СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայկական մարզի կազմավորումը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայկական մարզի կազմավորումը»

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ



Ներածություն ................................................................................................. 3

Հայաստանի ինքնավարության նախագիծը: Հայկական մարզը ............... 5

1836թ. եկեղեցական կանոնադրությունը .................................................... 9

Վարչատնտեսական կացությունը ............................................................. 16

Վերջաբան .................................................................................................... 20

Օգտագործված գրականության ցանկ ........................................................ 25















Ներածություն


Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ կրկնվող ներքին կռիվների հետևանքով Անդրկովկասում հայկական գյուղերը ավերվել էին, բնակչությունը պակասել, մահմեդականների թիվը մեծացել էր: Կայսրության սահմանամերձ շրջանների տնտեսությունը վերականգնելու և վստահելի հպատակներ ունենալու նպատակով կազմակերպվեց հայերի ներգաղթը: Հայ գործիչները շահագրգռված էին և մեծապես նպաստում էին այդ քաղաքականության իրականացմանը: Արևմտյան Հայաստանից գաղթը իրականացնելու համար կազմակերպվեց հանձնաժողով, որի մեջ մտան Ներսես Աշտարակեցին, գնդապետ Լազարյանը, Էրզրումի հոգևոր առաջնորդ Կարապետ եպիսկոպոսը և ուրիշներ:

Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող հայ բնակչությունը ուրախությամբ ընդունեց գաղթելու առաջարկը: Տեղական իշխանությունները աշխատում էին արգելակել նախատեսվող գաղթը, որովհետև զրկվում էին աշխատավոր հմուտ ձեռքերից: Չնայած դրան՝ գաղթել ցանկացողների թիվը մեծ էր, և գաղթը լայն ծավալ ստացավ:

Պարսկահայերի գաղթը տեղի ունեցավ 1828թ. գարնանը: Մի քանի ամսվա ընթացքում Թավրիզի, Մակուի, Սալմաստի, Խոյի և այլ շրջաններից շուրջ 40 հազար հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան: Նրանք բնակություն հաստատեցին Երևանի, Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում:

Արևմտահայերի գաղթը կազմակերպվեց 1829-1830 թվերին: Հիմնականում Էրզրումի, Կարսի և Բայազետի փաշայություններից գաղթեցին ավելի քան 80 հազար հայ բնակիչներ: Էրզրումից գաղթողները հաստատվեցին գերազանցապես Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, իսկ բայազետցիք՝ Սևանա լճի ավազանում՝ հիմնելով Նոր Բայազետ անունով բնակավայրը:

Գաղթը իրականացավ ծանր պայմաններում, անբավարար էին տեղափոխության միջոցները, սնունդը, հագուստը: Այդուհանդերձ պետությունը որոշ չափով դյուրացրեց նոր բնակավայրերում հաստատվելու նրանց պայմանները: Ներգաղթողները 6 տարով ազատվում էին հարկերից, կարիքավոր ընտանիքներին դրամական նպաստ էր տրվում, նրանք օժանդակություն էին ստանում նաև տներ կառուցելու համար: Երկրագործներին բնակեցնում էին գյուղերում, իսկ արհեստավորներին ու առևտրականներին՝ քաղաքներում: Նրանք, հաղթահարելով դժվարությունները, սկսեցին մշակել ամայի հողերը, այգիներ գցեցին, ջրանցքներ ու ճանապարհներ շինեցին, կենդանություն տվեցին հին ու նոր բնակավայրերին:

Արևմտահայերի և արևելահայերի ներգաղթը խոշոր նշանակություն ունեցավ գյուղատնտեսության, արհեստների զարգացման համար: Փոխվեց Արևելյան Հայաստանի ու Անդրկովկասի բնակչության ազգային կազմը հօգուտ հայության:








Հայաստանի ինքնավարության նախագիծը:

Հայկական մարզը


Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո բնական է, որ ցարական  կառավարությունը պետք է անդրադառնար հայկական եկեղեցու գործունեությանը և  այն ծառայեցներ պետության շահերին: Հայկական մարզում փոփոխություններ  կատարելուն զուգահեռ նա ձեռնամուխ եղավ վերակառուցելու նաև հայ եկեղեցու  կառավարչությունը: Մանավանդ հայտնի էր, որ վաղ միջնադարից սկսած՝ եկեղեցին  ակտիվորեն մասնակցում էր երկրի ներքին և արտաքին գործերին: Հատկապես  սեփական պետության բացակայության պայմաններում մեծ էր հոգևորականության  ազդեցությունը երկրի կյանքում: Պարսկական շահը և թուրքական սուլթանը հայ  ժողովրդին վերաբերող խնդիրները մեծ մասամբ իրականացնում էին հոգևոր  իշխանությունների միջոցով:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի  տիրապետության տակ անցնելուց հետո ցարական կառավարությունը թույլ չէր տա,  որ հայ եկեղեցու պետերը խառնվեն պետության գործերին: Ավելին, ցարիզմը  ցանկանում էր հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր  իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար1:

Ահա թե ինչու  եկեղեցին բարեփոխելու նպատակով տակավին 1833թ. ստեղծվեցին հատուկ  հանձնաժողովներ: Ցարական պաշտոնյաները ելնում էին մի կողմից տեղական  պահանջները, մյուս կողմից՝ պետության ընդհանուր շահերը հաշվի առնելու  սկզբունքից: 1836թ. մարտի 11-ին ընդունվում է մշակված կանոնադրությունը  (պոլոժենիե): Այս կանոնադրությամբ սահմանվում էին հայ եկեղեցու  իրավունքներն ու պարտականությունները: Ռուսաստանում բնակվող հայկական  շրջանները բաժանվում են հոգևոր թեմերի (վիճակների): Կազմվում է 6 թեմ՝  Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու  Բեսարաբիայի և Աստրախանի: Յուրաքանչյուր թեմ ուներ իր առաջնորդը, վանքերն  ու եկեղեցիները, դպրոցները, շարժական ու անշարժ գույքը և այլն2:

1836թ.  կանոնադրությունը հոգևորականությանը արգելում էր խառնվել պետության  գործերին: Կառավարության հսկողությամբ պահպանվում էին Էջմիածնի կաթողիկոսի  իրավունքները Ռուսաստանի և արտասահմանի հայության նկատմամբ: Հայկական  դպրոցների, լուսավորական այլ հաստատությունների, ինչպես նաև ծննդյան,  ամուսնության, թաղման հարցերի տնօրինումը հանձնվում էր եկեղեցուն:  Կանոնադրությամբ օրինականացվում էին Էջմիածնի և հոգևոր այլ  հաստատությունների ու վանքերի հողատիրական իրավունքները3:

1836թ. կանոնադրությունը օրենքի ուժ ուներ և կարգավորում էր ցարական կառավարության և հայ եկեղեցու փոխհարաբերությունները:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ ռուսական կառավարությանը զբաղեցնում էր այն հարցը, թե խանական իշխանության փոխարեն ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում: Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվում էր այդ խնդրով: Մյուս կողմից՝ այդ հիմնահարցը գտնվում էր Հայաստանի կարգավիճակով մտահոգ հայ ազգային գործիչների ուշադրության կենտրոնում: Հենց այդ շրջանում մի խումբ հայրենասերներ Լազարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում: Նախագծի համաձայն՝ Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն, որն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը: Բնակիչների իրավունքներն ու պարտականությունները սահմանվելու էին կայուն օրենքներով: Ստեղծվելու էր հայկական սահմանապահ զորք: Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները: Առաջարկվում էր վերացնել ճորտատիրության մնացորդները և այլն: Հայ հայրենասերների այդ նախագիծը մերժվեց կառավարության կողմից:

Ստեղծված պայմաններում ցարական կառավարությունը ստիպված էր հրաժարվել իր նախագծերից և բռնել փոխզիջման ուղին: Նիկոլայ I թագավորի 1828թ. մարտի հրամանով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով: Այն կառավարում էր մարզային վարչությունը՝ պետի գլխավորությամբ: Վարչության կազմի մեջ մտնում էին երկու ռուս զինվորական, տեղի քրիստոնյա և մահմեդական ազգաբնակչությունից մեկական ներկայացուցիչ: Մարզի մեջ մտնում էին Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի օկրուգը: Հայկական մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ Ա. Ճավճավաձեն, որին 1830-1838 թթ. փոխարինում է իշխան Վ. Բեհբութովը4:

Հայկական մարզը բաժանվում էր գավառների, որոնք իրենց հերթին բաժանվում էին շրջանների: Գավառներում հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ: Մարզի վարչական կառուցվածքում 1833թ. փոփոխություններ են մտցվում: Վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին: Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն5:





















1836թ. եկեղեցական կանոնադրությունը


Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո բնական է, որ ցարական կառավարությունը պետք է անդրադառնար հայկական եկեղեցու գործունեությանը և այն ծառայեցներ պետության շահերին: Հայկական մարզում փոփոխություններ կատարելուն զուգահեռ նա ձեռնամուխ եղավ վերակառուցելու նաև հայ եկեղեցու կառավարչությունը: Մանավանդ հայտնի էր, որ վաղ միջնադարից սկսած՝ եկեղեցին ակտիվորեն մասնակցում էր երկրի ներքին և արտաքին գործերին: Հատկապես սեփական պետության բացակայության պայմաններում մեծ էր հոգևորականության ազդեցությունը երկրի կյանքում: Պարսկական շահը և թուրքական սուլթանը հայ ժողովրդին վերաբերող խնդիրները մեծ մասամբ իրականացնում էին հոգևոր իշխանությունների միջոցով:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո ցարական կառավարությունը թույլ չէր տա, որ հայ եկեղեցու պետերը խառնվեն պետության գործերին: Ավելին, ցարիզմը ցանկանում էր հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար6:

Ահա թե ինչու եկեղեցին բարեփոխելու նպատակով տակավին 1833թ. ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ: Ցարական պաշտոնյաները ելնում էին մի կողմից տեղական պահանջները, մյուս կողմից՝ պետության ընդհանուր շահերը հաշվի առնելու սկզբունքից: 1836թ. մարտի 11-ին ընդունվում է մշակված կանոնադրությունը (պոլոժենիե): Այս կանոնադրությամբ սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները: Ռուսաստանում բնակվող հայկական շրջանները բաժանվում են հոգևոր թեմերի (վիճակների): Կազմվում է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի: Յուրաքանչյուր թեմ ուներ իր առաջնորդը, վանքերն ու եկեղեցիները, դպրոցները, շարժական ու անշարժ գույքը և այլն:

1836թ. կանոնադրությունը հոգևորականությանը արգելում էր խառնվել պետության գործերին: Կառավարության հսկողությամբ պահպանվում էին Էջմիածնի կաթողիկոսի իրավունքները Ռուսաստանի և արտասահմանի հայության նկատմամբ: Հայկական դպրոցների, լուսավորական այլ հաստատությունների, ինչպես նաև ծննդյան, ամուսնության, թաղման հարցերի տնօրինումը հանձնվում էր եկեղեցուն: Կանոնադրությամբ օրինականացվում էին Էջմիածնի և հոգևոր այլ հաստատությունների ու վանքերի հողատիրական իրավունքները7:

1836թ. կանոնադրությունը օրենքի ուժ ուներ և կարգավորում էր ցարական կառավարության և հայ եկեղեցու փոխհարաբերությունները:

Մինչև XIX դարի սկիզբը Հայաստանյայց եկեղեցին փաստորեն զրկված էր որևէ իրավական հիմքից՝ եկեղեցական կանոնադրությունից կամ սահմանադրությունից։ Իր իսկ իրավական արձանագրություն­ներում, ինչպես նաև իրավական գործողություններում  Հայ եկեղեցին առաջնորդվում և ղեկավարվում էր IV-V դարերի Տիեզերական ժողովների որոշումներով և նյութերով՝ 325թ. Նիկիայի, 366թ. և 426թ. Վաղարշապատի, 432թ. և 445թ. Եփեսոսի, 436թ. Աշտիշատի, 447թ. Շահապիվանի, ինչպես նաև ամենայն հայոց կաթողիկոսների՝ սբ. Գրիգոր Լուսավորիչի, սբ. Սահակի, Ներսես Շնորհալու, ինչպես նաև Հայ եկեղեցու ժողովների ընդունած կանոնական թղթերով։

Այդ կարգը որոշ փոփոխություններով մնաց մինչև Ռուսական կայսրության կողմից Արևելյան Հայաստանի գրավումը և ցարական իշխանության կողմից 1836 թ. «Ռուսաստանի Հայոց լուսավորչական եկեղեցու կառավարման մասին» հրամանագրի /»Պոլոժենիայի»/ պարտադրումը հայ եկեղեցուն։ Հայ հոգևորականության՝ անկախ սահմանադրություն ունենալու ցանկությունը երբեք չէր մարում։ Հայ եկեղեցու միաբանության կողմից XIX դարի վերջին մշակվեցին և առաջարկվեցին մի շարք փոփոխություններ «Պոլոժենիայի» մեջ,այլ և  կազմվեցին եկեղեցու նոր սահմանադրությունների նախագծեր, ուր պահպանվում էր Հայաստանյաց եկեղեցու սկզբունքը՝ ամեն պաշտոն ընտրովի և ժամանակավոր, ամեն գործ խորհրդակցությամբ։

«Պոլոժենիայով» Ռուսաստանի գահակալները ոչ այնքան ղեկավարում էին Հայ եկեղեցու գործերը, ինչքան որ հսկում էին նրան։

Հետագայում ամենայն հայոց կաթողիկոսները փորձել են որոշ փոփոխություններ մտցնել Պոլոժենիայի մեջ հայ եկեղեցու իրավունքները ընդունելու համար, իսկ ցարական կառավարությունը ձգտում էր էլ ավելի սահմանափակել տրված իրավունքները։

Այդպիսի լուրջ փորձ կատարվեց Մկրտիչ Ա. Վանեցի կաթողիկոսի պատվերով՝ Մայր Աթոռի միաբան Մատթևոս վարդապետ Մատթևոսյանի կողմից։ 1905 թ. հայր սուրբը կազմեց և կաթողիկոսին ներկայացրեց «Ծրագիր եկեղեցական վարչական կանոնադրութեան և փոփոխութին Պօլօժենիայի մի քանի յօդուածներ»։ Իր ծրագրի մեջ Մատթեոս վարդապետը ցարական չինովնիկների կողմից «Պոլոժենիայի» կարևոր և անհրաժեշտ հոդվածները ենթարկեց զգալի փոփոխությունների։ Փաստորեն ռուսական ցարն իրավունք չուներ բարեհաճությամբ հաստատելու կաթողիկոսական երկու թեկնածուներից մեկին /տես’ Պոլոժենիայի հոդ. 18/։ Բացի դրանից հայր սուրբը ավելի հեռուն գնաց։ Իր հոդ. 1132-ում նա նշում է «Ժողովը կարող է զբաղվել նաև նոր խնդիրներով, որոնք նախապես չէին մտել կոչնագրում»։

Այսինքն՝ ազգային եկեղեցական ժողովի ժամանակ կարող էին ծագել այնպիսի հարցեր, որոնց տեղյակ չէր ցարական վարչակազմը և ժամանակ էլ չուներ ծանոթանալու։

Հասկանալի է, որ ցարական միապետական վարչակազմը երբեք չէր համաձայնվի Պոլոժենիայի հոդվածի նույնիսկ աննշան փոփոխմանը։ Այդ պատճառով Մատթևոս վարդապետի փոփոխությունները մնացին միայն որպես գրություն և կյանքի չկոչվեցին։

1906 թ.հունվարի 2-ին Ալեքսանդրապոլում լույս տեսավ Արսեն վարդապետ Ղլտճյանի «Նախագիծ Հայաստանյայց եկեղեցու սահմանադրութեան» աշխատությունը, որի շապիկի վրա գրված էր, որ այն տպագրվել է ըստ բարձր հրամանի Մկրտիչ Ա. կաթողիկոսի, դիվանապետ Հուսիկ վարդապետ Մովսիսյանի թույլտվությամբ և նույնիսկ հունվարի 4-ին թույլատրվել է գրաքննիչի կողմից։ Ունենալով իրավաբանական կրթություն՝ Արսեն վարդապետն իր մշակած նախագիծը մասնագիտական մեծ հմտությամբ ու գրագիտությամբ էր կազմել8։

Նախագծի առաջին կետերը վկայում են, որ հեղինակը Հայ եկեղեցու նվիրապետական դիրքերի և շահերի կողմնակից էր։ Այսպես 5-րդ կետում նշված է «Հայաստանյայց եկեղեցու իրավունքի աղբիւրը, նրա դավանական, ծիսական և ներքին կեանքի խնդիրների նկատմամբ, հայոց եկեղեցու ազգային ժողովն է»։

Անհրաժեշտ էր ուշադրություն դարձնել նաև 17-րդ կետի վրա։ «Պատգամավորների ժողովը ըստ Հայ եկեղեցու դարավոր սովորութեան ընտրում է միայն մի կաթողիկոս», ինչպես նաև «նոր ծայրագույն պատրիարք կաթողիկոսի ընտրութեան մասին հայրապետական տեղակալը պաշտոնապես հաղորդում է այն պետութիւններին, որտեղ հայ թեմեր կային»։ «Ընտրուած պատրիարք կաթողիկոսն օծումն ընդունելուց առաջ, երդվում է հաւատարիմ մնալ Հայաստանյայց եկեղեցու դաւանութեանը, ավանդութիւնների և ժողովներով սահմանուած կանոններին»։

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ նշված չէ կաթողիկոսի ընտրության արդյունքների՝ ցարի կողմից վավերացման մասին։

Սակայն Գ գլխում առաջ է քաշված Էջմիածնի մշտապես գործող կենտրոնական խորհրդի հարցը, որը ըստ Արսեն վարդապետի, պետք է կառավարեր Ռուսաց կայսրության սահմաններում գտնվող հայ հոտի հոգևոր և վարչական գործերը։ Կենտրոնական խորհրդի նախագահն էր հայրապետական տեղակալը։

Առաջ քաշելով Կենտրոնական խորհրդի ստեղծման միտքը, ցանկանալով այն, թե՝ ոչ, հեղինակը ավելի էր կախման մեջ դնում Հայ եկեղեցին Ռուսական կայսրության վարչակազմից և նվազեցնում Հայ եկեղեցու դիրքերը, քան 1836 թ. Պոլոժենիան։ Եվ այդ կախման հիմնակետը Էջմիածնի Կենտրոնական խորհրդի ստեղծումն էր։ 35-րդ կետում ասված էր «Հայրապետական գահի թափուր ժամանակ Կենտրոնական խորհրդի և կաթողիկոսական տեղակալի իրավասութեան ենթարկվում են ցընտրութիւն նոր կաթողիկոսի բոլոր այն գործերը, որ 21 յօդ 3,4 և 6 կետերում են թւած»։

Փաստորեն մեկ անգամ ևս ընդգծվում էր Ռուսաստանի և ռուսահայ գերակայությունը Հայ եկեղեցային կյանքում, և կաթողիկոսին վերահսկող և արգելափակող մարմիններին՝ Սինոդին, կոնսիստորիաններին և վանական կառավարություններին  ավելանում էր ևս մեկը՝ Էջմիածնի Կենտրոնական խորհուրդը, սակայն այս անգամ շատ ավելի հզոր, որովհետև ղեկավարվելու էր կաթողիկոսական տեղակալի կողմից, որը անկասկած լինելու էր Ռուսահայ թեմի ներկայացուցիչը։

1906 թ. մայիսի 10-ին իր թիվ 549 կոնդակով Մկրտիչ Ա կաթողիկոսը հատատեց թեմերի բոլոր գործակալների հոգևոր վարչական հաստատությունների պաշտոնյաների ընտրության սկզբունքը։

1908 թ. Մատթեոս Բ Իզմիրլյան կաթողիկոսի ընտրության համար գումարված Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներից, որոնք իրենց հետ բերեցին ժողովրդի պահանջները։ Այդ պահանջներից էականներն էին՝

ա. «Պոլոժենիան» վերացնել,

բ. ընդհանուր ազգային պարտադիր տուրք նշանակել,

գ. համազգային ժողով գումարել՝ վերաքննելու եկեղեցու նախկին կանոնները,

դ. Սինոդից սկսած բոլոր պաշտոնյաները ընտրովի պետք է լինեն,

ե. Կաթողիկոսին կից լինի մի ազգընտիր խորհուրդ հոգևորական և աշխարհական անձերից։

Մատթեոս Բ կաթողիկոսի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Ստոլիպինին զայրացրեց այն հանգամանքը, որ կաթողիկոսը թեմական առաջնորդներին ընտրելու հրահանգ էր տալիս։ Վարչապետը գտնում էր, ընտրության մասին չի կարող խոսք լինել։ Ըստ «Պոլոժենիայի»՝ կայսրն է նշանակում առաջնորդներին, հետևաբար՝ կաթողիկոսի կողմից պետական դավաճանություն է Կայսեր իրավունքները ժողովին տալը9։




















Վարչատնտեսական կացությունը


Արևելյան Հայաստանն ու ամբողջ երկրամասը Ռուսաստանին միացնելուց հետո վարչական բաժանման, գործող օրենքների մի խառնուրդ էր ստեղծվել: Կառավարությունը մտածում էր միասնական և հստակ վարչաձև մշակել:

1840թ. ընդունվում է օրենք, որով Անդրկովկասը ենթարկվում է վարչական նոր բաժանման: Ստեղծվում է վարչական երկու միավոր՝ Վրացա-իմերեթական նահանգ և Կասպիական մարզ: Հայկական մարզը՝ որպես առանձին վարչական միավոր, վերացվում է: Մեծապետական այդ նոր օրենքը անտեսում էր Անդրկովկասի ժողովուրդների ազգային առանձնահատ­կությունները, այդ պատճառով էլ ընդհանուր դժգոհությունների տեղիք տվեց:

Ցարական կարգերն ամրապնդելու նպատակով 1844թ. Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Փոխարքա է նշանակվում փորձված պաշտոնյա Ա. Վորոնցովը, որը ճկուն քաղաքականություն էր վարում: 1849թ. հատուկ հրամանագրով կազմվում է Երևանի նահանգը, որի մեջ մտնում էին հինգ գավառ՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի: Վարչական այս բաժանումը պահպանվեց երկար ժամանակ՝ մինչև 1917 թվականը: 1830-1840-ական թթ. վարչական վերափոխումներով ցարական կառավարությունը Անդրկովկասում ամրապնդեց ռուսական օրենքներն ու վարչաձևը10:

Երկար ժամանակ գտնվելով հետամնաց Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ՝ Հայաստանի տնտեսությունը մնացել էր չափազանց ցածր մակարդակի վրա:

Գյուղատնտեսության մեջ մշակվում էին ցորեն, գարի, բրինձ, բամբակ, ծխախոտ և այլն: Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Հայաստանում սկսվեց կարտոֆիլի և կաղամբի մշակությունը: Տարածված էր այգեգործությունը, հատկապես խաղողագործությունը: Հողը մշակվում էր միջնադարյան գործիքներով: Հայերի շրջանում զարգացած էր արհեստագործությունը, որը կենտրոնացած էր քաղաքներում: Նրանք ունեին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները, որոնք միևնույն արհեստի մեջ համախմբված աշխատողների միություններ էին: Արդյունաբերությունը շատ թույլ էր զարգացած: Արևելյան Հայաստանում գործում էին Ալավերդու, Ախթալայի և մասամբ Կապանի պղնձահանքերը, Նախիջևանի և Կողբի աղահանքերը: Արտադրված պղինձը և աղը արտահանվում էին: Անդրկովկասը տնտեսապես իրեն ենթարկելու նպատակով ցարական կառավարությունը հովանավորում էր առևտուրը: Տնտեսության այս ճյուղը զարգացում էր ապրում: Անդրկովկասի առևտուրը հիմնականում կենտրոնացած էր հայերի ձեռքում:

Քաղաքները հետամնաց վիճակում էին: Արևելյան Հայաստանի նշանավոր քաղաքներն էին Երևանը, Ալեքսանդրապոլը (Գյումրին), Նախիջևանը, Ախալցխան, Կարսը, Շուշին: Դրանք վարչական և առևտրաարդյունագործական կենտրոններ էին, բայց դրանցում չկային մշակութային աչքի ընկնող հաստատություններ: Այդ քաղաքների բնակչությունը չէր անցնում 10-13 հազարից: Բնակչության աճը դանդաղ էր կատարվում: Երևան քաղաքը եթե 1830-ական թթ. ուներ 11300 բնակիչ, ապա 1850թ. բնակչության թիվը հասավ ընդամենը 12600-ի: Ցարական կառավարությունը Անդրկովկասին, այդ թվում և Հայաստանին նայում էր որպես գաղութի11:

Զարգացում ապրեց արվեստը՝ իր բազմազան ճյուղերով: Կերպարվեստի մեջ նշանավոր էր Հովնաթանյանների գերդաստանը: Հակոբ Հովնաթանյանը (1809-1884) ապրել և ստեղծագործել է հիմնականում Թիֆլիսում: Նա դիմանկարչության ժամանակի ճանաչված վարպետ էր, որի գործերից մեզ են հասել շուրջ 60 կտավներ: Աղաֆոն Հովնաթանյանը, ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, զբաղվել է գեղանկարչության տարբեր ճյուղերով:

Նույնպես Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտեց ղրիմահայ Հովհաննես Այվազովսկին, որը դարձավ աշխարհահռչակ ծովանկարիչ: Այդ նույն ակադեմիայում կրթություն ստացավ նաև Աբովյանի մանկական ընկեր Ստեփան Ներսիսյանը, որի գործերից նշանավոր են Մեսրոպ Մաշտոցի, Բեթհովենի դիմանկարները, «Խնջույք գետափին» նկարը:

Երաժշտության մեջ աչքի էր ընկնում Համբարձում Լիմոնջյանը: Նա ստեղծում է հայկական նոտաներ: Այդ նոտաներով իր հետևորդների հետ ձայնագրում են եկեղեցական շարականներ, ժողովրդական երգեր ու պարեր: Մեծն Կոմիտասը ուշադրություն է դարձրել և բարձր գնահատել Հ. Լիմոնջյանի դերը:

Աշխուժություն է նկատվում թատերական արվեստի բնագավառում: Դեռևս մասնագիտացված թատրոններ չկային, բայց դպրոցներում և այլ տեղերում կազմակերպում էին սիրողական ներկայացումներ: Նման ներկայացումներ են կազմակերպվում Թիֆլիսում, Ղրիմի, Նոր Նախիջևանի հայկական գաղութներում: 1827թ. Երևանում դեկաբրիստ սպաների մասնակցությամբ առաջին անգամ բեմադրվեց Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսը:

Թուրք-պարսկական տիրապետության շրջանում գրեթե դադարել էին շինարարական աշխատանքները: Հետևաբար, վերացել էին ճարտարապետությունը զարգացնելու հնարավորությունները: Հարուստ ավանդույթներ ունեցող հայ ճարտարապետությունը զարգանում էր փոքր ձևերում: Ստեղծվում էին նրբաճաշակ խաչքարեր, մատուռներ, տապանաքարեր, դարպասներ և այլն: Գողտրիկ հուշարձանների ստեղծումը նպաստեց քանդակագործության զարգացմանը: Հայ վարպետների նուրբ քանդակներով ստեղծված խաչքարերն ու շիրմաքարերը արվեստի սքանչելի գործեր են:


















Վերջաբան


Կրթական-լուսավորական էական դեր էին կատարում դպրոցները: XIX դարի առաջին կեսին մեծ առաջընթաց կատարվեց ուսումնական գործում: Հիմնվեցին այնպիսի դպրոցներ, որոնք ամբողջ հայության համար տևական ժամանակ կրթական-մշակութային կարևոր կենտրոններ դարձան: Աստրախանում 1810թ. բացվեց Աղաբաբյան դպրոցը: Լազարյան գերդաստանի համբավավոր ներկայացուցիչ Հովհաննես Լազարյանի կտակի համաձայն՝ Մոսկվայում 1815թ. բացվեց Լազարյան ճեմարանը: Ուսումնական այս օջախը գործեց ավելի քան մեկ դար և դարձավ հայագիտության, արևելագիտության, առհասարակ մշակութային ճանաչված կենտրոն: Ներսես Աշտարակեցու ջանքերով 1824թ. համանման դպրոց հիմնվեց Թիֆլիսում, որը հիմնադրի անունով կոչվեց Ներսիսյան: Երևանում 1832թ. հիմնադրվեց գավառական, իսկ 1837թ.՝ թեմական դպրոցը: Մեկ տարի հետո թեմական դպրոց բացվեց Շուշիում: Հայկական դպրոցներ են բացվում Վենետիկում, Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում, Կալկաթայում, Վանում, Էրզրումում, Փարիզում և այլ բնակավայրերում: Բացվում են նաև ծխական դպրոցներ, որոնք անմխիթար վիճակում էին:

Ուսումնատենչ հայ երիտասարդները Անդրկովկասում բարձրագույն դպրոց չլինելու պատճառով մեկնում էին Ռուսաստանի, Եվրոպայի ճանաչված կրթական կենտրոնները: Այնտեղ կրթություն ստացած հայ մտավորականության առաջին սերունդը (Հ. Ալամդարյան, Խ. Աբովյան, Ս. Նազարյան, Ղ. Ալիշան և ուրիշներ) ակնառու դեր կատարեց լուսավորության ու մշակույթի ասպարեզում:

Հաջողություններ են նկատվում նաև լուսավորության մեկ այլ բնագավառում՝ ամսագրերի ու թերթերի՝ պարբերական մամուլի հրատարակության մեջ, որոնք բոլորն էլ լույս են տեսել Հայաստանից դուրս: Այս շրջանի նշանավոր պարբերականներից են «Բազմավեպ» (Վենետիկ), «Շտեմարան», «Ազգասեր» (Կալկաթա), «Լրագիր» (Կ. Պոլիս), «Հայրենասեր» (Զմյուռնիա), «Կովկաս», «Արարատ» (Թիֆլիս) հանդեսները:

Հետաքրքիր աշխատանքներ են կատարվում գիտության տարբեր բնագավառներում: Մխիթարյան միաբանության անդամ Ղ. Ինճիճյանը հրատարակում է պատմաաշխարհագրական մի շարք ծանրակշիռ աշխատություններ: Վիեննայում լույս է տեսնում Հ. Գաթրջյանի «Տիեզերական պատմություն» երկհատորյակը: Հրատարակվում է ռուս պատմաբան Սերգեյ Գլինկայի «Հայ ժողովրդի պատմության տեսություն» աշխատությունը: Արժեքավոր ուսումնասիրություններ են կատարվում լեզվաբանության ուղղությամբ: Վենետիկում տպագրվում է մի քանի հեղինակների շուրջ 50 տարվա համատեղ աշխատանքի արդյունքը՝ «Նոր բառգիրք Հայկազյան լեզվի» գիրքը: Երկու ստվար հատորներից բաղկացած այդ բառարանը այսօր էլ չի կորցրել իր գիտական արժեքը:

Մեծանում է հետաքրքրությունը բնական գիտությունների նկատմամբ: Նշանավոր բժիշկ-գիտնական Պետրոս Քալանթարյանը, որը լավ ծանոթ էր եվրոպական և արևելյան բժշկությանը, հրատարակում է «Բժշկարան» ուսումնասիրությունը: Դասագրքեր, հետազոտություններ են հրատարակվում թվաբանության, երկրաչափության վերաբերյալ:

XIX դարի առաջին կեսը բեկումնային ժամանակաշրջան էր գրականության համար: Այս շրջանում ձևավորվում է հայ նոր գրականությունը: Հայ գրականության այս նոր փուլը նախապատրաստելու գործում նշանակալից է Հ. Ալամդարյանի, Մ. Թաղիադյանի և հատկապես Խ. Աբովյանի դերը: Հարություն Ալամդարյանը (1795-1834) որպես ուսուցիչ աշխատել է Լազարյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում: Իր ոչ մեծաքանակ քնարական բանաստեղծություններով նա նոր երանգ է բերում գրականության մեջ, երգում աշխարհիկ կյանքը, սերը: Մեսրոպ Թաղիադյանը (1803-1858) հիմնականում ապրել ու գործել է Հնդկաստանում: Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն: Թաղիադյանը ջերմ հայրենասեր էր: «Մեր արմատը,- գրում էր նա,- մեր հայրենիքն է: Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը»:

Խաչատուր Աբովյանը (1809-1848) XIX դարի առաջին կեսի հայ գրականության և լուսավորական շարժման ամենանշանավոր դեմքն է, հայ նոր գրականության հիմնադիրը, լուսավորիչ, մանկավարժ: Նա սովորել է Էջմիածնում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա նշանակվել է կաթողիկոսի թարգման ու գրագիր:

1829թ. Էջմիածին է գալիս Դորպատի (Տարտու) համալսարանի պրոֆեսոր Պարրոտի արշավախումբը՝ Արարատ լեռը բարձրանալու: Աբովյանը, որպես թարգմանիչ, միանում է արշավախմբին և նրանց հետ բարձրանում Արարատի գագաթը: Ուշիմ պատանին գրավում է Պարրոտի ուշադրությունը և վերջինիս ջանքերով ընդունվում Դորպատի համալսարան: Վեց տարիների ուսման ընթացքում Աբովյանը հիմնավոր կրթություն է ստանում, տիրապետում մի քանի լեզուների: Վերադառնալով հայրենիք՝ նա Թիֆլիսում, ապա՝ Երևանում նվիրվում է գրական-մանկավարժական աշխատանքների: 1848թ. ապրիլի 2-ին՝ առավոտյան, դուրս է գալիս տնից և այլևս չի վերադառնում: Մինչև այժմ պարզված չէ նրա անհայտացման պատճառը:

Իր բեղմնավոր գործունեությամբ Աբովյանը ձգտել է դպրոցները դուրս բերել հետամնաց վիճակից: Նրա նախաձեռնությամբ վերացվում են մարմնական պատիժները: «Մանուկներին կրթելը,- ասում էր նա,- աշխարհիս երեսին ամեն բան է ինձ համար... Ուսուցիչը պետք է սիրի աշակերտին այնպես, ինչպես հայրը՝ որդուն»:

Մեծ է Աբովյանի գրական վաստակը: Նրա ստեղծագործություն­ների գլուխգործոցը հռչակավոր «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպն է: Նրանում գեղարվեստորեն ներկայացված են XIX դարի առաջին տասնամյակների պատմական անցքերը: Վեպի հիմնական գաղափարը հայրենասիրությունն ու ազատասիրությունն է. «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ,- ասում է Աբովյանը,- բայց քո հայրենիքը մի՛ տուր թշնամյաց»: Դրվատելով Ռուսաստանի կատարած դրական դերը՝ նա գրում է. «Օրհնված լինի էն սհաթը, երբ ռուսները ոտք դրին մեր հայկական հողը»12:

«Վերք Հայաստանին» աշխարհաբար լեզվով գրված առաջին վեպն է: Նրանով սերունդներ են դաստիարակվել: Խաչատուր Աբովյանը նոր ուղի բացեց գալիք սերունդների համար:

Զարգացում ապրեց արվեստը՝ իր բազմազան ճյուղերով: Կերպարվեստի մեջ նշանավոր էր Հովնաթանյանների գերդաստանը: Հակոբ Հովնաթանյանը (1809-1884) ապրել և ստեղծագործել է հիմնականում Թիֆլիսում: Նա դիմանկարչության ժամանակի ճանաչված վարպետ էր, որի գործերից մեզ են հասել շուրջ 60 կտավներ: Աղաֆոն Հովնաթանյանը, ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, զբաղվել է գեղանկարչության տարբեր ճյուղերով:

Նույնպես Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտեց ղրիմահայ Հովհաննես Այվազովսկին, որը դարձավ աշխարհահռչակ ծովանկարիչ: Այդ նույն ակադեմիայում կրթություն ստացավ նաև Աբովյանի մանկական ընկեր Ստեփան Ներսիսյանը, որի գործերից նշանավոր են Մեսրոպ Մաշտոցի, Բեթհովենի դիմանկարները, «Խնջույք գետափին» նկարը: Երաժշտության մեջ աչքի էր ընկնում Համբարձում Լիմոնջյանը: Նա ստեղծում է հայկական նոտաներ: Այդ նոտաներով իր հետևորդների հետ ձայնագրում են եկեղեցական շարականներ, ժողովրդական երգեր ու պարեր: Մեծն Կոմիտասը ուշադրություն է դարձրել և բարձր գնահատել Հ. Լիմոնջյանի դերը13:

Աշխուժություն է նկատվում թատերական արվեստի բնագավառում: Դեռևս մասնագիտացված թատրոններ չկային, բայց դպրոցներում և այլ տեղերում կազմակերպում էին սիրողական ներկայացումներ: Նման ներկայացումներ են կազմակերպվում Թիֆլիսում, Ղրիմի, Նոր Նախիջևանի հայկական գաղութներում: 1827թ. Երևանում դեկաբրիստ սպաների մասնակցությամբ առաջին անգամ բեմադրվեց Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսը: Թուրք-պարսկական տիրապետության շրջանում գրեթե դադարել էին շինարարական աշխատանքները: Հետևաբար, վերացել էին ճարտարապետությունը զարգացնելու հնարավորությունները: Հարուստ ավանդույթներ ունեցող հայ ճարտարապետությունը զարգանում էր փոքր ձևերում: Ստեղծվում էին նրբաճաշակ խաչքարեր, մատուռներ, տապանաքարեր, դարպասներ և այլն: Գողտրիկ հուշարձանների ստեղծումը նպաստեց քանդակագործության զարգացմանը: Հայ վարպետների նուրբ քանդակներով ստեղծված խաչքարերն ու շիրմաքարերը արվեստի սքանչելի գործեր են:
























Օգտագործված գրականության ցանկ


  1. Ավդալբեկյան Խ., Հողային հարցը Արևելյա Հայաստանում 1971-73թթ., Երևան, 1999թ.:

  2. Հակոբյան Թ., Երևանի պատմությունը 1801-1879թթ.:

  3. Պարսամյան Վ., Ցարիզմի գաղութային քաղաքականությունը Հայաստանում, Երևան, 1940թ.:

  4. Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան 1993թ.:

  5. Հայ ժողովրդի պատմություն, հ. 2, ԳԱԱ, Երևան 1967թ.:

  6. Վ. Թունյան, Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում (18-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ), Երևան, 1988թ.:



Ինտերներտ կայքեր

www.armhistory.am

www.findarmenia.am




1 Տե°ս Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993թ. էջ 28:

2 Տե°ս Պարսամյան Վ., Ցարիզմի գաղութային քաղաքականությունը Հայաստանում, Երևան, 1940թ., էջ 48:

3 Տե°ս Հայ ժողովրդի պատմություն, հ. 2, ԳԱԱ, Երևան, 1967թ., էջ 102:

4 Տե°ս Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993թ. էջ 35:

5 Տե°ս Հակոբյան Թ., Երևանի պատմությունը 1801-1879թթ., էջ 78:

6 Տե°ս Պարսամյան Վ., Ցարիզմի գաղութային քաղաքականությունը Հայաստանում, Երևան, 1940թ. էջ 65:

7 Տե°ս Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993թ. էջ 96:

8 Տե°ս Հայ ժողովրդի պատմություն, հ. 2, ԳԱԱ, Երևան, 1967թ., էջ 108:

9 Տե°ս Վ. Թունյան, Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում, Երևան, 1998թ., էջ 115:

10 Տե°ս Վ. Թունյան, Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում, Երևան, 1998թ., էջ 118:

11 Տե°ս Հայ ժողովրդի պատմություն, հ. 2, ԳԱԱ, Երևան, 1967թ., էջ 112:

12 Տե°ս Հայ ժողովրդի պատմություն, հ. 2, ԳԱԱ, Երևան, 1967թ., էջ 123:

13 Տե°ս Հայ ժողովրդի պատմություն, հ. 2, ԳԱԱ, Երևան, 1967թ., էջ 136:

11