշխարհում անտառները համեմատաբար քիչ են: Անտառներ կան Արցախում, Սյունիքում, Գուգարքում, Տայքում, Ռշտունիքում: Անտառներում տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին: Հին Հայաստանում տնկվել են նաեւ արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի):
Հայկական լեռնաշխարհի բուսականությունը հարուստ է եւ բազմազան: Երկրի ցածրադիր վայրերում արհեստական ոռոգման դեպքում աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ եւ այլն: Մեծ տարածում ունի պտուղների (ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, բալ, կեռաս եւ այլն) եւ խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար: Հայաստանը վայրի ցորենի նախահայրենիքներից մեկն է: Բազմազան է նաեւ Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը: Ընտանի կենդանիներից տարածված են ոչխարը, այծը, կովը, ձին, գոմեշը, իսկ վայրի կենդանիներից` աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը: Հնուց ի վեր զարգացած է եղել մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր եւ այլն: Հայաստանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել է վարչական բազմապիսի բաժանումների:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!